Մասնակից:Armishkasoghomonyan/Ավազարկղ
Իրաքի պատերազմը
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրաքի պատերազմը '[nb 1] անընդհատ ձգձգվող զինված հակամարտություն է, որը սկսվել է 2003 թվականին Միացյալ Նահանգների գլխավորած այն կոալիցիայի Իրաք ներխուժմամբ, որը տապալեց Սադդամ Հուսեյնի կառավարությունը[1]: Հակամարտությունը շարունակվել է գրեթե ողջ հաջորդ տասնամյակի ընթացքում, քանի որ զավթիչ ուժերի Իրաք ներխուժումից հետո առաջացավ ապստամբական մի շարժում: Ըստ տվյալների 151,000-600,000 իրաքցիներ սպանվել են հակամարտության առաջին երեք-չորս տարվա ընթացքում: 2011 թվականին ամերիկյան զորքերը պաշտոնապես դուրս բերվեցին Իրաքից: Սակայն, Սիրիայում քաղաքացիական պատերազմի, Իրաքի Իսլամական Պետության և Լևանտի տարածքային նվաճումներից հետո Օբամայի վարչակազմը 2014 թվականին ամերիկյան զորքերն Իրաք տեղափոխելու մասին որոշում կայացրեց: Շատ ու շատ նախկին զինվորականներ աշխատանք ստացան պաշտպանական կապալառուների և մասնավոր ռազմական ընկերությունների կողմից:[2][3] 2014 թվականին ԱՄՆ-ն կրկին նոր կոալիցիայի գլուխ եկավ; շարունակվեցին ապստամբություններն ու մի շարք քաղաքական զինված հակամարտությունները: Ներխուժումը տեղի է ունեցել Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի պատերազմական շրջանակներում՝ սեպտեմբերի 11-ին հաջորդող ահաբեկչության ժամանակ:[4]
2002 թվականի հոկտեմբերին Կոնգրեսը թույլ տվեց նախագահ Ջորջ Բուշ-կրտսերին ցանկության դեպքում ռազմական ուժ կիրառել Իրաքի դեմ:[5] Իրաքում պատերազմը սկսվել է 2003 թվականի մարտի 20-ին,[6] երբ ԱՄՆ-ը, որին միացել են Մեծ Բրիտանիան և մի քանի կոալիցիոն երկրներ, սկսեց "շոկային" ռմբակոծությունների տարափը: Երկիր ներխուժած ԱՄՆ-ի գլխավորած զորքերը ջաղջախեցին Իրաքյան զորքերին: Ներխուժումը հանգեցրել է բաասիստական կառավարության փլուզմանը; Սադդամ Հուսեյնը գերի ընկավ դեկտեմբերին "Կարմիր Արշալույս" գործողության ժամանակ, իսկ երեք տարի անց ենթարկվեց մահապատժի: Սադդամ Հուսեյնի մահից հետո առաջացած Ժամանակավոր Կոալիցիոն Վարչակազմի կառավարումը հանգեցրեց Շիաների և Սուննիների միջև լայնածավալ քաղաքացիական պատերազմի, ինչպես նաև կոալիցիոն ուժերի դեմ երկարատև խռովության: Իրաքում բազմաթիվ ապստամբ խմբավորումների աջակցում էին Իրանը և Ալ-Կաիդան: Ի պատասխան այդ գործողությունների՝ Միացյալ Նահանգները 2007 թվականին իր զորքերի թիվը հասցրեց 170 000-ի[7]: Զորքերի թվաքանակի նման աճը ստիպեց Իրաքի կառավարությանը և զինվորականներին ավելի ուժեղ հսկողություն սահմանել[8]: Այս գաղափարը շատերի կողմից հավանության արժանացավ: ԱՄՆ-ի ներխուժումը Իրաք ավելի արագացավ Բարաք Օբամայի օրոք: ԱՄՆ-ն Իրաքից պաշտոնապես դուրս է բերել բոլոր մարտական զորքերը 2011 թվականի դեկտեմբերին:[9]
Բուշի վարչակազմը Իրաքի պատերազմը հիմնավորում է այն պնդմամբ, որ Իրաքը, Պարսից ծոցում 1990–1991 թվականներին տեղի ունեցած պատերազմից ի վեր ԱՄՆ-ում դիտվել է, որպես "վտարանդի պետություն", ենթադրաբար ունեցել է մասսայական ոչնչացման ծրագիր,[10] և որ Իրաքի կառավարությունը սպառնալիք է հանդիսանում Միացյալ Նահանգների և նրանց կոալիցիոն դաշնակիցների, հատկապես Իսրայելի համար:[11][12] Որոշ ամերիկացի պաշտոնյաներ Սադդամին կեղծ մեղադրանք են առաջադրել Ալ-Կաիդան [13] թաքցնելու և նրան աջակցելու մեջ, մինչդեռ մյուսները վկայակոչել են բռնաճնշումներին վերջ տալու և Իրաքում ժողովրդավարություն ձեռք բերելու ցանկությունը[14][15]: 2004 թվականին սեպտեմբերի 11-ի հանձնաժողովը հայտարարել էր, որ Սադդամ Հուսեյնի գործունեության և "Ալ-Կաիդայի" միջև որևէ օպերատիվ կապի ապացույց չկա:[16][17] Բուշի վարչակազմի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են Սադդամի և Ալ-Կաիդայի միջև ենթադրյալ կապերի մասին, որոնք հիմնված էին տարբերակիչ ապացույցների վրա,[18] և որոնք մերժվել են հետախուզության աշխատակիցների կողմից: ԱՄՆ-ի տրամաբանական հիմնավորումը լուրջ քննադատության է արժանացել ինչպես երկրի ներսում, այնպես էլ միջազգային մակարդակով։ Չիլկոտի զեկույցը, Մեծ Բրիտանիայի հետաքննությունը իր պատերազմ սկսելու որոշման համար, հրապարակվել է 2016 թվականին և եկել է այն եզրահանգման, որ ռազմական գործողությունները կարող են նաև անհրաժեշտ լինել, բայց այդ ժամանակ դրանք վերջին միջոցները չէին:[19] Ներխուժման հետևանքները թերագնահատվեցին շատերի կողմից: ՀԴԲ -ում հարցաքննության ժամանակ Սադդամ Հուսեյնը խոստովանել է, որ ձևացրել է, թե ունի զանգվածային ոչնչացման զենք, որպեսզի Իրանի առջև ուժեղ երևա:[20] Նա նաև հաստատել է, որ մինչև ԱՄՆ-ի ներխուժումը Իրաքը զանգվածային ոչնչացման զենք չի ունեցել:[21]
Իրաք ներխուժումից հետո 2005 թվականին անցկացվեցին բազմակուսակցական ընտրություններ։ Նուրի ալ-Մալիքին վարչապետ է դարձել 2006 թվականին և իր պաշտոնում մնացել մինչև 2014 թվականը: Ալ-Մալիքիի կառավարությունը վարել է մի այնպիսի քաղաքականություն, որը, շատերի կարծիքով, հանգեցրել է երկրում ավելի վաղ գերիշխող սուննի փոքրամասնության օտարմանը և միջդավանական լարվածության սրմանը: 2014 թվականի ամռանը Իրաքի Իսլամական պետությունը և Լևանտը հարձակում սկսեցին Իրաքի հյուսիսում և հայտարարեցին համաշխարհային Իսլամական խալիֆայություն, որը հանգեցնում էր «Վճռական Որոշում Գործողության», ևս մեկ ռազմական պատասխան ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից: Իրաքյան պատերազմի հետևանքով զոհվել է առնվազն 100 000 քաղաքացի, ինչպես նաև տասնյակ հազարավոր զինվորականներ (տես ստորև տրված տվյալները)։ Զոհերի մեծ մասը 2004-2007 թվականներին տեղի ունեցած խռովությունների և քաղաքացիական հակամարտությունների հետևանքով է: Հետագայում Իրաքում քաղաքացիական պատերազմը, որը համարվում է ներխուժման դոմինոյի էֆեկտ, հանգեցրել է առնվազն 67 000 քաղաքացու մահվան, ինչպես նաև երկրի ներսում հինգ միլիոն մարդու տեղահանման:[22][23][24]
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սադդամ Հուսեյնի ռեժիմին միջազգային ուժեղ ընդդիմությունը սկսվել է Իրաքի ներխուժումից հետո՝ 1990 թվականին: Միջազգային հանրությունը դատապարտեց ներխուժումը,[25] իսկ 1991 - ին Միացյալ Նահանգների գլխավորած ռազմական կոալիցիան Պարսից ծոցում պատերազմ սկսեց՝ Իրաքին Քուվեյթից վտարելու համար: Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմից հետո ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները փորձել են Սադդամ Հուսեյնին պահել կալանավայրում զսպման քաղաքականություն վարելու նպատակով։ Այս քաղաքականությունը ներառում էր բազմաթիվ տնտեսական պատժամիջոցներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:
Մի շարք ստուգումներ են անցկացվել Միավորված ազգերի կազմակերպության հատուկ հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովը ատոմային Էներգիայի միջազգային գործակալության հետ համագործակցել է ապահովության համար, որպեսզի Իրաքը ոչնչացնի իր քիմիական, կենսաբանական և միջուկային զենքն ու սարքերը:[26] Պարսից ծոցում տեղի ունեցած պատերազմին հաջորդած տասնամյակի ընթացքում Միավորված Ազգերի Կազմակերպությունն ընդունել է անվտանգության խորհրդի 16 բանաձև, որոնք կոչ են անում լիովին վերացնել իրաքյան զանգվածային ոչնչացման զենքերը: Անդամ պետությունները տարիներ շարունակ իրենց դժգոհությունն են հայտնել այն կապակցությամբ, որ Իրաքը խոչընդոտում է հատուկ հանձնաժողովի աշխատանքին և լրջորեն չի ընդունում զինաթափման իր պարտավորությունները: Իրաքի պաշտոնյաները հետապնդել են վերակացուներին և խոչընդոտել նրանց աշխատանքը, իսկ 1998 թվականի օգոստոսին Իրաքի կառավարությունը լիովին դադարեցրել է համագործակցությունը վերակացուների հետ ՝ պնդելով, որ նրանք լրտեսել են ԱՄՆ-ի օգտին[27]: Լրտեսության մեղադրանքները հետագայում հաստատվել են:[28]
1998թ. հոկտեմբերին Իրաքի ազատագրման մասին օրենքի ընդունմամբ երկրի կառավարության վերացումը դարձավ ԱՄՆ պաշտոնական արտաքին քաղաքականությունը: Այդ օրենքը 97 մլն դոլար է տրամադրել Իրաքյան "Ժողովրդավարական ընդդիմադիր կազմակերպություններին" " Իրաքում Ժողովրդավարությանն անցնելու աջակցության ծրագիր ստեղծելու համար"։"[29] Այս օրենքը հակադրվում էր Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդի 687 բանաձևում շարադրված պայմաններին, որտեղ հիմնական ուշադրությունը հատկացվում էր զենքի ծրագրերին, և չի հիշատակվում որևէ բան ռեժիմի փոփոխության մասին:[30] Իրաքի ազատագրման մասին օրենքի ընդունումից մեկ ամիս անց Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան սկսեցին Իրաքի ռմբակոծության տարափը՝ գործի դնելով «Անապատի Աղվես Գործողությունը»: Այս արշավի հիմնական նպատակն էր խանգարել Սադդամ Հուսեյնի կառավարության քիմիական, կենսաբանական, ինչպես նաև միջուկային զենքի արտադրմանը, սակայն ամերիկյան հետախուզության աշխատակիցները նաև հույս ունեին, որ դա կօգնի թուլացնել Սադդամի բռնությունը: .[31]
2000 թվականին Ջորջ Բուշ-կրտսերի նախագահ ընտրվելուց հետո ԱՄՆ-ն Իրաքի նկատմամբ սկսեց ավելի ագրեսիվ քաղաքականություն վարել: 2000 թվականի ընտրություններում Հանրապետական կուսակցության նախընտրական հարթակը կոչ էր անում "լիարժեք իրականացնել" Իրաքի ազատագրման մասին օրենքը, որպես Սադդամ Հուսեյնի "վերացման" "ելակետ": [32]Սակայն մինչև սեպտեմբերի 11-ի հարձակումները ներխուժման գրեթե ոչ մի ձևական փորձ չի եղել։[33]
Նախապատերազմական իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սեպտեմբերի 11-ից հետո Ջորջ Բուշ-կրտսերի վարչակազմի ազգային անվտանգության թիմն ակտիվորեն քննարկում էր Իրաք ներխուժելու հնարավորությունները: Հարձակման օրը պաշտպանության նախարար Դոնալդ Ռամսֆելդը խնդրել է իր օգնականներին. «Դատեք ինքներդ, արդյո՞ք բավական ուժգին է եղել Սադդամ Հուսեյնի հարվածը»:"[34] Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը Ռամսֆելդի հետ խոսել է նոյեմբերի 21-ին և նրան հանձնարարել է գաղտնի ստուգումներ անցկացնել Իրաք ներխուժման [35]1003 ռազմական պլանի վերաբերյալ: Նոյեմբերի 27-ին Ռամսֆելդը հանդիպել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության գեներալ Թոմմի Ֆրենկսի հետ այդ ծրագրերը քննարկելու նպատակով: Հանդիպման արձանագրությունները ներառում են հետևյալ հարցը. "Ինչպե՞ս սկսել" ամերիկա-իրաքյան պատերազմի համար բազմաթիվ հնարավոր արդարացումների թվարկումը։[36][37] Սեպտեմբերի 11-ի դեպքերին ի պատասխան Իրաք ներխուժելու հիմնավորվածությունը լայնորեն կասկածի տակ է դրվել, քանի որ Սադդամ Հուսեյնի և Ալ-Կաիդայի միջև որևէ համագործակցություն չի եղել:[38] Նախագահ Ջորջ Բուշ-կրտսերը 2002 թվականի հունվարին Միության պետությանն ուղղված իր ուղերձում Իրաքն անվանեց չարիքի առանցքային կետ՝ ասելով, որ «Ամերիկայի Միացյալ Նահանգները թույլ չի տա աշխարհի ամենավտանգավոր ռեժիմներին աշխարհի ամենաավերիչ զենքով մեզ սպառնալ»: "[39]Ջորջ Բուշ-կրտսերը դա և այլ շատ սարսափելի հայտարարություններ արեց Իրաքի զանգվածային ոչնչացման զենքի սպառնալիքի մասին, չնայած Բուշի վարչակազմը գիտեր, որ Իրաքը միջուկային զենք չունի և ոչ մի տեղեկություն չուներ Իրաքի կենսաբանական զենքի գոյության մասին:[40]
Միավորված Ազգերի Կազմակերպության Անվտանգության խորհրդին ուղղված 2002 թվականի սեպտեմբերի 12-ի իր ուղերձում նա սկսել է պաշտոնապես արտահայտել իր կարծիքը միջազգային հանրության կողմից Իրաք ներխուժման մասին: Սակայն գեներալ-մայոր Գլեն Շաֆֆերի 2002 թվականի սեպտեմբերի 5-ի զեկույցում ցույց է տվել, որ J2 հետախուզական վարչության միացյալ շտաբի պետերը եկել է այն եզրահանգման, որ Միացյալ Նահանգների գիտելիքները Իրաքի ծրագրի տարբեր ասպեկտների վերաբերյալ տատանվում են զրոյից մինչև մոտավորապես 75%, և որ այդ գիտելիքները հատկապես թույլ են միջուկային զենքի հնարավոր ծրագրի ասպեկտների վերաբերյալ: Ապացույց հանդիսացող հիմքերը բավականին աղքատիկ են Իրաքի միջուկային ծրագրերի իրականացման համար: "[41][42]Նույն կերպ Բրիտանական կառավարությունը ոչ մի ապացույց չի հայտնաբերել, որ Իրաքը միջուկային կամ զանգվածային ոչնչացման որևէ այլ զենք ունի, և որ Իրաքը ոչ մի սպառնալիք չի ներկայացնում Արևմուտքի համար: Այդ եզրակացությունը բրիտանացի դիվանագետները կիսել են Ամերիկայի կառավարության հետ:
Քաղվածելու սխալ՝ <ref>
tags exist for a group named "nb", but no corresponding <references group="nb"/>
tag was found
- ↑ «Iraq War». Վերցված է 27 October 2012-ին.
{{cite web}}
: Unknown parameter|encyclopedia=
ignored (օգնություն) - ↑ Gielink, Dirk; Maarten Buitenhuis; René Moelker (2007). «No Contractors on the Battlefield: The Dutch Military's Reluctance to Outsource». In Thomas Jäger, Gerhard Kümmel (ed.). Private Military and Security Companies: Chances, Problems, Pitfalls and Prospects. VS Verlag. էջ 149. ISBN 978-3-531-14901-1.
- ↑ Flintoff, Corey (25 September 2009). «Blackwater's Prince Has GOP, Christian Group Ties». National Public Radio. Վերցված է 28 February 2009-ին.
- ↑ Gordon, Michael; Trainor, Bernard (1 March 1995). The Generals' War: The Inside Story of the Conflict in the Gulf. New York: Little Brown & Co.
- ↑ Collins, Dan. «Congress Says Yes To Iraq Resolution». CBS News. Արխիվացված է օրիգինալից 23 August 2019-ին. Վերցված է 12 March 2019-ին.
- ↑ «Iraq War | 2003–2011». Encyclopædia Britannica (անգլերեն). Վերցված է 31 January 2017-ին.
- ↑ «Timeline: Invasion, surge, withdrawal; U.S. forces in Iraq». Reuters. 18 December 2011.
- ↑ Hanson, Victor Davis. «Iraq and Afghanistan: A tale of two surges». CBS News. Վերցված է 14 March 2019-ին.
- ↑ Feller, Ben (27 February 2009). «Obama sets firm withdrawal timetable for Iraq». Yahoo! News. Associated Press. Արխիվացված է օրիգինալից 2 March 2009-ին.
- ↑ «Raw Data: Text of Resolution on Iraq». Fox News. Associated Press. 25 March 2015.
- ↑ "Letter to President Clinton on Iraq." PNAC, January 26, 1998 Արխիվացված Սեպտեմբեր 9, 2008 Wayback Machine
- ↑ Center for American Progress (29 January 2004) "In Their Own Words: Iraq's 'Imminent' Threat" Արխիվացված 15 Հունվար 2016 Wayback Machine americanprogress.org
- ↑ «Saddam's al Qaeda Connection». The Weekly Standard.
- ↑ "President Discusses the Future of Iraq" Արխիվացված 1 Օգոստոս 2016 Wayback Machine The White House, 26 February 2003
- ↑ "Bush Sought 'Way' To Invade Iraq?" Արխիվացված 8 Հոկտեմբեր 2013 Wayback Machine 60 Minutes
- ↑ «Cheney on torture report: Saddam Hussein 'had a 10-year relationship with al-Qaida'». @politifact (անգլերեն). Վերցված է 28 May 2019-ին.
- ↑ «The Iraq War and WMDs: An intelligence failure or White House spin?». The Washington Post. 2019.
- ↑ «Saddam's al Qaeda Connection». The Weekly Standard.
- ↑ «Sir John Chilcot's public statement 6 July 2016». Արխիվացված է օրիգինալից 23 November 2017-ին.
- ↑ Nasaw, Daniel (2 July 2009). «FBI reports describe Saddam Hussein's reasons for refusing UN inspectors». The Guardian. Վերցված է 8 January 2020-ին.
- ↑ Anderson, Curt (January 9, 2017). «FBI agent who interrogated Saddam Hussein leads airport case». Associated Press. Վերցված է 8 January 2020-ին.
- ↑ «UN Casualty Figures for Iraq for the Month of August 2017».
- ↑ «Displacement in Iraq Exceeds 3.3 Million: IOM». International Organization for Migration. 23 February 2016.
- ↑ [1] 2,780,406 displaced and 2,844,618 returnees. Retrieved 2 January 2018.
- ↑ "World Acts Against Iraqi Invasion of Kuwait." Արխիվացված 21 Սեպտեմբեր 2016 Wayback Machine. GlobalSecurity.org.
- ↑ Zilinskas, Raymond A., "UNSCOM and the UNSCOM Experience in Iraq", Politics and the Life Sciences, Vol. 14, No. 2 (Aug. 1995), 230.
- ↑ Robert Fisk (18 December 2007). The Great War for Civilisation: The Conquest of the Middle East. Knopf Doubleday Publishing Group. ISBN 978-0-307-42871-4. Digital copy, does not include page numbers.
- ↑ Barton Gellman (2 March 1999). «U.S. Spied on Iraq Via U.N.». Washington Post. Վերցված է 9 November 2017-ին.
- ↑ «Iraq Liberation Act of 1998 (Enrolled as Agreed to or Passed by Both House and Senate)». Library of Congress. 31 October 1998. Արխիվացված է օրիգինալից 11 July 2008-ին. Վերցված է 25 May 2006-ին.
- ↑ «Resolution 687 (1991)». 8 April 1991. Արխիվացված է օրիգինալից 23 May 2006-ին. Վերցված է 25 May 2006-ին.
- ↑ William, Arkin (17 January 1999). «The Difference Was in the Details». The Washington Post. էջ B1. Արխիվացված է օրիգինալից 9 September 2006-ին. Վերցված է 23 April 2007-ին.
- ↑ «Republican Platform 2000». CNN. Արխիվացված է օրիգինալից 21 April 2006-ին. Վերցված է 25 May 2006-ին.
- ↑ Bob Woodward (21 April 2004). Plan of Attack. Simon and Schuster. էջեր 9–23. ISBN 978-0-7432-6287-3.
- ↑ «Plans For Iraq Attack Began on 9/11». CBS News. 4 September 2002. Արխիվացված օրիգինալից 25 May 2006-ին. Վերցված է 26 May 2006-ին.
- ↑ Woodward 2004, 1–3.
- ↑ Քաղվածելու սխալ՝ Սխալ
<ref>
պիտակ՝ «tv%msnbc%com
» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում: - ↑ Michael Isikoff (16 March 2013). «'Building momentum for regime change': Rumsfeld's secret memos». MSNBC. Վերցված է 31 March 2013-ին.
- ↑ Smith, Jeffrey R. "Hussein's Prewar Ties To Al-Qaeda Discounted". The Washington Post, Friday, 6 April 2007; Page A01. Retrieved on 23 April 2007.
- ↑ «President Delivers State of the Union Address». georgewbush-whitehouse.archives.gov. Արխիվացված է օրիգինալից 2 May 2009-ին.
- ↑ Vox, 9 July 2016, "No, Really, George W. Bush Lied about WMDs"
- ↑ IBT Staff Reporter (8 February 2011). «Little evidence for Iraq WMDs ahead of 2003 war: U.S. declassified report». International Business Times. Վերցված է 30 December 2018-ին.
- ↑ Shaffer, Glen (5 September 2002). «Iraq: Status of WMD Programs». Politico. Արխիվացված է օրիգինալից 24 April 2016-ին. Վերցված է 30 December 2018-ին.