Մասնակից:Gevorg Ghazaryan/Կոչերիլ Ռաման Նարայանան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Կոչերիլ Ռաման Նարայանան
 

Կոչերիլ Ռաման Նարայանան (մալայալամ՝ കോച്ചേരില്‍ രാമന്‍ നാരായണന, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ[1], 1997 թվականի հուլիսի 25-ից մինչև 2002 թվականի հուլիսի 25-ը Հնդկաստանի նախագահ: Այդ պաշտոնում եղել է առաջին անձեռնամխելին և մալայալին:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոչերիլ Ռաման Նարայանանը ծնվել է 1920 թվականի հոկտեմբերի 27-ին Ուժավորում՝ հնդկական ավանդական բժշկության բժիշկի աղքատ ընտանիքում: Ավարտել է Տրավանկորի համալսարանը, որտեղ ստացել անգլերեն գրականության մագիստրոսի աստիճան: Որոշ ժամանակ լրագրող է աշխատել, Մահաթմա Գանդիի հետ հարցազրույց է անցկացրել: 1945 թվականին ուղևորվել է Անգլիա, որտեղ ընդունվել է Լոնդոնի տնտեսության դպրոց: Լոնդոնում ապրելու ժամանակ բնակարան է վարձել Վիրասամի Ռինգադուի՝ Մավրիկիոսի ապագա առաջին նախագահի հետ: 1948 թվականին Հնդկաստան վերադառնալուց հետո սկսել է զբաղվել դիվանագիտական գործուոնեությամբ: Աշխատել է Մյանմայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի և Վիետնամի դեսպանություններում: 1967 թվականից մինչև 1969 թվականը Թայլանդում, 1973-1975 թվականներին՝ Թուրքիայում, 1976-1978 թվականներին՝ Հյուսիսային Կորեայում, 1980-1984 թվականներին՝ ԱՄՆ-ում եղել է Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան: 1984 թվականին Ինդիրա Գանդիի հրավերով Լոկ սաբհայի ընտրություններին հաջող առաջդրել է իր թեկնածությունը, արդյունքում հաջող վերընտրվել է:

Ռաջիվ Գանդիի կառավարությունում եղել է պլանավորման (1985), արտաքին գործերի (1985-1986), գիտության և տեխնոլոգիայի (1986-1989) կրտսեր նախարար: 1992 թվականին ապագա նախագահ Շանկար Դայալ Շարմայի Ջանատա դալ կուսակցության և կոմունիստական Ձախ ճակատի կողմից առաջադրվել է փոխնախագահի պաշտոնի, օժանդակվել է Հնդկական ազգային կոնգրեսի կողմից և միաձայն ընտրվել: 1997 թվականի հուլիսի 17-ին բոլոր կուսակցությունների աջակցությամբ ընտրվել է նախագահ (բացառությամբ՝ Շիվ սենայի)՝ մեծ տարբերությամբ հաղթելով միակ հակառակորդին: Նախագահի պաշտոնում բազմիցս դիմել է ազգային և խորհրդարանին և քննադատորեն է գնահատել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումը և հասարակությունում բնակչության աճին անբավարար է արտահատյվել: 2002 թվականին դիտվում էր երկրորդ ժամկետին առաջդրվելու տարբերակը, սակայն դաշնությունը Բհարատիա ջանատա փարթիի գլխավորության չի աջակցել նրան և առաջադրել է Աբդուլ Կալամին, որն արդյունքում դարձավ Հնդկաստանի նախագահ:

2004 թվականին մասնակցել է Մումբայի Միջազգային սոցիալական ֆորումին: Կոչերիլ Ռաման Նարայանանը մահացել է 2005 թվականի նոյեմբերի 9-ին երիկամային անբավարարությունից և թոքաբորբից Նյու Դելիում՝ 85 տարեկան հասակում: Հաջորդ օրը պետական մեծարանքով դիակիզվել է: Մահից հետո նրա գաղափարները և քաղաքականությունը պահպանելու համար ստեղծվել է KRNF հիմնադրամը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Sh. K.R. Narayanan | Vice President of India | Government of India». vicepresidentofindia.nic.in. Վերցված է 2019-03-07-ին.


Կատեգորիա:Հնդկաստանի նախագահներ Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Թոքաբորբից մահացածներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդիկ դիվանագետներ Կատեգորիա:Հնդկաստանի փոխնախագահներ Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցի շրջանավարտներ