HMAS AE1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HMAS AE1
HMAS AE1-ը դուրս է գալիս Պորտսմուտից, 1914 թվական
Նավի պատմությունը
Դրոշի պետություն Ավստրալիա Ավստրալիա
Ջրարկված Մայիսի 22, 1913 թվական
ժամանակակից կարգավիճակ 1914 թվականի սեպտեմբերի 14-ին անհետ կորել է
Հիմնական բնութագրեր
Նավի տիպ Դիզել-էլեկտրական ՍՆ
Վերջրյա արագություն 15 հանգույց (28 կմ/ժ)
Ստորջրյա արագություն 10 հանգույց (19 կմ/ժ)
Սուզման աշխատանքային խորություն մոտ 60 մ
անձնակազմ 35
Արժեք 105 700 ֆունտ
Չափսեր
Առավելագույն երկարություն (ըստ ԿՋԳ-ի) 55 մ
Կորպուսի առավելագույն լայնություն 6,86 մ
Միջին թաղվածք (ըստ ԿՋԳ-ի) 3,81 մ
Ուժամեքենա
Դիզել-էլեկտրական, երկվալնային, 2 դիզել, 1750 ձ․ ու․, 2 էլեկտրական թիավար, 550 ձ․ ու․
Սպառազինություն
Տորպեդա-
ականային սպառազինություն
4 × 457
ՊատկերներՎիքիպահեստում

HMAS AE1, դիզել-էլեկտրական E տիպի սուզանավ։ Թագավորական Ավստրալիայի ռազմածովային ուժերի կազմում առաջին սուզանավը։ Հասցնելով 3 ամիս ծառայել, նավն իր 35 հոգանոց անձնակազմով 1914 թվականի սեպտեմբերի 14-ին անհետացել է Արևելյան Նոր Բրիտանիայի (Նոր Գվինեա) տարածքում։

Կառուցման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմքը գցվել է 1911 թվականի նոյեմբերի 14-ին Բարրոու-ին-Ֆրնեսում գտնվող անգլիական Vickers Armstrong նավաշինական գործարանի կողմից։ Առաջին անգամ ջրարջկվել է 1913 թվականի մայիսի 22-ին, իսկ 1914 թվականի փետրվարի 28-ին միացվել է Թագավորական Ավստրալիայի ռազմածովային ուժերին[1]։ Շուտով միանման HMAS AE2 Անգլիայից դուրս է գալիս Սիդնեյ։ Երկու նավերն էլ ղեկավարում էին Մեծ Բրիտանյիայի ռազմածովային թագավորական ուժերի հրամանատարները, իսկ անձնակազմերն ընտրվել էին ինչպես բրիտանացի, այնպես էլ ավստրալիացի ծովագնացներից[2]։ Նավերը Սիդնեյ հասան 1914 թվականի մայիսի 24-ին։

Ծառայության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին համաշխարհային պատերազմի սկսելուց հետո AE1-ը, որը ղեկավարում էր բրիտանացի լեյտենանտ-կոմանդեր Թոմաս Բիզանտը, միացավ Ավստրալիական ռազմածովային արշավագնացության ուժերի կազմին, որոնք ուղարկված էին Գերմանական Նոր Գվինեան գրավելու։ Միանման AE2-ի հետ նավը մասնակցեց գերմանական տարածքների պաշարմանը, այդ թվում նաև 1914 թվականի սեպտեմբերի 13-ին Ռաբաուլի հանձնմանը։

1914 թվականի սեպտեմբերի 14-ին, ժամը 7:00-ին նավը դուրս եկավ Բլանշ-Բեյից (Ռաբաուլ), որպեսզի HMAS Parramatta-ի հետ մեկտեղ հսկեր Գազելի հրվանդանի մոտ գտնվող տարածքը։ Ժամը 20:00-ից հետո AE1-ը չվերադարձավ հսկումից հետո։ Դրան գտնելու համար դուրս եկան մի քանի նավեր, սակայն ծովում կորած նավի ոչ մի հետք չկար։ Նավի և ևս երկու հրամանատարներն ու 32 ծովագնացներ անհայտ կորան։ AE1-ի անհետանալը Ավստրալիայի համար դարձավ Առաջին համաշխարհային պատերազմում կրած իր առաջին մեծ կորուստը[2]

Սուզանավի որոնումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի նոյեմբերին «Արևմտյան Ավստրալիայի ծովային թանգարանը» Australian Broadcasting Corporation-ի հետ համատեղ իրագործեցին սուզանավի անօգուտ որոնումներ[3]։ Որոնումները կատարվեցին Դյուկ-օֆ-Յորկ կղզու տարածքում։

2007 թվականի փետրվարին Ավստրալիայի ռազմածովային ուժերը սուզանավը գտնելու ևս մեկ փորձ կատարեցին։ Գտնելու ուղարկեցին Benalla և Shepparton հիդրոգրաֆիկ նավերին։ Որոնման տարածքը ընտրվել էր, հիմնվելով վերջին 30 տարվա ընթացքում հավաքված վկայությունների։ Մարտի 1-ին Benalla-ն սոնարի միջոցով օվկիանոսի հատակին գտավ մի առարկա, որն իր տեսքով հիշեցնում էր սուզանավի[4]։ Ավելի ուշ եկավ Yarra տրալերը պարզեց, որ գտնված առարկան ժայռի կտոր է[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AE1» (անգլերեն). Sea Power Centre Australia. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  2. 2,0 2,1 «Navy to hunt for lost sub» (անգլերեն). The Sydney Morning Herald. 26 февраля 2007. Վերցված է 2012 թ․ հունվարի 2-ին.
  3. Green, Jeremy (2003). «The search for the AE1» (PDF). Department of Maritime Archaeology. Western Australian Maritime Museum. Արխիվացված (PDF) օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
  4. AAP (2007 թ․ մարտի 1). «Missing WWI sub may have been found». The Sydney Morning Herald. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 1-ին.
  5. «Resurface of mystery». Navy News. Australian Government, Department of Defence. 2007 թ․ հունիսի 14. Վերցված է 2 января 2012 года-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «AE1 (1914 — 1914)» (անգլերեն). Австралийский военный мемориал. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 7-ին.