Մասնակից:Gevorg Ghazaryan/Մարիանո Ռումոր
Մարիանո Ռումոր իտալ.՝ Mariano Rumor | |||
| |||
---|---|---|---|
1973 թվականի հուլիսի 26 - 1974 թվականի նոյեմբերի 23 | |||
Նախորդող | Ջուլիո Անդրոետի | ||
Հաջորդող | Ալդո Մորո | ||
| |||
1968 թվականի դեկտեմբերի 12 - 1970 թվականի օգոստոսի 6 | |||
Նախորդող | Ջովաննի Լեոնե | ||
Հաջորդող | Էմիլիո Կոլոմբո | ||
| |||
1974 թվականի նոյեմբերի 23 - 1976 թվականի հուլիսի 29 | |||
Նախորդող | Ալդո Մորո | ||
Հաջորդող | Առնալդո Ֆորլանի | ||
| |||
1972 թվականի փետրվարի 17 - 1973 թվականի հուլիսի 7 | |||
Նախորդող | Ֆրանկո Ռեստիվո | ||
Հաջորդող | Պաոլո Էմիլիո Տավիանի | ||
| |||
1963 թվականի հունիսի 21 - 1963 թվականի դեկտեմբերի 4 | |||
Նախորդող | Պաոլո Էմիլիո Տավիանի | ||
Հաջորդող | Պաոլո Էմիլիո Տավիանի | ||
Կուսակցություն՝ | Իտալիայի քրիստոնեական-դեմոկրատական կուսակցություն | ||
Կրթություն՝ | Պադովայի համալսարան | ||
Մասնագիտություն՝ | Քաղաքական գործիչ | ||
Գործունեություն՝ | Քաղաքականություն | ||
Դավանանք | Քրիստոնեություն |
Մարիանո Ռումոր (իտալ.՝ Mariano Rumor, [1]), իտալացի պետական և քաղաքական գործիչ, Իտալիայի 57-րդ և 60-րդ վարչապետ, Իտալիայի քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության անդամ[2]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Մարիանո Ռումորը ծնվել է 1915 թվականի հունիսի 15-ին Վիչենցայում: Հեռական կարգով ստացել է բարձրագույն բանասիրական կրթություն: 1946 թվականին Ռումոր Մարիանոն դարձել է Իտալիայի հանրապետության սահմանադրական վեհաժողովի անդամ[3]: 1948-1976 թվականներին եղել է խորհրդարանի պատգամավոր:
1959 թվականի փետրվարից՝ երկրագործության նախարար, 1963 թվականին կես տարի գլխավորել է հանրապետության ներքին գործերի նախարարությունը։
1972 թվականի փետրվարից մինչև 1973 թվականի հուլիսը՝ ներքին գործերի նախարար, 1974 թվականի նոյեմբերից մինչև 1976 թվականի հուլիսը՝ արտաքին գործերի նախարար: 1973 թվականին մահափորձ է վերապրել, որի ընթացքում ռումբի պայթյունից զոհվել է 4 և վիրավորվել 45 մարդ, սակայն Ռումորն անվնաս է մնացել:
1964-1969 թվականներին Ռումորը կատարել է քրիստոնեական-դեմոկրատական կուսակցության նախագահի պարտականությունները։
1968 թվականի դեկտեմբերի 12-ից մինչև 1970 թվականի օգոստոսի 6-ը և 1973 թվականի հուլիսի 26-ից մինչև 1974 թվականի նոյեմբերի 23-ը Մարիանո Ռումորը զբաղեցրել Է Իտալիայի Նախարարների Խորհրդի նախագահի պաշտոնը[4]:
Մարիանո Ռումորը մահացել է 1990 թվականի հունվարի 22-ին Վիչենցա քաղաքում՝ 74 տարեկան հասակում:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://www.treccani.it/enciclopedia/mariano-rumor
- ↑ «Politician All the Way; Mariano Rumor». The New York Times. Վերցված է մարտի 17, 2019-ին.
- ↑ Einaudi, Mario The Constitution of the Italian Republic The American Political Science Review vol. 42 no. 4 (pp. 661–676), August 1948
- ↑ Mariano Rumor, Italian statesman
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mariano Rumor / Mariano Rumor (altra versione) / Mariano Rumor (altra versione), su senato.it, Senato della Repubblica.
Կատեգորիա:Իտալիայի վարչապետներ Կատեգորիա:Իտալացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Իտալիայի քաղաքականություն Կատեգորիա:Իտալիայի սենատորներ Կատեգորիա:Իտալիայի արտաքին գործերի նախարարներ Կատեգորիա:Պետական գործիչներ