Մասնակից:Levontaroyan777/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն

Ներածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[1]

Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքի և բնական պաշարների նախարարությունը Հայաստանում գործող 18 նախարարություններից մեկն է, որը պատասխանատու է էներգետիկ համակարգի կառավարման և բնական ռեսուրսների շահագործման վերահսկողության համար:Նախարարությունը ունի իր կառուցվածքը, կառավարման համակարգը և ներքին քաղաքակաունությունը:


Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայ էներգետիկ համակարգն ունի իր 100-ամյա պատմությունը, որի ընթացքում մեծ դեր է ունեցել «Հայէներգո» վարչությունը (որը կազմավորվել է նոյեմբերին, 1936Խորհրդային Միության որոշմամբ, որի նպատակն է կառավարել եւ վերահսկել էլեկտրական կայանների եւ ցանցերի: Վարչությունը,որում ընդգրկված են եղել Հայստանում առկա Երեւանի և Գյումրի ՀԷԿ-երի, դարձել է էներգետիկայի նախարարության պաշտոնական մարմինը, որը իրավասու է վերահսկել ողջ էներգետիկ համակարգը:

Խորհրդային Միության փլուզումից, Հայաստանի տնտեսական բարեփոխումներն ու էներգետիկ ճգնաժամը պահանջվում էին վերահսկողական նոր մեխանիզմներ: Դրանք հաղթահարելու համար, 1992 թ.-ին ստեղծվել էՀայաստանի Հանրապետության Էներգետիկայի եւ վառելիքի նախարարությունը : Այնուհետեւ, օգոստոսի 4-ին 1995-ի որոշմամբ , նախարարությունը վերանվանվել է որպես Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարություն:Վերջինս, 2008 թ.-Ի ապրիլի 18-ին ՀՀ նախագահի հրամանագրով վերանվանվեց Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության: Այսօր, նախարարության գործունեության հիմնական նպատակը էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների զարգացումն ու պահպանումն է:

Նախարարության կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

[2]

Հայաստանի Հանրապետության Էներգետիկ ենթակառուցվածքի և բնական պաշարների ներկայիս նախարարը Աշոտ Մանուկյանն է, իսկ փոխնախարարները՝ Արեգ Գալստյանը, Հայկ Հարությունյանը և Վարդան Գևորգյանը:

Նախարարների անունները .....
Թաշճեան Սեպուհ 1992-1992
Հակոբյան Մելս Փետրվարի 16, 1993 - Ապրիլի 30, 1993
Հովհաննիսյան Հրայր Մայիսի 3, 1993 - Հուլիսի 21, 1993
Շիշմանյան Միրոն Հուլիսի 21, 1993 - Հուլիսի 26, 1995
Մարտիրոյան Գագիկ Հուլիսի 26, 1995 - Նոյեմբեր 17, 1998
Միքայելյան Մերուժան Նոյեմբերի 17, 1998 - Հունիսի 15, 1999
Զադոյան Դավիթ Հունիսի 15, 1999 - Մայիսի 20, 2000
Գալուստյան Կարեն Մայիսի 20, 2000 - Դեկտեմբերի 4, 2001
Մովսիսյան Արմեն Դեկտեմբերի 4, 2001 - Ապրիլի 30, 2014
Զախարյան Երվանդ Ապրիլի 30, 2014 - Փետրվարի 29, 2016
Յոլյան Լևոն Փետրվարի 29, 2016 - Սեպտեմբերի 20, 2016

Նախարարությունը բաղկացած է հետևյալ ստորաբաժանումներից.

  • Նախարարի տեղակալներ
  • Նախարարի աշխատակազմ
  • Նախարարության աշխատակազմ
  • Պետական ոչ առևտրային կազմակերպություններ
  • Նախարարության համակարգի ձեռնարկություններ
  • Նախարարության կառավարման ոլորտում պետական մարմիններ:

[3]

Ընդհանուր տեղեկություն բնական պաշարների մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

[4] Հայաստանի ազգային տնտեսության կարևոր բաղադրիչ է կազմում հանքարդյունաբերության ոլորտը: Հայաստանից արտահանվող ապրանքների հիմնական մասը կազմում են հանքաքարի խտանյութերը և մետաղները,որոնք կազմում են արտահանվող նյութերի 50%: Հայաստանում այս պահին պաշտոնապես գրանցված է մոտավորապես 670 հանք, որոնցից շահագործվում է 400-ը:

Ըստ նախարարության տվյալների Հայաստանում առկա են երկաթի, պղնձի, մոլիբդենի, կապարի, ցինկի, ոսկու, արծաթի, ծարիրի, ալյումինի և այլ տեսակի օգտակար հանածոների և մետաղների հսակայական պաշարներ: Մետաղական հանքերը ներառում են 7 պղնձամոլիբդենային հանքավայր, 4 պղնձի հանք, 14 ոսկու եւ ոսկու-բազմամետաղային հանքավայրեր, 2 բազմամետաղային հանքավայր, 2 երկաթի հանքաքարի և 1 ալյումի հանք: Բացի այդ, հրաբխային ժայթքումների հետևանքով ՀՀ-ում բազմաթիվ լեռնային ապարներ են գոյացել, որոնցից ամենուշագրավը թեթև քարերն են, ինչպիսիք են տուֆը, պեռլիտը, պեմզան և այլն: Բացի այդ, Հայաստանոմ ռեսուրսների հսկայան մաս են կազմում բազալտի տարբեր տեսակները, գրանիտը, սիենիտները, մարմարը:

Նախարարության հայեցակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը նպատակաուղղված է ապահովելու Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը՝ ՀՀ ազգային անվտանգության ռազմավարական դրույթներին համապատասխան։

Էներգետիկ անվտանգությունը քաղաքական, տնտեսական, իրավական, կազմակերպչական, մեթոդական եւ այլ միջոցառումների համակարգ է, որն ապահովում է մատչելի գներ, բարձր որակի եւ հուսալի էներգիամատակարարում, ոչ միայն առօրյա կարիքները հոգալու համար, այլ նաեւ արտակարգ իրավիճակներում եւ պատերազմի ժամանակ:

Հայաստանի Հանրապետությունը ընտրել է կայուն զարգացման ուղի, որը իրենից ենթադրում է էներգետիկայի զարգացումը, որպես տնտեսապես կարեւոր ոլորտ: Այս ոլորտի նպատակն է ապահովել առաջընթաց, որը նվազեցնելով էներգիայի կորուստը՝ նախադրյալներ կստեղծի բնապահպանության ներդաշնակ եւ հավասարակշիռ զարգացմանը հաջորդ սերնդների համար:

Քանի որ, Հայաստանի Հանրապետությունը ունի սահմանափակ ածխաջրածնային պաշարներ, էներգետիկ անվտանգության համար խիստ անհրաժեշտ է դարձել էներգետիկ ռեսուրսների, այդ թվում վերականգնվող էներգիայի աղբյուրների լայնածավալ օգտագործումը էներգետիկ հաշվեկշռում։

Հայաստանում չկան վառելիքային պաշարներ, ուստի Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության գործառույթը էներգետիկ անվտանգության հայեցակարգի շրջանակներում էներգիաարդյունավետության բարձրացումն է, ատոմային էներգետիկայի զարգացումը եւ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների արդյունավետ օգտագործումն է։ [5][6]

Նախարարության ռազմավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռազմավարական ծրագրերը հիմնված են երեք մակարդակից բաղկացած դիվերսիֆիկացիոն քաղաքականության վրա՝

  1. էներգիայի ստացում (հէկ-եր, աէկ-եր, ջէկ-եր և այլն),
  2. էլեկտրաէներգիայի մատակարարում (վառելիքի մատակարարում), օրինակ՝ բնական գազ, նավթ եւ այլն:
  3. վառելիքի եւ էներգետիկայի տեղափոխում, ինչպես, օրինակ՝ բնական գազի մատակարարումը խողովակաշարերի միջոցով, նավթամթերքի առաքում եւ այլն:

Երեք մակարդակից բաղկացած դիվերսիֆիկացիոն քաղաքականության նպատակն է ապահովել էներգետիկ անվտանգության բավարար մակարդակ, ունենալ էլեկտրաէներգիայի եւ գազի սպառման պաշարներ արտակարգ եւ ֆորսմաժորային իրավիճակներում։ Այս քաղաքականության շրջանակներում ներառված են այնպիսի ծրագրեր, որոնցով հնարավոր կլինի չեզոքացնել ներքին եւ արտաքին սպառնալիքները, Հայկական ատոմակայանի շահագործման երկարաձգումը եւ նոր արդյունավետ էլեկտրակայանների կառուցումը։ [7] [8]

Նախարարության բյուջեն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերի NN Տարեսկզբին հաստատված տարեկան պլան (2014թ.) Տարեկան ճշտված պլան (2014թ.)
Ընդամենը գործադիր իշխանություն x 888285.70 888285.70
Նախարարի աշխատակազմ - 70168.30 70168.30
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 4111 53535.30 53535.30
քաղ. ծառայողների պարգևատրում 4113 - -
Փաստացի սոցիալական ապահովության վճարներ (գործատուների կողմից) 4131 - -
Էներգետիկ ծառայություններ 4212 3492.50 3492.50
Կոմունալ ծառայություններ 4213 19.00 19.00
Կապի ծառայություններ 4214 4019.60 4019.60
Ապահովագրական ծառայություններ 4215 240.00 240.00
Ներքին գործուղումներ 4221 365.20 365.20
Վարչական ծառայություններ 4231 - -
Համակարգչային ծառայություններ 4232 - -
Տեղեկատվական ծախսեր 4234 142.00 142.00
Ներկայացուցչական ծախսեր 4237 950.00 950.00
Այլ ծառայություններ 4239 - -
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 4252 2046.40 2046.40
Գրասենյակային նյութեր և հագուստ 4261 154.70 154.70
Տրանսպորտային նյութեր 4254 5107.60 5107.60
Այլ հարկեր 4822 96.00 96.00
Նախարարության աշխատակազմ XX 618097.40 618097.40
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 4111 466022.00 466022.00
քաղ. ծառայողների պարգևատրում 4113 31185.40 31185.40
Այլ վարձատրություններ 4115 44496.70 44496.70
Ապահովության վճարներ (գործատուի կողմից) 4131 - -
Էներգետիկ ծառայություններ 4212 17973.90 17973.90
Կոմունալ ծառայություններ 4213 322.80 322.80
Կապի ծառայություններ 4214 12358.90 12358.90
Ապահովագրական ծառայություններ 4215 320.00 320.00
Գույքի և սարքավորումների վարձակալություն 4216 12677.00 12677.00
Ներքին գործուղումներ 4221 17176.00 17176.00
Համակարգչային ծառայություններ 4232 340.00 340.00
Տեղեկատվական ծախսեր 4234 1453.00 1453.00
Ներկայացուցչական ծախսեր 4237 550.00 550.00
Այլ ծառայություններ 4239 100.00 100.00
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 4252 1598.00 1598.00
Գրասենյակային նյութեր և հագուստ 4261 2921.50 2921.50
Տրանսպորտային նյութեր 4264 8095.00 8095.00
Հատուկ նպատակային այլ նյութեր 4269 - -
Այլ հարկեր 4822 507.10 507.10
Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման տարրերի NN Տարեսկզբին հաստատված տարեկան պլան (2015թ.)
Ընդամենը գործադիր իշխանություն X 862335.80
Նախարարի աշխատակազմ - 92709.70
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 4111 76360.50
Էներգետիկ ծառայություններ 4212 3846.30
Կոմունալ ծառայություններ 4213 22.30
Կապի ծառայություններ 4214 3378.70
Ապահովագրական ծառայություններ 4215 240.00
Ներքին գործուղումներ 4221 365.20
Վարչական ծառայություններ 4231 -
Համակարգչային ծառայություններ 4232 142.00
Ներկայացուցչական ծախսեր 4237 950.00
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 4252 2046.40
Գրասենյակային նյութեր և հագուստ 4261 154.70
Տրանսպորտային նյութեր 4264 5107.60
Պարտադիր վճարներ 4823 96.00
Նախարարության աշխատակազմ - 769626.10
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 4111 630253.70
քաղ. ծառայողների պարգևատրում 4113 45012.20
Այլ վարձատրություններ 4115 320.00
Էներգետիկ ծառայություններ 4212 19610.40
Կոմունալ ծառայություններ 4213 322.80
Կապի ծառայություններ 4214 10954.90
Ապահովագրական ծառայություններ 4215 320.00
Համակարգչային ծառայություններ 4232 340.00
Տեղեկատվական ծախսեր 4234 1453.00
Այլ ծառայություններ 4239 100.00
Գրասենյակային նյութեր և հագուստ 4261 2921.50
Տրանսպորտային նյութեր 4264 8095.00
Պարտադիր վճարներ 4823 507.10


Բյուջետային ծախսերի տնտ. դասակարգման տարրերի անվանումները(2016) NN Առաջին եռամսյակ Առաջին կիսամյակ ամիս Տարի
Ըդամենը գործադիր իշխանություն x 170120.5 369927 598506.2 863719.9
Ընթացիկ ծախսեր - 15579 38736.2 61808.4 92574.0
Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ 4111 12726.8 31816.9 50907 76360.5
Էներգետիկ ծառայություններ 4212 1120.8 2241,6 3363.4 4483.2
Կոմունալ ծառայություններ 4213 4.5 10.1 15.7 22.3
Կապի ծառայություն 4214 769.2 1730.7 2692.2 3846
Ապահովագրական ծախսեր 4215 320.0 320.0 320.0 320.0
Ներքին գործուղումներ 4221 1697.6 5941.6 10185.7 16976.1
Համակարգչային ծառայություններ 4232 34.0 119.0 204.0 340.0
Ներկայացուցչական ծախսեր 4237 55.0 192.5 330.0 550.0
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում և պահպանում 4252 159.8 559.3 958.8 1598
Գրասենյակային նյութեր և հագուստ 4261 292.2 1022.5 1752.9 2921.5
Տրանսպորտային նյութեր 4264 809.5 2833.3 4857.0 8095.0
Կապիտալ ծախսեր ՝ ընդամենը 00 - - -
Այլ հարկեր 4822 - 85.0 85.0 85.0
Ընդամենը գործադիր իշխանություն x 154541.5 331190.8 536697.8 771145.9
Ընթացիկ ծախսեր - 154541.5 331190.8 536697.8 771145.9
Էներգետիկ ծառայություններ 4212 10086.1 14613.4 18028.9 22556.0
Կոմունալ ծառայություններ 4213 64.6 145.3 226.0 322.8
Կապի ծառայություն 4214 1694.8 3813.4 5931.6 8474.2
Ապահովագրական ծախս 4215 320.0 320.0 320.0 320.0
Գույքի և սարքավորումների վարձակալություն 4216 35757.6 7151.2 10726.8 16976.1
Ներքին գործուղումներ 4221 1697.6 5941.6 10185.7 16976.1
Համակարգչային ծառայություններ 4232 34.0 119 204 30
Տեղեկատվական ծառայություններ 4234 145.3 508.6 871.8 1453
Ներկայացուցչական ծախսեր 4237 55 192.5 330 550
Այլ ծախսեր 4239 10 35 60 100
Մեքենաների և սարքավորումների ընթացիկ նորոգում 4252 159.8 559.3 958.8 1598
Տրանսպորտային նյութեր 4264 809.5 2833 4857 8095
Այլ հարկեր 4882 87.5 332.1 419.6 507.1

Ներդրումային ծրագրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի ՀԷԿ-երը[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս օրերին վերականգնվող էներգետիկ հիդրոպաշարները ամենաշատ օգտագործվողներն են: Հնարավոր է ապահովել հիդրոներուժի ամբողջական իրացումը, եթե օգտագործվի Սևան-Հրազդանի ու Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրները, փոքր ՀԷԿ-երը,  կառուցվի միջին հզորություն ապահովող 3 ՀԷԿ-եր և յուրացվի փոքր ՀԷԿ-երի ներուժը: Ներկա դրությամբ խոշոր գետերից չեն օգտագործվել Դեբեդ գետը իր Ձորագետ վտակով և Արաքս գետը, կոնկրետ էներգետիկ նպատակներով:

Պլանավորվում է կառուցել.

  • Մեղրիի ՀԷԿ (~130 ՄՎտ հզորությամբ և ~800 մլն.կվտժ էլ.էներգիայի տարեկան արտադրությամբ)` Արաքս գետի վրա,
  • Շնողի ՀԷԿ-ը (~75 ՄՎտ հզորությամբ և ~300 մլն.կվտժ էլ. Էներգիայի տարեկան արտադրությամբ)` Դեբեդ գետի վրա,
  • Լոռիբերդի ՀԷԿ-ը (~66 ՄՎտ հզորությամբ և ~200 մլն. կվտժ էլ.էներգիայի տարեկան արտադրությամբ)` Ձորագետ գետի վրա:

Փոքր ՀԷԿ-երը Հայաստանում

Փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցումը Հայաստանում, զարգացման առաջատար ուղղություն է վերականգնվող էներգետիկայի ոլորտում: Հայաստանի Հանրապետությունում պլանավորվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծ մասը դերիվացիոն տիպի կայաններ են, տեղակայված բնական ջրահոսքերի վրա:

2016 թվականի հունվարի 1-ի դրությամբ, տրամադրված լիցենզիաներով, նախագծման և կառուցման մեջ են 45 փոքր ՀԷԿ ունենալով նախագծային ~90 ՄՎտ գումարային հզորության և 315 մլն.կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրության պոտենցիալ:

Ըստ ՀՀ կառավարության 2009 թ.  հունվարի 22-ի նիստի N3 արձանագրային որոշման, «Փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեման» արժանացել է հավանության: Համաձայն այդ զարգացման սխեմայի պլանավորվում է կառուցել որոշ քանակի ՓՀԷԿ-եր: [9]

Հայաստանի էներգետիկ աղբյուրները[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրան, Հայաստանի հարակից երկրները ունեն ածխաջրային հասկայական պաշարներ, այնուամենայնիվ ՀՀ-ն չունի վառելիքի բավարար պաշարներ և մեծապես կախված է արտասահմանից ներմուծվող վառելիքից, որը հանդիսանում է տրանսպորտի և վառելիքի արտադրության աղբյուր: [10] Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանը ունի որոշակի վառելիքի հանածոների պաշարներ Գյումրու և Սպիտակի մոտակայքում, սակայն դրանք այնքան խորն են տեղակայված, որ դրանց արտահանումը տնտեսապես անիրագործելի են: 1990-ական թվականների էներգետիկ ճգնաժամի ընթացում, Հայաստանին հաջողվեց կառուցել հզոր էլեկտրաէներգետիկ համակարգ: Եթե 1988 թվականին արտադրված էներգիայի հզորությունը 3.5 ԳՎտ էր, 2010 թվականին այն կազմում էր ընդհամենը 1.2 ԳՎտ, որը բացատրվում է ՀՀ-ի կառավարության որոշմամբ, ըստ որի փակվեցին որոշ ջերմաէլեկտրակայաններ և Մեծամորի գործող 2 ռեակտորներից 1-ը: Որպես հետևանք Հայաստանը անցում կատարեց վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանը: [11]

Հողմային էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ 2003 թվականին մշակված հողմային էներգետիկայի պաշարների քարտեզների, տնտեսապես շահավետ հողմաէլեկտրակայանների ընդհանուր հզորությունը կազմում է մոտավորապեսմոտ 450 ՄՎտ և 1.26 մլրդ. կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրանքով, իսկ հիմնական հեռանկարային տեղանքները են Զոդի լեռնանցքը, Բազումի լեռները, Պուշկինի լեռնանցքներ, Ջաջուռի լեռնանցք, Գեղամա լեռների շրջանը, Սևանի լեռնանցքը,Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտին և Մեղրիի շրջանը: Հայաստանում, ինչպես նաև Կովկասում առաջին ցանցային հողմաէլեկտրակայանը 2.6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ շահագործման է հանձնվել Պուշկինի լեռնանցքում, 2.6 ՄՎտ ընդհանուր հզորությամբ, ինչպես նաև տվյան տեղանքում նախատեսվում է կառուցել նոր հողմաէլեկտրակայան՝50 ՄՎտ ընդհանուր հզորությամբ:

Արևային էներգետիկա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում առկա է արևային էներգիայի մեծ ներուժ: Արևային էներգիայի հոսքի միջինացված տարեկան արժեքը 1720 կՎտժ/մ2 է (միջինացված Եվրոպական արևային ներուժը` 1000 կՎտժ/մ2): Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի մեկ քառորդ մասն էլ տարեկան ունի 1850 կՎտժ ինտենսիվությամբ արևային էներգիայի ներուժ 1մ2 հորիզոնական մակերեսի վրա հաշվարկով:

Արևային ջերմային էներգիան

Արևային ջերմային էներգետիկան առաջընթաց է ապրում Հայաստանում:

- Մասնավոր նպատակներով դրսից ներմուծվում են արևային ջրատաքացուցիչ համակարգերի առանձին և ամբողջական մասեր, դրանց հետագա հավաքակցման նպատակն ունենալով: Ներկայիս դրությամբ ՀՀ-ում արևային ջրատաքացուցիչների կայանքների տեղադրումը էներգախնայողության աղբյուր է և տնտեսապես շահավետ քայլ է:

- Բազմաթիվ բարեգործական ծրագրերի շնորհիվ, որոնք իրականացվել են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տարբեր բնակավայրերում, մանկապարտեզներում, և բժշկական հաստատություններում, այսօր այդ վայրերում կան արևային ջրատաքացուցիչ համակարգեր:

- Հայաստանում կա արևային ջրատաքացուցիչների կոլեկտորների արտադրություն 1.38 - 4.12 մ2 մակերեսով: Արտադրական միջին 2.75 մ2 մակերեսով կոլեկտորը ունի հնարավորություն օրական ապահովելու 120-160 լիտր տաք ջուր:

Արևային ֆոտովոլտային մոդուլներ

Մինչև հիմա Հայաստանում կան տեղադրված բազմաբնույթ քիչ հզորությամբ ցուցադրական ֆոտովոլտային (ՖՎ) մոդուլներ:

Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի (տեղակայված մամոգրաֆիայի ինստիտուտում, Երևանում) տանիքին տեղադրված են ԱՄՆ-ի և Գերմանայի տեխնոլոգիաներով արտադրած պոլիմերային ֆոտոէլեկտրական փոխակերպիչներ (ընդհանուր 200 մետր քառակուսի մակերեսով և 9.8 կՎտ հզորությամբ): Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի տանիքի վրա նույնպես տեղադրված է արևային ՖՎ մոդուլներ: Նաև Սպիտակում առկա է արևային էլեկտրական կայան: «Կարիտաս» ավստրիական կազմակերպության շնորհիվ Գյումրիում կառուցված է ~100 կՎտ դրվածքային հզորությամբ արևային էլեկտրակայան:

Արևային էներգիայի առաջխաղացմանը խթանելու համար Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամը դրամաշնորհի օժանդակությամբ (տրված Համաշխարհային Բանկի և Համաշխարհային բնապահպանական հաստատության կողմից) կյանքի են կոչել Հայաստանում ժամանակակից արեգակնային ՖՎ էներգետիկայի զարգացման օժանդակում ծրագիրը: Այդ ծրագրով ուսումնասիրվել են ֆոտոէլեկտրական արդյունաբերության ներուժի առաջխաղացման հնարավորությունները Հայաստանի Հանրապետությունում:

Կլիմայի ներդրումային հիմնադրամների «Ցածր եկամուտ ունեցող երկներում վերականգնվող էներգետիկայի ընդլայնման ծրագրի» արդյունքում հաստատվել է Հայաստանի վերականգնվող էներգետիկայի ներդրումային ծրագիրը, ըստ որի, ծրագրի միջոցները տրվելու են 40-50 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային էլեկտրակայան(ներ) կառուցելու համար:

Ներկայիս դրությամբ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով կատարվում է "արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան(ներ) կառուցելու նախապատրաստման" ծրագիրը:[12]

Քաղվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Պատմական ակնարկ - Նախարարություն - www.minenergy.am»։ www.minenergy.am 
  2. «Կառուցվածք - Նախարարություն - www.minenergy.am»։ www.minenergy.am 
  3. «Structure - Ministry - www.minenergy.am»։ www.minenergy.am 
  4. «General Information - Mining Resources - www.minenergy.am»։ www.minenergy.am 
  5. http://www.minenergy.am/page/492
  6. http://www.nature-ic.am/wp-content/uploads/2013/10/Energy-Strategy-Final-_Eng_.pdf
  7. http://www.minenergy.am/storage/files/pages/pg_0732707265_MoENR_Presentation_June3.pdf
  8. http://www.lumes.lu.se/sites/lumes.lu.se/files/hovhannisyan_karen.pdf
  9. «Հիդրոէներգետիկա - Ներդրումային ծրագրեր - Ծրագրեր - www.minenergy.am»։ www.minenergy.am։ Վերցված է 2016-12-11 
  10. «Energy Overview of Armenia»։ www.geni.org 
  11. «Armenia Prepares Renewable Roadmap Amid Energy Crisis»։ www.renewableenergyworld.com 
  12. «Արևային էներգետիկա - Ներդրումային ծրագրեր - Ծրագրեր - www.minenergy.am»։ www.minenergy.am։ Վերցված է 2016-12-11