Մասնակից:Anahit Qocharyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Anahit Qocharyan/Ավազարկղ

Վարեգեմ (հոլ.՝ Waregem), քաղաք և կոմունա Բելգիայում, Կորտրեյկ շրջանում, Արևմտյան Ֆլանդրիա նահանգում։ Վարեգեմը տեղակայված է Լիս գետի հովտում Կորտրեյկ և Գենտ քաղաքների միջև։ 2010 թվականի հունվարի 1-ի դրությամբ համայնքի բնակչությունը կազմում էր 36 306 մարդ: Տարածքը 44,34 կմ քառ․ է, բնակչության խտությունը՝ 820 մարդ կմ քառ․:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ամերիկացի զինվորների հուշարձանը և գերեզմանոցը գտնվում է քաղաքի հարավ-արևելքում։ Եվրոպայում ամերիկյան զինվորականների ամենափոքր գերեզմանատունն է և միակը՝ Բելգիայում։ Այստեղ թաղված են 368 ամերիկացի զինվորներ, որոնք զոհվել են Առաջին համաշխարհային պատերազմում՝ Բելգիայի ազատագրման ժամանակ։
  • Բարոն Քեյսերի ամրոցի շրջակա այգին գտնվում է քաղաքի կենտրոնում։
  • Քաղաքում կան նաև մի շարք եկեղեցիներ, գյուղատնտեսական շենքեր, որոնք կառուցվել են միջնադարում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]


Սպորտային իրադարձություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վարեգեմը «Զյուլտե-Վարեգեմ»-ի ֆուտբոլային ակումբի ծննդավայրն է
  • 1957 թվականին քաղաքում տեղի է ունեցել Ճանապարհային հեծանվավազքի աշխարհի առաջնությունը
  • 2007 թվականին Տուր դե Ֆրանս հեծանվավազքի երրորդ շրջանը մեկնարկել է Վարենգեմ քաղաքից[1]։

Հայտնի մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դիք Նորման, թենիսիստ (ծնվել է 1971 թվականին)

Երկվորյակ քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պորտուգալիա Պորտուգալիա, Գոլեգան
  2. Ռուանդա Ռուանդա, Նգարամա
  3. Չեխիա Չեխիա, Պարդուբիցե
  4. Կաղապար:Դրոշավորում/Վենգրիա, Սեկսարդ
  5. Իսպանիա Իսպանիա, Խերես դե լա Ֆրոնտերա


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]