Jump to content

Մասնակից:Seda2606/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հանգստյան տան ննջասենյակի տեսակ Ավստրիայում

Վարձակալությամբ տրամադրված հանգտսյան տուն (անգլ.՝ a vacational rent), կահավորված բնակարան, տուն կամ առողջարանային հատուկ համալիր ` ժամանակավոր հիմունքներով վարձակալությամբ զբոսաշրջիկներին տրամադրելու համար ՝ որպես հյուրանոցի այլընտրանք:Հանգստյան տները վաղուց դարձել են ճանապարհորդություն կազմակերպելու տարածված տարբերակ ինչպես Եվրոպայում (հատկապես Միացյալ Թագավորությունում), այնպես էլ Կանադայում։

Հանգստյան տների տեսակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստյան տուն Ֆինլանդիայում

Հանգստյան տները սովորաբար գտնվում են մասնավոր սեփականություն հանդիսացող տարածքներում, և կացարանների տեսակները բազմազան են։

Կացարաննը լիովին կահավորված են և դրանց տեսակներից են վիլլաները, քոթեջները, քաղաքային տները:

Հաճախորդը/ճամփորդը կազմակերպում է հանգստի համար նախատեսված գույքի վարձակալությունը ՝ ըստ իր ճանապարհորդության համար նախատեսած ժամկետի։ Ոմանք նախընտրում են վարձակալել միայն գիշերելու համար, ինչպես հյուրանոցային համարները, թեև հանգստի ոլորտում առավել տարածված պրակտիկան սովորաբար շաբաթական վարձակալությունն է:

Հանգստի տների որոշ ձևերում, օրինակ բնակարաններում, առաջարկվում են հյուրանոցների առաջարկած ծառայություններից շատերը, ինչպիսիք են ընդունելություն և գրանցում, 24-ժամյա սպասարկում, ներքին մաքրում և դռնապանի ծառայություններ[1]։

Հանգստյան տների շուկայի չափը[խմբագրել | խմբագրել կոդը]

Evercore կազմակերպությունը նշում է, որ հանգստի վարձակալության շուկայի չափը գնահատվում է 100 միլիարդ դոլար, որի երկու երրորդը առանց միջորդների, սեփականատերերի կողմից տրվող վարձակալությունն է [2]։

Առցանց ծառայություններ, գործակալություններ և կառավարման ընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստի տների և վիլլաների վարձակալությունը կազմակերպվում է կա՛մ սեփականատիրոջ հետ, կա՛մ գործակալության միջոցով, կամ՛ ինտերնետ հարթակների միջոցով: Շատ սեփականատերեր ունեն իրենց սեփական կայքերը, բայց մեծամասնությունն օգտվում է նաև ցուցակագրման ծառայություններ մատուցող ֆիրմաներ (անգլ.՝ listing services), որոնք ցուցադրում են գույքի մասին հիմնական տեղեկությունները և տան սեփականատիրոջ կողմից տրամադրված լուսանկարները: Քանի որ անշարժ գույքի յուրաքանչյուր սեփականատեր ունի վճարման իր պահանջները, չեղարկման քաղաքականությունը և այլ ընթացակարգերը, հյուրը կապվում է գույքի սեփականատիրոջ հետ՝ ամրագրման մանրամասների մասին տեղեկանալու համար: Կան տարբեր տեսակի ցուցակագրման կայքեր՝ տարբեր դասակարգիչներով (օրինակ՝ ըստ արժեքի, տեղադրության և այլն)[3]։

2015 թվականի նոյեմբերին, Expedia կազմակերպությունը գնեց HomeAway ծրագիրը (ում պատկանում են նաև հանգստյան տների վարձակալության այլ ապրանքանիշեր) ՝ մրցակցելու Airbnb կազմակերպության հետ[4]։ Expedia կազմակերպության բրենդներից HomeAway-ը և VRBO-ը սակայն միաձուլվեցին[5]։

Ի հակադրություն ցուցակագրման ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գործակալությունները հանգստյան տների սեփականատերերի անունից կատարում են ամրագրումներ և վճարումներ, և հյուրի և սեփականատիրոջ միջև ուղղակի կապ չկա: Քանի որ գործակալության կողմից սեփականատիրոջից գանձվող վճարը կամ միջնորդավճարը ավելի բարձր է, քան ցուցակագրման ծառայությունների համար կողմից գանձվող վճարը, գործակալությանն կողմից առաջարկվող վարձավճարն ավելի բարձր լինել:

Անշարժ գույքի սեփականատերերի մեծամասնությունը պայմանագիր է կնքում գույք կառավարող ընկերությունների հետ, որպեսզի վերջիններս կառավարեն իրենց հանգստյան տները: Այս ընկերությունները զբաղվում են տների ընդհանուր պահպանմամբ և գույքի սպասարկումով: Որոշ կառավարող ընկերություններ մատուցում են նաև մարքեթինգային ծառայություններ։ Արձակուրդների վարձակալության կառավարող ընկերություններից շատերն աշխատում են միջնորդավճարով (տատանվում է գոյացած եկամտի 20%-ից մինչև 50%-ի սահմաններում[6]), բայց նրանք երաշխիք չեն տալիս տան սեփականատիրոջը վարձակալվող շաբաթների կամ եկամուտ ստանալու համար[7]:

Ճանապարհորդների մտահոգությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ ճանապարհորդներ խուսափում են հանգստյան տներից՝ վախենալով «Ոչ այնպիսին, ինչպես նկարագրված է» երևույթից (անգլ.՝ "Significantly Not As Described"): Խոսքը վերաբերում է այնպիսի կացարանների, որոնք շքեղ տեսք ունեն լուսանկարներում, սակայն հյուրերի ժամանելուց հետո բացահայտվում են խնդիրներ։ Այս ռիսկը նվազեցնելու համար հանգստի վարձույթով զբաղվող շատ ընկերություններ օգտագործում են օգտվողների կարծիքներ բաժնից[8]:

Կարևոր մտահոգություններից է այն, որ մարդիկ կարող են կեղծ հաշիվներ ստեղծել և գովազդել հանգստյան տներ, որոնք իրականում իրենց չեն պատկանում: Սա կարող է հանգեցնել նրան, որ հաճախորդները ամրագրեն և վճարեն տան համար, միայն ժամանելուն պես պարզեն, որ տվյալ տան վարձակալությունը գոյություն չունի[9]։

Ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանգստյան տների վարձակալությունը կարող է դրական ազդեցություն ունենալ տեղական տնտեսությունների վրա, քանի որ այներբեմն թույլ է տալիս հանգստանալ ավելի երկար, քան հյուրանոցներում, իսկ ավելի երկար մնալու միջոցով համայնքներում մեծանում է զբաղվածության հնարավորությունները:

Որոշ կազմակերպություններ, որոնցից է օրինակ Airbnb, սկսում են օգտագործել իրենց հայտնիությունը ՝ նպաստելով ավելի կայուն ճանապարհորդությունների: Airbnb ծրագիրը կատարում է վարձակալությամբ տրված տների գովազդ և հյուրերի համար միջոցառումների կազմակերպում, որոնք տրամադրվում են ոչ առևտրային կազմակերպության կողմից ընտրված մարդկանց միջոցով: Սա աջակցում է կայուն ճանապարհորդություններին, քանի որ այն թույլ է տալիս այցելուներին ներգրավվել տեղական կազմակերպություններում, որոնք օգնում են բարելավել այցելած համայնքը[10]:

Սակայն կան նաև բացասական ազդեցություններ տեղական համայնքների վրա, օրինակ զբոսաշրջային համայնքներում երկարաժամկետ բնակարանային շուկայի անկում: Քանի որ ավելանում են կարճաժամկետ վարձակալությամբ կացարանները, երկարաժամկետ հասանելիություն ունեցող միավորների թիվը նվազում է[11]:

Կարճաժամկետ հանգստյան տների վարձակալության վատ հետևանքներից է այն, որ տեղական համայնքների ամենօրյա կյանքը կարող է խաթարվել անծանոթ հյուրերի պատճառով: Այցելուները կարող են տեղեկացված չլինել տվյալ թաղամասի մշակույթի մասին, որտեղ բնակվում են[12]:

Սահմանափակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ շրջաններում և քաղաքներում, տեղական իշխանությունները փորձում են կարգավորել կամ արգելել հանգստյան տների վարձակալությունը՝ տեղի բնակիչների բողոքների հետո կամ մրցակից կազմակերպություններից գոյության պատճառով, օրինակ ԱՄՆ Նյու Յորք, Չիկագո և այլ քաղաքներում կան նմանատիպ սահմանափակումներ, չնայած կանոնակարգը միշտ չէ, որ խստորեն կիրառվում է[13]:

Օրինակ, Պորտլենդի քաղաքապետարանը թույլ չի տալիս 30 օրից պակաս բնակելի գոտիներում վարձակալություն կատարել, սակայն, ըստ տեղական գույքի կառավարիչների տվյալների (ինչպիսին է Vacasa կազմակերպությունը), մեկ հյուրը միջինում մնում է 3-10 գիշեր[14]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Phocuswright 2015: Vacatia launches family resort holiday rental marketplace». Travolution. Վերցված է November 18, 2015-ին.
  2. «How The Vacation Rental Land Grab Stacks Up: HomeAway Vs. Priceline Vs. Airbnb». Skift. 7 April 2015. Վերցված է April 7, 2015-ին.
  3. * Choat, Isabel. "How to find and book a holiday apartment online", The Guardian, June 28, 2013.
  4. «Expedia to Buy Vacation Rental Site HomeAway for $3.9 Billion». Wall Street Journal. Վերցված է November 4, 2015-ին.
  5. Hawkins, Lori (May 3, 2019). «HomeAway, the world's largest vacation rental site, is rebranding itself as Vrbo». Austin American-Statesman.
  6. "HomeAway". Web. 30 June 2014.
  7. "Investopedia". Web. 30 June 2014.
  8. Nassauer, Sarah. "Renting a Villa, Not a Dump", Wall Street Journal, November 5, 2008. Retrieved April 16, 2014.
  9. «Warning over holiday villa scams». BBC News.
  10. «Social Impact Experiences». airbnb.com. Վերցված է 28 November 2022-ին.
  11. Butler, Steve. «Affordable Housing and the Impact of Short-Term Rentals». MRSC.org. Վերցված է 28 November 2022-ին.
  12. Schaal, Skift, Dennis (19 October 2022). «Tourism Economics Study Boosts Vacation Rentals and Downplays Local Concerns». Skift.com. Վերցված է 28 November 2022-ին.
  13. «Travel News, Tips, and Guides - USATODAY.com». USA TODAY.
  14. Columnist, Guest (July 2, 2014). «Changes in Portland rental rules don't go far enough: Guest opinion». oregonlive.


Կատեգորիա:Tourist accommodations Կատեգորիա:Հանգիստ Կատեգորիա:Զբոսաշրջություն