Մասնակից:Sbamb/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ուլիսես» -ը իռլանդացի գրող Զեյմս Զոյսի ժամանակակից վեպն է: Այն առաջին անգամ մասամբ հրատարակվել է Ամերիկյան «The Little Review» ամսագրում 1918 թվականի մարտից մինչև 1920 թվականի դեկտեմբեր ամիսը: Վեպը ամբողջությամբ հրատարակվել է Սիլվիա Բիչի կողմից Փարիզում 1922 թվականի փետրվարի երկուսին` ի պատիվ Զոյսի քառասուներորդ տարեդարձի: Այն համարվում է ժամանակակից գրականության ամենակարևոր նմուշներից մեկը և կոչվում է` «Ամբողջ շարժման ցուցադրումն ու ամփոփումը»: Ըստ Դեքլան Կիբերդի` մինչև Զոյսը ոչ մի արձակագիր չի կարողացել կարևորել մտածողության գործընթացը:


«Ուլիսես» - ը ժամանակագրում է Լեոպոլդ Բլումի , Դուբլին քաղաքի մի սովորական օրվա` 1904 թվականի հունիսի 16-ի հանդիպումներն ու ժամադրումները: Ուլիսես անվանումը ծագել է լատիներեն Ոդիսևս անվանումից, ով Հոմերոսի «Ոդիսական» էպիկական պոեմի հերոսն է: Վեպը, ի շնորհիվ Լեոպոլդ Բլումի և Ոդիսականի, Մոլլի Բլումի և Պենելոպայի, Ստեփան Դեդալուսի և Թելեմաչուսի կերպարների և նրանց փորձառությունների կառուցվածքային համապատասխանումների, մի շարք զուգահեռներ է սահմանում իր և պոեմի միջև`ի հավելումն 20-րդ դարի սկզբում Մոդեռնիզմի, Դուբլինի, Իռլանդիայի և Մեծ Բրիտանիայի հարաբերությունների համատեքստում տեղի ունեցող իրադարձությունների և թեմաների: Վեպը շատ ակնարկվող է և նմանակում է անգլիական գրականության տարբեր ժամանակաշրջանների ոճերը:

Իր հրատարակչության ժամանակից գիրքը ներգրավեց հակասություններ և քննարկումներ`սկսած անպարկեշտության դատողություններից ,մինչև երկարատև տեքստային «Զոյսի պատերազմներ»-ը: Վեպը իր ներքին մենախոսության տեխնիկաներով, ստույգ կառուցվածքով և փորձարարական արձակով,որը լի է բառախաղերով, ծաղերգությամբ և ակնարկներով, ինչպես նաև հարուստ բնութագրությամբ և ընդարձակ հումորով համարվում է գրականության պատմության ամենաականվոր աշխատանքներից մեկը: Զոյսի երկրպագուները նույնիսկ հունիսի 16-ը անվանել են «Bloomsday»` ի պատիվ գրողի:


Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյսը Ոդիսևսի (Ուլիսեսի) կերպարին առաջին անգամ հանդիպել է Չարլզ Լեմի «Ուլիսեսի արկածները» աշխատանքում: Այստեղ Ոդիսևսի կերպարը փոփոխված է երեխաների համար, այստեղից էլ կարծես Զոյսի մտքում ծագել է լատինական անվանումը: Դպրոցում նա գրել է շարադրություն մի կերպարի մասին, որի վերնագիրն էր` «Իմ սիրելի հերոսը»: Զոյսը Ֆրանկ Բուդգենին ասել է, որ նա Ուլիսեսին համարում է գրականության միակ բազմակողմանի կերպարը: Նա մտածում էր 1914 թվականին իր գրած «Դուբլինցիներ» (Dubliners) կարճ պատմությունների հավաքածուն անվանել «Ուլիսեսը Դուբլինում» անվանումով, բայց այդ միտքը զարգացավ 1906 - 1907 թվականներին գրված «փոքր գիրք» -ից, մինչև 1914 թվականին սկսած իր մեծ վեպը:

ԳտնվելուՎայրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուլիսես` Դուբլինի քարտեզ[1]
  1. Լեոպոլդ Բլումի տունը 7-րդ Էքսելի Փողոց - դրվագ 4, Կալիփսո, դրվագ 17, Իթակե, և դրվագ 18, «Պենելոպա»
  2. Փոստի բաժանմունք, Վեսթլանդ Ռոու փողոց - դրվագ 5, «Լոտուս Իսթերս».
  3. Սվենիի դեղատուն, Լոմբարդային փողոց, Լինկոլնի բնակավայր[2] (որտեղ Բլումը գնեց օճառ): դրվագ 5, «Լոտուս Իսթերս»
  4. Ֆրիմանի լրագիր, Պրինցի փողոց,[3] Օ'Քոննելի Փողոց դրվագ 7, «Աեոլուս» և ոչ այդքան հեռու գտնվող - Գրահամ Լեմոնի քաղցրավենիքի խանութը, 49 Օ'Քոննելի ստորին Փողոց, այն սկսվում է 8-րդ դրվագից, «Լեսթրիգոնիացիները»
  5. Դեվի Բրայենի պանդոկ - դրվագ 8, «Լեսթրիգոնիացիները»
  6. Իռլանդիայի ազգային գրադարան - դրվագ 9, «Սցիլլա և Չարիբդիս»
  7. Օրմոնդի հյուրանոցl[4] - Լիֆֆիի գետափներին - դրվագ 11, «Ծովինարներ»
  8. Բարնի Կիրնանի պանդոկ, դրվագ 12, «Ցիկլոպներ»
  9. Ծննդատուն, դրվագ 14, «Արևի եզները»
  10. Բելլա Քոհենի հասարակած տուն. դրվագ 15, «Սիրսի»
  11. Կառապանի ապաստան, Բաթի կամուրջ. - դրվագ 16, Իյամեուս

Վեպի գործողությունը տեղի է ունենում Դուբլին Բեյի մի կողմից մյուս կողմը, սկսած Սենդիքովից մինչև քաղաքի հարավը և ավարտվելով Հոութ Հեդից դեպի Հյուսիս:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]


Ուլիսես,«Էգոիստ» մամուլ, 1922

«Ուլիսես» - ը բաժանված է երեք գրքերի (նշված I, II, և III հռոմեական թվանշաններով) և 18 դրվագների։ Դրվագների գլուխները չունեն վերնագրեր կամ անվանումներ և համարակալված են միայն Գաբլերի հրատարակությունում: Զանազան հրատարակություններում ընդմիջումները դրվագների միջև տարբեր կերպով են նշված. օրինակ`«Ժամանակակից Լեզու» հրատարակությունում նոր դրվագը սկսվում է նու էջի ամենավերևի մասից:

Առաջին հայացքից գրքի մեծ մասը կարող է անկառույց և քաոսային թվալ։ Զոյսը մի անգամ ասել է. «Դնել այնտեղ այնքան շատ առեղծվածներ և հանելուկներ, որ այն պրոֆեսորներին դարեր շարունակ զբաղված պահի՝ բանավիճելով, թե ինչ ես ի նկատի ունեի»: Սա էլ վեպին անմահության կարժանացներ:[5] Երկու սխեմաներն էլ, որոնք թողարկվել են Սթյուարթ Գիլբերթի և Հերբերթ Գորմանի կողմից հրատարակումից հետո, որպեսզի օգնեն Զոյսին պաշտպանվել անպարկեշտության մեղադրանքներից,[պարզաբանել] ավելի պարզ դարձրին Ոդիսևի հետ կապը և նաև օգնեցին բացատրել աշխատանքի ներքին կառուցվածքը:

Ջոյս և Հոմերոս[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոյսեն բաժանում է «Ուլիսես»-ը 18 դրվագի, որոնք «մոտավորապես համապատասխանում են Հոմերոսի «Ոդիսական»-ի դրվագների հետ»:[6] Հոմերոսի «Ոդիսական»-ը բաժանված է 24 գրքի (բաժինների)։

Գիտնականների կողմից առաջարկվել է, որ «Ուլիսես»-ի ամեն մի դրվագ ունի իր թեման, տեխնիկան և համապատասխանությունը իր և Ոդիսևսի կերպարների միջև: Հրատարակված վեպի նյութը չի ներառում դրվագների վերնագրերը, որոնք օգտագործված են ներքևում, ոչ էլ համապատասխանությունները, որ ծագել են Զոյսի բացատրական նկարագիրներից, որոնք նա ուղղարկել էր ընկերներին՝ հայտնի որպես Լինատի և Գիլբերտի սխեմաներ: Զոյսն իր նամակներում ներկայացրել էր այն դրվագները, որոնք ունեին Հոմերոսային վերնագրեր, օրինակ` Վիկտոր Բերարդի երկու հատորանոց «Փյունիկեցիները և Ոդիսևսը» աշխատանքի «Նաուսիկաա» և «Թելեմաչիադ» վերնագրերը, որի մասին նա տեղեկացել է Ցյուրիխի կենտրոնական գրադարանում 1918 թվականին:



Երբ Զոյսի իրադարձությունները տեղի են ունենում Իռլանդիայի Դուբլին քաղաքում քսաներորդ դարում ՝ մի սովորական օրվա ընթացքում, Հոմերոսի դյուցազներգությունում Ոդիսևսը Տրոյական Պատերազմի հույն հերոս է։Տաս տարի անց նա կարողացավ գտնել Տրոյայից մինչև իր՝ Իթաքա կղզում գտնվող տան ճանապարհը: Բացի այդ Հոմերոսի պոեմը ընդգրկում է սաստիկ փոթորիկներ և խորտակումներ, հսկաներ և հրեշներ, աստվածներ և աստվածուհիներ, Զոյսից ամբողջովին տարբերվող աշխարհ: Զոյսի կերպար Լեոպոլդ Բլումը` «հրեացի հայտարարությունների նկարիչը», համապատասխանում է Հոմերոսի դյուցազներգության Ոդիսևսին, ինչպես նաև Ստեփան Դեդալուսը, Զոյսի ավելի վաղ, հիմնականում ինքնակենսագրական «Նկարիչի դիմանկարը, որպես երիտասարդ տղամարդ» աշխատանքի հերոսը, համապատասխանում է Ոդիսևսի որդուն` Թելեմաչուսին, իսկ Բլումի կինը` Մոլլին, համապատասխանում է Ոդիսևսի կնոջը` Պենելոպային, ով քսան տարի սպասել էր նրա վերադարձին: [7]

Սյուժեի ամփոփում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մաս I: Թելեմաչիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագ 1, Թելեմաչուս[խմբագրել | խմբագրել կոդը]


Զեյմս Զոյսի սենյակը Զեյմս Զոյսի աշտարակում և թանգարանում

Առավոտյան ժամը ութն է: Բակ Մուլլիգանը` բժշկական մոլեգին ուսանողը, զանգահարում է Ստեփան Դեդալուսին (երիտասարդ գրող, ով «Նկարիչի դիմանկարը, որպես երիտասարդ տղամարդ» աշխատանքի հիմնական թեման է հանդիսացել) Սանդիքով Մարթելլոյի աշտարակի տանքիքից, որտեղ նրանք երկուսն էլ ապրում են: Ստեփանի և Մուլլիգանի միջև լարվածություն կա՝ բռնկված դաժան նկատառումից․ Ստեփանը լսել է, երբ Մուլլիգանը խոսում էր իր՝ վերջերս մահացած մոր` Մեյ Դեդալուսի մասին, ինչպես նաև այն փաստից, որ Մուլլիգանը հրավիրել է անգլիացի ուսանողի`Հաինեսին, որ մնա իրենց հետ: Երեք տղամարդիկ նախաճաշում են և քայլում դեպի ծովափ, որտեղ Մուլլիգանը Ստեփանից պահանջում է աշտարակի բանալին և վարկ: Հեռանալով Ստեփանը հայտարարում է, որ նա այսօր չի վերադառնա աշտարակ, քանի որ Մուլլիգանը` «զավթիչը», վերցրեց այն:

Դրվագ 2, Նեսթոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստեփանը դասավանդում է պատմության դաս Էփիրուսից Փիրրուսի հաղթանակաների մասին: Դասընթացից հետո մի ուսանող` Կիրիլ Սարգենտը, մնում է ետևում, որպեսզի Ստեփանը կարողանա իրեն ցույց տալ, թե ինչպես կատարել մի շարք թվաբանական վարժություններ: Ստեփանը նայում է Սարգենտի տգեղ դեմքին և փորձում է պատկերացնել Սարգենտի մոր սերը որդու նկատմամբ: Ստեփանը հետո այցելում է դպրոցի տնօրենին` Գարեթ Դիսիին, և վերցնում իրենից իր վճարը, ինչպես նաև նամակ, որպեսզի տանի թերթի գրասենյակ և տպագրի: Երկուսով քննարկում են Իռլանդական պատմությունը և հրեացիների դերը տնտեսության մեջ: Քանի որ Ստեփանը հեռանում է, Դիսին ասում է , որ Իռլանդիան «երբեք չի հալածել հրեաներին»,քանի որ երկիրը «երբեք նրանց ներս չի թողել»: Այս դրվագը վեպի որոշ ամենահայտնի տողերի աղբյուրն է, օրինակ, երբ Դեդալուսը պնդում է, որ «պատմությունը մղձավանջ է, որից ես փորձում եմ արթնանալ» և որ Աստված «մի կանչ է փողոցում»:

Դրվագ 3, Պրոթեուս[խմբագրել | խմբագրել կոդը]


Սենդիմաունթ Սթրենդ նայելով Դուբլին Բեյից մինչև Հոութ Հեդ

Ստեփանը գտնում է իր ճանապարհը դեպի Սենդիմաունթ Սթրենդ և որոշ ժամանակ վհատված մտածում է տարբեր փիլիսոփայական գաղափարների, իր ընտանիքի, իր Փարիզի ուսանողական կյանքի և իր մոր մահվան մաասին: Քանի որ Ստեփանը հիշում է և խորհում, նա պառկում է որոշ ժայռերի վրա, նայում է մի զույգի, ում շունը միզում է ժայռերի ետևում, խզբզում է պոեզիայից ինչ-որ մտքեր և քիթն է փորում: Այս գլուխը բնութագրվում է գիտակցության հոսք պատմական ոճով, որը խելագառորեն փոխում է ուշադրության կենտրոնը: Ստեփանի ուսումը արտացոլված է տարբեր անհասկանալի մեջբերումներում և օտար արտահայտություններում, որ կիրառված են այս դրվագում և որոնք վաստակել են սույն գրքի ամենադժվար գլուխներից մեկի համբավը:

Մաս II: Ոդիսևս[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրվագ 4, Կալիփսո[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմությունը կտրականապես փոփոխվում է: Այս անգամ նույնպես առավոտյան ժամը ութն է, բայց գործողությունները ընթանում են քաղաքում և գրքի երկրորդ հերոսի` Լեոպոլդ Բլումի հետ, ով մասամբ հրեացի հայտարարությունների նկարիչ է: Դրվագը սկսվում է հայտնի տողով.«Պարոն Լեոպոլդ Բլումը ախորժակով ուտում էր գազանների և թռչունների ներքին օրգանները»: Բլումը, նախաճաշ պատրաստել սկսելուց հետո, որոշում է քայլել դեպի մսագործը, որպեսզի խոզի երիկամ գնի: Վերադառնալով տուն`նա պատրաստում է նախաճաշը և բերում այն, փոստի հետ միասին իր կնոջը` Մոլլիին, երբ նա մահճակալին հանգստանում է: Նամակներից մեկը իր համերգի ղեկավար Բլազես Բոյլանի կողմից է, ում հետ Մոլլին աշխատում է: Բլումը տեղյակ է, որ Մոլլին այդ նույն օրը ավելի ուշ կողջունի Բոյլանին իր անկողնում, և տանջվում է այդ մտքից: Բլումը կարդում է իրենց աղջկանից` Միլլի Բլումից, մի նամակ, որտեղ նա պատմում է իր առաջընթացի մասին Մուլլինգարի լուսանկարչական բիզնեսում: Դրվագը ավարտվում է, երբ Բլումը ամսագրի պատմություն է կարդում`«Մաթչամի հմուտ քայլը» անվանումով, որը գրել է պարոն Ֆիլիպ Բոուֆոյը բակի շինությունը մաքրելիս:

Դրվագ 5, Լոտուս Իսթերս[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլումը ճանապարհ է ընկնում դեպի Վեսթլանդ Ռոուի փոստի բաժանմունք, որտեղ նա սիրային նամակ է ստանում ոմն «Մարթա Քլիֆֆորդ»-ից, որը հասցեավորված էր իր կեղծանունին`«Հենրի Ֆլովերին»: Նա ծանոթանում է նրա հետ, և զրույցի ընթացքում Բլումը, հագնելով գուլպաները ,փորձում է սիրավառ հայացքով նայել կնոջը, բայց նրան խանգարում է անցնող տրամվայը: Հետո նա կարդում է նամակը և փողոցում արցունքոտում է ծրարը: Նա թափառում է Կաթոլիկ եկեղեցով և խորհում է Աստվածաբանության մասին: Քահանայի մեջքին գրված են Ի.Ն.Ր.Ի կամ Ի.Հ.Ս. տառերը։ Մոլլին պատմել էր Բլումին, որ դրանք նշանակում են` «ես մեղք եմ գործել» կամ «ես տառապել եմ», և «երկաթե ճանկերը վազեցին»: [8] Նա գնում է քիմիկոսի մոտ, որտեղից մի տուփ կիտրոնի օճառ է գնում: Հետո նա ծանոթանում է մեկ ուրիշի` Բանթամ Լիոնսինի հետ, ով սխալմամբ տանում է նրան, որ ձիարշավային նիզակ առաջարկի Թրովավայ ձիու համար: Վերջում Բլումը ուղղորդվում է դեպի լոգասենյակ:



  1. «ULYSSES Map of County Dublin - irlandaonline.com» (PDF).
  2. O'Connell, Mark (16 June 2014). «The Tiny Shop That Ulysses Made Famous, and That May Soon Close Its Doors» – via Slate.
  3. Larkin, Felix M. (4 March 2012). «'The Old Woman of Prince's Street': Ulysses and The Freeman's Journal». Dublin James Joyce Journal. 4 (4): 14–30. doi:10.1353/djj.2011.0007 – via Project MUSE.
  4. «Plan to demolish Ormond hotel for development refused».
  5. «The bookies' Booker...». The Observer. London. 5 November 2000. Վերցված է 16 February 2002-ին.
  6. "Ulysses", The Oxford Companion to English Literature (1995), edited Margaret Drabble. Oxford UP, 1996, p. 1023
  7. The Oxford Companion to English Literature (1995), p. 1023.
  8. «search for "I.N.R.I."- Ulysses by James Joyce» – via www.gutenberg.org.