Մասնակից:Nare Grigorian/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Հերբ
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունHerb Alpert

Ալպերտ Հերբ (անգլ.՝ Herb Albert, լրիվ անունը անգլ.՝ Herbert Alpert, ծնվ․ 31 մարտ 1935) - ամերիկյան փողահար, կոմպոզիտոր և բիզնեսմեն։

Ալպերտի հայրը, դերձակ Լուիս Ալպերտ (1897-?), 1910 թվականին արտագաղթել է ԱՄՆ Ուկրաինայի Ռադոմիշլ նահանգից, մայրը՝ Տիլլի Գոլդբերգը (1905-1994), ծագումով Ռումինիայից էր։ [1]Ալպերտն Հերբը իր երկարատև կարիերայի ընթացքում ձայնագրել է 14 պլատինե և 15 ոսկե ալբոմ, բազմիցս գլխավորել է «Billboard» ամսագիրը, շահել է 7 «Գրեմմի»-ի մրցանակ։

Ալպերտը երաժշտական կարիերան սկսել է 1950-ական թվականների երկրորդ կեսից, երբ նա հիթեր էր գրում փոփ երգիչների համար (այդ թվում նշանակալից, ինչպես Սեմ Կուկի «Wonderful World»-ը )։ Շուտով նա սկսում է հետաքրքրվել փողային գործիքներով և ստեղծում է The Tijuana Brass նվագախումբը, որի բոլոր երաժիշտները նվագում էին այդպիսի գործիքների վրա։ Միասին նրանք ձայնագրեցին մի քանի գործիքային սկավառակներ, ինչպիսիք են «Whipped Cream & Other Delights» և «Going Places» (երկուսն էլ-1965թ)։

1968 թվականին գրված Բերտ Բակարակի «This Guy’s in Love with You» ստեղծագործությունը, որտեղ Ալպերտը ոչ միայն նվագում է շեփոր, այլ նաև երգում, զբաղեցնում է 1-ին հորիզոնականը Billboard Hot 100-ում։ Ոգեշնչվելով այդ հաջողությունով, լուծարում է Tijuana Brass-ը և սկսում է մենակատարի կարիերան, որի գագաթնակետը հասավ ամենավաճառվող «Rise»-ով(1979), որը տարիներ անց նմուշ դարձավ ռեփեր Notorious B.I.G. հետմահու թողարկված «Hypnotize»(1997) սուպեր հիթը։

Ալպերտ Հերբն իր ազատ ժամանակը երաժշտությունից նվիրում էր իր հոբբիին՝ վերացական նկարչության և քանդակագործությանը։ Նա միաժամանակ հիմնադիրը և համասեփականատերն է A&M Records ձայնագրման ստուդիայի, որը բացել է ամերիկյան փոփ երաժշտության գերաստղերը ՝ The Carpenters դուետից մինչև Ջանեթ Ջեքսոն ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]