Jump to content

Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 43

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մինի Անդեն
Mini Andén
Դիմանկար
ԾննդավայրՇվեդիա, Ստոկհոլմ
ՔաղաքացիությունՇվեդիա Շվեդիա
Մասնագիտությունդերասանուհի, մոդել
Գործունեություն2004- այժմ
Կայքmini-anden.com

Մինի Անդեն (շվեդ.՝ Susanna «Mini» Andén; ծնվել է հունիսի 7, 1978, Ստոկհոլմ, Շվեդիա), շվեդ ֆոտոմոդել և դերասանուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սյուզաննա «Մինի» Անդենը ծնվել է 1978 թվականի հունիսի 7-ին Ստոկհոլմում, Շվեդիա: «Մինի» մականունն Սյուզաննան ստացել էր դեռ մանկության տարիներին: 5-18 տարեկանը զբաղվել է գեղասահքով: 15 տարեկանից աշխատում է Elite մոդելային գործակալությունում[1]: Հայտնվել է մի շարք ամսագրերում, ինչպիսիք են՝ Vogue, Marie Claire, Cosmopolitan, ELLE, Maxim[2]: Նկարահանվել է Calvin Klein, Donna Karan, BCBG, Louis Vuitton, Hugo Boss և Gucci ընկերությունների գովազդների տեսահոլովակներում[3]: Ինչպես նաև մի քանի անգամ հայտնվել է Victoria's Secret-ի կատալոգներում: Ներկայումս նա հանդիսանում է Ջորջիո Արմանիի «Armani Code կանանց համար EDP» օծանելիքի դեմքը: 2001 թվականին նա եղել է Միսս Տիեզերքի ժյուրին[4]: Նկարահանվել է Clairol’s Natural Instincts Haircolor (2004), Schwarzkopf Soyance (2010) գովազդներում:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2001 թվականի օգոստոսին ամուսնացել է մոդել Տեբեր Շրոդրերի հետ: Ներկայումս նրանք միասին ապրում են Լոս Անջելեսում:

Տարի Անվանում Դերը
2004 Point&Shoot Մինի
Օուշենի 12 ընկերները/ Ocean's Twelve սուպերմոդել
2005 Հաջորդը/ Au suivant La femme de Riley
Prime Սյու
-Naval Criminal Investigative Service Հաննա Բրեսլինգ
2006 Monk Նատասիա Զորելի
Ugly Betty Այրին
Նորաձևության տուն/ Fashion House Տանյա Ֆորդ
2007 Dirt Հոլտի ընկերուհին
Շնաձուկ/ Shark Կետի Պեյջետ
Գեղեցկուհիները/ Entourage Սամանտա
2007-2011 Չակ/ Chuck Կարինա Միլեր
2008 Միասնական կյանքի կանոնները/ Rules of Engagement Մելիսսա
Անհաջողության զինվորները/ Tropic Thunder քարտուղարուհի
Իմ լավագույն ընկերոջ սիրած աղջիկը/ My Best Friend's Girl Լիզի
2008-2009 Իմ տղաները/ My Boys Էլզա
2009 Knight Rider Ալեքսանդրիա Պաչինկո
Դարվինի առաջադրանքը/ G-Force Կրիստի ասիստենտը
2009-2010 CSI: Miami Աննա Կիտսոն
2010 Մարմնի մասերը/ Nip/Tuck Ուիլլոու Բենկս
2011 The Mechanic Սարա
Ոսկորներ/ Bones Բրիտանի Ստեֆանսոն
2012 Solsidan Կիա

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]