Մասնակից:Sergey19981603/Անատոլի Սավելև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Sergey19981603/Անատոլի Սավելև

Անատոլի Նիկոլայևիչ Սավելև 1946 թվական (1946 թվական ապրիլի 25, 1997 թվական դեկտեմբերի 20) խորհրդային և ռուսական հատուկ ծառայությունների ղեկավար, Ռուսաստանի ՖՍԲ-ի գնդապետ, «Ալֆա» խմբի աշխատակազմի ղեկավար: Ռուսաստանի Դաշնության հերոս (1997, հետմահու):

Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1946 թվականի ապրիլի 25-ին Մոսկվայում աշխատավորների ընտանիքում: 1965 թվականին Ավարտել է Մոսկվայի ավիացիոն քոլեջը: Աշխատել է Էլեկտրոնային հաշվարկների գիտահետազոտական ինստիտուտում, ծառայությունը սկսելուց ոչ շատ առաջ ամուսնացել է:

1971 թվականին ՀԼԿԵՄ-ի ուղեգրով ուղղորվել է պետական անվտանգության մարմին: 1972 թվականին Ավարտել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի 401-րդ հատուկ դպրոցը, իր կարիերան սկսել է որպես ԽՍՀՄ ԿԳԲ-ի 7-րդ վարչության կրտսեր հետախույզ:

1974 թվականին եղել է առաջիններից մեկը , ով կրկին ընդունվել է ԽՍՀՄ ԿԳԲ-ի 7-րդ վարչության ԽՍՀՄ-ի ՕԴԿ-ի «Ա» խմբի ԿԳԲ-ի նոր ստեղծված հատուկ բաժին: Ծառայությունը «Ալֆա»-ում սկսել է որպես հետախույզ: 1976 թվականին Ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ֆիզմաթի ֆակուլտետը: Ենթաբաժնում ծառայելիս նա ակտիվորեն մասնակցել է մի շարք բարդ մարտական գործողությունների: Առաջին անգամ պատերազմի մասնակցել է 1979 թվականի դեկտեմբերին Քաբուլ քաղաքում, Աֆղանստանի ռազմաօդային ուժերի շտաբի գրավման ժամանակ:

1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԿԳԲ-ի բարձրագույն դպրոցը: 1984 և 1985 թթ. մասնակցել է Աֆղանստանում ռազմական գործողությունների: Նա անմիջական մասնակցություն է ունեցել Բուդենովսկում և Պերվոմայսկու քաղաքներում ազատազրկման ռազմական գործողությունների կազմակերպմանը և անցկացմանը:

1997 թվական դեկտեմբերի 10-ին նա անձամբ է չեզոքացրել Շերեմետևո-1 օդանավակայանում «Իլ-62» ինքնաթիռը գրաված և պայթեցրել սպառնացող ահաբեկիչին:

Միջադեպը Շվեդիայի դեսպանատանը

1997 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 20:02-ին, ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակազմը տեղեկատվություն է ստացել ղեկավարի կողմից, որ ժամը 18:50-ին, Մոսկվայwum Շվեդիայի դեսպանատան հարևանությամբ (Մոսֆիլմով փողոց 60) ավտոկայանատեղիում, անհայտ դիմակավորված անձը Վոլվո-340 մակնիշի ավտոմեքենայում զենքով սպառնացել և գերի է վերցրել Ռուսաստանում Շվեդիայի դեսպանատան վաճառքի ներկայացուցիչ Յան-Օլոֆ Նիստեմանին և նրա կինոջը, ով ազատ է արձակվել ահաբեկիչի կողմից իր պահանջները ներկայացնելու համար (3 միլիոն դոլար և ինքնաթիռ անհայտ ուղղությամբ թռչելու համար):


Ահաբեկիչը՝ 28-30 տարեկան տղամարդ էր, ներկայացրել է որպես Անդրեև: Ժամը 20:10-ին Ռուսաստանի ՖՍԲ-ի տնօրենի հրահանգով «Ա»-ի ղեկավարությունը բարձրացրեց մարտական տագնապ: Ժամը 20:20-ին մարտական ​​հերթապահության 2-րդ վարչությունը դորս եկավ ստորաբաժանումից և ժամը 20:40-ին ժամանեց դեպքի վայր, որտեղ գտնվում էր բաժանմունքի պետի տեղակալ Ա. Սավելիևը: Բաժանմունքի ղեկավարի հրամանով դիպուկահարները զբաղեցրեցին իրենց նախնական դիրքերը: Մեքենան՝ որում գտնվում էին ահաբեկիչը և պատանդը, միացված լուսարձակներով կանգնած էր Շվեդիայի դեսպանատան բակում: Հանցագործի մոտ կար բջջային հեռախոս, որը նրան փոխանցել էր Շվեդիայի դեսպանատան աշխատակիցը: Ահաբեկչի հետ բանակցությունների ժամանակ հապարզվել է, որ նա զինված է Ֆ-1 նռնակով եւ «Մակարով» ատրճանակով:

Ժամը 22։50-ին, գնդապետ Ա.Ն. Սավեևը սկսել է բանակցություններ վարել ահաբեկչի հետ` ներկայանալով որպես Արտաքին գործերի նախարարության աշխատակից, մի քանի անգամ մոտեցել է մեքենային և անմիջապես բանակցել ահաբեկչի հետ: Ժամը 23:00-ին, գնդապետ Ա.Ն. Սավելևը համոզեց ահաբեկիչին շվեդ դիվանագետին փոխարինել մեկ այլ անձով և որպես պատանդ առաջարկեց ինքն իրեն: Ժամը 23:10-ին տեղի է ունեցել փոխանակումը:

Փոխանակումից հետո ահաբեկիչը ստիպել է գնդապետ Ա.Ս. Սավեևին նստել վարորդի նստատեղին, կապել անվտանգության գոտին, ապա վերջինիս կոկորդից կապել է ավտոմեքենայի նստարանի գլխակալին: Դրանից հետո շարունակվում է Ա.Ն. Սավեևի ազատ արձակման պլանի մշակումը՝ հանցագործին տեղում կամ հավանական երթուղիներիում, ինչպես նաև Մոսկվայի երկու օդանավակայաններում վնասազերծելու ուղղությամբ: Բոլոր հնարավոր գործողությունները համաձայնեցվում էին Շվեդիայի դեսպանի հետ:

Ժամը 24:00-ին ահաբեկիչը կապ է հաստատել ռադիոհեռախոսով և պահանջել անհապաղ բավարարել իր պահանջները: Ահաբեկիչին տեղեկացրել են, որ ուշ ժամի պատճառով պահանջվող գումարը դժվար էր նախապատրաստել, բայց հնարավոր է և, որ դա անելու համար ձեռնարկվում են միջոցառումներ: Ահաբեկիչը համաձայնվում է սպասել:

1997 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 00։10 մեքենան մոտեցավ դեսպանատան դարպասին: Ժամը 00:13-ին, գնդապետ Ա.Ն. Սավելիևը, պարանով կապված, դուրս է եկել մեքենայից և մոտ չորս րոպե մնացել է առջևի ձախ դռան մոտ: Ժամը 00:17-ին մեքենան վերադարձել է հին վայրը: Ժամը 00:19-ին ահաբեկիչը Ա.Ն. Սավելևի պարանոցին է գցել պարանե օղակը, նրանց միջև սկսվել է պայքար, որը շարունակվել է երեք րոպե: Որոշ ժամանակ անց գնդապետ Ա.Ն. Սավելևը իրեն վատ է զգացել և սկսել է դժգոհել սրտի ցավից: Այս մասին նա նշան է տվել ենթախմբի կապ պահպանող աշխատակցին։


Հաշվի առնելով ահաբեկչի աճող ագրեսիվությունը և գնդապետ Ա.Սավելևի առողջական վիճակի վատթարացումը, օպերատիվ շտաբը որոշում կայացրեց իրավիճակի ուժի կիրառմամբ հնարավոր ավարտի մասին: Դիպուկահարները հանցագործի վրա կրակ բացելու հրաման են ստանում, պատանդի ահաբեկչից հեռանալու դեպքում, ինչը ազդարարելու էր գրավման խմբի գործողությունների սկիզբը: Ժամը 00:30-ին, ահաբեկչի խնդրանքով նրան հանձնվեց մի շիշ կոնյակ, որպեսզի իջեցնի ագրեսիվությունը: Դրանից հետո ահաբեկիչը համաձայնվեց թույլ տալ որպեսիզի Ա.Ս. Սավելևին բժշկական օգնություն ցուցաբերեն:

Ժամը 00։38-ին, 26-րդ կայանի« Շտապ անհետաձգելի բժշկական օգնության» կենտրոնի բժիշկը սրտի կաթված է արձանագրել և ներակել է Սավելևին: Ժամը 00:50-ի դրությամբ, ստեղծված բարդ իրավիճակի պատճառով ահաբեկիչը պահանջել է, որ գնդապետ Սավալելևը փոխանակվի ՌԴ Դաշնային անվտանգության ծառայություն աշխատակցի և թղթակցի հետ։ Ա.Ս. Սավելևի կրիտիկական վիճակը հաշվի առնելով` գործողության ղեկավարման կենտրոնը որոշեց նրան տարհանել և սկսել գործողությունները: 01:04-ին արտակարգ օգնության ցուցաբերման ժամանակ դիպուկահարը կրակել է ահաբեկչի վրա: Ահաբեկիչը ընկել է:

Դիպուկահարի կրակոցից հետո, մեքենային մոտեցան Սավելևին տարհանելու և ահաբեկիչին ձեռբակալելու հրաման ստացած խումբը: Սակայն, ահաբեկիչը երեք կրակոց է կատարում գրոհայինների խմբի ուղղությամբ, որին ի պատասխան կրակ է բացվում: Միաժամանակ կրակել է նաև դիպուկահարը: Զինծառայողների և դիպուկահարի կրակի հետևանքով ահաբեկիչը մահացել է, իսկ Անատոլի Նիկոլաևիչ Սավեևը վիրավորվել է ազդրից ռիկոշետով:

Վիրավոր սպան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 64 հիվանդանոց, կլինիկական մահվան վիճակում: Հիվանդանոցում Նա դեռ կենդանի էր: Բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա կյանքի համար: Չնայած նրանց ջանքերին, 1997 թվականի դեկտեմբերի 20-ի վաղ առավոտյան ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության գնդապետ Սավելիևը մահացել է:

1997 թվականի դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի № 1368 հրամանագրով, Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատան դիմաց ահաբեկիչ չեզոքացնելու ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական քաջության և հերոսության համար գնդապետ Սավլև Անատոլի Նիկոլաևիչը հետմահու պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչումով:[1][2][3]

Նա թաղվել է Մոսկվայի Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը (բաժին 75-ա):

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Ոսկե աստղ» կրծքանշան, № 425 (1997 թվական, հետմահու)
  • Շքանշան «Ռազմական վաստակների համար» (1996 թվական)
  • Կարմիր աստղ երկու շքանշաններ (1980 թվական, 1986թվական)[4]
  • Ազգային անվտանգության պատվավոր աշխատակից
  • Անձնական անվանական զենքեր

Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2009 թվականին հերոսի անունունով անվանվեց Մոսկվայի թիվ 787 միջնակարգ դպրոց[5][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Указ Президента РФ № 1368». Сайт Президента России — «О присвоении звания Героя Российской Федерации полковнику Савельеву А. Н.». 22 декабря 1997. Վերցված է 2013-12-06-ին.
  2. «Указ Президента РФ № 1368». Kremlin.ru — «О присвоении звания Героя Российской Федерации полковнику Савельеву А. Н.». 22 декабря 1997. Վերցված է 2011-05-17-ին.
  3. Сайт «Герои страны».
  4. Савельев Анатолий Николаевич — Клуб ветеранов спецподразделения «Альфа»
  5. Государственное бюджетное образовательное учреждение города Москвы «Средняя общеобразовательная школа № 787 имени А. Н. Савельева»
  6. «Московская школа будет носить имя Героия России спецназовца Савельева» (ռուսերեն). РИА Новости. 2009-06-10. Վերցված է 2013-11-18-ին.


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

 Sergey19981603/Անատոլի Սավելև «Երկրի հերոսներ» կայքում

[[Կատեգորիա:Ապրիլի 25 ծնունդներ]] [[Կատեգորիա:1946 ծնունդներ]] [[Կատեգորիա:Մոսկվա քաղաքում ծնվածներ]] [[Կատեգորիա:Դեկտեմբերի 20 մահեր]]