Մեղրու ջրաէլեկտրակայան
Մեղրու ջրաէլեկտրակայան | |
---|---|
Տեսակ | ամբարտակ և Run-of-river hydroelectricity? |
Երկիր | Հայաստան |
Տեղադրություն | Սյունիքի մարզ |
Շինարարության սկիզբ | 2012 |
Բացման ամսաթիվ | 2017 |
Ամբարտակ և ջրհեռ | |
Impounds | Արաքս |
Էլեկտրակայան | |
Տուբիններ | 4 x 65 MW (87,000 hp) |
Տեղադրված հզորություն | 130 մեգավատտ |
Մեղրի ՀԷԿ (կոչվում է նաև Արաքսյան ՀԷԿ), Հայաստանի և Իրանի սահմանին Արաքս գետի վրա կառուցվող ՀԷԿ Մեղրի քաղաքում։ ՀԷԿ-ի շինարարությունն սկսվել է 2012 թվականի նոյեմբերի 8-ին, վերջնաժամկետը՝ 2017 թվական։ ՀԷԿ-ը տարեկան կարտադրի 793 միլիոն կՎտժ էլեկտրաէներգիա։ Մեղրի ՀԷԿ-ի հաշվարկային հզորությունը իսկզբանե պլանավորում էր 130 ՄՎտ, որը 2015 թ․ վերջին, Իրանական կողմը առաջարկեց նվազեցնել մինչև 100 ՄՎտ։ Կառուցվելու է 18 200 մ երկարությամբ թունել՝ Ծիրանիձոր տեղամասից մինչև հայ-իրանական սահմանային տեղամաս, որը գտնվում է նախկին երկաթուղու թունելի մոտ։ ՀԷԿ-ի վայրում կառուցվելու է 65 մեգավատտ հզորությամբ 2 հիդրո ուդվիներ և տեղադրվելու են նոր սարքավորումներ[1]։
Շահագործման 15-րդ տարվա ավարտին Մեղրի ՀԷԿ-ը պետք է անհատույց փոխանցվի հայկական կողմին[2]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաքս սահմանային գետի վրա հիդրոէլեկտրակայաններ կառուցելու և շահագործելու նպատակով Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև 2007 թվականին և 2008 թվականին ստորագրվել են միջկառավարական երկու համաձայնագրեր, որոնք վավերացվել են Հայաստանի և Իրանի խորհրդարանների կողմից։
2009 թվականի ապրիլի 14-ին ՀՀ նախագահի՝ Իրան կատարած այցի ընթացքում ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Իրանի էներգետիկայի նախարարության միջև ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր՝ Մեղրի ՀԷԿ-ի կառուցման ֆինանսավորման սխեմայի վերաբերյալ։ Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել գնել Մեղրի ՀԷԿ-ի արտադրած էլեկտրաէներգիայի ամբողջ ծավալը[2]։