Մասնակից:Seda2606/Ավազարկղ5

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
A Home Economics instructor giving a demonstration, Seattle, 195

Տնային տնտեսագիտություն (անգլ.՝ home economics, domestic science, family and consumer sciences)[1], առարկա անձնական և ընտանեկան ֆինանսների ճիշտ կազմակերպման մասին (սպառողական խնդիրներ, բնակարանների, սնունդ, հագուստ):[2]

Տնային տնտեսագիտության դասընթացներ առաջարկվում են ամբողջ աշխարհում: Պատմականորեն այս դասընթացների նպատակն էր կատարելագործել տնային ամենօրյա աշխատանքները, ընդգծել «կանանց աշխատանքի» արժեքը հասարակության մեջ:[3][4] Ընտանեկան և սպառողական գիտությունները դասավանդվում են որպես ընտրովի կամ պարտադիր դասընթաց միջնակարգ կրթական հաստատություններում, իսկ որպես շարունակական կրթության մի մաս ՝ բարձրագույն պետական հաստատություններում:

Տնտեսագիտության այս ճյուղի հիմքերը հասնում են 1850-ական թվականները, Շոտլանդիա։ Ոլորտին վերաբերող դասընթացները նախատեսված էին կանանց համար, որոնք սովորեցնում էին կանանց լինել գրագետ տնային տնտեսուհիներ (նրանց հիմնական հմտությունը կարելն էր): Ընտանեկան և սպառողական գիտությունների ամերիկյան ասոցիացիան 20-րդ դարի սկզբին տեսավ, որ ամերիկացիները ցանկանում էին երիտասարդներին տալ նաև մասնագիտական հմտություններ: Կատարվեց այս գիտության դասավանդման քաղաքականության փոփոխություն և միայն դարավերջում էր, որ դասընթացները սկսեցին դասավանդվել երկու սեռերին:[2]

Այժմ ընտանեկան և սպառողական գիտությունը ներառվել է տեխնիկական կրթություն լայն առարկայի մեջ, ծրագիր, որը սովորեցնում է հմուտ արհեստներ, կիրառական գիտություններ, ժամանակակից տեխնոլոգիաներ և կարիերայի զարգացման ապահովում:[5] Չնայած վերջին հարյուրամյակի ընթացքում առարկայի տարածմանը, կրթական հաստատությունների կողմից առաջարկվող տնային տնտեսագիտության դասընթացների զգալի անկում է գրանցվել: [6]

Տերմինաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

A group of students studying home science theory at State High School.

Ընտանեկան և սպառողական գիտությունները Միացյալ Նահանգներում նախկինում հայտնի էին որպես տնային տնտեսագիտություն, որը հաճախ անգլերենում կրճատվում էր որպես «home ec» կամ «HE»: 1994 թվականին տարբեր կազմակերպություններ, այդ թվում՝ Ընտանեկան և սպառողական գիտությունների ամերիկյան ասոցիացիան, ընդունեցին «Ընտանեկան և սպառողական գիտություններ» (անգլ.՝ Family and Consumer Sciences, FCS) նոր տերմինը՝ արտացոլելու այն փաստը, որ ոլորտն ընդգրկում է տնային կյանքի և առողջության ոլորտներից դուրս:[2]

Ընտանեկան և սպառողական գիտությունների աստիճան ստանալուց հետո կան կարիերան զարգացնելու լայն հնարավորություն: Օրինակ՝ նորաձեւություն եւ ինտերիեր դիզայն, կրթություն, հյուրասիրություն, զբոսաշրջություն, երեխաների դաստիարակություն եւ այլն: Տնային տնտեսագիտությունը պատմական ամուր հարաբերություններ ունի մարդկային էկոլոգիայի (անգլ.՝ human ecology) ոլորտի հետ, և 1960-ականներից ի վեր Կոռնելի համալսարանում դասավանդվում է «մարդկային էկոլոգիա» ծրագիրը, ինչպես նաև այլ նման ոլորտային ծրագրեր։[7]

Ըստ երկրների[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային մակարդակով տնային տնտեսագիտության կրթությունը համակարգում է Տնային տնտեսագիտության միջազգային ֆեդերացիան (անգլ.՝ International Federation for Home Economics, ֆր.՝ Fédération internationale pour l'économie familiale):[8]

Ֆինլանդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆինլանդիան տնային տնտեսագիտության ոլորտում ուսուցիչներ կրթելու 110 տարվա պատմություն ունի: «Կենցաղային տնտեսագիտություն և սնուցում» առարկան դասավանդվել է համալսարանական մակարդակով 1940-ականներից սկսած: Ֆինլանդիան տնային տնտեսագիտությունը դարձրել է պարտադիր դասընթաց տղաների և աղջիկների համար: Համալսարանում տնային տնտեսագիտության դասերը դասվել են սպառողական կրթության, բնապահպանական կրթության և ընտանեկան կրթության կատեգորիաներում:[9]

2014թ.-ի Ֆինլանդիայի հիմնական կրթության ուսումնական պլանում նաև նշվել է, որ կայուն զարգացման հասնելու համար տնային տնտեսագիտությունը պետք է լիներ ուսումնական ծրագրի հիմնական տարրերից մեկը:[10]

Հնդկաստան[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնդկաստանի շատ կրթական խորհուրդներ (օրինակ «Բաց կրթության ազգային ինստիտուտ» (անգլ.՝ National Institute of Open Schooling)[11] , «Միջնակարգ կրթության կենտրոնական խորհուրդ» (անգլ.՝ Central Board of Secondary Education), «Հնդկական միջնակարգ կրթության վկայական» (անգլ.՝ Indian Certificate of Secondary Education)[12] , «Հնդկական դպրոցի վկայականի քննությունների խորհուրդ» (անգլ.՝ Council for the Indian School Certificate Examinations)), առաջարկել են տնային տնտեսագիտությունը որպես առարկա իրենց դասընթացներում, որոնք երբեմն կոչվում են «Մարդկային էկոլոգիա և ընտանեկան գիտություններ»:

Ինդոնեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնային տնտեսագիտությունը հայտնի է Ինդոնեզիայում որպես «Ընտանեկան ուսուցում և բարեկեցություն» (անգլ.՝ Family Training and Welfare,ինդոն.՝ Pembinaan dan Kesejahteraan Keluarga, PKK)

Իրան[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանում օգտագործվում են նոր թողարկված գրքեր («Ընտանիքի կառավարում և ապրելակերպի պլանավորում» միջնակարգ դպրոցների աղջիկների համար և նմանատիպ գիրք տղաների համար)։[13][14]

Իտալիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Italian Politician
Ada Gobetti (1902–1968)

1945 թվականին, Երկրորդ համաշխարհային պատերազմի ընդամենը մի քանի օր առաջ, Ադա Գոբեթին հայտարարեց. «Ամենադժվար խնդիրը կլինի տնային տնտեսուհու խնդիրը: Դա կլինի ամենադժվար լուծելիներից մեկը, եթե մարդ ցանկանում է ստեղծել նոր հասարակություն»:[15]

Թեև մարդկանց տնային տնտեսագիտության պաշտոնական դասեր չէին տալիս, 1950-ականների և 1960-ականների ընթացքում տնային տնտեսագիտության ձեռնարկներն էին ամբողջությամբ հրատարակվել:[15] Այս ձեռնարկները երեխաների համար պարտադիր էին դպրոցում կարդալու համար և դրանք մեծապես կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես լինել լավ տնային տնտեսուհի փոխակերպումների նոր դարաշրջանում և ինչպես հարմարվել նոր սովորություններին:[15]

Հարավային Կորեա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարավային Կորեայում այս ոլորտն առավել հաճախ հայտնի է որպես «սպառողական գիտություն» (կորեերեն՝ 소비자학, sobija-hak):

Արևմտյան միսիոներները այս գիտությունը սկսեցին դպրոցներում դասավանդվել 19-րդ դարի վերջից:

Շվեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդիայում տնային տնտեսագիտությունը սովորաբար հայտնի է որպես «տնային և սպառողական գիտություն» (շվեդերեն ՝ hem- och konsumentkunskap): Առարկան պարտադիր է միջինից մինչև ավագ դպրոցների համար և ինչպես պետական, այնպես էլ մասնավոր դպրոցներում, սակայն համարվում է շվեդական դպրոցական համակարգի ամենափոքր առարկաներից մեկը:

2011 թվականի շվեդական դպրոցների բարեփոխումներից հետո ուսումնական ծրագիրը վերափոխվել է՝ ավելի շատ կենտրոնանալով առողջության, տնտեսության և շրջակա միջավայրի թեմաների վրա, որոնց շարքում է սպառողների տնտեսագիտությունը և իրազեկումը:[16]

Միացյալ թագավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1852 թվականին Լուիզա Հոուփը և մյուսները ստեղծեցին Շոտլանդիայի տիկնանց ասոցիացիան ` կանանց արդյունաբերական կրթության խթանման համար: Շոտլանդիայի եկեղեցին 1849 թվականին որոշել էր, որ ցանկանում է կանանց «արդյունաբերական դպրոցներ»:[17] Կանայք դիտվում էին որպես ընտանիքների բարոյական և կրոնական արժեքների ամբողջություն, իսկ վերին դասի կանայք իրենց դերն էին համարում այն ապահովելը:[18]

1853 թվականին Հոուփը հրատարակեց «Կին ուսուցիչը. գաղափարներ, որոնք հուշում են նրա որակավորումների և պարտականությունների մասին» գիրքը (անգլ.՝ The Female Teacher: Ideas Suggestive of Her Qualifications and Duties), որտեղ նա նշում է, որ կանայք պետք է լինեն «տուն պահող», իսկ տղամարդիկ պետք է հետևեն նրա «աշխատանքին մինչև երեկո»: Կանանց կրթությունը կնվազեցներ «ցածր խավի» ներկայացուցիչների թիվը, և սա էր «Կանանց արդյունաբերական կրթության խթանման շոտլանդական տիկնանց ասոցիացիայի նպատակը»:[19]

Հոուփը կազմակերպել էր «Շոտլանդիայի գլխավոր տիկնանց» ստորագրահավաք (130 ստորագրությամբ) ՝ պահանջելով շոտլանդական դպրոցներում աղջիկների համար կարի դասի բարելավում: 1861 թվականին այս նպատակին աջակցելու համար տրամադրվել էին դրամաշնորհներ, և 1870 թվականին դպրոցների 70%-ը, ըստ տեսուչների, իրենց ուսումնական ծրագրում ընդգրկում էր կարի դասեր:[17]

Միացյալ Թագավորությունում, տնային տնտեսագիտությունը Միջնակարգ կրթության ընդհանուր վկայական (անգլ.՝ General Certificate of Secondary Education) էր, որը տրամադրվում էր միջնակարգ դպրոցի աշակերտներին, բայց 2015 թվականից սկսած դա փոխարինվեց Սնունդ և Սնուցում առարկայով, որն ավելի շատ կենտրոնանում է տնտեսագիտության սննդային կողմի վրա։[20][21]

Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

19րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Catharine Beecher, American educator

Տասնիններորդ դարից ի վեր դպրոցներն իրենց կրթական ծրագրերում ներառում են տնային տնտեսագիտության դասընթացներ: Սկզբնական տարիներին տնային տնտեսագիտությունը սկսվեց կանանց ՝ տնային աշխատանքների կատարելագործման նպատակով՝ միաժամանակ բարձրացնելով «կանանց աշխատանքի» գաղափարը: Միացյալ Նահանգներում բարձրագույն կրթության մեջ տնային տնտեսագիտության դասընթացների դասավանդումը մեծապես աճեց 1862թ. Մորիլի ակտով: [22]

Տնային տնտեսագիտության դասընթացները հիմնականում սովորեցնում էին ուսանողներին պատրաստել, կարել, այգիներ խնամել և հետևել երեխաներին: Այս ծրագրերի ճնշող մեծամասնությունը կանայք էին:[23] Տնային տնտեսագիտությունը թույլ է տվել կանանց ավելի լավ կրթություն ստանալ՝ միաժամանակ նախապատրաստելով նրանց տնային գործերն անելու և երեխաների մասին հոգ տանելու, մինչդեռ նրանց ամուսինները դառնում են կերակրող: Այս ժամանակ տնային տնտեսությունը հիմնականում հասանելի էր միջին և բարձր դասի սպիտակամորթ կանանց համար, որոնց ընտանիքները կարող էին իրենց թույլ տալ միջնակարգ դպրոցը:[23]

Տնային տնտեսագիտության մասին առաջին գիրքը Միսիս Ուելչի խոհարարական գիրքն էր, որը հրատարակվել է 1884 թվականին Այովա նահանգում ՝ Մերի Բոմոնտ Ուելչի կողմից (անգլ.՝ Mary Beaumont Welch):[24]

20րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Քսաներորդ դարի սկզբին ամերիկյան կրթական համակարգում տնային տնտեսությունը մեծ ժողովրդականություն է վայելել:

Այս շրջանում ամերիկյան ընտանիքները սպառում էին ավելի շատ ապրանքներ և ծառայություններ։ Այս անցումային շրջանում կանանց լավագույնս ուղղորդելու համար տնային տնտեսագիտությունը նպատակ ուներ սովորեցնել կանանց ճիշտ ստանձնել իրենց դերը որպես ժամանակակից սպառողներ և ճիշտ գնահատել ընտանիքների կարիքները։

Ոլորտի հայտնի ներկայացուցիչներ ներառում էին բազմաթիվ կին գործիչներ, ինչպիսիք են Էլեն Սվալոու Ռիչարդսը, ով մեծ ազդեցություն ունեցավ այս ոլորտի զարգացման վրա:[25] 1909 թվականին Ռիչարդսը հիմնել է Տնային տնտեսագիտության ամերիկյան ասոցիացիան (այժմ կոչվում է Ընտանեկան և սպառողական գիտությունների ամերիկյան ասոցիացիա[26] 1900-1917 թվականներին Կոնգրեսում քննարկված ավելի քան երեսուն օրինագծեր վերաբերում էին կրթության և, ըստ ասոցիացիայի, տնային տնտեսագիտական հարցերին: Ամերիկացիները ցանկանում էին ավելի շատ հնարավորություններ տալ իրենց երիտասարդներին ՝ ունենալու մասնագիտական հմտություններ և սովորելու արժեքավոր կյանքի հմտություններ: Այնուամենայնիվ, տնային տնտեսության մեջ դեռ գերակշռում էին կանայք, և կանայք քիչ հնարավորություն ունեին այլ մասնագիտություններում լինելու: Ինչպես նշել է Կրթության ազգային ասոցիացիան (անգլ.՝ National Education Association, NEA) ` մասնագիտությունների գծով տղամարդկանց և կանանց բաշխվածության վերաբերյալ, «մեր տղամարդկանց մեկ երրորդը գյուղատնտեսության ոլորտում է, և մեկ երրորդը արտադրական ոլորտներում են. մինչդեռ մեր կանանց երկու երրորդը տնային տնտեսությամբ են զբաղվում»:[27]

Home economist Mary Norris with a Girl Scout, Seattle, Washington, 1966

Քսաներորդ դարի վերջին մասում տնային տնտեսագիտության դասընթացներն ավելի ընդգրկուն դարձան: 1963 թվականին Կոնգրեսն ընդունեց «Մասնագիտական կրթության մասին» օրենքը, որը միջոցներ էր հատկացնում վերապատրաստումներին:[28] Տնային տնտեսագիտության դասընթացները սկսեցին դասավանդվել ողջ երկրում թե՛ տղաների, թե՛ աղջիկների համար՝ ֆեմինիզմի շնորհիվ: Այս շարժումը պայքարում էր գենդերային հավասարության համար, մասնավորապես կրթության հավասարություն հաստատելու համար։[29]

21րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Այսօր ընտանեկան և սպառողական գիտությունները տեխնիկական կրթության (անգլ.՝ Career Technical Education[5]) մաս են հանդիսանում։

Մինչ ավանդական տնային տնտեսագիտությունը ուղղված էր կանանց ՝ միայն ընտանիքի և տան մասին հոգ տանելու գաղափարին, ապա ընտանեկան սպառողական գիտությունը շարունակում է զարգացնել իր դասընթացները ՝ բավարարելու այսօրվա ուսանողների կարիքները ինչպես անձնական աճի, այնպես էլ մասնագիտական հնարավորություններ ստեղծելու համար: Ուսանողները կարող են մասնակցել խոհարարության, սննդաբանության, առողջության, ինտերիերի, անձնական ֆինանսների, տեքստիլի, հագուստի ձևավորման դասընթացների:[30]

Այն ուսանողները, ովքեր մասնակցել են այդ դասերին, հնարավորություն ունեն միանալու «Ընտանիք, կարիերա և Ամերիկայի համայնքի առաջնորդներ» ուսանողական կազմակերպությանը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «What is Family & Consumer Sciences?». MAFCS (ամերիկյան անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-03-07-ին. Վերցված է 2023-03-08-ին.
  2. 2,0 2,1 2,2 «FAQ». American Association of Family and Consumer Sciences. Արխիվացված է օրիգինալից 2015-01-11-ին. Վերցված է 2015-01-11-ին.
  3. Danovich, Tove (June 14, 2018). «Despite A Revamped Focus On Real-Life Skills, 'Home Ec' Classes Fade Away». NPR. Արխիվացված օրիգինալից November 16, 2020-ին. Վերցված է November 14, 2020-ին.
  4. Elias, Megan (January 2006). «"Model Mamas": The Domestic Partnership of Home Economics Pioneers Flora Rose and Martha Van Rensselaer». Journal of the History of Sexuality. 15 (1): 65–88. doi:10.1353/sex.2006.0052. JSTOR 4617244. S2CID 142247487.
  5. 5,0 5,1 «Career and Technical Education Definition». The Glossary of Education Reform (ամերիկյան անգլերեն). 2013-05-15. Արխիվացված օրիգինալից 2019-08-07-ին. Վերցված է 2021-04-03-ին.
  6. Noddings, Nel (2013). Education and Democracy in the 21st Century. Teachers College Press. ISBN 978-0807753965. Արխիվացված օրիգինալից 2022-12-19-ին. Վերցված է 2020-10-26-ին.
  7. «Why the Change to Human Ecology?». Cornell University. Արխիվացված օրիգինալից 9 October 2018-ին. Վերցված է 20 November 2012-ին.
  8. «About IFHE». International Federation for Home Economics. Արխիվացված է օրիգինալից 2014-12-07-ին. Վերցված է 2015-01-11-ին.
  9. Turkki, Kaija (May 2005). «Pre-professionals' perceptions of home economics in Finland». International Journal of Consumer Studies (անգլերեն). 29 (3): 273–282. doi:10.1111/j.1470-6431.2005.00427.x. ISSN 1470-6423.
  10. Autio, Minna (2021). «Finnish Home Economics Teachers Enabling Sustainability and Consumer Skills for Young People» (PDF). University of Helsinki. Արխիվացված (PDF) օրիգինալից 2023-04-21-ին. Վերցված է 2023-04-21-ին.
  11. «Curriculum in Home Science (Secondary Level)» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012-05-15-ին.
  12. «SCHEME OF EXAMINATIONS AND PASS CRITERIA». cbse.nic.in. Արխիվացված օրիգինալից 2015-08-29-ին. Վերցված է 2015-08-31-ին.
  13. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2022-09-25-ին. Վերցված է 2023-04-27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  14. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2023-04-27-ին. Վերցված է 2023-04-27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  15. 15,0 15,1 15,2 Tasca, Luisa; Hilwig, Stuart (2004-06-25). «The "Average Housewife" in Post-World War II Italy». Journal of Women's History (անգլերեն). 16 (2): 92–115. doi:10.1353/jowh.2004.0055. ISSN 1527-2036. S2CID 144281256.
  16. Höijer, K.; Hjälmeskog, K.; Fjellström, C. (2014). «The Role of Food Selection in Swedish Home Economics: The Educational Visions and Cultural Meaning». Ecology of Food and Nutrition. 53 (5): 484–502. doi:10.1080/03670244.2013.870072. PMID 25105860. S2CID 7178267.
  17. 17,0 17,1 Begg, Tom (2004-09-23). «Hope, Louisa Octavia Augusta (1814–1893), promoter of household science teaching». Oxford Dictionary of National Biography (անգլերեն). Vol. 1 (online ed.). Oxford University Press. doi:10.1093/ref:odnb/53690. ISBN 978-0198614128. (Subscription or UK public library membership required.)
  18. Moore, Lindy (1992). «Educating for the 'women's sphere': domestic training versus intellectual discipline». In Breitenbach, E.; Gordon, E. (eds.). Out of Bounds: Women in the Public Domain in Scotland 1830-1950. Edinburgh University Press. էջեր 10–41. Արխիվացված օրիգինալից 2023-04-04-ին. Վերցված է 2022-12-26-ին – via Academia.
  19. Hope, Louisa Octavia (1853). The Female Teacher: Ideas Suggestive of Her Qualifications and Duties (անգլերեն). Paton and Ritchie. էջ 161. Արխիվացված օրիգինալից 2023-04-04-ին. Վերցված է 2023-01-29-ին.
  20. Adams, Richard (2014-06-03). «Home economics GCSE set to be scrapped». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2021-05-30-ին. Վերցված է 2021-04-21-ին.
  21. Owen-Jackson, Gwyneth; Rutland, Marion (February 7, 2017). «Food in the school curriculum in England: Its development from cookery to cookery» (PDF). Design and Technology Education. 21 (3): 63–75. Արխիվացված (PDF) օրիգինալից April 11, 2021-ին. Վերցված է April 21, 2021-ին.
  22. Council, National Research; Agriculture, Board on; System, Committee on the Future of the Colleges of Agriculture in the Land Grant (1995). Read "Colleges of Agriculture at the Land Grant Universities: A Profile" at NAP.edu. doi:10.17226/4980. ISBN 978-0309052955. Արխիվացված օրիգինալից 2019-04-07-ին. Վերցված է 2019-03-19-ին.
  23. 23,0 23,1 «Encyclopedia of the Great Plains | WOMEN IN HIGHER EDUCATION». plainshumanities.unl.edu. Արխիվացված օրիգինալից 2019-10-21-ին. Վերցված է 2019-03-19-ին.
  24. Sherr, Lynn; Kazickas, Jurate (1994). Susan B. Anthony Slept Here: A Guide to American Women's Landmarks. New York: Times Books. էջ 145. ISBN 0812922239.
  25. Collins, Nina (2002). «Domestic Sciences at Bradley Polytechnic Institute and the University of Chicago». Journal of the Illinois State Historical Society. 95 (3): 275–299. ISSN 1522-1067. JSTOR 40193437.
  26. «AAFCS Brand Story» (PDF). American Association of Family & Consumer Sciences. Արխիվացված է օրիգինալից (PDF) 8 September 2013-ին. Վերցված է 20 November 2012-ին.
  27. Hillison, John (1995). «The Coalition that Supported the Smith-Hughes Act or a Case for Strange Bedfellows». Journal of Vocational and Technical Education. 11 (2): 4–11. ISSN 0010-3829. Արխիվացված օրիգինալից 2022-06-18-ին. Վերցված է 2019-03-19-ին.
  28. «ERIC - Education Resources Information Center». eric.ed.gov. Արխիվացված օրիգինալից 2022-06-30-ին. Վերցված է 2019-03-19-ին.
  29. Kjaersgaard, Edith (1973). «Home Economics and the Changing Roles of Men and Women». International Review of Education. 19 (1): 125–127. Bibcode:1973IREdu..19..125K. doi:10.1007/BF00597786. ISSN 0020-8566. JSTOR 3442978. S2CID 153365341.
  30. «What is FCS? - American Association of Family and Consumer Sciences». www.aafcs.org. Արխիվացված օրիգինալից 2021-04-08-ին. Վերցված է 2021-04-03-ին.

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կազմակերպություններ և ասոցիացիաներ

Ռեսուրսներ

Կատեգորիա:Applied sciences Կատեգորիա:Domestic life Կատեգորիա:Euthenics Կատեգորիա:Family economics Կատեգորիա:Home Կատեգորիա:Life skills