Մասնակից:Gharakhan/Հակոբ Ղարախանյան
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ղարախանյան Հակոբ Գեղամի
Hakob Gharakhanyan
Իրավաբան, Իրավաբանական գիտությունների թեկնածու, արդարադատության առաջին դասի խորհրդական
Ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 9-ին` Երևանում։
1992 թվականին գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական Համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։
Մասնագիտական գործունեությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1992-1993 թթ. աշխատել է որպես Երևանի Մաշտոցի շրջանի դատախազության քննիչ
- 1993-1995 թթ. աշխատել է որպես Երևանի Արաբկիրի շրջանի դատախազության ավագ քննիչ
- 1995-1998 թթ. աշխատել է որպես Երևան քաղաքի դատախազության հատկապես կարևոր գործերի քննիչ
- 1998 – 2007 թվականներին աշխատել է որպես ՀՀ գլխավոր դատախազին առընթեր հատկապես կարևոր գործերի քննիչ։ Նախաքննություն է իրականացրել հանրապետությունում այդ ժամանակահատվածում արձանագրված գրեթե բոլոր բարդ ու հասարակական մեծ հնչեղություն ունեցող քրեական գործերով, ղեկավարել այդ գործերով ստեղծված քննչական խմբերը։
- 2007-2013 թվականներին եղել է Արմավիրի մարզի դատախազը
- 2013 թվականին` Լոռու մարզի դատախազը։
Պարգևներ, կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմիցս խրախուսվել է ՀՀ գլխավոր դատախազի հրամաններով, մի շարք առանձնապես ծանր հանցագործություններ բացահայտելու համար պարգևատրվել է «Մարտական համագործակցության համար» , «Համագործակցություն հանուն փրկության» և այլ մեդալներով, անվանական զենքով։
ՀՀ Նախագահի 2007 թվականի սեպտեմբերի 19-ի հրամանագրով պարգևատրվել է «Մխիթար Գոշ» մեդալով։
Վերապատրաստվել է «Քրեական նախաքննության միջազգային ծրագրով» (ICITAP)` Բուդապեշտում։
Ունի Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան։
Որդին է ՀՀ վաստակավոր իրավաբան, իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ հումանիտար գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ Գեղամ Հակոբի Ղարախանյանի։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակն է «Քննիչի գրադարան» մատենաշարի, որը քննիչի աշխատանքի կազմակերպման գիտա-գործնական հիմունքների ժողովածու է։ Մատենաշարի առաջին հատորները հրատարակվել են 2015 թվականին։