Մասնակից:Ann Sukiasian/Սևագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռոբերտ Արթուր «Ռոբ» Քարդաշյան (անգլ.՝ Robert Arthur "Rob" Kardashian, ծնվ.՝ մարտի 17, 1987), ամերիկահայ հեռուստատեսային դեմք և բիզնեսմեն: Dancing With The Stars հաղորդման տասներեքերորդ եթերաշրջանի և «Քարդաշյանների ընտանիքը» (Keeping Up with the Kardashians) ռեալիթի շոուի մասնակից։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբ Քարդաշյանը ծնվել է 1987 թվականին մարտի 17-ին ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Լոս Անջելես քաղաքում: Հոր կողմից նա ունի հայկական արմատներ, իսկ մոր կողմից՝ շոտլանդական, հոլանդական և անգլիական արմատներ։ Ռոբի հայրը իրավաբան Ռոբերտ Քարդաշյանն է, իսկ մայրը՝ պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք Քրիս Ջեններն է: Նա ունի երեք քույր՝ Քորթնին, Քիմը և Քլոյին։ Նա նաև ունի երկու խորթ քույր՝ Քենդալ և Քայլի Ջեններները: Հայրը՝ Ռոբերտ Քարդաշյանը մահացել է 2003 թվականի սեպտեմբերին՝ քաղցկեղից։

Քարդաշյանը 2009 թ.-ին ավարտել է Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Բիզնեսի դպրոցը:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարդաշյանը 2011 թվականին մասնակցել է «Պարեր աստղերի հետ» հաղորդման տասներեքերորդ եթերաշրջանին: Նրա զույգը երկակի չեմպիոն, ամերիկացի պարուհի և մոդել Շերիլ Բերկն էր: Եթերաշրջանի ընթացքում Ռոբերտը դարձավ ամենալավ պարողը: Զույգը գրավեց երկրորդ տեղը:

2012 թվականի Օգոստոսին Քարդաշյանը հայտարեց, որ նա կվերադառնա Հարավային Կալիֆորնիայի համալսարան և կսովորի իրավագիտություն: Սակայն ՀԿՀ-ի Իրավագիտության դպրոցը իր Թվիթերյան էջով ժխտեց և տեղեկացրեց, որ Ռոբը անգամ չի դիմել դպրոցին:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականից մինչև 2009 թվականը Ռոբը հանդիպել է դերասանուհի Էդրիենա Բեյլոնի հետ: 2012 թվականին Ռոբը Թվիթերով հայտարարեց, որ հանդիպում է երգիչ Ռիտա Օրայի հետ: Սակայն նույն թվականի հոկտեմբերին պարզվեց, որ հարաբերությունները ավարտվել են: 2016 թվականին Քարդաշյանը սկսեց հանդիպել մոդել Բլաք Չայնայի հետ:

2015 թվականին հաղորդվեց,որ Ռոբ Քարդաշյանի մոտ ախտորոշվել է շաքարային դիաբետ: