Մասնակից:Hermine Meliksetyan/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Hermine Meliksetyan/Ավազարկղ11
Բրժետիսլավ Պոյարը 42-րդ ԿՎՄԿ-ում

Բրժետիսլավ Պոյար (չեխ․՝ Břetislav Pojar, [1]), չեխ խամաճիկավար, նկարիչ-մուլտիպլիկատոր և կարճամետրաժ ու լիամետրաժ ֆիլմերի ռեժիսոր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1923 թվականին, Չեխոսլովակիայի Սուշիցե (չեխ․՝ Sušice) քաղաքում։ Պոյարն իր կարիերան սկսել է 1940-ականների վերջին՝ իր «Բաս թավջութակի պատմությունը» (1949) աշխատանքով, որը հիմնված է Անտոն Չեխովի «Սիրավեպ կոնտրաբասի հետ» պատմվածքի վրա և բեմադրվել է չեխ տիկնիկային անիմատոր Իրժի Տրնկայի կողմից։ Պոյարը ծառայել է որպես տիկնիկավար իր մենթորի՝ Տրնկայի մոտ։

Պոյարը որպես ռեժիսոր և անիմատոր աշխատելու մեծ փորձ է հավաքել Չեխոսլովակիայում։ Նա ֆիլմեր է նկարահանել ինչպես խամաճիկներ օգտագործելով, այնպես էլ ավելի տարածված ստոպ-կադր անիմացիայի տեխնիկան օգտագործելով:

1960-ականների կեսերին Պոյարը գաղթել է Կանադա, որտեղ երկարատև համագործակցություն է սկսել Ազգային կինոարվեստի կառավարման հետ։ Նրա կանադական աշխատանքներն ամենահայտնիներից են և մրցանակներ են ստացել հեղինակավոր միջազգային կինոփառատոններում: Նրա «Տեսնել թե չտեսնել» («Հոգեբանություն») ֆիլմը 1970 թվականին արժանացել է կանադական «Տարվա ֆիլմ» կինոմրցանակին[2]։

Պոյարի աշխատանքը բնութագրվում է հզոր սոցիալական ենթատեքստով, ինչպես, օրինակ, «Բալաբլոկ» մուլտֆիլմում, որտեղ կլոր և քառակուսի ձև ունեցող փոքր արարածների բանակները կռվում են միմյանց դեմ, մինչև բոլորը դառնան անբաժան: Հաճախ Պոյարի կարճամետրաժ ֆիլմերը պարունակում են քիչ խոսակցական երկխոսություններ կամ դրանք ընդհանրապես չեն պարունակում:

2000-ականների կեսերին Պոյարը վերադարձել է Չեխական կինոբիզնես՝ դառնալու լիամետրաժ անիմացիոն «Ֆիմֆարում 2» (հիմնված Յան Վերիխի (չեխ․՝ Jan Werich) պատմվածքների վրա) ֆիլմի համառեժիսորը, որն էկրան է բարձրացել 2006 թվականին։ 2007 թվականի հոկտեմբերի 8-ին Պոյարին շնորհվել Է Պրահայի 2-րդ շրջանի (չեխ․՝ Městská čast Praha 2) պատվավոր քաղաքացու կոչում[3]։

Պոյարը մահացել է 2012 թվականին Պրահայում՝ 89 տարեկան հասակում։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1960—Annecy Cristal -ի գրան-պրի «Առյուծն ու երգը»:
  • մոտ. 1969 - տարվա կանադական ֆիլմ. «Տեսնել թե չտեսնել»։
  • մոտ. 1969 - Բեռլինի միջազգային կինոփառատոն. մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Տեսնել թե չտեսնել» ֆիլմի համար:
  • 1972 - Կաննի կինոփառատոն. մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Բալաբլոկ»
  • 1979 - Կաննի կինոփառատոն. ժյուրիի մրցանակ լավագույն կարճամետրաժ ֆիլմի համար «Բում»
  • 1981 - Բեռլինի միջազգային կինոփառատոն. տարվա կանադական ֆիլմ. Օտտո Դիբելիուսի կինոմրցանակ նոր մեդիայի համար «Է».
  • 1987 - Անիմացիայի համաշխարհային տոն. Լոս Անջելեսի կինոքննադատների մրցանակ «Սոխակ» ֆիլմի համար
  • 2006 - «Անիֆեստ» (Չեխիա). մրցանակ լավագույն լիամետրաժ ֆիլմի համար «Ֆիմֆարում 2» - ի համար
  • 2007 - եվրոպական անիմացիոն խաղարկային ֆիլմերի և հատուկ հեռուստատեսային ծրագրերի փառատոն (Հունգարիա). լավագույն հատուկ հեռուստաֆիլմ «Ֆիմֆարում 2» - ից «Թոմ Թամբ» - ի համար[4]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Břetislav Pojar, author of Bears from "Kolin an der Elbe", Dies at 89 (Czech: "V osmdesáti devíti letech zemřel autor medvědů od Kolína Břetislav Pojar").
  2. "Canadian Film Awards". The Canadian Encyclopedia, October 1, 2007.
  3. «Prof. Břetislav Pojar». praha2.cz. Արխիվացված է օրիգինալից 2021-08-12-ին. Վերցված է 2021-08-12-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. KAFF 2007 Díjak Արխիվացված 2016-03-04 Wayback Machine (English: "KAFF 2007 Awards Արխիվացված 2017-09-08 Wayback Machine"). Kecskeméti Animáció Film Fesztivál. 2007.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]