Մասնակից:Armine Harutyunyan1/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Armine Harutyunyan1/Ավազարկղ3
Հիմնական տվյալներ

Սուրբ Ֆիլիպի տաճար (անգլ.՝ St Philip's Cathedral), Անգլիական եկեղեցու տաճար, որը գտնվում է Մեծ Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում[1]: Տաճարը համարվում է Բիրմինգհեմի եպիսկոպոսական նստավայրը: Կառուցվել է որպես ծխական եկեղեցի և 1715 թվականին նվիրաբերվել Փիլիպպոս առաքյալին: Կառուցվել է բարոկկո ճարտարապետության ոճով, Թովմաս Արչերի կողմից: Սուրբ Ֆիլիպի տաճարը համարվում է Անգլիայի երրորդ ամենափոքր տաճարը Դերբիի և Չելմսֆորդի տաճարներից հետո[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ֆիլիպի տաճարի կառուցումը նախատեսվել է այն ժամանակ, երբ մոտակա տարածքում գտնվող Սուրբ Մարտինի տաճարը այլևս չէր բավարարում իր հարկի տակ ընդունելու ժողովրդին, քանի որ Բիրմինգհեմի բնակչությունը գնալով աճում էր: Տարածքը, որը նախկինում կոչում էին Barley Close, նվիրաբերվել է Ռոբերտ Ֆիլիպի կողմից 1710 թվականին: Այն շրջանի ամենաբարձր կետերից մեկն է և Լոնդոնի Սուրբ Պողոսի տաճարի խաչի հետ մեկտեղ գտնվում է նույն մակարդակի վրա[3]: Ազգային ժողովի որոշումից հետո, շինարարությունը սկսվել է 1711 թվականին` Թովմաս Արչերի նախագծով[4]։ 1715 թվականին տաճարն արդեն պատրաստ էր օծման արարողությանը, և նվիրաբերվում է Փիլիպպոս առաքյալին՝ որպես տուրք Ռոբերտ Ֆիլիպ բարերարին։ Սուրբ Ֆիլիպի տաճարը եղել է Արչերի առաջին նախագիծը: Տաճարի շինարարությունը գնահատվում էր 20,000 ֆունտ ստերլինգ, բայց վերջնական ցուցանիշը կազմում էր ընդամենը £ 5,012[4] (շատ նյութեր նվիրաբերվել և տեղափոխվել են տաճար` առանց գումար վատնելու): Սուրբ Ֆիլիպի տաճարը ծառայել է որպես ծխական եկեղեցի 1715-1905 թվականներին:

Տաճարում է գտնվում նաև գրադարանը, որը նվիրաբերվել է Ուիլյամ Հիգսի կողմից:

Տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

18-19-րդ դարերում արդյունաբերական հեղափոխությունից և հետագայում նաև թեմական եկեղեցիների ավելացումից հետո, գնալով մեծանում էր նոր վարչական կենտրոնների անհրաժեշտությունը: 1889 թվականին Բիրմինգհեմ քաղաքը դարձավ վարչական կենտրոն:

1905 թվականին Մեծ Բրիտանիայի պետական գործիչ Ջոզեֆ Չեմբեռլենի, Վուսթերի եպիսկոպոսի և Չարլզ Գորիի` տաճարի առաջին եպիսկոպոսի ջանքերի շնորհիվ՝ Սուրբ Ֆիլիպի տաճարը դարձավ Բիրմինգհեմ քաղաքի Մայր տաճարը:

Երկրորդ համաշխարհային պատերազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ` 1940 թվականի նոյեմբերի 7-ին տաճարը ռմբակոծվեց և թալանվեց: Տաճարի մի շարք նշանակալից գանձերը և մի քանի պատուհաններ, որոնք Էդվարդ Բյորն-Ջոնսի նվիրատվությունն էին, պատերազմի սկզբին տեղափոխել էին Բիրմինգհեմի քաղաքացիական կազմակերպության կողմից, և 1948 թվականին, երբ տաճարի վերանորոգվում էր, հետո անվնաս տեղափոխվել է և տեղադրվել։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արևելյան աշտարակ

Սուրբ Ֆիլիպի տաճարը նախագծել է Թովմաս Արչերը և կառուցել է 1711-1715 թվականներին։ Աշտարակի ամբողջական կառուցումն ավարտվել է 1725 թվականին, իսկ դարպասի ճաղաշարի կառուցումը՝ 1756 թվականին։ Արչերն այցելել է Հռոմ, և նրա կառուցած եկեղեցու ոճը՝ բարրոկոն, կրում է իտալացի ճարտարապետ Ֆրանչեսկո Բորրոմինիի եկեղեցիների ճարտարապետության ազդեցությունը, և ավելի իտալականացված է, քան Քրիստոֆեր Ռենի եկեղեցիները[1]։ Տաճարի ուղղանկյունաձև դահլիճն ունի ենթակողմեր, որոնք նավից բաժանվում են սյուններով։ միջոցով։ Փայտե պատկերասրահները տարածվում են սյունների միջև, որը բնորոշ է Անգլիական եկեղեցիներին, որոնք կառուցված են բարոկկո ճարտարապետության ոճով։

Սուրբ Ֆիլիպի տաճարի արևմտյան վերջնամասում տեղակայված է մի աշտարակ, որն աստիճանաբար բարձրանում է և ամբողջանում գմբեթով և լապտերով։ Տաճարն ամբողջությամբ կառուցված է աղյուսով։ 1884-1888 թվականներին Հուլիոս Ալֆրեդ Չատվինը ընդարձակել էր արևելյան մասում գտնվող նախնական աբսիդը՝ վերածելով սրբարանի[1]։ Այս ձևավորումն ավելի են գեղեցկացնում մարմարյա սյունները և քառակուսի որմնասյունները, քիվը և շքեղորեն ձևավորված առաստաղը։ Չատվինը նաև փոփոխել է տաճարի արտաքին տեսքը, քանի որ բնօրինակ քարերից շատերը շատ փխրուն էին[1]։ Աշտարակը տեղադրվել է 1958-1959 թվականներին։

Էդվարդ Բյորն-Ջոնսը, ով ծնվել է տաճարի մոտակա Բեննեթս Հիլում և մկրտվել հենց այդ տաճարում, Սուրբ Ֆիլիպի տաճարին նվիրել է մի քանի պատուհաններ, որոնց հիմնական մասը գտնվում է տաճարի արևելյան վերջնամասում։ Արևմտյան պատուհանը ևս Էդվարդը նվիրել է Հենրի Բոուլբիի հիշատակին 1897 թվականին։

Հուշարձաններից վեցը ներառված են ժառանգության ցանկում, որոնցից մեկը նվիրված է երկու տղամարդկանց հիշատակին, ովքեր մահացել են Բիրմինգհեմի քաղաքապետարանի կառուցման ժամանակ, և երկրորդը՝ Բիրմինգհեմյան ռմբակոծությունների ժամանակ զոհվածների հիշատակին։ Թովմաս Սթիրլինգ Լիի աշխատանքը՝ Չարլզ Գորեի արձանը տեղադրված է արևմտյան մուտքի մոտ։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգչախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սուրբ Ֆիլիպի տաճարի երգչախումբը սկզբից կազմել են 20 տղաներ և չափահաս դպիրներ, ովքեր երգել են գլխավոր պաշտամունքների ժամանակ։ 1992 թվականից սկսած ձևավորվել է աղջիկների երգչախումբը, ովքեր երգում էին շաբաթը մի քանի անգամ։ 1989-2017 թվականներին երգչախմբի ղեկավարը Մարկոս Հաքսլին էր[5]։ Իսկ աղջիկների երգչախմբի ղեկավարը հայտնի մենակատար Էմմա Կիրկբին է[6]։ Երգչախումբը ստացել է շատ հրավերներ երգելու տարբեր տաճարներում և շատ այլ վայրերում։

Զանգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1725 թվականին աշտարակի կառուցման աշխատանքներն ավարտելուց հետո, Ջոզեֆ Սմիթը տաճարին նվիրաբերեց ութ զանգ, որոնք հետագայում ավելացան՝ դառնալով տասը։ Զանգերի զանգվածը հասնում էր մինչև 1320 կիլոգրամ։

18-19-րդ դարերում զանգերն անընդհատ օգտագործվում էին, սակայն 1906 թվականից ի վեր զանգերն այլևս չէին գործածվում։ 1937 թվականին միջոցներ են տրամադրվել զանգեը վերականգնելու համար։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 Tim Tatton-Brown and John Crook, The English Cathedral, New Holland (2002), 1-84330-120-2 (p.136)
  2. Cathedral Miscellany
  3. Helen Marshall Pratt (2007). The Cathedral Churches of England - Their Architecture, History and Antiquities - with Bibliography, Itinerary and Glossary. READ BOOKS. էջ 89. ISBN 1-4067-5720-9.
  4. 4,0 4,1 R. Jabet; J.P. Lucas (1808). A concise history of Birmingham. R. Jabet.
  5. http://www.birminghamcathedral.com/events/view/547/marcus-huxley-farewell-organ-recital/
  6. Cathedral website: Choirs

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]