Մասնակից:Gevorg Ghazaryan/Անա Մատո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Անա Մատո
 

Անա Մատո Ադրովեր (իսպ.՝ Ana Mato Adrover, ), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի ժողովրդական կուսակցության անդամ: Մարիանո Ռախոյի կառավարությունում զբաղեցրել է առողջապահության, սոցիալիական ծառայությունների և հավասարության նախարարի պաշտոնը[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անա Մատո Ադրովերը Մադրիդի Կոմպլուտենսեի համալսարանում սովորել է քաղաքական և սոցիալական գիտություններ: 1987 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է Կաստիլիայի և Լեոնի Խոսե Մարիա Ասնարի և նրա իրավահաջորդ Խեսուս Մորնեոյի կառավարության նախագահի խորհրդական: 1991-1993 թվականներին եղել է Մադրիդի ինքնավար համայնքի տարածաշրջանային խորհրդարանի պատգամավոր: 1993-2004 թվականներին Մադրիդի ընտրատարածքից եղել է Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատի պատգամավոր։ 2004-2008 թվականներին եղել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր։ 2008 թվականից Մադրիդի ընտրատարածքից պատգամավորների Կոնգրեսի պատգամավոր է։ Զբաղեցնում Է Ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարի՝ ընտրությունների կազմակերպման և անցկացման հարցերով տեղակալի պաշտոնը: 2011 թվականի դեկտեմբերի 22-ից Մատոն Ռախոյի կաբինետում զբաղեցնում է առողջապահության, բարեգործության և իրավահավասարության նախարարի պաշտոնը և ստիպված էր հրաժարական տալ ամուսնու հանցագործություններին մեղսակցության մեջ նրա դեմ առաջադրված մեղադրանքների կապակցությամբ:

Ամուսնացած է եղել Պոսուելո դե Ալարկոն քաղաքի նախկին քաղաքապետ Խեսուս Սեպուլվեդայի հետ, որը ներգրավված է եղել «Գյուրտելի գործ» կոռուպցիոն սկանդալում: Ունի երեք երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Dimite Ana Mato tras su implicación en el 'caso Gürtel' por el juez Ruz». El País (Spanish). 2014-11-26.{{cite news}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Իսպանացի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի շրջանավարտներ