Մասնակից:Estela Voskanyan/Գրիգորիուս VII (Հռոմի պապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Կաղապար:Սուրբ Գրիգորիուս VIIՍուրբ Գրիգորիուս VII (1020/1025 — մայիսի 25-ին 1085թ) — Հռոմի պապ սկսած `ապրիլի 22-ից 1073 թ. - ի մինչ` մայիսի 25-ը 1085 թ:

Վերջնականապես հաստատել է հռոմի կաթոլիկ եկեղեցու կուսակրոնությունը — հոգեւորականների ամուրիությունը: Գերմանական կայսրերի դեմ պայքարել է Արեւմտյան Եվրոպայում իշխանության հասնելու համար: Նրանցից մեկը`Հենրիխ IVը,ապաշխարությամբ ներկայացել է Հռոմի պապին`Կանոսսայում: Գրիգորիուսը կյանքի վերջում արտաքսվել է Հռոմից եւ մահացել տարեգրության մեջ`դասվելով սրբերի շարքին:

Վաղ կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորիուսը (աշխարհիկ անունն է `Հիլդեբրանդ) ծնվել է Սովանում, ոչ հարուստ ,տոսկանական հողատերերի ընտանիքում: Ըստ Յոհան Գեորգ Էստորի, ծննդյան պահից նրան անվանել են Հիլդեբրանդ Բոնիսի, եւ նա դարբինի որդի էր: Երիտասարդ տարիքում ուղեվորվում է Հռոմ,որտեղ(ըստ որոշ չհաստատված տեղեկությունների) նրա հորեղբայրը եղել է Ավենտին բլրի վրա գտնվող վանքի հոգեւոր հովիվը:Նրա սաների շարքին են դասվում արքեպիսկոպոս Ամալֆին,եւ ապագա պապ` Գրիգորիուս VIIը: Երբ նրա հորեղբայրը բանադրվել է Սրբազան Հռոմեական կայսրության կայսր Հենրիխ երրորդի կողմից եւ աքսորվել Գերմանիա,Հիլդեբրանդը հետեւել է նրան դեպի Քյոլն:

Նոր Հռոմի պապ Ալեքսանդր II- ը առաջ է քաշել բարեփոխումների մի ծրագիր, որը մշակվել էր դեռեւս Հիլդեբրանդի եւ նրա հետեւորդների կողմից.այսուհետ կարդինալների խորհրդին էր վերապահվելու պապին ընտրելու իրավունքը : Կարդինալների ժողովը, որտեղ անցկացվել են պապերի ընտրությունները,այդուհետ սկսեց անվանվել` կոնկլավ (լատ. con clave - բանալի): Իբրեւ Պապի խորհրդական` Հիլդեբրանդը կարեւոր դեր է խաղացել պապականության եւ նորմանների հաշտեցման ,Իտալիայի հարավում պապերի իշխանության հաստատման եւ պապականության`գերմանական կայսրերից անկախանալու գործում:

Հանդերձանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ագոստինո Պարավիչինի Բալյանին իր «L'Osservatore Ռոմանո» հոդվածում նշում է,որ այն տարածված կարծիքը,իբր թե պապերից սրբ.Պին է առաջին անգամ հագել սպիտակ հանդերձանք,համարվում է ոչ ճշգրիտ: Իրականում, գրում է Բալյանիին, առաջին պապը, որ հագել է ավանդական սպիտակ-կարմիր փարաջա` սպիտակ հագուստ, գուլպաներ եւ կարմիր գլխարկ, մոցցետա եւ կոշիկներ,եղել է հենց Գրիգորիուս VII-ը ( 1076 ) [1] [2] :

Հենրիխ IV- ի հետ հակամարտությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հակամարտության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորիուս VII- ը ձգտում էր անկախ եկեղեցու:

Պայքար ինվեստիտուրայի համար

Այս հարցում նրա գլխավոր թշնամին կայսր Հենրիխ IVն էր : Սրբազան Հռոմեական կայսրության կայսր`Հենրիխ երրորդի մահից հետո, գերմանական միապետության ուժը լրջորեն թուլացավ, նրա որդին`Հենրիխ IV-ը ստիպված էր զբաղվել ներքին խնդիրների լուծմամբ: 1073 թ.-ին Հենրիխ IV- ը ընդամենը քսաներեք տարեկան էր:

Գրիգորիուս VII- ի ընտրությունից երկու տարի անց, Հենրին զբաղված էր սաքսոնական ապստամբության ճնշմամբ եւ պատրաստ էր փոխզիջման գնալ պապի հետ: 1074-ի Մայիսին նա Նյուրնբերգում ապաշխարել է Պապի խորհրդականների ներկայությամբ, որպեսզի ամրապնդի հոգեւոր խորհրդի անդամների հետ հարաբերությունները, որոնք ուղարկվել էին Գրիգորիուսի կողմից: Նա նաեւ երդում տվեց, եւ խոստացավ աջակցել եկեղեցուն բարեփոխումների համար: Սկզբում այս ապաշխարությունը առաջացրեց Պապի վստահությունը:Սակայն ,շուտով, Հենրիխը իր ողջ ուժերը հավաքելով` 1075 թ . Հունիսի 9 -ին Լագենեցցեի առաջին ճակատամարտում պարտության մատնեց սաքսոններին: Դրանից հետո ,Հենրիխը փորձեց վերականգնել իր ինքնիշխանության իրավունքը Իտալիայի հյուսիսում:

Գրիգորիուս VIIը` դեկտեմբերի 8-ին 1075 թ.ի Հենրիխ IVին ուղարկված իր նամակում,կոպտորեն մեղադրում է կայսրին` իր խոսքը խախտելու եւ բանադրված հոգեւորականներին օժանդակելու մեջ:Միեւնույն ժամանակ, նա ուղարկում է նաեւ բանավոր նախազգուշացում այն մասին, որ նրա գործողությունները կարող են հանգեցնել ոչ միայն եկեղեցու կողմից բանադրանքի, այլ նաեւ սեփական գահից զրկվելուն:

Փոխադարձ մեղադրանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե Գրիգորիուսը ընդունել էր կայսրերին` պապերի կողմից բանադրելու իրավունքը,ապա Հենրիխը վերականգնել էր կայսրերի կողմից`պապերին օրենքից դուրս հայտարարելու իրավունքը:Հռոմի պապի նամակը վրդովվեցրեց կայսրին եւ նրա մերձավորներին,որի արդյունքում կայսրը հրավիրեց Վորմսի ժողովը,որտեղ մասնակցում էին գերմանական հոգեւորականության ամենաբարձր ներկայացուցիչները.նրանցից շատերը լավ հարաբերություններ չունեին Գրիգորիուսի հետ:Մասամբ այս պատճառով էլ,պապի կողմից`եկեղեցուց վտարված կարդինալ Հյուգո Մեծահոգին ժամանել էր Վորմս: Հյուգոյի կողմից մշակվեցին Հռոմի պապի դեմ մեղադրանքները,որի արդյունքում եպիսկոպոսները հրաժարվեցին Հռոմի պապի նկատմամբ ունեցած իրենց հավատարմությունից եւ հայտարարեցին,որ հռոմեացիները պարտավոր են ընտրել նոր պապի: Իսկ Հռոմի կայսրը պապին ուղղված իր պատասխանն նամակն եզրափակեց ,գրելով`« ԶՔՎԻՐ » :

Խորհուրդը երկու եպիսկոպոս ուղարկեց Իտալիա ,որպեսզի վերջիններս կարդան Գրիգորիուսի տապալման հրամանը` Պիացենսի լոմբարդային եպիսկոպոսների խորհրդում: Ռոլանդ Փարմսկին, Հռոմի Պապին տեղեկացրեց այս հրամանագրի մասին հենց 1076թվականի Լաթերանի ժողովի սկզբում: Սկզբում եպիսկոպոսները վախեցան, սակայն շուտով ժողովում այնպիսի բուռն կատաղություն բարձրացվեց,որ դեսպանները մի կերպ փրկվեցին մահից:

Հաջորդ օրը, պապ Գրիգորիուս VIIը դատավճիռ կայացրեց Հենրիխի բանադրանքի մասին`զրկելով նրան արքայական իրավունքներից և ազատելով նրան հավատարմության երդումից:Կայսրի բանադրանքի մասին այս հրովարտակը որակվել է որպես չափազանց վճռական եւ նախադեպը չունեցող : Եկեղեցուց վտարումը միայն դատարկ սպառնալիք չէր . Կայսրի ունեցած առանց այն էլ անհաստատ հեղինակությունը առանձին իշխանների վրա` ամբողջությամբ վերացավ:Կայսրը չկարողացավ ստանալ հասարակության աջակցությունը,քանի որ ազգաբնակչության մեծ մասը պապի գաղափարակիցն էր,իսկ իշխանների համար սա նոր հնարավորություն էր.պապականությանը հավատարմություն ցույց տալու քողի տակ` իրականացնել սեփական հակակայսերական ծրագրերը: Շուտով սաքսերը վերսկսում են ապստամբությունը:

Պապականությունը հաղթանակեց.եւ այդ հաղթանակը էլ ավելի թուլացրեց առանց այն էլ սասանված Սրբազան Հռոմեական կայսրության իշխանությունը:Պապականության ազդեցությունը հասավ անասելի բարձունքների:

Հանդիպումը Կանոսսայում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հենրիխ IV-ը, Կանոսսայում- ում

Իրավիճակը ծայրահեղ դժվարացավ Հենրիխի համար: Պապի դեսպան`եպիսկոպոս Ալտմանի, քարոզչության արդյունքում,գերմանացի իշխանները հոկտեմբերին հավաքվեցին Տրեբուրում,որպեսզի քննարկեն նոր կայսր ընտրելու հարցը: Հենրիխը ,որն այդ ժամանակ գտնվում էր Հռենոս գետի ձախ ափին`Օպենհայեմում,չկորցրեց իր թագը միայն` ժողովում իշխանների անհամաձայնության շնորհիվ:

Նրանց տարաձայնությունները հանգեց րին նոր կայսեր ընտրելու հարցի որոշման հետաձգմանը: Իշխանները հայտարարեցին,որ Հենրիխը պիտի վերադարձնի Գրիգորիուսին պատճառած վնասները եւ հաշտվի վերջինիս հետ` նույն տարվա ընթացքում,հակառակ դեպքում`գահը կմնա թափուր:Միեւնույն ժամանակ ,նրանք որոշեցին պապին հրավիրել Աուգսբուրդ,կոնֆլիկտի վերացման համար:

Հենրիխը հասկացավ, որ իր` պապի հետ հաշտեցումը, չափազանց կարեւոր է իր իշխանությունը փրկելու համար:Սկզբում նա փորձեց իր նպատակներն ի կատար ածել դեսպանի միջոցով,բայց երբ Գրիգորիուսը հրաժարվեց դեսպանին ընդունելուց,կայսրը որոշեց անձամբ մեկնել Իտալիս:

Հենրիխը, որը շրջագայում էր Բուրգունդիայի շրջակայքում, հանդիպեց << ոգեւորված >> լանգոբարդներին, բայց չհնազանդվեց Գրիգորիուսի դեմ ուժ կիրառելու գայթակղությանը: Նա անսպասելի որոշում կայացրեց `խնդրել Գրիգորից մեղքերի թողություն. եւ մեկնեց Կանոսսա, որտեղ ,որ այդ պահին պապը գտնվում էր: Կաննոսայի հանդիպումը պատմության մեջ է մտել իր լեգենդարությամբ:

Հաշտեցումը կատարվել է երկարատեւ բանակցություններից և Հենրիխի կողմից որոշակի պարտավորությունների ստանձնումից հետո: Հռոմի պապը մեղքերի թողություն տվեց կայսրին,որը ձեռնտու էր նաեւ գերմանացի իշխաններին: Սակայն հաշտեցումը իրական չէր,քանի որ կայսրի եւ պապի միջեւ կոնֆլիկտի գլխավոր պատճառը`ինվեստիտուրայի հարցն էր,որը մնաց չլուծված:Նոր կոնֆլիկտն անխուսափելի էր:

Հենրիխի կրկնակի վտարումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պապական տիրույթները Գրիգորիուս VII- ի իշխանության ներքո

Հենրիխ IVը աստիճանաբար ուժեր հավաքեց: Այնուամենայնիվ, ընդդիմությունը նույնպես չնահանջեց:Ֆորհեյմի ` 1077- թվականի մարտի ժողովում, պապական լեգատների ներկայությամբ` գերմանացի իշխանները նորից մեղադրեցին Հենրիխին եւ ներկայացրին նոր կայսրին`Ռուդոլֆ Շվաբացուն: Պապը, որոշ ժամանակ տատանվում էր,թե հակառակորդներից ում արժե աջակցել, եւ ի վերջո` 1080թ. հունվարի 27 -ին, Ֆլարհայեմի ճակատամարտում`Ռուդոլֆի հաղթանակից հետո,որոշում է աջակցել վերջինիս: Սաքսերի ճնշման ներքո, 1080 թ . Մարտի 7-ին պապը նորից Հենրիխին վտարեց եկեղեցուց եւ արքայական գահը անվավեր ճանաչեց:

Բայց այս անգամ պապի բանադրությունը,նույնիսկ օգտակար եղավ Հենրիխի համար:Շատերի կարծիքով բանադրանքը անարդար էր,եւ դա պատճառ հանդիսացավ մարդկանց համար կասկածել պապի գործողությոունների հիմնավոր լինելուն: Բացի այդ, Ռուդոլֆ Շվաբացին մահացավ նույն տարվա հոկտեմբերի 16-ին` ստացած վերքի պատճառով: Նոր հակակայսրը`Հերման Զալմսկին առաջադրվեց թվականի օոստոսին,բայց նա չէր կարող լինել Գերմանիայում գրիգորիուսական կուսակցության առաջնորդը,եւ նորից Հենրիխը առաջնահերթությունն իր ձեռքը վերցրեց:Նա բանադրանքը չեղյալ հայտարարեց,եւ դեռ ավելին` Բրիքսենի 1080թվականի հունիսի ժողովում,օգտվելով պապից դժգոհ հոգեւորականների աջակցությունից, օրենքից դուրս հայտարարեց պապին եւ նոր պապ նշանակեց Հակապապ Կլիմենտ երրորդին:1081 թվականին Հենրիխը սկսեց բացահայտ ռազմական գործողություններ ծավալել պապի դեմ ` Իտալիայում:Գրիգորիուսը սկսեց կորցնել հեղինակությունը,եւ տասներեք կարդինալներ լքեցին նրան:

Հռոմի Պապի գլխավոր ռազմական աջակից Մաթիլդա Տոսկանային Հենրիխի բանակը դուրս էր շպրտել Ապենինյան թերակղզուց,այդ պատճառով Գրիգորիուսին մնացել էր Ռավեննայից Հռոմ տեղափոխվելու տարբերակը: Հռոմը հանձնվեց գերմանական թագավորին 1084 թ.- ին:Գրիգորիուսը փակվեց Սուրբ հրեշտակի ամրոցում եւ հրաժարվեց ընդունել Հենրիխի դեսպաններին, որոնք խոստացան նրան պապական գահին թողնել,եթե վերջինս Հենրիխին հանձնի Հռոմի կայսերական գահը:Գրիգորիուսը ,սակայն, պնդեց,որ Հենրիխը պետք է անձամբ ներկայանա խորհրդում եւ ապաշխարհի:Կայսրը ձեւականորեն ընդունեց այս տարբերակը,եւ եպիսկոպոսներին թույլ տվեց հավաքվել,սակայն հենց վերջիններիս ցանկությամբ էլ պապը նորից Հենրիխին բանադրանքի ենթարկեց:

Հենրիխը, այս լուրը ստանալուց հետո, նորից մտավ Հռոմ` մարտի 21 -ին,որպեսզի Գվիբերտ Ռավենացուն կնքի ,որպես Հռոմի նոր պապ: Շուտով նա ընտրվեց, բայց Ռոբերտ Գվիչարդը, որի հետ Գրիգորիուսը վաղուց ձեւավորել էր դաշինք, ներխուժեց քաղաք, եւ Հենրիխը ստիպված փախավ Ռուան :

Հռոմից վտարումը եւ մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաղերնոյի տաճարում Գրիգորիուս VII- ի գերեզմանը: Գերեզմանի տակ Պապի վերջին խոսքերն են. «Ես սիրում էի ճշմարտությունը եւ ատում անարդարությունը, եւ այդ պատճառով մահանում եմ աքսորի մեջ»:

Պապի կյանքը փրկվեց,բայց Ռոբերտ Գվիսկարի գլխավորած նորմանական զորքերը քաղաքում սարսափելի ավերածություններ կատարեցին:Հռոմի բնակչությունը դուրս եկավ պապի դեմ ,եւ վերջինս ստիպված փախավ Մոնտե-Կարլոյի աբբայություն,իսկ ավելի ուշ ` Սալերնո, որտեղ մահացավ 1085 թվականին : Նա,իր մահից երեք օր առաջ անվավեր ճանաչեց բոլոր բանադրանքները,որ երբեւէ ընդունել էր, բացառությամբ երկուսի` Հենրիխի եւ Գիբերտի մասին ընդունած բանադրանքների:

Պատմական նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հռոմի Պապի եւ Հենրիխ IVի միջեւ եղած հակամարտությունը դարձավ XI դարի Եվրոպայի ամենավտանգավոր եւ ամենաերկար հակամարտությունը `սպառնալով Կաթոլիկ եկեղեցու գոյությանը [3] :

Ներքին բարեփոխումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիգորիուսը անկեղծորեն հավատում էր, որ եկեղեցին հիմնադրվել է Աստծո կողմից, եւ Պապին հանձնվել է մարդկության համախմբման խնդիրը մի հասարակության մեջ, որտեղ աստվածային կամքը միակ օրենքն է եւ, համապատասխանաբար, աստվածային հաստատությունն ամենաբարձրն է բոլոր մարդկային կառույցների, հատկապես աշխարհիկ պետությունների նկատմամբ: Նրա կարծիքով, Հռոմի պապը որպես Եկեղեցու գլուխ`Աստծո ներկայացուցիչն է Երկրի վրա,եւ ընդվզումը նրա դեմ,կնշանակեր ընդվզել նաեւ Աստծո դեմ:

Նա հրամայեց, որ որ բոլոր կարեւոր եկեղեցական հարցերը լուծվեն Հռոմում: Հռոմում եկեղեցական իշխանության կենտրոնացումը, բնականաբար, նշանակում էր եպիսկոպոսների լիազորությունների կրճատում:Քանի որ նրանք հրաժարվեցին կամավոր կերպով ենթարկվել պապին,վերջինս կատաղի պայքար սկսեց հոգեւորականների բարձրագույն ներկայացուցիչների դեմ:Այդ հակամարտության գլխավոր պատճառը` կուսակրոնության եւ սիմոնիեի (եկեղեցական պաշտոնների վաճառք) հարցն էր: Գրիգորիուս VII- ը չկարողացավ հաստատել կուսակրոնությունը, բայց դրա համար պայքարեց ավելի մեծ թափով`քան իր նախորդները:

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Vatican newspaper examines history of red, white papal garb : News Headlines»։ Catholic Culture։ 2013-09-02։ Վերցված է 2014-01-28 
  • «L'Osservatore Romano»։ Osservatoreromano.va։ Վերցված է 2014-01-28 
  • Франкопан, 2018, էջ 36-37