Մասնակից:Տաթևիկ Սուքիասյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրվինգը ծնվել է Նյու Հեմփշայր նահանգի Էքզիթեր քաղաքում, Հելեն Ֆրենսեի (ծնունդով Ուինսլոու) և գրող, գործադիր հավաքագրող Ջոն Ուոլաս Բլանթ ավագի որդին է[1][2], սակայն զույգը բաժանվել էր դեռ հղիության ժամանակ[3]: Իրվինգը մեծացել է Էքսետեր քաղաքում խորթ հոր` Քոլին Ֆրենկլին Նյուել Իրվինգի հետ, նա Ֆիլիպս Էքսիթեր ակադեմիայի ֆակուլտետի անդամ էր: Նրա հորեղբայրը նույնպես ֆակուլտետի անդամ էր: Ջոն Իրվինգը ընդգրկված էր Ֆիլիպս Էքսետերի ըմբշամարտի ծրագրում որպես ուսանող ատլետ և մարզիչի օգնական, և ըմբշամարտի առանձնահատկություններն ակնառու են իր գրքերում, պատմվածքներում և կյանքում: Էքսետերում ուսանելու ժամանակ Իրվինգին դասավանդել է հեղինակ և քրիստոնյա աստվածաբան Ֆրեդերիկ Բյոհները, որին նա մեջբերել է «Աղոթք Օուեն Մինիի համար» էպիգրաֆում:

Իրվինգի կենսաբանական հայրը, որին նա երբեք չէր տեսել, օդաչու էր բանակի օդուժում և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ 1943 թվականի հուլիսին գնդակահարվել էր Բիրմայի վրա, բայց ինչ-որ կերպ ողջ էր մնաց: (Միջադեպն ընդգրկված է նրա «Գինետան կանոնները» վեպում:) Իրվինգը հոր հերոսության մասին չգիտեր մինչև 1981 թվականը, երբ նա գրեթե 40 տարեկան էր:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրվինգի կարիերան սկսվել է 26 տարեկան հասակում իր առաջին վեպի՝ «Ազատելով արջերին» (1968) հրատարակությամբ: Վեպը լավ արձագանքների արժանացավ, բայց ընթերցողների լայն շրջանակ չստացավ: 1960-ականների վերջին նա սովորում էր Կուրտ Վոնեգութի հետ Այովայի համալսարանի գրողների աշխատաժողովում[4]: Նմանապես ընդունվել են նաև նրա երկրորդ և երրորդ վեպերը, «Ջրային մեթոդով մարդը» (1972) և «158 ֆունտ ստեռլինգ արժողությամբ հարսանիքը» (1974): 1975 թվականին Իրվինգն ստացել է անգլերենի դոցենտի պաշտոն Մաունթ Հոլիոք քոլեջում[5]:

Հիասթափված լինելով խթանման բացակայությունից, իր վեպերը ստանում են իրենց առաջին հրատարակիչությունից` Ռենդմ Հաուսից, Իրվինգն իր չորրորդ վեպը` «Աշխարհն ըստ Գարփի» (1978) հանձնեց Դաթթոն, որը նրան ավելի ուժեղ շուկայավարման նվիրվածություն էր խոստանում: Վեպը դարձել էր միջազգային բեսթսելլեր և մշակութային ֆենոմեն: Այն 1979 թվականին գեղարվեստական ​​գրքի ազգային մրցանակի եզրափակիչում էր (որը, ի վերջո, բաժին հասավ Թիմ Օ'Բրայանին` «Կաչիատոյին հետևելու համար »)[6], և հաջորդ տարի դրա առաջին թղթային հրատարակությունը շահեց մրցանակը[7]: Հետագայում «Գարփը» նկարահանվել է Ջորջ Ռոյ Հիլլի կողմից, որի գլխավոր դերում Ռոբին Ուիլյամսն էր, իսկ մոր դերում` Գլեն Քլոուզը: Այն ստացել է մի շարք «Օսկար» մրցանակի անվանակարգեր, այդ թվում` Քլոուզ և Ջոն Լիթգոուների անվանակարգերը: Իրվինգը ֆիլմում կարճ մասնակցություն է ունեցել որպես Գարփի ավագ դպրոցի ըմբշամարտի խաղերից մեկում մի պաշտոնյա:

«Աշխարհն ըստ Գարփի» վեպը Պուլիցերի խորհրդատվական խորհրդին առաջարկված երեք գրքերի շարքում էր 1979 թվականին Պուլիտցերի ժյուրիի զեկույցում գեղարվեստական գրականության ​​մրցանակը դիտարկելու համար, չնայած մրցանակը տրվել էր «Ջոն Չիվերի պատմություններին» (1978):

Գարփը Իրվինգը վերածել էր մի անհայտ, ակադեմիական գրական գրողի անունից ընտանեկան անունի, և նրա հաջորդ գրքերը դարձան բեսթսելլերներ: Հաջորդը «Նյու Հեմփշիր հյուրանոցն» էր (1981), որը լավ վաճառվեց ՝ չնայած քննադատների հակասական կարծիքներին: Գարփի նման այս վեպն էլ արագ վերածվել է ֆիլմի, և այս անգամ ռեժիսորն էր Թոնի Ռիչարդսոնը, իսկ դերերում Ջոդի Ֆոսթերը, Ռոբ Լոուն և Բո Բրիջեսն էին: «Ներքին տարածություն» պատմվածք, որը սկզբում տպագրվել է Ֆիքշն ամսագրում 1980 թվականին, հետագայում հայտնվել է 1981 թվականին Օ. Հենրիի մրցանակի պատմվածքների հավաքածուում[8]:

1985 թվականին Իրվինգը հրատարակել է «Գինետան կանոնները»: Մեյնի մանկատանը մի էպիկ դրվագ է, և վեպի գլխավոր թեման աբորտն է: Շատերը զուգահեռներ անցկացրեցին վեպի և Չարլզ Դիքենսի «Օլիվեր Թվիստի» (1838) միջև: Իրվինգի հաջորդ վեպը` «Աղոթք էր Օուեն Մինիի համար» (1989), Նոր Անգլիայի ընտանեկան դրվագ էր կրոնի մասին Նոր Անգլիայի գիշերօթիկ մի դպրոցում և Օնտարիո նահանգի Տորանտո քաղաքում: Վեպի վրա ազդել էր Գյունտեր Գրասսի «Թիթեղյա թմբուկը» (1959), իսկ սյուժեն պարունակում էր հետագա ակնարկներ Նաթանիել Հոթորնի «Կարմիր նամակը» (1850) և Դիքենսի ստեղծագործությունների մասին: «Օուեն Մինիում» Իրվինգը առաջին անգամ ուսումնասիրել էր Վիետնամի պատերազմի հետևանքները, մասնավորապես պարտադիր զորակոչը, որը Իրվինգը խուսափել էր, քանի որ զորակոչի ժամանակ նա ամուսնացած ու հայր էր[9]: «Օուեն Մինին» դարձավ Իրվինգի ամենալավ վաճառվող գիրքը «Գարփից» հետո:

  1. «John Irving». web.archive.org. 2013-05-17. Վերցված է 2020-10-18-ին.
  2. «LONDON SUNDAY TIMES - OBSESSED - 904G-000-014». web.archive.org. 2013-11-05. Վերցված է 2020-10-18-ին.
  3. «Le monde selon John Irving | ARTE». web.archive.org. 2015-04-09. Վերցված է 2020-10-18-ին.
  4. «John Irving remembers the late Kurt Vonnegut». EW.com (անգլերեն). Վերցված է 2020-10-18-ին.
  5. «Profile: John Irving». the Guardian (անգլերեն). 2005-08-12. Վերցված է 2020-10-18-ին.
  6. «National Book Awards 1979». National Book Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-10-18-ին.
  7. «National Book Awards 1980». National Book Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2020-10-18-ին.
  8. «The O. Henry Prize Stories». www.randomhouse.com. Վերցված է 2020-10-18-ին.
  9. «Cooking up a storm: John Irving's latest saga reveals the secrets of». The Independent (անգլերեն). 2009-10-23. Վերցված է 2020-10-18-ին.