Մասնակից:Gevorg Ghazaryan/Գուրդիալ Սինգհ Դհիլոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Գուրդիալ Սինգհ Դհիլոն
 

Գուրդիալ Սինգհ Դհիլոն (անգլ.՝ Gurdial Singh Dhillon, հինդի՝ गुरूदयाल सिंह ढिल्लों, ), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, 1969-1975 թվականների Հնդկաստանի խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակ, Հնդկաստանի գյուղատնտեսության նախարար[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գուրդիալ Սինգհ Դհիլոնը ծնվել է 1915 թվականի օգոստոսի 6-ին Ամրիստարում, Բրիտանական Հնդկաստան։ Սովորել է Ամրիստարի Հալսայի քոլեջում և Լահորի ղեկավարական քոլեջում, իսկ հետո Լահորում գտնվող Փենջաբի համալսարանի Աջ քոլեջի իրավաբանական ֆակուլտետը[3]։

1937 թվականից մինչև 1945 թվականը եղել է հաջող իրավաբան՝ միանալով Մահաթմա Գանդիի գլխավորած հնդկական ազգային-ազատագրական շարժմանը։ Երկու անգամ բանտարկվել է, որը նրան ստիպել է հրաժարվել իր իրավաբանի մասնագիտությունից։ Ակտիվ դեր է խաղացել 1947 թվականի Փենջաբ նահանգի Հարշա Չհինա գյուղի ապստամբության մեջ։

Հնդկաստանի անկախացումից հետո եղել է հայտնի լրագրող և հրապարակախող։ Հանդես է եկել համայնքային նախապաշարմունքների դեմ։ 1947 թվականին խմբագրել է Փենջաբի ամենօրյա «Վարտման» թերթը։ Այդ բանից հետո դարձել է ամենօրյա «Ուրդու» թերթի գլխավոր խմբագիր և National Sikh Newspapers Ltd հրապարակչության տնօրեն։ Մինչև 1952 թվականը եղել է Փենջաբի լրագրողների ասոցիացիայի գործադիր կոմիտեի անդամ, մինչև 1953 թվականը նաև եղել է պետական տեղեկատվական խորհրդակցական կոմիտեի անդամ։

Պետական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին Գուրդիալը սկսել է իր պետական գործունեությունը՝ ընտրվել Փենջաբի օրենսդիր ժողովի անդամ։ 1952 թվականից մինչև 1954 թվականը զբաղեցրել է հնդկական խորհրդարանի ստորին պալատի՝ Լոկ սաբհայի խոսնակի տեղակալի պաշտոնը, իսկ 1954 թվականից մինչև 1962 թվականը՝ նրա խոսնակի պաշտոնը։

1965 թվականից մինչև 1966 թվականը համարվել է տրանսպորտի, գյուղային շրջանային էլեկտրականացման և Փենջաբի խորհրդարանական հարցերի նախարար։ Երկրորդ հնդ-պակիստանական պատերազմի ժամամանակ եղել է նահանգի սահմանային շրջանների պաշտնության կազմակերպիչներից մեկը։

1967 թվականին առաջին անգամ ընտրվել է Լոկ սաբհա, որտեղ ներկայացրել է Տարնա Տարանա ընտրական շրջանը։ 1968 թվականից մինչև 1969 թվականը և 1969 թվականից մինչև 1970 թվականը ընտրվել է հասարակական միջոցառումների հարցերով կոմիտեի նախագահ։

1969 թվականից մինչև 1975 թվականը զբաղեցրել է Լոկ սաբհայի խոսնակի պաշտոնը, այդ պաշտոնում 1973 թվականից մինչև 1976 թվականը ընտրվել է Միջխորհրդարանական միության նախագահ, դարձել է այդ պաշտոնում Ասիայի առաջին նախագահը։ 1975 թվականից մինչև 1977 թվականը եղել է տրանսպորտի նախարար, իսկ 1980 թվականին՝ պլանավորման հարցերով հանձնաժողովի անդամ։ 1980 թվականից մինչև 1982 թվականը եղել է Կանադայում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ 1986 թվականից մինչև 1988 թվականը զբաղեցրել է Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարության առաջնորդի պաշտոնը[4]։

Ազգերի համագործակցության 15-րդ, 17-րդ, 18-րդ և 19-րդ խորհրդարանական կոնֆերանսների ժամանակ գլխավորել է հնդկական խորհրդարանական պատվիրակություններում, որոնք տեղի են ունեցել 1969 թվականի հոկտեմբերի Կուալա Լումպուրի Պորտ օֆ Սփեյնում, 1972 թվականի հոկտեմբերին Բլանտիրում և 1973 թվականի սեպտեմբերին Լոնդոնում։ Գուրդիալը զբաղեցրել է Ազգերի համագործակցության խորհրդարանական ասոցիացիայի գործացիր կոմիտեի Ասիայի շրջանային ներկայացուցչի պաշտոնը և 1974 թվականին Կոլոմբոյում ընտրվել է նրա նախագահը։ Նախագահել է Ազգերի համագործակցության խորհրդարանական 21-րդ կոնֆերանսը, որը տեղի է ունեցել 1975 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Նյու Դելիում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. International Organizations A-L
  2. Stories from Sikh History - Kartar Singh, Gurdial S. Dhillon - Google Boeken
  3. Mukherjee, Mridula; Peasants in India's Non-violent Revolution: Practice and Theory p. 233; Sage 2004 0-7619-9686-9
  4. Mercury News: Search Results

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Հնդկական ազգային կոնգրեսի անդամներ Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Ղեկավարման համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Հնդիկ դիվանագետներ Կատեգորիա:Հնդկաստանի գյուղատնտեսության նախարարներ Կատեգորիա:Լոկ սաբհայի խոսնակներ Կատեգորիա:Կանադայում Հնդկաստանի դեսպաններ