Մասնակից:GayaneVel/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գագիկ Վելիջանյան
Գագիկ Ստյոպայի Վելիջանյան
Դիմանկար
Ծնվել է1980 թվականի հունվարի 5
ԾննդավայրՀայկավան
ՔաղաքացիությունՀայաստանի քաղաքացի
Ազգությունհայ
ԿրոնՔրիստոնեություն
ՄասնագիտությունԴեղագետ
ԱշխատավայրԱռողջապահության ազգային ինստիտուտ, Servier հայաստանյան ներկայացուցչություն
ԾնողներՍտյոպա Վելիջանյան, Շուշանիկ Վելիջանյան
ԵրեխաներՆարեկ Վելիջանյան, Սոֆիա Վելիջանյան

Գագիկ Վելիջանյան (),դեղագետ, մարքեթոլոգ, Առողջապահության ազգային ինստիտուտի Ֆարմացիայի և մարքեթինգի ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու, Servier միջազգային դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն,«Առողջ ապրելու իմ քայլը» ծրագրի հեղինակ[1][2][3]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Վելիջանյանը ծնվել է 1980 թվականի հունվարի 5-ին, Արմավիրի մարզի Հայկավան գյուղում։ Սերում է հին և հայտնի Խոջա Վելիջանյանների տոհմից[4]։ Պապը՝ Արմենակ Վելիջանյանը, Հայրենական մեծ պատերազմի մասնակից է եղել՝ 158 հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար[5]։ Պարգևատրվել է «Կովկասի պաշտպանության համար» մեդալով[6][7]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Վելիջանյանը 2008 թվականին ամուսնացել է։ Կինը՝ Ստելլա Վելիջանյանը, նույնպես դեղագետ է և աշխատում է Acino շվեյցարական դեղագործական ընկերությունում։ Ունեն երկու երեխա՝ տղա և աղջիկ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գագիկ Վելիջանյանը 1986-1994 թվականները սովորել է Հայկավանի միջնակարգ դպրոցում։ Այնուհետև 1995-1997 թվականներին սովորել է Արմավիրի թիվ 1 վարժարանում։ 1997-2002 թվականներին սովորել Երևանի պետական բժշկական համալսարանի Դեղագիտության ֆակուլտետը։ 2002-2003 թվականները ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի «Ֆարմացիա» մասնագիտության Դեղագործության կառավարում մագիստրատուրան։ 2019 թվականին սովորել է Կոլումբիայի համալսարանի Թվային մարկենտինգի կուրսերը[8] ։ 2020 թվականի հունվարի 17-ին ընդունվել է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմի համալսարան[9][10]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2002 թվականից Գագիկ Վելիջանյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ։ Աշխատանքային կարիերան սկսել է դեղատանը՝ որպես գիշերային հերթապահ, այնուհետև դեղատան պատասխանատ, հետո դեղատան վարիչ, որից հետո նշանակվել է դեղատնային ցանցի ղեկավար և գլխավոր դեղագետ։ 2006 թվականից, երբ Servier միջազգային դեղագործական ընկերությունն իր գործունեությունն էր ծավալել Հայաստանում, սկզբնական շրջանում հայաստանյան ներկայացուցչությունում աշխատել են երեք աշխատակից, որոնցից մեկը եղել Գագիկ Վելիջանյանը։ Աշխատել է մարզերում, որպես մարզային պատասխանատու։ 2008 թվականին նշանակվել է տարածաշրջանային ծրագրերի կոորդինատոր։ 2010 թվականից նշանակվել է Servier միջազգային դեղագործական ընկերության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն[2][11][12]։ 2018 թվականի դեկտեմբերին առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հրամանով ընդգրկվել է Դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենների խորհուրդում[13]։ 2018 թվականից նշանակվել է Առողջապահության ազգային ինստիտուտի Ֆարմացիայի և մարքեթինգի ամբիոնի վարիչ[14][3]։ 2019 թվականի հունվարին ստեղծել է «Առողջ ապրելու իմ քայլը» ծրագիրն, որն ուղղված է բնակչության շրջանում զարկերակային գերճնշման, շաքարային դիաբետի, քրոնիկ երակային հիվանդության վաղ հայտնաբերմանը և առողջ ապրելակերպի քարոզչությանը[1][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Տնօրեններ


Արմենակ Վելիջանյան (), իրավաբան, լեյտենանտ, հրամանատար[1][2][3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Վելիջանյանը ծնվել է 1899 թվականին, Սուրմալույի գավառի Կողբ գյուղում[5]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1925 թվականին Արմենակ Վելիջանյանը ամուսնացել է Մանյա Վելիջանյանի հետ[6]։ Ունեցել է հինգ զավակ՝ երեք տղա և երկու աղջիկ։

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Վելիջանյանը 1915 թվականին ավարտել է Սուրմալույի գավառի Կողբ գյուղի յոթամյա դպրոցը[5]։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Վելիջանյանը 1920 թվականից 18 տարի ծառայել է Կարմիր բանակում։

  • 1920-1923 թվականները եղել է Մուսայելյանի անվան զրահագնացքի ավագ գնդացրորդ։
  • 1941 թվականին՝ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է 158 հրաձգային գումարտակի վաշտի հրամանատար[3]։
  • 1942 թվականի դեկտեմբերին շրջափակման մեջ է ընկնել[7]։
  • 1943 թվականի փետրվարին կինը ստացել է մահվան թողթը։ Սակայն 6 ամիս անց՝ 1943 թվականի հունիսին, գտնվել է և որոշ ժամանակ անց հետախուզական ջոկատով մեկնել Թեհրան[8]։
  • 1946 թվականին աշխատել է ՀԽՍՀ Ներքին գործերում։
  • 1947 թվականին աշխատել է Հոկտեմբերյանի Հրշեջ ծառայության պետ[4]։
  • 1948-1952 թվականները աշխատել է Արմավիր գյուղի նախագահի տեղակալ[4]։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արմենակ Վելիջանյանը մահացել է 1967 թվականի հունվարի 5-ին՝ 68 տարեկան հասակում։ Մարմինը ամփոփվել է Հայկավանի գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]