Մասնակից:Sergey19981603/Կարինա Աբդուլլինա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey19981603/Կարինա Աբդուլլինա

Կարինա Աբդուլլինա Զաուրովնա (), ղազախստանցի երգիչուհի և դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երրորդ սերնդի պրոֆեսիոնալ երաժիշտ: Մայրը՝ Օլգա Լվովան, դաշնակահար էր, ամբողջ կյանքի ընթացքում աշխատել է օպերայի գլխավոր կոնցերտմեյստեր: Հայրը՝ Զաուր Աբդուլինը, երգիչ-բարիտոն է, ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան պրոֆեսոր Բաթուրինի դասարանում, օպերայում աշխատել է որպես մենակատար՝ հանդես գալով առաջատար դերերում: Զաուրի հայրը՝ Ռիշատ Աբդուլլինը է (ԽՍՀՄ ժողովրդական արտիստ է, բարիտոն): Զաուրայի հորեղբայրը՝ Մուսլիմ Աբդուլինը (Ղազախական ԽՍՀ ժողովրդական արտիստ, տենոր): Միասին նրանք հայտնի էին որպես Աբդուլին եղբայրներ և հանդիսանում է Ղազախստանում օպերային արվեստի հիմնադիրներից մեկը: 6 տարեկան հասակում Կարինան ընդունվել է Կուլյաշ Բայսեիթովոյի անվան հանրապետական հատուկ երաժշտական դպրոց, որտեղ սովորել է 11 տարի դաշնամուրի դասարանում: Դպրոցից հետո ավարտել է Կուրմանգազայի անվան Ղազախստանի ազգային կոնսերվատորիան կրկրին դաշնամուրի բաժինը: Բազմիցս ելույթ է ունեցել օրկեստրի հետ որպես մենակատար, ինչպես նաև որպես կոնցերտմեյստեր վոկալիստների և գործիքավորողների հետ: 14 տարեկանից սկսել է երգել, 17 տարեկանում դարձել է համամիութենական հեռուստատեսային Գրան-պրիի հաղթող:

Ստեղծագործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1992 թվականից ի վեր եղել է «Մյուզիքլ» դուետի մենակատար: Խմբի իր գործընկերոջ՝ կիթառահար Բուլաթ Սիզդիկովի հետ միասին հայտնի են դարձել ոչ միայն Ղազախստանում, այլ նաև ԱՊՀ բոլոր երկրներում[1]: Դուետի կազմում Աբդուլինաան առաջին տեղն է զբաղեցրել Նյու Յորքում ամեն տարի անցկացվող «Big Apple music 96» հայտնի երաժշտության միջազգային մրցույթում[1]:

2008 թվականին Աբդուլինան առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում, հարվիրվել է Սատիբալդի Նարիմբետովի «Մուսթաֆա Շոկայ» պատմական ֆիլմում գլխավոր դերում նկարահանվելու համար[2]:

2009 թվականին Աբդուլլինան հրապարակեց «Դովուշկա միչտա (Երազանք աղջիկ)» բանաստեղծությունների առաջին գիրքը: Հավաքածուն ներառում էր երգչուհու 27 բանաստեղծություններ, նկարազարդված իր լուսանկարներով: Այս հավաքածուն արժանացել է Ղազախստանի Հանրապետության առաջին նախագահի մրցանակային ֆոնդի: 2011 թվականին Աբդուլլինան, գրել է ՌԴ ԱԻՆ-ի օրհներգի բառերը և երաժշտությունը[3]:

2011 թվականի հոկտեմբերից մինչև 2012 թվականի դեկտեմբերը ղազախական «Մադենիետ» հեռուստաալիքով նկարահանել է «Նեսլուչայնիյե վստրեչի» ծրագրի 60 հեղինակային թողարկումներ[4]:

2013 թվականի դեկտեմբերի 13-ին Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը Աբդուլինային[5] շնորհել է Ղազախստանի Հանրապետության պատվավոր գործիչի կոչում: Նա արժանացել է այս տիտղոսին Ղազախստանի մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[6]:

2014 թվականի փետրվարի 1-ին Աբդուլլինան «Մյուզիկլ» դուետի կազմում պատմության մեջ առաջին անգամ կատարել է Ղազախստանի Հանրապետության պետական օրհներգը Մոնտե Կառլո բռնցքամարտի դաշտում, ղազախ բռնցքամարտիկ Գեննադի Գոլովոկինի մարտից առաջ[7]:

2014 թվականի հուլիսին դարձավ Ղազախստանի «Air Astana»-ի[8] պաշտոնական ձայնը: Հնչունավորել է օդանավի բոլոր տեքստերը ղազախերեն և ռուսերեն:

2016 թվականին «Մյուզիքլ» դուետը դադարել է գոյություն ունենալ Բուլատ Սիզդիկովի հանկարծակի մահվան պատճառով: Լինելով խմբի երգերի մեխամասնության հեղինակ, Աբդուլլինան շարունակում է հանդես գալ որպես մենակատար: 2018 թվականի փետրվարին թողարկել է «Պրիյեժայ» ալբոմը, որը ներառում է ղազախերեն, ռուսերեն և հայերեն երգեր:

Անձանական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ ամուսնացել է 2004 թվականի մարտի 5-ին[9] օդանավի կապիտան, ալմաթացի օդաչուի հոտ, ում նա հանդիպել էր իրենց հարսանիքից 4 տարի առաջ[9], ավարտվել է ամուսնալուծությամբ[10]: Կարինա Աբդուլլինան երկրորդ անգամ ամուսնացել է 2007 թվականի օգոստոսի 29-ին[10], Ղազախստանի «Մելոման»[11] ազգային նախագծերի բաժնի պետ՝ Նիզամի Մամեդովի հետ։ 2012 թվականին զույգը բաժանվել է[12]:

Աբդուլլինայի որդին՝ Ալբերտը, ծնվել է 2015 թվականի մայիսի 12-ին: Երգչուհին ծննդաբերել է Private Clinic Almaty ծննդատանը[13]:

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Девочка в платьице белом» 1996 թվական
  • «Иллюзия» (ձայներիզ) 1998 թվական
  • «Я не забуду тебя» 2000 թվական
  • «Арман жолдар» (սինգլ) 2001 թվական
  • «Песни» 2002 թվական (հավաքածու)
  • «Между Алматой и Москвой» 2003 թվական
  • «Горький шоколад» 2004 թվական
  • «Арман жолдар» 2005 թվական
  • «Musicola. The Best» (СD + DVD) 2006 թվական
  • «Арман жолдар» + նոր երգ «Кок орiк» (վերաթողարկում) 2007 թվական
  • «Певица и саксофон» (Կարինա Աբդուլլինայի երգերը այլ արտիստների կատարմամբ) 2007 թվական
  • «Как всегда» 2008[14] թվական
  • «Арман жолдар» + 3 նոր երգեր (վերաթողարկում) 2011 թվական
  • «Voice of the Heart» 2012 թվական
  • «Огонёк» 2013[15] թվական
  • «Лучшие песни» (հավաքածու երկու CD-ներով) 2015 թվական
  • «Deeply in love» 2015 թվական
  • Musicola. Հավաքածու (9 CD 1995 -2016 թվականներ) 2017 թվական
  • «Приезжай» 2018 թվական
  • «Без тебя» սինգլ 2018 թվական
  • «Немного нежности» սինգլ 2018 թվական
  • «Возьми меня в свой мир» սինգլ 2018 թվական

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Айгуль Турысбекова (2013-02-01). «Быть верным своему стилю». Казахстанская правда (ռուսերեն). kazpravda.kz. Արխիվացված է օրիգինալից 2013-05-12-ին. Վերցված է 2013-05-02-ին.
  2. Бектур Кадыров (2008-09-11). «Теперь он с нами, Мустафа Шокай». Казахстанская правда (ռուսերեն). kazpravda.kz. Արխիվացված է օրիգինալից 2013-05-12-ին. Վերցված է 2013-05-02-ին.
  3. Абдуллина написала Гимн МЧС Արխիվացված 2012-01-08 Wayback Machine
  4. Галима Габдуллина (2011-09-26). «Певица Карина Абдуллина стала телеведущей» (ռուսերեն). tengrinews.kz. Արխիվացված է օրիգինալից 2013-05-30-ին. Վերցված է 2013-05-301-ին.
  5. ИА Интерфакс Казахстан (2013-12-14). «Назарбаев вручил госпремии ряду общественных и политических деятелей» (ռուսերեն). http://www.interfax.kz/. Վերցված է 2014-01-02-ին. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)
  6. Юлия Магер (2013-12-14). «За вклад в процветание страны». Казахстанская правда (ռուսերեն). kazpravda.kz. Վերցված է 2014-01-02-ին.
  7. Ксения Евдокименко (2014-02-06). «Девочка в платьице белом». Время (ռուսերեն). time.kz. Վերցված է 2014-02-06-ին.
  8. «Самолеты авиакомпании "Эйр Астана" "заговорят" голосом Карины Абдуллиной». Tengrinews.kz. 30.06.2014.
  9. 9,0 9,1 «НП.kz Светская жизнь». www.np.kz. Վերցված է 2017-03-04-ին.
  10. 10,0 10,1 «Карина Абдуллина стала женой во второй раз | Номад | 29.08.2007». www.nomad.su. Վերցված է 2017-03-03-ին.
  11. Алима Унгарбаева (2007-08-31). «И снова в платьице белом». Газета «Новое поколение» (ռուսերեն). np.kz. Արխիվացված է օրիգինալից 2013-05-12-ին. Վերցված է 2013-05-01-ին.
  12. Татьяна Кондратович, Любовь Пистовникова, Вадим Бегун (19.08.2014). «Карина Абдуллина: «Талант определяется генами…»». http://lgorod.kz/. {{cite web}}: External link in |publisher= (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  13. Nur.kz (13.05.2015). «Известная певица Карина Абдуллина родила первенца».
  14. Артём Крылов (9 января 2009 г.). «Разлука, ты разлука…». Газета «Караван» (ռուսերեն). caravan.kz. Արխիվացված է օրիգինալից 2012-12-17-ին. Վերցված է 2012-12-14-ին.
  15. Низами Мамедов (2013-05-22). «Группа Musicola готовит к выходу десятый альбом» (ռուսերեն). meloman.kazakh.ru. Արխիվացված է օրիգինալից 2013-05-30-ին. Վերցված է 2013-05-30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]