Մասնակից:ChrisGinosyan/Ավազարկղ Գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռազմական հուշարձան Առաջին համաշխարհային պատերազմի մասնակիցների մասնակիցների պատվին Բրոքեն Հիլլում, Նոր Հարավային Ուելս նահանգ

Ավստրալիան Առաջին համաշխարհային պատերազմին միացել է 1914 թվականի օգոստոսի 4-ին՝ Գերմանիային պատերազմ հայտարարելով։

Ֆելդմարշալ լորդ Կիտչեները և գեներալ Ուիլյամ Բիդվուդը մարտական դիրքերում Գալիպոլիի ճակատամարտին, 1915 թվական, նոյեմբերի 15

Առաջին համաշխարհայինի սկզբին Մեծ Բրիտանայի կողմից Գերմանիային պատերազմ հայտարարելուց հետո ավստրալական ղեկավարության արձագանքը հետևեց վարչապետ Ժոզեֆ Կուկի խոսքից անմիջապես հետո՝ 1914 թվականի օգոստոսի 5-ին․ «․․․Եթե Կայսրությունը պատերազմ է հայտարարում, ապա Ավստրալիան նույնպես կմիանա»[1], որին հետևեցին շատ ավստրալացիների արտահայտած կարծիքներ, որ շատ շուտով պատերազմի հայտարարություն կլինի նաև Ավստրալիայի կողմից։ Այսպիսի արձագանքները շատ էին այն պատճառով, որ բնակչության մեծ թիվ էին կազմում նաև բրիտանական քաղաքացիները և անգլո-ավստրալացիների առաջին սերունդը, ովքեր դեռևս այն ժամանակ մտնում էին երկրի բնակչության էթնիկ կազմի մեջ։ Եվ իրոք, պատերազմի ավարտին այն զինվորների համարյա 20 %-ը, ովքեր ծառայել էին ավստրալական զինված ուժերում, ծնվել էին Մեծ Բրիտանիայում[2]։ Պատերազմի ավարտից հետո Ավստրալիան մանդատ ստացավ Գերմանական Նոր Գվինեայի, Սողոմոնյան կղզիների հյուսիսային մասի և Բիսմարկի արշիպելագի համար։

Այն պատճառով, որ աշխարհազորերն (անգլ.՝ militia) ըստ 1903 թվականի պաշտպանության ակտի իրավունք չունեին ծառայել սահմաններից դուրս (ջրային), բոլոր կամավորական ռեսուրսները, որոնք հայտնի էին որպես Ավստրալիայի կայսերական ուժեր (կրճ․՝ ԱԿՈՒ, անգլ.՝ Australian Imperial Force-ից), կազմավորվեցին և հավաքսը սկսեցին 1914 թվականի օգոստոսի 10-ին։ Կառավարությունը 20 000 մարդու դասավորեց մեկ հետևակային դիվիզիայում և մեկ թեթև հեծելազորային խմբում, ինչպես նաև օժանդակ ստորաբաժանումներում։ Ներգրավումն ու կազմակերպումն իրականացվեցին ռեգիոնալ մակարդակով և ընկան մոբիլիզացման պլանների տակ, որոնք կազմվել էին 1912 թվականին[3]։ Առաջին հրամանատարը գեներալ Ուիլյամ Բրիջեսն է, ով նաև իր վրա էր վերցրել 1-ին Դիվիզիոնի հրամանատարությունը[4]։ Պատերազմի ողջ ընթացքում ավստրալացիները կենտրոնացած էին մարտերը ցամաքի վրա տանելուն, սակայն հայտնի են նաև ռազմածովային և ռազմաօդային ուժերի ոչ մեծ գործողություններ։

Գերմանական Նոր Գվինեայի օկուպացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմը սկսվելուց հետո Գերմանիայի խաղաղօվկյանոսյան գաղութների մոտ գտնվելու պատճառով ավստրալական ուժերը արագ անցան նավագնացության վտանգների կրճատմանը։ Գնդապետ Ուիլյամ Հոլմսի հրամանատարության ներքո արագ կազմվեց 2 000 կամավորներից բաղկացած ջոկատ (Ավստրալական կայսերական ուժերից առանձին) և միացավ հետևակային գումարտակին, ինչպես նաև 500 պահեստային զինվորներ և Ավստրալական ռազմական և պատերազմա-էքսպեդիցիոն կորպուս։ Ուժերի նպատակն էր Կարոլինյան կղզիների վրա գտնվող Յապ կղզին, Նաուրուն և Գերմանական Նոր Գվինեայի Ռաբաուլի կառամատույցը։ Ուժերը Ռաբաուլին հասան 1914 թվականի սեպտեմբերի 11-ին և գրավեցին այն մեկ օր անց՝ Բիտա-Պակայի և Օսադա Տոմայի մարտական գործողությունների ընթացքում ընդամենը մի փոքր դիմադրության հանդիպելով գերմանական պաշտպաններից և տեղի բնակիչներից։ Գերմանական Նոր Գվինեան օկուպացվեց 1914 թվականի սեպտեմբերի 17-ին։ Ավստրալիայի կորուստները թեթև էին՝ վեց զոհ, ինչպես նաև 35 անդամից բաղկացած HMAS AE1 սուզանավի հանելուկային անհետացումը[5]։

Գալիպոլի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ացստրալացի զինվորները Գալիպոլիում

1914 թվականի նոյեմբերի 1-ին Ավստրալիայի կայսերական ուժերը մեկ ամբողջական կազմով Ալբանիից նավով մեկնեցին։ Նոյեմբերի 8-ին, ծովային հարձակման ժամանակ էսկորտներից մեկը, Կոկոսի կղզիների մարտերի ընթացքում, HMAS Sydney (1912)-ը ոչնչացրեց գերմանական կերյսեր SMS Էդմեն (1908)-ը։ Այն Թագավորական ավստրալացիների ռազմա-ծովային ուժերի մասնակցության առաջին ծովային ընդհարումն էր[6]։ Սկզբում Անգլիան ցանկանում էր ավստրալացի զինվորների համար նախապատրաստական կուրս անցկացնել, մինչ նրանց Արևմտյան ճակատ ուղարկելը, սակայն, արդյունքում ավստրալացիները Մեծ Բրիտանիայի ղեկավարության ներքո տարվեցին Եգիպտոս։ Պատճառն այն էր, որ նրանց քանակը գերազանցում էր Օսմանյան կայսրության բոլոր հարձակումները ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող Սուեզի ջրանցքի, ինչպես նաև Կենտրոնական ուժերի դեմ նոր ռազմաճակատ բացելու համար[7]։

Ձգտելով Թուրքիային պատերազմից դուրս թողնել, բրիտանացիները որոշեցին ափհանքւմ իրականացնել Գալիպոլի թերակղզում և վերակառուցողական համապատասխան ժամանակաշրջանից և ավստրալացիների վերապատրաստումից հետո նրանց միացնել բրիտանական, հնդկական և ֆրանսիական ուժերին, որոնք նույնպես մասնակցում էին արշավին։ Կոմբինացված Աստրալական և Նոր-Զելանդական բանակային կորպուսը, (ԱՆԶԲԿ) բրիտանացի գեներալ Ուիլյան Բիդվուդի հրամանատարության ներքո, Գալիպոլիում վայրէջք կատարեցին 1915 թվականի ապրիլի 25-ին։ Գալիպոլյան արշավը, որը հաջողությն դեպքում խոստանում էր պատերազմի ընթացքի փոփոխություն, անմտածված էև և վերջնական հաշվարկով, տևելով ութ ամիս, չհասավ իր նպատակին[8]։ Ավստրալիայի կորուստները կազմեցին 8141 զոհ և 26111 վիրավոր[9]։

Ավստրալացիներւի և նորզելանդացիների համար գալիպոլյան արշավը դարձավ կարևոր փուլանիշ երկու հանրապետությունների համաշխարհային արենայում որպես անկախ սուբյեկտներ հանդեց գալու, ինչպես նաև ազգային ինքնագիտակցության արժեքը բարձրացնելու համար[10]։ Մեր օրերում ափհանման ամսաթիվը՝ ապրիլի 25-ը, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում հայտնի է, որպես ԱՆԶԲԿ-ի օր (անգլ.՝ Anzac Day)։ Այդ օրը հազարավոր մարդիկ երկու երկրներում, ինչպես նաև Թուրքիայւմ, հավաքվում են հուշարձանների մոտ՝ զոհված ազատամարտիկներին հարգանքի տուրք մատուցելու[11][12]։

Եգիպտոս և Պաղեստին[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալիպոլիի մարտերի ավարտից հետո ավստրալացիները վերադարձան Եգիպտոս, իսկ Ավստրալական կայսերական ուժերը ընդհակառակը՝ տարածվեցին։ 1916 թվականին հետևակը շարժվեց Ֆրանսիայի վրա այն ժամանակ, երբ հեծելազորը մնաց Մոտ Արևելքում՝ թուքերի հետ կռվելու համար։ ԱՆԶԲԿ-ի հեծյալ դիվիզիոնի և Ավստրալական ձիավոր դիվիզյիոնի վստրալացի զինվորները մասնակցեցին Սինայա-Պաղեստինյան արշավի բոլոր հիմնական մարտերին, որտեղ նրանք կարևոր դեր խաղացին թուրքական զորքերին դիմակայելու համար, որոնք վտանգ էին ներկայացնում Բրիտանիայի ղեկավարմանը Եգիպտոսի նկատմամբ[13]։ Ավստրալացիների առաջին կռիվը տեղի ունեցավ Սետուսիտական ապստամբության ընթացքում, Լիբիայի անապատի և Նեղուսի հովտի տարածքում, որտեղ բրիտանական իրար խառնված բանակները մեծ ուժ գործադրեցին Թուրքիայի իսլամիստական աղանդների վրա[14]։ԱՆԶԲԿ-ի հեծյա դիվիզյոնն արդյունքում մասնակցություն ցուցաբերեց 1916 թվականին օգոստոսի 3-ից 5-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած Ռոմանի կռվի մարտական գործողություններում՝ Թուրքիայի դեմ, որտեղ թուրքերը դուրս շպրտվեցին[15]։ Այդ հաղթանակից հետո բրիտանական ուժերը Սինայի թերակղզուց անցան հարձակման, որի արագությունը կախված էր երկաթուղիների և գետային ճանապարհների կառուցապատման ընթացքից, որոնք սկսում էին Սուեզի ջրանցքից։ Ռաֆան գերության վերցվեց 1917 թվականի հունվարի 9-ին, իսկ թուրքական փոքր կայազորերը ոչնչացվեցին փետրվարին, Սինայի թերակղզում[16]։

Ավստրալական թեթև հեծելազորի 4-րդ բրիգադի հարձակումը

Նախապես Պաղեստինում հաստատվելով, զորքերը 1917 թվականի մարտի 26-ին կատարեցին Ղազայի գրավման առաջին անհաջող փորձը։ Երկորդը սկսեց ապրիլի 19-ին և համեմատաբար ավելի անհաջող էր։ Երրորդ հարձակումը, ԱՆԶԲԿ-ի հեծելազորային դիվիզիոնի և Ավստրալական ձիավոր դիվիզիոնի մասնակցության, տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ից մինչև նյեմբերի 7-ը։ Մարտում կատարյալ հաղթանակ գրանցեց բրիտանական կողմը, որի արդյունքն էր 12 000 թուրք գերիները և Ղազայի ճանապարհին գտնվող հավելյալ սահմանների՝ Բեեր Շևայի գրավումը։ Կրիտիկական էր համարվում առաջին օրը, երբ տեղի ունեցավ Բեեր Շևայի պաշարումը։ Ավստրալական թեթև հեծելազորային բրիգադայի մտադրված հարձակումը տարածվեց ռազմաճակտի մոտ 6 կիլոմետրանոց տարածքում։ Թուրքական խրամատները գրավելուց հետո նրանց հաջողվեց կանխել Բեեր Շևայի խմելու ջրի ջրհորների պայթյունները։ Վերջնական արդյունքում գերի վերցվեցին մոտ 700 թուրք՝ 31 սպանված և 36 վիրավոր ավստրալացիների հետ համեմատ[17]։ Ավելի ուշ ավստրալական զորքերն օգնեցին դուրս շպռտել թուրքական բանակներին Պաղեստինի սահմաններից և մասնակցություն ունեցան Մուհար Ռիջեյի, Յերուսաղեմի և Մեջիդոյի մարտերին։ Թուրքական կառավարությունը հանձնվեց 1918 թվականի հոկտեմբերի 30-ին[18]։ Ավստրալիայի թեթև հեծելազորային բրիգադի մարտիկներն ավելի ուշ, 1919 թվականին մասնակցեցին Եգիպտոսի հեղափոխության ճնշման գործողություններին և այն արեցին արդյունավետ ու դաժան՝ ստիպելով շատ վիրավորների տառապել[19]։

Այդ ժամանակ զարգացում ապրեց ավստրալական ВВС-ները, և նրանց անկախությունը, որպես առանձին ազգային ուժեր, առանձնահատուկ էր դոմինիոնների կողքին։ Թռիչքուղում միայն մեկ ինքնաթիռ բաց թողնելով, որը չէր թռչել 1914 թվականին Գերմանական Նոր Գվինեայի տարածքում, առաջին աշխատանքային թռիչքը տեղի չունեցավ մինչև1915 թվականի մայիսի 27-ին, ինչից հետո կատարվեց «միջագետքային կիսաթռիչք» (անգլ.՝ Mesopotamian Half Flight), որը նպատակ ուներ օգնել, պաշտպանելու Իրաքի նավթով հետաքրքրված բրիտանական կողմին։ Ավստրալական ВВС-ները շուտով տարածվեցին, ինչից հետո չորս էսկադրիլները մասնակցություն ունեցան Եգիպտոսի, Պաղեստինի և Արևմտյան ճակատի մարտերին, որտեղ նրանք գրանցեցին հաջողություններ[20]։

  1. Odgers, 1994, էջ 58
  2. Dennis, 1999, էջ 85
  3. Dennis, 2008, էջ 63
  4. Grey, 1999, էջ 81
  5. Grey, 1999, էջ 83
  6. Dennis, 2008, էջ 521
  7. Grey, 1999, էջ 88
  8. Grey, 1999, էջ 89
  9. Dennis, 1995, էջ 261
  10. Walhert, 2008, էջ 28
  11. «The ANZAC Day tradition» (անգլերեն). Australian War Memorial. Արխիվացված է օրիգինալից 2012-04-10-ին. Վերցված է 2011-02-13-ին.
  12. «15,000 attend dawn service» (անգլերեն). The Age. 25 апреля 2004. Արխիվացված է օրիգինալից 2012-04-10-ին. Վերցված է 2011-02-13-ին.
  13. Grey, 1999, էջ 112
  14. Bean, 1946, էջ 188
  15. Coulthard-Clark, 2001, էջեր 118—119
  16. Dennis, 2008, էջ 405
  17. «The Light Horse Charge at Beersheba» (անգլերեն). Australian Light Horse Association. Արխիվացված է օրիգինալից 2012-04-10-ին. Վերցված է 2011-02-13-ին.
  18. Grey, 1999, էջ 114
  19. Grey, 1999, էջ 117
  20. Dennis, 2008, էջեր 61—62