Jump to content

Մասնակից:Agnesa Martirosyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եկամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպեդիայից` ազատ հանրագիտարանից


Եկամուտը որոշակի ժամանակահատվածում ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից կատարած սպառումն ու խնայողություններն են դրամային արտահայտությամբ:[1][2][3] Տնային ստնեսությունների և անհատների համար եկամուտը որոշակի ժամանակահատվածում ստացած աշխատավարձերն են, փոխհատուցումները, շահույթները, վճարված տոկոսները, վարձավճարները և այլ տեսակ եկամուտները:[4]

հանրային տնտեսագիտության մեջ ևս այս տերմինը սահմանվում է որպես դրամական և ոչ դրամական սպառման հնարավորություն, որը հիմնականում արտահայտվում է դրամական տեսքով:

Կազմակերպության համար համախառն եկամուտը բոլոր տեսակ եկամուտների ամբողջությունն է: Զուտ շահույթը ստացվում է` ծածկելով կատարված ծախսերը.

Զուտ շահույթ = Եկամուտ – Ծախս

Եկամտի աճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրեթե բոլոր երկեները մեկ շնչի հաշվով եկամուտների կայուն աճ են գրանցել:[5] Շատ գործոններ կարող են ազդել մարդկանց ավելի բարձր եկամուտներ ունենալու վրա, այդ թվում կրթությունը, գլոբալիզացիան և բարենպաստ քաղաքական միջավայրը` տնտեսական ազատություն և խաղաղություն: Եկամտի աճը իր հերթին ենթադրում է, որ մարդիկ կսկսեն ավելի քիչ ժամանակ տրամադրել աշխատանքին: Ի տարբերություն զարգացող երկրների` զարագացած երկրները (սահմանվում են որպես զարդացած տնտեսություն ունեցող երկրներ) ավելի բարձր եկամուտներ ունեն:

Տնտեսագիտական սահմանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսագիտության մեջ «Գործոնային եկամուտը» անհատի կամ պետության համար արտադրական ռեսուրսներից ստացվող եկամուտն է, ինչպես օրինակ վարձավճարի տեսքով եկամուտ, աշխատուժի աշխատավարձ, կապիտալի դիմաց ստացած տոկոսագումարներ, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող շահույթ:[6]

Սպառման տեսության մեջ «եկամուտը» բյուջեի սահմանափակման մեկ այլ անվանում է, այն Y գումարը, որը կարող է գնել րարից տարբեր x և y ապրանքները x և y քանակով և Px և Py գնով: Վերջինս կարելի է ներկայացնել հետևյալ հավասարմամբ.

Այս հավասարումը ենթադրում է. առաջին, եթե գնենք մեկ միավոր ավել ապրանք, ապա այն կհանգեցնի Px/Py միավորով պակաս ապրանք գնելուն: Այսպիսով, ապրանքի հարաբերական գինն է արտահայտված ապրանքի միավոր գնով: Երկրորդ, եթե ապրանքի գինը նվազել է, իսկ հաստատուն են, ապա դրա հարաբերական գինը նույնպես նվազում է: Այստեղ գործուն է պահանջարկի օրենքը` այլ հավասար պայմաններում ապրանքի կամ ծառայության գնի և պահանջարկի մեծության (պահանջվող քանակի) միջև հակադարձ կապի առկայություն, այսինքն` ցածր գնի հետևանքով կաճի բապրանքի քանակի հանդեպ պահանջարկը: Այս հիպոթեզը կարող է ներկալացվել ավելի քան երկու ապրանքների օրինակով:

Մեկից ավելի ժամանակահատվածների դեպքում անհրաժեշտ է պատկերացում կազմել երկարաժամկետ հարստության և սահմանափակ եկամուտների մասին: Երկարաժամկետում տնտեսության մեջ տեղի է ունենում ավելին, քան անհատների եկամուտների հոսքերի ավելացումը (կրճատումը): Եկամուտը որպես փոփոխական և դրա կապը սպառման հետ ներկայացվում է մի շարք մոդելների տեսքով, ինչպես օրինակ` մշտական եկամտի հիպոթեզ:

Համախառն և Հայգ-Սիմնսի եկամուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Համախառն եկամուտը» անհատի կամ տնային տնտեսության դրամական և ոչ դրամակա սպառումն է: Համաձայն 1938թ. Հայգ-Սիմնսի սահմանմանը, տնտեսագետ Նիկոլաս Բարրը «եկամտի դասական սահմանումը» այսպես է նկարագրում. «Եկամուտը կարող է սահմանվել որպես սպառման ժամանակ օգտագործվող իրավունքների շուկայական արժեքի և գույքային իրավունքների պահպանության արժեքի գումար»: Քանի որ ոչ դրամական ապրանքների սպարման ներուժը, ինչպես օրինակ` հանգստը, հնարավոր չէ չափել, դրամական եկամուտը կարելի է ուսումնասիրել որպես ամբոզջական եկամտի ցուցանիշ[3]։ Սակայն, որոշ մասնագետներ քննադատում են այդ մոտեցումը՝ համարելով այն ոչ հավաստի: Այն չի արտացոլում սպառումը, որը անհատները կարող են կատարել ոչ դրամային եկամուտի միջոցով և հետևաբար մակրոտնտեսական մակարդակով նույնպես չի կարող արտացոլել սոցիալական բարեկեցությունը: Ըստ Բարրի` փողի մասնաբաժինը ընդհանուր եկամտի մեջ տատանվում է և հաստատուն չէ:

Եկամտի անհավասարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Եկամտի անհավասարության դեպքում եկամուտը բաշխվում է ոչ հավասար ձևով։ Վերջինս կարող է չափվել մի շարք մեթոդներով, ներառյալ Լորենցի կորի և Ջինի գործակցի միջոցով։ Որոշ տնտեսագետներ կարծում են, որ անհավասարությունը ինչ որ չափով անհրաժեշտ և ցանկալի է , սակայն եկամուտների չափազանց մեծ անհավասարությունը առաջ է բերում անարդյունվետության խնդիրներ և սոցիալական անարդարություն:[3]

Եկամուտը փիլիսոփայության և էթիկայի մեջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմության ընթացքում շատերն են գրել հասարակության և բարոյականության վրա եկամտի ազդեցության մասին: Սուրբ Պողոսը գրել է ․«Որովհետև փողի հանդեպ սերն է ամեն չարիքի արմատը» (1 Տիմոթեոս 6։10):

Որոշ գիտնականներ եկել են այն եզրակացության, որ նյութական առաջընթացն ու բարգավաճումը, այսինքն՝ անհատի և պետության մակարդակով եկամուտների շարունակական աճը , բարոյականության պահպանման անփոխարինելի հիմք են ապահովու։ Այս փաստարկը ակնհայտորեն տրվել է Ադամ Սմիթի կողմից «Բարոյական կարծիքի տեսության» մեջ, եւ վերջերս մշակվել է Հարվարդի տնտեսագետ Բենջամին Ֆրիդմանի «Տնտեսական աճի բարոյական հետեւանքները» գրքում:

Հաշվապահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջազգային հաշվապահական ստանդարտների խորհուրդը օգտագործում է հետևյալ սահմանումը․  «Եկամուտը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում տնտեսական օգուտների ավելացումն է ակտիվների ներհոսքերի կամ ընդլայնման, ինչպես նաև պարտավորությունների նվազեցման հետևանքով, որոնք հանգեցնում են կապիտալի ավելացմանը, բացի սեփական կապիտալի մասնակիցների ներդրումներից»:

Ջոն Հիքսի սահմանման համաձայն` եկամուտը այն առավելագույն գումարն է, որը կարող է ծախսվել ժամանակահատվածում, եթե ակնկալվում է կապիտալի ապագա ստացումների արժեքի չվնասված մնալը (դրամական արտահայտությամբ):[7]

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Հիքսը օգտագործում էր «I» եկամուտը նշանակելու համար, սակայն Քեյնսը 1937թ․ գրում է նրան․ «երկուսն էլ օգտագործելով ՝ կարծում եմ վելի հեշտ է օգտագործել Y եկամտի համար և I ներդրումների համար»:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Սմիթի ֆինանսական բառարան (1908):
  2. Webster- ի նոր ժամանակակից անգլերեն բառարան (1922):
  3. 3,0 3,1 3,2 Բարր, Ն. (2004): Չափումների խնդիրները եւ սահմանումը: Պետության բարօրությունը տնտեսության մեջ (էջ 121-124):
  4. Քեյս, Կ և Ֆեիր, Ռ. (2007): Տնտեսագիտության սկզբունքներ (էջ 54):
  5. «Gapminder World»: Gapminder հիմնադրամ:
  6. Staff (2012): «գործոնային եկամուտ»: BusinessDictionary.com:
  7. «Oxbridge Notes» (2016):