Մասնակից:Տաթև Վիկի/Ավազարկղ3

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տաթև Վիկի/Ավազարկղ3

Ալիսը՝ Լուիս Քերոլի «Ալիսը Հրաշքների աշխարհում» (1865) և դրա շարունակության «Ալիսը հայելու աշխարհում» (1871) մանկական վեպիգեղարվեստական կերպարն ու գլխավոր հերոսուհին է: Վիկտորյական դարաշրջանում Ալիս անունով մի երեխա, ակամայից ուղևորվում է ստորգետնյա արկածախնդրության` այն բանից հետո, երբ պատահաբար ընկնում է ճագարի բույնը դեպի Հրաշքների Աշխարհ։ Արդյունքում նա հայելու միջով քայլ է կատարում դեպի ոչ իրական աշխարհ: Կերպարը ստեղծվել է Քերոլի պատմած պատմություններով Լիդել քույրերին զվարճացնելու համար, երբ իր ընկերոջ` Ռոբինսոն Դակվորթի հետ թիավարում էր Իզիսում և հետագա ուղևորությունների ընթացքում: Չնայած նա կիսում է իր տվյալ անունը Ալիս Լիդելի հետ, գիտնականները համաձայն չեն այն բանի հետ, թե որքանով է նա Լիդելի հիման վրա: Քերոլի կողմից բնութագրված` որպես «սիրող և մեղմ», «բարեհամբույր բոլորին», «վստահելի» և «անզուսպ հետաքրքրասեր», Ալիսը տարբեր կերպ է դիտվել, որպես խելացի, դաստիարակված և հեղինակությանն թերահավատ մարդ, չնայած որոշ մեկնաբաններ նրա անձը համարում են ավելի բացասական կերպար[1]: Նրա կերպարը փոխվեց «Ալիսը ստորգետնյա աշխարհում»-ից («Ալիսը հրաշքների աշխարհում»-ի նախնական տարբերակը), քաղաքական ծաղրանկարիչ Ջոհն Թենիի նկարազարդումների իր երկու «Ալիս» գրքերում: Ալիսը ճանաչվել է որպես մշակութային կերպար: Նա նկարագրվել է որպես 19-րդ դարի սկզբի սովորական երեխայի գլխավոր հերոսից շեղում, իսկ երկու «Ալիս» գրքերի հաջողությունը ոգեշնչել է` խառնվածքով Ալիսային նման գլխավոր հերոսներով բազմաթիվ հրատարակված աշխատանքների, ծաղրերգությունների և ընդօրինակումների: Նա մեկնաբանվել է տարբեր քննադատական մոտեցումներով, հայտնվել և վերաիմաստավորվել է բազմաթիվ ադապտացումների մեջ, ներառյալ Ուոլթ Դիսնեյի փիլմը (1951): Նրա շարունակական կոչը վերագրվել է անընդհատ վերանայվելու նրա ունակությանը:

Բնութագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոհն Թենիլի պատկերազարդումը Ալիսի և խոզի՝ «Ալիսը Հրածքների աշխարհում»-ից (1865)

Ալիսը երևակայական երեխա է, որն ապրում է Վիկտորյական դարաշրջանի կեսերին[2]: «Ալիսը հրաշքների աշխարհում»(1865)-ի մեջ, Մայիսի 4-ին ենթադրվում է, որ կերպարը յոթ տարեկան է, այնուհետև Նոյեմբերի 4-ին Ալիսը ներկայացնում է իր տարիքը որպես յոթ ու կես [nb 1][3][4][3]: «Ալիս»-ի երկու գրքերի տեքստում հեղինակ Լուիս Քերոլը հաճախ չէր նշում իր գլխավոր հերոսի արտաքին տեսքի մասին[5]: Նրա երևակայական կյանքի մանրամասները կարելի է գտնել երկու գրքերի տեքստից: Տանը նա ավելի մեծ քույր ունի, եղբայր, Դինա անունով մի ընտանի կատու, տարեց բուժքույր և տնային դաստիարակչուհի, ով սովորեցնում էր նրա դասերը առավոտյան ժամը իննից[6][7]: Բացի դրանից, նա ցերեկային դպրոց էր գնացել իր կյանքի պատմության ինչ-որ պահի[7]: Ալիսը տարբեր կերպ է բնութագրվել, որպես վերին դասի, միջին դասի կամ բուրժուազիայի մի մասին պատկանող[8][9][2][10]: «Ալիսը բեմում»(1887թ. Ապրիլ) գրքում նրա անհատականության մասին գրելիս, Քերոլը նկարագրում է նրան որպես «սիրող և մեղմ», «բարեհամբույր բոլորին», «վստահելի» և «անզուսպ հետաքրքրասեր», և կյանքի վճռական գոհունակությամբ, որը գալիս է մանկության միայն երջանիկ ժամերին, երբ ամեն ինչ նոր է և արդար, և երբ մեղքն ու վիշտը միայն անուններ են` ոչինչ նշանակող դատարկ բառեր[1]: Մեկնաբանները բնութագրում են նրան որպես «միամիտ», «երևակայական», ինքնադիտողական, ընդհանուր առմամբ լավ դաստիարակված, իշխանության գործիչների նկատմամբ քննադատական և խելացի[11][7][7][2][9][2][11]: Մյուսները ավելի քիչ դրական գծեր են տեսնում Ալիսայի մեջ` գրելով, որ նա Հրաշքների աշխարհում հաճախ է անբարյացակամ վերաբերմունք ցուցաբերում կենդանիների հետ ունեցած իր զրույցներում, բռնի գործողություններ է իրականացնում Բիլ Մողեսի կերպարի դեմ`բռնի ուժով օդ մղելով նրան, և արտացոլում է իր հասարակական դաստիարակությունը զգայունության պակասով և անքաղաքակիրթ պատասխաններով[12][13][13]: Համաձայն Դոնալդ Ռակինի` «Չնայած նրա դասակարգային և ժամանակային նախապաշարմունքների, նրա վախեցած զայրույթը և երեխայական, խղճուկ արցունքները, նրա խոհեմությունը և ինքնավստահ անտեղյակությունը, երբեմն աչք ծակող կեղծավորությունը, սովորական անզորությունը և անհանգստությունը, նրա բավականին վախկոտ պատրաստակամությունը հրաժարվելու իր պայքարներից երկու արկածների ավարտին էլ-(….) շատ ընթերցողներ դեռևս դիտում են Ալիսային` որպես իշխանության, համառության, քաջության և հասուն ճիշտ իմաստության առասպելական մարմնավորում»[10]: Այն համեմատության աստիճանը, որով Ալիսայի կերպարը կարելի է նույնացնել Ալիսա Լիդելի հետ, վիճելի է: Որոշ քննադատներ բնութագրում են կերպարը որպես Լիդել, կամ գրում են, որ նա ոգեշնչել է կերպարին[12][14][15]: Մյուսները պնդում են, որ Քերոլը իր գլխավոր հերոսին և Լիդելին առանձին է համարում[16][17]: Ըստ Քերոլի, նրա կերպարը հիմնված չէր որևէ իրական երեխայի վրա, այլ ամբողջովին երևակայական էր[18]:

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսայի նկարներից մեկը «Ալիսը Ստորգետնյա աշխարհում»-ից, հեղինակ՝ Լուիս Քերոլ

Ալիսը հանդես եկավ Քերոլի` «Ալիսը հրաշքների աշխարհում», «Ալիսը ստորգետնյա աշխարհում»[19]առաջին նախագծում: «Ստորգետնյա»-ն ծագել է Լիդել քույրերին պատմված պատմություններից` 1862թ.-ի հուլիսի 4-ի ցերեկվա ընթացքում, Իսիսում ընկերոջ` Ռոբինսոն Դակվորթի հետ թիավարելիս և հետագա թիավարման ուղևորությունների ընթացքում[19][20]: Տաս տարեկան Ալիս Լիդելի խնդրանքով Քերոլը գրել է պատմվածքները որպես «Ալիսը ստորգետնյա աշխարհում», որը նա ավարտել է 1864թ.-ի փետրվարին[20]: «Ստորգետնյա»-ն պարունակում է երեսունյոթ նկարազարդումներ, որոնցից քսանյոթում Ալիսն է պատկերված[20][21]: Քանի որ Ալիսայի նկարները ֆիզիկական քիչ նմանություն ունեն Ալիս Լիդելին, ենթադրվում է, որ Ալիսայի կրտսեր քույրը` Էդիթը, գուցե նրա մոդելն էր[22]: Նա պատկերում է իր գլխավոր հերոսին որպես տունիկա հագած` ի տարբերություն կարված զգեստների, որոնք կարող էին հագնել Լիդել քույրերը[23]: Նրա նկարազարդումները ազդեցություն են ունեցել Պրեռաֆայելիտներ (լատ.` prae – նախա և Ռաֆայել)-ի նկարիչներից`Դանթե Գաբրիել Ռոսսետտի և Արթուր Հյուզն, ում նկարը`«Յասամաններով տիկին» (The Lady with the Lilacs, 1863), որին նա տեսողականորեն անդրադարձել է «Ստորգետնյա»-ի մեկ նկարում[24]: Նա հանձնեց ձեռագիր «Ալիսը ստորգետնյա աշխարհում»-ը Ալիս Լիդելին 1864թ.-ի Նոյեմբերին[25]: Ջոն Թենիլը պատկերազարդեց «Ալիսը հրաշքների աշխարհում»(1865)-ը 138 ֆունտ ստեռլինգով, ինչը մոտավորապես չորրորդն էր այն ամենից, ինչ Քերոլը վաստակում էր ամեն տարի, և որը նա վճարում էր հենց իր համար[26]: Թենիլը արդեն իսկ հաջողակ, հայտնի առաջատար պատկերազարդող էր Punch երգիծական ամսագրի համար, երբ Քերոլը՝ 1864 թվականի ապրիլին աշխատանքի տեղավորեց նրան որպես նկարազարդող [27][28]: Ի հակադրություն Թենիլի, Քերոլն որևէ գրական համբավ չուներ այդ ժամանակ[28]: Թենիլը, հավանաբար, իր պատկերազարդումների մեծամասնությունը հիմնել է «Ստորգետնյա»-ի վրա, և Քերոլը ուշադրությամբ վերահսկել է նրա աշխատանքը. նրա առաջարկությունների թվում էր այն, որ Ալիսը պետք է ունենա երկար, բաց գույնի վարսեր[29][30][30]: Ալիսայի զգեստը բնորոշ է Վիկտորյական դարաշրջանի միջին դասին պատկանող աղջկա հագուստին, որը կարող էր տանը հագնել[31]: Նրա գոգնոցը` Թենիլի կողմից ստեղծված և այժմ կերպարի հետ կապված մի դետալ, «ենթադրում է որոշակի պատրաստակամություն գործողության և ձևականության բացակայության համար»[32]: Թենիլի կողմից կատարված Ալիսայի պատկերազարդումը ունի իր ծագումը ֆիզիկապես նման կերպարում, որը հայտնվել է Punch-ի առնվազն ութ մուլտֆիլմերում, 1860 թ.-ին սկսված քառամյա ժամանակահատվածում[31]: 1860 թվականի մի մուլտֆիլմում այս կերպարը կրում է հագուստ, որը այժմ ասոցացվում է Ալիսայի հետ. «լայն շրջազգեստը, անգույն գուլպաները, տափակ կոշիկները և նրա չամրացված վարսերի վրա մի ժապավեն»[31]: Մուլտֆիլմերում կերպարը հայտնվել է որպես միջին դասից հաճելի մի աղջկա օրինակ, Նա նկարագրվել է որպես Ալիսային նման. «խաղաղասեր, չմիջամտող, համբերատար և քաղաքավարի, անհետաքրքիր առարկելու ուրիշներ ագրեսիային»[5][33]:

Թենիլի պատկերազարդումները «Ալիսը Հայելու Աշխարհում»(1871)-ի համար:
Ալիսը և Սպիտակ թագուհին (ձախ) և թագուհի Ալիսը և Գորտը(աջ)

Թենիլի վարձավճարը «Ալիսը հայելու աշխարհում» (1871)-ի շարունակությունը պատկերազարդելու համար բարձրացավ մինչև 290 ֆունտ, ինչը Քերոլը կրկին վճարեց իր գրպանից[26]: Թենիլը մի փոքր փոխեց Ալիսայի հագուստը շարունակության մեջ, որտեղ նա սովորականի փոխարեն կրում է հորիզոնական գծերով գուլպաներ և ունի ավելի զարդարուն գոգնոց` առջևի մասով[31]: Սկզբնապես, Ալիսը կրում էր «կրինոլինե շախմատային ձևով շրջազգեստ», որը, որպես թագուհի նման էր Կարմիր և Սպիտակ թագուհիներին. ձևավորումը մերժվեց Քերոլի կողմից[34]: Որպես թագուհի նրա զգեստը երկաթուղային տեսքում պոլոնեզի ոճով է և ներքնազգեստով (bustle, կանանց զգեստի ետևի մասում փաթաթված ներքնազգեստ է, որն օգտագործվում է ուռած տեսք ստանալու համար), որը ժամանակին նորաձև կլիներ[31]: Պրեռաֆայելիտյան լուսանկարիչ Ջոն Միլլեյի կողմից գրված «Իմ առաջին հորդոր» (1863)-ում և Վիկտորիանական նկարիչ Օգոստոս Լեոպոլդի Էգգի կողմից գրված «Ճանապարհորդող ուղեկիցները» (1862)-ում կերպարների կրած հագուստները որոշ ընդհանուր տարրեր ունեն Ալիսի հագուստի հետ երկաթուղային տեսքում[5]: Քերոլը դժգոհություն հայտնեց, որ Թենիլը հրաժարվել է նախատիպ օգտագործել Ալիսի պատկերազարդման համար, գրելով, որ սա հանգեցրել է նրան, որ Ալիսայի գլուխն ու ոտքերը համաչափությունից դուրս լինեն[nb 2][36]: 1881 թվականի փետրվարին Քերոլը հայտնեց իր հրատարակչին «Բանսարկու Դայակ «Ալիսը» ստեղծելու հավանակության մասին, «Ալիսը հրաշքների աշխարհում»-ի պարզեցված հրատարակություն` գունավոր և ընդլայնված պատկերազարդումներով[37]: Թենիլը քսան պատկերազարդումներ գունավորեց «Ալիսը հրաշքների աշխարհում»-ում, ի հավելումն վերանայելով որոշ տեսակետեր. Ալիսը պատկերված է որպես շիկահեր, իսկ նրա զգեստը դեղին, կապույտ գուլպաներով[38][39]: Նրա զգեստը ոսկեզօծ դարձավ ետևի մասում կամարով, և նա վասերի մեջ գոտի էր կրում[40]: Էդմունդ Էվանսը գունավոր պատկերազարդումները տպում էր քրոմոքսիլոգրաֆիայի միջոցով, որը փայտանյութ օգտագործելու գործընթաց էր` գունային տպագրություններ պատրաստելու համար[40]:

Մշակութային ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիսը ճանաչվել է որպես մշակութային կերպար[41][42][43]: «Ալիս» գրքերը շարունակվել են տպագրվել, և առաջին գիրքը հասանելի է հարյուր լեզուներով[44]: «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը շարունակում է պահպանել իր ժողովրդականությունը` տեղ գտնելով երեխանների համար նախատեսված գրքերի ուսումնասիրություններում[45][46][47]: Ալիսը 2015 թ.-ին տեղ գտավ մանկական գրականության լավագույն քսան սիրելի հերոսների Բրիտանական ուսումնասիրությունների շարքում[46]: Նա նաև ներկայացնում է իր անունը գլխի ժապավենների ոճին, որ նա պատկերված է Թենիլի նկարազարդումներում[48]: Երկու «Ալիս» գրքերի շարունակական ժողովրդականությունը հանգեցրել է բազմաթիվ վերամշակումների, վերանայումների, գրական շարունակությունների և տարատեսակ ապրանքների[41]: Գրական ոլորտում երկու «Ալիս» գրքերի ազդեցությունը սկսվեց Վիկտորիանական միջնադարի հենց սկսբից` տարբեր վեպերով, որոնք փոփոխեցին ոճը, հանդես եկան որպես ընթացիկ քաղաքական հարցերի ծաղրերգություններ կամ վերամշակեցին «Ալիս» գրքերի հիմունքները. նրանք արտահայտում էին մեկ կամ մի քանի հերոսներ, որոնք ունեն Ալիսայի նման բնավորություն («սովորաբար քաղաքավարի, պարզամիտ, հաստատակամ»)` անկախ սեռից[49][nb 3][51]: «Ալիսը հրաշքների աշխարհում»-ն և «Ալիսը հայելու աշխարհում»-ը քննադատաբար և առևտրայնորեն հաջողություն ունեցան Քերոլի կյանքում. 1898 թվականին տպագրվել են «Ալիսը հրաշքների աշխարհում»-ի ավելի քան 150.000 օրինակներ և «Ալիսը հայելու աշխարհում»-ի 100.000 օրինակներ[52]: Վիկտորիանական ժամանակաշրջանի ընթերցողները, ընդհանուր առմամբ, վայելում էին «Ալիս» գրքերը, որպես ուրախ զվարճանք, որ բացառում էին խիստ բարքերը, որոնք երեխաների համար նախատեսված այլ գրքերը հաճախ էին պարունակում[53]: Առաջին «Ալիս» գրքի գրախոսության ժամանակ «The Spectator» (բրիտանական շաբաթաթերթ է` քաղաքականության, մշակույթի և ընթացիկ գործերի վերաբերյալ)-ը նկարագրել է Ալիսին որպես «հմայիչ փոքրիկ աղջիկ [...]` զրույցի զմայլելի ոճով», մինչդեռ հրատարակիչների հայտարարությունը գովաբանում էր նրան որպես «պարզամիտ, անձնվեր երեխա»[54]: Որոշ գրախոսներ կարծում էին, որ Թենիլի պատկերազարդումները ավելացվել էին գրքին, իսկ գրական եկեղեցականը նշել է, որ Թելիլի Ալիս արվեստը ապահովել է հինալի մեղմացում իրեն շրջապատող բոլոր զավեշտական կերպարանքներին: Հետագա գրականագետների կողմից Ալիսայի կերպարը ընդգծվել է որպես անսովոր, կամ XIX դարի կեսերին բնորոշ երեխա հերոսներից շեղում[55][56][57]: Ռիչարդ Քելլին կերպարը համարում է որպես Քերոլի ուրիշ գլխավոր հերոսի ստեղծում, Վիկտորիանական ժամանակաշրջանի որբի նմանության իր վերափոխման միջոցով: Ըստ Քելիի` Ալիսը պետք է ապավինի իրեն Հրաշքների աշխարհում, իր ընտանիքից հեռու, սակայն որբի պարոյական և սոցիալակալ պատմողական ծիածան աղեղ փոխարինվել է Ալիսայի մտավոր պայքարով` իր ինքնության զգացումը պահպանելու համար Հրաշքների աշխարհի բնակիչների դեմ[57]: Ալիսոն Լուրին պնդում է, որ Ալիսը դեմ է իդելականացված աղջկա գենդերային, միջին Վիկտորիանական ժամանակաշրջանի հայեցակարգին. Ալիսը չունի իդեալականության պահպանման բնավորություն, և նա մարտահրավեր է նետում չափահաս կերպարների դեմ Հրաշքների աշխարհում[55]:

«Կլառան Բլունդերլենդում» (1902)-ի գրքի կազմը, «Ալիսը Հրաշքների աշխարհում»-ի քաղաքական ծաղրերգություն։

1930-ական թվականներից մինչև 1940- ական թվականները գրքերը մտան հոգեվերլուծական գրականագետների ուշադրության ներքո[58]: Ֆեոդիաները հավատում էին, որ «Ալիսը հրաշքների աշխարհում»-ի մեջ կատարված իրադարձությունները արտացոլում էին հեղինակի անհատականությունն ու ցանկությունները, քանի որ պատմությունները, որոնց վրա այն հիմնված էր, ինքնաբուխ կերպով են պատմվել[59][60]: 1933թ.-ին Էնթոնի Գոլդշմիդտը ներկայացրեց «Քերոլի ժամանակակից գաղափարը` որպես ճնշված, սեռական շեղված անձ», տեսաբանելով, որ Ալիսը Քերոլի նկարագրությունն էր վեպում. սակայն Գոլդշմիդտի ազդեցիկ աշխատանքը գուցե համարվել էր որպես խորամանկություն[61][62][61]: Անկախ դրանից, գրքերում Ֆեոդիան վերլուծությունները հայտնաբերել են «դասական Ֆեոդիան նմանություններ». «հեշտոցային մի ճագարի բույն և մի ֆալիկ Ալիս, արցունքների ամնիոտիկ ավազան, հիստերիկ մոր կերպարներ և թույլ հոր կերպարներ, գլխատման (կրտում) մեծ բավականություն և արագ նույնության փոփոխություններ»[63]: Նկարագրված որպես «Թենիլի միակ մեծագույն մրցակից», 1951 Ուոլթ Դիսնեյը իր կինոնկարի մեջ ստեղծեց Ալիսի ազդեցիկ մի պատկեր, որն օգնեց ձևավորել Ալիսայի կերպարը փոփ մշակույթում[64]: Չնայած նրան, որ նախկինում Ալիսան պատկերված էր որպես շիկահեր, կապույտ զգեստով, Թոմաս Քրոուելի (1893) կողմից հրատարակված երկու «Ալիս» գրքերի ամերիկյան չարտոնագրված հրատարակության մեջ, հավանաբար, առաջին անգամ, Դիսնեյի պատկերազարդումն ամենաազդեցիկն էր Ալիսայի հայտնի կերպարի ամրապնդման գործում, որպես այդպիսին[65][32][66]: Դիսնեյի «Ալիս» տարբերակը ունի իր տեսողական հիմքը Մերի Բլերի հայեցակարգային գծագրերում և Թենիլի պատկերազարդումներում[32][64]: Թեև կինոնկարը հաջող չէր իր սկզբնական նկարահանման ընթացքում, հետագայում այն հանրաճանաչ դարձավ քոլեջի ուսանողների կողմից, ովքեր թմրանյութերի քողարկված պատմություն[66][67]: 1974թ.-ին «Ալիսը հրաշքների աշխարհում»-ը նորից թողարկվեց Միացյալ Նահանգներում, այս ասոցացիայից դուրս գովազդներով[67]: Թմրամիջոցների ասոցիացիան շարունակում է մնալ որպես «ոչ պաշտոնական» մեկնաբանություն` չնայած ֆիլմի կարգավիճակի` որպես ընտանեկան ընկերական զվարճանք[67]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 4 May was the birthday of Alice Liddell, the child friend of the author.[3]
  2. The evidence is lacking for the hypothesis that either Mary Hilton Badcock or Kate Lemon served as the visual model for Tenniel's Alice.[35]
  3. Notable examples include Mopsa the Fairy (1869) by Jean Ingelow, Davy and the Goblin (1885) by Charles E. Carryl, The Westminster Alice (1900–02) by Saki, and Clara in Blunderland (1902) by Caroline Lewis.[50]

Կատեգորիա:Մանկական գրականության կերպարներ

  1. 1,0 1,1 Gardner, Martin; Lewis Carroll (1998). The Annotated Alice. Random House. էջեր 25–6. ISBN 978-0-517-18920-7.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Brennan, Geraldine (2009). Eccleshare, Julia (ed.). 1001 Children's Books You Must Read Before You Grow Up. New York: Universe Publishing. էջ 411. ISBN 9780789318763.
  3. 3,0 3,1 3,2 Jones, Gladstone, էջ 7
  4. Clark, 1979, էջ 118
  5. 5,0 5,1 5,2 Brooker, 2004
  6. 1832-1898., Carroll, Lewis (2009). Alice's adventures in Wonderland and Through the looking-glass and what Alice found there. Hunt, Peter, 1945-, Tenniel, John, 1820-1914. (New ed.). New York: Oxford University Press. էջ 21. ISBN 9780191571299. OCLC 812193030. {{cite book}}: |last= has numeric name (օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  7. 7,0 7,1 7,2 7,3 Hubbell, George Shelton (April–June 1940). «Triple Alice». The Sewanee Review. Johns Hopkins University Press. 48 (2): 181–5. JSTOR 27535641.
  8. Kelly, Carroll, էջ 11
  9. 9,0 9,1 Warren, Austin (Summer 1980). «Carroll and His Alice Books». The Sewanee Review. Johns Hopkins University Press. 88 (3): 345, 350. JSTOR 27543708.
  10. 10,0 10,1 Rackin, 1991, էջ 14
  11. 11,0 11,1 D'Ambrosio, Michael A. (November 1970). «Alice for Adolescents». The English Journal. National Council of Teachers of English. 59 (8): 1075. JSTOR 813515.
  12. 12,0 12,1 Auerbach, Nina (September 1973). «Alice and Wonderland: A Curious Child». Victorian Studies. Indiana University Press. 17 (1): 37. JSTOR 3826513.
  13. 13,0 13,1 Cohen, 1995, էջ 137
  14. Joyce, James (Fall 1974). «Lolita in Humbertland». Studies in the Novel. Johns Hopkins University Press. 6 (3): 342. JSTOR 29531672.
  15. Kaufman, J.B. (June 1993). «Before Snow White». Film History. Indiana University Press. 5 (2): 158–175. JSTOR 27670718.
  16. Leach, 1999, էջ 163-174
  17. Woolf, 2010, էջ 171-5
  18. Woolf, 2010, էջ 175
  19. 19,0 19,1 Jones, Gladstone, էջ 10
  20. 20,0 20,1 20,2 Carroll, Lewis; Gardner, Martin. «Introduction». Alice's Adventures Under Ground. New York: McGraw-Hill. էջեր v–xi.
  21. Davis, 1972, էջ 10
  22. Clark, 1979, էջ 131
  23. Jones, Gladstone, էջ 74
  24. Stern, Jeffery (1976). «Lewis Carroll the Pre-Raphaelite: 'Fainting in Coils'». In Guilano, Edward (ed.). Lewis Carroll Observed. New York: Clarkson N. Potter, Inc. էջեր 168–175. ISBN 0-517-52497-X.
  25. Woolf, 2010, էջ 168
  26. 26,0 26,1 Woolf, 2010, էջ 269
  27. Jones, Gladstone, էջ 251
  28. 28,0 28,1 Woolf, 2010, էջ 169
  29. Hancher, 1985, էջ 28
  30. 30,0 30,1 Woolf, 2010, էջեր 169-70
  31. 31,0 31,1 31,2 31,3 31,4 Jones, Gladstone, էջ 75
  32. 32,0 32,1 32,2 Vaclavik, Keira (23 March 2015). «Alice in Wonderland: The making of a style icon». The Independent. Վերցված է 18 August 2015-ին.
  33. Hancher, 1985, էջ 20
  34. Hancher, 1985, էջ 104
  35. Hancher, 1985, էջեր 101, 103
  36. Clark, 1979, էջ 135
  37. Clark, 1979, էջ 213
  38. Wakeling, 2014, էջեր 86–7
  39. Carroll, Lewis (1966). Gardner, Martin (ed.). The Nursery 'Alice'. New York: McGraw-Hill. էջեր ix–x, 4.
  40. 40,0 40,1 Wakeling, 2014, էջ 87
  41. 41,0 41,1 Sigler, 2014, էջ xxi
  42. Brooker, 2004, էջ xiv
  43. Robson, Catherine (2001). Men in Wonderland: The Lost Girlhood of the Victorian Gentlemen. Princeton University Press. էջ 137.
  44. McCrum, Robert (20 January 2014). «The 100 best novels: No 18 – Alice's Adventures in Wonderland by Lewis Carroll (1865)». The Guardian. Guardian News and Media Limited. Վերցված է 17 September 2015-ին.
  45. «The Big Read – Top 100 Books». BBC. Վերցված է 19 July 2015-ին.
  46. 46,0 46,1 Brown, Kat (2 March 2015). «Survey reveals 50 books that every child should read by 16». The Telegraph. Վերցված է 19 July 2015-ին.
  47. Ciabattari, Jane (2 April 2015). «The 11 greatest children's books». British Broadcasting Corporation. Վերցված է 19 July 2015-ին.
  48. Delahunty, Andrew; Sheila Dignen (2012). Oxford Dictionary of Reference and Allusion. Oxford, United Kingdom: Oxford University Press. էջ 11.
  49. Sigler, 1997, էջեր xii-xxi
  50. Sigler, 1997, էջեր vii–xix
  51. Sigler, 1997, էջ xvii
  52. Cohen, 1995, էջեր 133-34
  53. Rackin, 1991, էջ 20
  54. Kelly, Carroll, էջ 260, 257
  55. 55,0 55,1 Lurie, Alison (1990). Don't Tell the Grownups: Subversive Children's Literature. Boston: Little, Brown. էջ 7.
  56. Krips, 2004, էջ 7
  57. 57,0 57,1 Kelly, Carroll, էջ 15
  58. Rackin, 1991, էջ 23
  59. Leach, 1999, էջ 79
  60. Woolf, 2010, էջ 142
  61. 61,0 61,1 Leach, 1999, էջ 79-80
  62. Woolf, 2010, էջ 143
  63. Rackin, 1991, էջ 22
  64. 64,0 64,1 Kelly, Carroll, էջ 46
  65. Jaques, Giddens, էջ 126-7
  66. 66,0 66,1 Jaques, Giddens, էջ 208
  67. 67,0 67,1 67,2 Brooker, 2004, էջ 208