Մասնակից:Maria Minasyan/Ավազարկղ 33

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Maria Minasyan/Ավազարկղ 33
Ծնվել էհոկտեմբերի 24, 1994
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆորնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի
Ակտիվ շրջան2009- առ այժմ
Ժանրերփոփ երաժշտություն

Կրիստալ Չոն (անգլ.՝ Chrystal Soo Jung կամ Krystal Jung), հարավկորեացի երգչուհի և դերասանուհի: 2002 թվականից նա սկսեց նկարահանվել գովազդններում և երաժշտական տեսահոլովակներում: Ներկայումս նա աղջիկների f(x) խմբում է:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրիստալը ծնվել է 1994 թվականի հոկտեմբերի 24-ին Սան Ֆրանցիսկոյում, Կալիֆոռնիա, ԱՄՆ, որտեղ նրա ծնողները տեղախոխվել են Հարավային Կորեայից 1980-ականներին:

Նրանց ուղևորության ժամանակ նա և նրա քույր Ջեսիկան (ծնվ. 1989) նկատվել են S.M. Entertainment գործակալության կողմից և մասնակցել Shinhwa խմբի «Wedding March» տեսահոլովակի նկարահանումներին[1]: Հենց այդ գործակալությունը քույրերին առաջարկեց զբաղվել երաժշտությամբ և պարով՝ առաջարկելով պրոֆեսսիոնալ ուսուցում: Այդ առաջարկությունը մերժվեց նրանց ծնողների կողմից Կրիստալի պատճառով, քանի որ նա շատ երիտասարդ էր, իսկ Ջեսիկան սկսեց համագործակցել գործակալության հետ: 2002 թվականին Կրիստալը սկսեց հայտնվել գովազդներում, առաջին անգամ՝ հարավկորեական Lotte համախմբությունում Han Ga-in դերասանուհու հետ[2]: 2006 թվականին Կրիստալի ծնողները համաձայնվեցին, որ Կրիստալը համագործակցի S.M. Entertainment գործակալության հետ:

Կրիստալը f(x) խմբում

Աղջիկը 3 տարվա ընթացքում հաճախեց պարի դասընթացների և առաջին անգամ 2009 թվականին ներկայացավ որպես f(х) փոփ-խմբի վոկալիստ: Կրիստալը տեղափոխվեց Հարավային Կորեա, սովորեց Korea Kent Foreign School սեուլյան դպրոցում, այնուհետև 2013 թվականին մեդալով ավարտեց Hanlim Performing Arts High School: Այնուհետև Կրիստալն ընդունվեց Sungkyunkwan University համալսարան, որտեղ դասավանդում են թատերական արվեստ:

2010 թվականի մարտին Կրիստալը մասնակցեց Melody Project նախագծին՝ խաղալով երիտասարդ ուսանողուհու դեր, որն սիրահարված է իր երաժշտության ուսուցչին: Այդ նախագծի համար նա թողարկել է «Melody» անունով սոլո սինգլը: Այնուհետև ներկայացել է The M-Wave երաժշտական շոուում Thunder երգչի հետ: Ինչպես նաև մասնակցել է Let's Go Dream Team 2 variety շոուում: 2010 թվականի հուլիսին երգչուհին, առաջին անգամ որպես դերասանուհի, խաղացել է More Charming by the Day սիտկոմում, նույն տարում, այդ դերի համար ստանալով Best Newcomer in a Sitcom or Comedy մրցանակաբաշխության մրցանակ[3]:

2011 թվականին Կրիստալ Չոնը Leeteuk երգչի հետ SBS ընկերության Sign հեռուստասերիալի համար ձայնագրեց «Because of Me» սոլո երգը: 2012 թվականին Ջեսիկայի հետ SBS To the Beautiful You դրամատիկ հեռուստասերիալի համար ձայնագրեց «Butterfly» սաունդթրեքը: 2013 թվականին նկարահանվեց հարավկորեական «Ժառանգները» դրամատիկ հեռուստասերիալում Լի Բո Նայի դերում:

2014 թվականին Կրիստալը որոշ ժամանակ աշխատեց հարավկորեական SM the Ballad խմբի հետ: Նույն թվականի հունիսին իր քույր Ջեսիկայի հետ մասնակցեց Jessica & Krystal ռեալիթի շոուի նկարահանումներին[4][5][6]: Ավելի ուշ այդ թվականին նա խաղացել է իր առաջին գլխավոր դերը My Lovely Gir դրամատիկ հեռուստասերիալում Rain դերասանի և Կիմ Մյունգ Սու երգչի հետ: Այդ դերի համար նա առաջադրվել է SBS Drama Awards (2014) մրցանակաբաշխության Actress in a Miniseries մրցանակը Excellence Award անվանակարգում, սակայն հաղթեց Paeksang Arts Awards (2015) մրցանակաբաշխության Most Popular Actress մրցանակը:

Այժմ նա շարունակում է իր դերասանուհու, երգչուհու և մոդելի կարիերան:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]