Մասնակից:Gevorg Ghazaryan/Պիլար դել Կաստիլյո Վերա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Պիլար դել Կաստիլյո Վերա
 

Մարիա Պիլար դել Կաստիլյո Վերա (իսպ.՝ María Pilar del Castillo Vera, ), իսպանացի քաղաքական և պետական գործիչ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ և Եվրախորհրդարանի պատգամավոր[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դել Կաստիլյոն իրավագիտություն է ուսումնասիրել Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանում։ 1981-1982 թվականներին Ֆուլբրայթի ծրագրով սովորել է Օհայո նահանգի համալսարանում։ 1983 թվականին Մադրիդում ստացել է գիտական աստիճան։ 1986 թվականից Սահմանադրական իրավունք է դասավանդել Հեռավար կրթության ազգային համալսարանում, 1994 թվականից ղեկավարել է քաղաքական գիտությունների ամբիոնը: 1995-1996 թվականներին դել Կաստիլյոն հրատարակել է Nueva Revista de Política, Cultura y Arte ամսագիրը։ 1996-2000 թվականներին ղեկավարել է հասարակական կարծիքի ուսումնասիրման իսպանական պետական ինստիտուտը՝ Սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը»։

2000 թվականին դել Կաստիլյո Վերան Խոսե Մարիա Ասնարի նախարարների երկրորդ կաբինետում նշանակվել է կրթության, մշակույթի և սպորտի նախարար: 2004 թվականի խորհրդարանական ընտրություններում, երբ Ժողովրդական կուսակցությունն ընդհանուր առմամբ պարտություն կրեց, Պիլար դել Կաստիլյո Վերան ընտրվեց Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր Գրանադա նահանգից: Այնուամենայնիվ, մի քանի ամիս անց նա վայր դրել է իր լիազորությունները Պատգամավորների կոնգրեսում՝ 2004 թվականի հունիսին Եվրախորհրդարանում կայացած ընտրություններում հաղթելով։ Պիլար դել Կաստիլյո Վերան մտնում է Եվրոպական ժողովրդական կուսակցության խմբակցության մեջ և աշխատում է արդյունաբերության, հետազոտությունների և էներգետիկայի կոմիտեում:

Դել Կաստիլյոն մի քանի գիրք է հրապարակել, մասնավորապես, ընտրողների վարքագծի և քաղաքական կուսակցությունների ֆինանսավորման մասին: Ամուսնացած է, ունի երկու երեխա:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Ֆուլբրայթի կրթաթոշակակիրներ Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իսպանիայի պետական գործիչներ Կատեգորիա:Փաստաբաններ Կատեգորիա:Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ