Մասնակից:Gharakhan/Քննիչի գրադարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«ՔՆՆԻՉԻ ԳՐԱԴԱՐԱՆ»

Քննիչի աշխատանքի կազմակերպման գիտա-գործնական հիմունքների ժողովածու- մատենաշար` բաղկացած 16 հատորից։ Հեղինակն է իրավաբանական գիտությունների թեկնածու Հակոբ Գեղամի Ղարախանյանը։


Քննիչի անչափ հետաքրքիր ու բարդ աշխատանքին է նվիրված այս մատենաշարը։ Քննիչն առանցքային դերակատարում ունի քրեական դատավարությունում, նրա վրա է դրված հանցագործությունների փաստերով նախաքննություն կատարելու լիազորությունը, որի ընթացքում նա հավաքում, ստուգում և գնահատում է ապացույցները, պարզում հանցագործություն կատարած անձին, նախնական կարգով որոշում նրա մեղավորության հարցը։ Հեղինակն իր երկարամյա անձնական աշխատանքային փորձի և գիտական ուսումնասիրությունների արդյունքում, հայրենական իրականության մեջ առաջին անգամ ներկայացնում է քննիչի աշխատանքի կազմակերպման գիտա- գործնական հիմունքները։ Մեծ ուշադրություն է դարձվում քննիչի գործունեության հոգեբանական առանձնահատկություններին, փիլիսոփայական տեսանկյունից վերլուծության են ենթարկվում քննիչ-հետազոտողի անձն ու նախաքննությունը` որպես ճանաչողական գործընթաց։ Առանձին գրքերի տեսքով ներկայացվում են քննիչի կարգավիճակն ու էությունը, նրա հոգեբանությունը, քննիչի մասնագիտական հատկանիշները, նախաքննության էությունն ու պատմությունը, նախաքննության պլանավորման և առանձին քննչական գործողությունների իրականացման հիմունքները և քննիչի գործունեության ընթացքում հանդիպող մի շարք այլ հարցեր։ «Քննիչի գրադարան» մատենաշարը կազմված լինելով գիտա- հանրամատչելի սկզբունքով, նախատեսված է սկսնակ քննիչների, իրավաբան ուսանողների, իրավաբանների, ինչպես նաև այլ բնագավառի ուսանողների և հետաքրքրասեր յուրաքանչյուր մարդու համար։


«Քննիչի գրադարան» մատենաշարի կառուցվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Քննիչի գրադարան» մատենաշարը բաղկացած է հետևյալ գրքերից

  1. Քննիչի մասնագիտությունը
  2. Քննիչի մասնագիտության պատմություն
  3. Քննիչի գործունեությունը որպես ճանաչողական գործընթաց
  4. Քննիչը որպես քրեական դատավարության մասնակից
  5. Քննիչի հոգեբանություն
  6. Քննիչի մասնագիտական հատկանիշները
  7. Քննչական մտածողություն
  8. Ապացուցում
  9. Նախաքննության պլանավորում
  10. Քննչական խումբ
  11. Հանցագործի անձ
  12. Դեպքի վայրի զննում
  13. Խուզարկություն և զննում
  14. Հարցաքննություն
  15. Փորձաքննություն
  16. Մեղադրական եզրակացություն