Մասնակից:Fperson/Ավազարկղ11

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ծղրիդը օջախի ետևում
The Cricket on the Hearth
ՀեղինակՉարլզ Դիկկենս
ԺանրՎիպակ
Բնօրինակ լեզուԱնգլերեն
Ներկայացված է1845 թվականի դեկտեմբերի 20
ՆախորդԶանգակներ
ՀաջորդԿյանքի կռիվ
ՀրատարակիչBradbury and Evans

«Ծղրիդը օջախի ետևում: Ընտանեկան հեքիաթ» (անգ․ The Cricket on the Hearth. A Fairy Tale of Home), 1845 թվականի օգոստոսի 17-ից դեկտեմբերի 1-ը գրված՝ Չարլզ Դիքենսի մասին պատմություն։ Մտնում է Դիքենսի «Ամանորյա պատմությունների» շարքը։

Պատմությունը բաղկացած է երեք գլուխներից, որոնք կոչվում են «երգեր» (անգ. chirps), դրա նման՝ ինչպես «Ամանորյա երգում» գլուխներն անվանվում են՝ «տներ»։

Ստեծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1845 թվականի հուլիսին Դիքենսը որոշեց գրել գիրք տան և ընտանիքի մասին՝ «Ծղրիդ» անունով, բայց իր որոշումը չիրականացավ։ Ձմռանը՝ գրողը վերադարձավ իր մտքին, ստեղծելով ամանորյա պատմություն, որը նման էր իր նախորդ նույն ժանրի աշխատանքներին (Հրաշալի հեքիաթ, Հասարակության որևէ ժառանգորդների դրսևորություն)[1]։

Գիրքը գրելուց և ներկայացնելուց հետո ձմեռային տոների ժամանակ ցույց էր տրված՝ ավելի քան 17 «Ծղրիդի» թատրոնի բեմադրումներ, բացի այդ, դրանցից մեկը համնկել էր պատմության հայտնվելու օրվա հետ։ Ժամանակի ընթացքում բեմադրումն ավելի հայտնի դարձավ, քան «Ամանորյա երգը»։ Ականավոր է, որ պիեսը բեմադրված չէր ԽՍՀՄ-ում և անվանված էր չափից շատ զգացմունքային։ Իսկապես, այդ սենտիմենտալիզմը, անիրականությունը և կատարելությունը՝ շատ հաճախ քննադատվում էին գրքում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիրիբլինգների ընտանիքը՝ Ջոնը և Մերին (ամուսինը փաղաքշական ձևով, անվանում է իրեն՝ Փիսիկ), նրանց փոքրիկ երեխան և 13 տարեկան դայակը՝ Թիլլի Սլոուբոյը՝ երջանիկ ապրում են իրենց տեն մեջ, որը պաշտպանում է Ծղրիդը՝ ընտանեկան օջախի «հոգին»։ Ջոնը տուն է բերում մի առեղծվածային անծանոթի և իրադարձությունները սկսում են տևել ձգտողական արագությամբ։

Տիկին Պիրբինգլի ընկերուհին՝ Մեյ Ֆիլդինգը ստիպված էր ամուսնանալ կոշտ և չոր Տեկլթոն խաղալիքների ֆաբրիկայի սեփականատիրոջ հետ։ Բայց նրա համար աշխատում են՝ Կալեբ Պլամմերը՝ խաղալիքների հին վարպետ և իր կույր քույր՝ Բերտան։ Կալեբը նաև ուներ Էդվարդ անունով տղա, բայց հետևաբար նա մահացել էր Հարավային Ամերիկայում։ Կալեբը խաբում էր իր աղջկան՝ ասելով, որ իրենց տունը գեղեցիկ է և կյանքը հիանալի է, բայց արդյունքում՝ ջարդում է իր սիրտը։ Ջոնը կասկածում է, որ Փիսիկը սիրահարվել է առեղծվածային անծանոթին։ Իրավիճակը թեժանում է։

Վերջապես բացահայտվում է, որ անծանոթը, դա՝ Էդվարդ Պլամմերն է։ Նա ամուսնանում է Մեյ Ֆիլդինգի հետ՝ գերազանցելով Տեկլտոնին, որին փոխակերպել են Սրբերը՝ հիմա նա ուրախ է և ընկերասեր։ Բոլորը՝ հաշտվում են, պարում են, ծղրիդը խաղում է իր «ջութակով»…

Ավարտը բաց է մնում՝ անհասկանալի է եղել է դա արդյոք իրականում, թե միայն թվացել է հեղինակին։

Ադապտացիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ծղրիդը վառարանի վրա» բեմադրության բեմադրումը՝ Ռուսաստանում։ Բեմը՝ Կալեբ Պլամմերի տանը։

Պատմության սյուժեով գրված է եղել 2 պիես, որոնք հաջողությամբ բեմադրվել են 1815 թվականին Սուրրեյական թատրոնում և 1859 թվականին նյույորքյան Ուինտեր Գարդենում։ Բեմադրությունները հայտնի էին 19-րդ դարի երկրորդ կեսին։ Նաև ստեղծվել է երկու օպերա՝ գերմանական, որն ստեղծել է Կարլ Գոլմարդը և ներկայացրել է 1896 թվականի հունիսին[2], և իտալական (հեղինակը եղղել է՝ Ռիկարդո Զանդոնաին), որը ներկայացվել է 1908 թվականի նոյեմբերին[3]։

20-րդ դարի սկզբին պատմությունը հիմք դարձավ մի քանի համր ֆիլմերի համար՝ երեք ամերիկական - Դավիդ Գրիֆֆիտայի (1909), Լ․ Մարստոնի (1914)[4] և Լորիմեր Ջոնստոնի (1923)[5]; մեկ ֆրանսիական - Ժան Մանոուսիի (1922) և մեկ ռուսական՝ «Ծղրիդը վառարանի վրա», որում Մարիա Ուսպենսկան խաղում է գլխավոր դերում, իսկ ֆիլմը նկարել են՝ Բորիս Սուշկեվիչը և Ալեքսանդր Ուրալսկին։

1945 թվականի դեկտեմբերի 24-ին NBC-ում ներկայացված է եղել «Ծղրիդը օջախի ետևում» ռադիոներկայացումը, որի երկարությունը միայն 25 րոպե էր։ Բացի այդ նկարահանվել է մուլտֆիլմ, որը ներկայացվել է 1967 թվականին, բայց այն մեծ համբավ չստացավ[6]։ 2001 թվականին Լեոնիդ Նեչաևը նկարահանեց երաժշտական կատակերգություն, որը համարյա լիովին համապատասխանում պաշտոնական դիքենսյան սյուժեին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Чарльз Диккенс, Рут Глэнси Рождественские книги / Christmas books. — Oxford University Press, 1988. — 486 с. — ISBN 0192817906
  2. Opera Guide– Das Heimchen am Herd
  3. Il grillo del focolare (Zandonai, Riccardo)
  4. The Cricket on the Hearth (1914) на IMDb
  5. The Cricket on the Hearth (1923) на IMDb
  6. Cricket on the Hearth - Dickens' Other Christmas Story