Սիթքոմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Սիտկոմից)

Սիթքոմ (անգլsitcom, բացվում է որպես՝ situation comedy - կատակերգություն ըստ իրավիճակի), հումորային ժանր հեռուստատեսությունում և ռադիոյում, որում գործողությունները տեղի են ունենում սահմանափակ քանակով վայրերում (օրինակ՝ բնակարան, աշխատավայր, դպրոց և այլն)։

Նախնական փուլում սիթքոմներն օգտագործվել են 1920-ական թվականներին ամերիկյան ռադիոծրագրերում, սակայն արդեն 1970-ականներից ձևաչափը մեծ մասամբ օգտագործվում է հեռուստատեսային սերիալներում, որոնք որպես կանոն տևում են 20-30 րոպե՝ ներառյալ գովազդը։

Սիթքոմները կարող նկարահանվել կենդանի հանդիսատեսի ներկայությամբ՝ հումորային պահերին ընդգծելով մարդկային ծիծաղը։ Ծիծաղը կարող է նաև լինել առանց իրական հանդիսատեսի՝ կցված։

Բնույթը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիթքոմը, ինչպես ցանկացած հեռուստասերիալ, ունի սցենար, գլխավոր և երկրորդական կերպարներ և նրանց շուրջ զարգացող հումորային, ինչպես նաև դրամատիկ իրավիճակներ։ Առավել հաճախ հանդիպում են սիթքոմներ ընտանիքի, աշխատավայրի կամ մի խումբ ընկերների մասին։

Հեռուստատեսային սիթքոմներում կերպարները երբեմն ունենում են իրենց այցեքարտային խոսքերը և կատակները։ Յուրաքանչյուր սերիայում տեղի ունեցող իրադարձությունը հիմնականում վերադառնում է ստատուս քվոյի, մասնավորապես՝ սերիայի սկզբում որոշ կերպարներ կարող են տարաձայնություններ ունենալ միմյանց հետ, սակայն հաշտվել սերիայի վերջում։ Սերիաների զարգացումը տեղի է ունենում նախորդ սերիաների հետ աննշան կապ ունենալու հետ համատեղ։

Սիթքոմներն ունեն նաև որոշակի առանձնահատկություններ՝ կապված դրանք արտադրող երկրներից։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]