Մասնակից:O'micron/Զելենսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վոլադիմիր Օլեքսանդրովիչ Զելենսկի (), ուկրաինացի քաղաքական գործիչ և նախկին դերասան, որը 2019 թվականից ի վեր զբաղեցնում է Ուկրաինայի նախագահի պաշտոնը։

Զելենսկին ծնվել է Դնիպրոպետրովսկի մարզի Կրիվիյ Ռիհ բնակավայրում՝ հրեական ծագմամբ ռուսախոս ընտանիքում։ Նախքան դերասանական կարիերան, Վոլոդիմիր Զելենսկին ստացել է իրավագիտության բակալավրի աստիճան Կիևի ազգային տնտեսագիտական համալսարանում: Այնուհետև, նա շարունակել է իր գործունեությունը կատակերգության բնագավառում՝ ստեղծելով «Կվարտալ 95» պրոդյուսերական ընկերությունը, որը արտադրում էր ֆիլմեր, մուլտֆիլմեր և հեռուստաշոուներ։ «Կվարտալ 95»-ի արտադրությանն է պատկանում նաև «Ժողովրդի ծառա» հեռուստասերիալը, որտեղ Զելենսկին մարմնավորում էր Ուկրաինայի մտացածին նախագահի կերպարը: Սերիալը հեռարձակվել է 2015-2019 թվականներին և մեծ տարածում գտել ինչպես Ուկրաինայում, այնպես էլ աշխարհի մի շարք այլ երկրներում: Հեռուստահաղորդման համանուն «Ժողովրդի ծառա» կուսակցությունը ստեղծվել է 2018 թվականի մարտին «Կվարտալ 95»-ի աշխատակիցների կողմից։

Զելենսկին իր թեկնածությունն առաջադրել է 2019 թվականի նախագահական ընտրություններում 2018 թվականի դեկտեմբերի 31-ի երեկոյան՝ այդ ժամանակ գործող նախագահ Պետրո Պորոշենկոյի՝ 1+1 հեռուստաալիքով հեռարձակվող ամանորյա ուղերձին զուգահեռ։ Քաղաքական աուտսայդեր լինելով՝ նա արդեն իսկ դարձել էր ընտրությունների սոցհարցումներով առաջատարներից մեկը: Նա ընտրություններում հաջողել է հաղթել նախագահ Պորոշենկոյին՝ ընտրությունների երկրորդ փուլում հավաքելով ձայների 73.23 տոկոսը։ Որպես նախագահ՝ Զելենսկին հանդես է եկել էլեկտրոնային կառավարման և երկրի բնակչության ուկրաինախոս և ռուսալեզու հատվածների միասնության կողմնակիցը[1]։ Նրա Ուկրաինայի նախագահի պաշտոնում լայնորեն օգտագործում է սոցիալական մեդիան, առավելապես՝ Ինստագրամը[1]: Նրա կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել արտահերթ խորհրդարանական ընտրություններում, որոնք տեղի են ունեցել նախագահի պաշտոնում նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Իր կառավարման առաջին երկու տարիների ընթացքում Զելենսկին վերացրել է Ուկրաինայի խորհրդարանի՝ Գերագույն ռադայի անդամների անձեռնմխելիությունը[2], կառավարել երկրի արձագանքը COVID-19 համավարակին և դրան հաջորդած տնտեսական անկմանը, և գրանցել սահմանափակ առաջընթաց Ուկրաինայում կոռուպցիայի դեմ պայքարում[3][4][5]։

Իր նախագահական քարոզարշավի ընթացքում Զելենսկին խոստացել է վերջ տալ Ռուսաստանի հետ Ուկրաինայի ձգձգվող հակամարտությանը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ երկխոսության միջոցով[6]։ Նրա վարչակազմը 2021 թվականին բախվել է Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածության աննախադեպ սրման, որի արդյունքում 2022 թվականի փետրվարին Ռուսաստանի զինված ուժերը լայնածավալ ներխուժման են ենթարկել Ուկրաինայի տարածքը: Ներխուժումից ի վեր Զելենսկին ողջ Ուկրաինայում հայտարարել է ռազմական դրություն և զինված ուժերի ընդհանուր մոբիլիզացիա[7][8]։ Զելենսկին ճանաչվել է ժամանակի տարվա մարդ 2022 թվականին [9] [10] [11] [12] [[Կատեգորիա:Ուկրաինացի հաղորդավարներ]] [[Կատեգորիա:Ուկրաինացի սցենարիստներ]] [[Կատեգորիա:Ուկրաինայի հրեաներ]] [[Կատեգորիա:Ուկրաինացի հակակոմունիստներ]] [[Կատեգորիա:Time-ի վարկածով «Տարվա մարդ» ճանաչվածներ]] [[Կատեգորիա:«Ժողովրդի ծառա» կուսակցության անդամներ]] [[Կատեգորիա:Ուկրաինայի նախագահներ]] [[Կատեգորիա:Ապրող անձինք]] [[Կատեգորիա:Ուկրաինայի հրեա քաղաքական գործիչներ]] [[Կատեգորիա:Պատվո լեգեոնի շքանշանի Մեծ խաչի ասպետներ]] [[Կատեգորիա:1978 ծնունդներ]] [[Կատեգորիա:Վոլոդիմիր Զելենսկի]]

  1. 1,0 1,1 Hosa, Joanna; Wilson, Andrew (25 September 2019). Zelensky Unchained: What Ukraine's New Political Order Means For Its Future (Report). European Council on Foreign Relations. JSTOR resrep21659. Արխիվացված օրիգինալից 9 March 2022-ին. Վերցված է 10 February 2022-ին.
  2. «Ukraine Lifts Prosecutorial Immunity For Members Of Parliament» (անգլերեն). Radio Free Europe/Radio Liberty. 19 December 2019. Արխիվացված օրիգինալից 19 February 2022-ին. Վերցված է 19 February 2022-ին.
  3. Peleschuk, Dan (15 April 2021). «Ukraine's anti-corruption effort struggles, but soldiers on». Eurasianet (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 19 February 2022-ին. Վերցված է 19 February 2022-ին.
  4. Wilson, Andrew (6 July 2021). Faltering fightback: Zelensky's piecemeal campaign against Ukraine's oligarchs (Report). European Council on Foreign Relations. JSTOR resrep33811. Արխիվացված օրիգինալից 26 February 2022-ին. Վերցված է 10 February 2022-ին.
  5. Khalaf, Roula; Miller, Christopher; Hall, Ben (5 December 2022). «FT Person of the Year: Volodymyr Zelenskyy. 'I am more responsible than brave'». Financial Times. Արխիվացված օրիգինալից 5 December 2022-ին. Վերցված է 15 December 2022-ին.
  6. Lutsevych, Orysia (16 November 2021). «Ukraine still backs Zelenskyy despite slow progress» (անգլերեն). Chatham House. Արխիվացված օրիգինալից 17 November 2021-ին. Վերցված է 19 February 2022-ին.
  7. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 1 February 2024-ին. Վերցված է 16 March 2024-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  8. «Ukrainian parliament approves extending martial law in Ukraine | Ukrainska Pravda». Արխիվացված օրիգինալից 16 March 2024-ին. Վերցված է 16 March 2024-ին.
  9. «Українці визначилися з "найкращим президентом" в історії країни - Рейтинг» (ռուսերեն). LIGA. 18 May 2020. Արխիվացված է օրիգինալից 28 May 2020-ին. Վերցված է 10 August 2020-ին.
  10. Як змінювався рівень довіри та підтримки Зеленського та його попередників (оновлено). Слово і Діло (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 11 May 2022-ին. Վերցված է 11 May 2022-ին.
  11. Оцінка президентів: найбільше довіряють Зеленському, найкращим вважають Кучму. Українська правда (ուկրաիներեն). Արխիվացված օրիգինալից 27 May 2022-ին. Վերցված է 11 May 2022-ին.
  12. Історія президентів України в семи актах - Центр спільних дій. Сentreua (ուկրաիներեն). 1 December 2021. Արխիվացված օրիգինալից 29 June 2022-ին. Վերցված է 13 May 2022-ին.