Մասնակից:Վերգինե/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերգինե/Ավազարկղ2

Հենրիխ Ֆուլդս (որոշ աղբյուրներում Հենրիխ Ֆոլդս,, անգլ.՝ Henry Faulds, ), շոտլանդացի բժիշկ և գիտնական, իր ներդրումն է ունեցել մատնահետքերի ուսումնասիրության մեջ:

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոլդսը ծնվել է Շոտլանդիայի Բեյթ քաղաքում` պրեսբերիացի ընտանիքում: 13 տարեկանում նա ստիպված է եղել լքել դպրոցը՝ ֆինանսական օգնություն ցույց տալով իր ընտանիքին և տեղափոխվել Գլազգո, որտեղ սկսել է աշխատել: 21 տարեկանում նա սկսեց դասեր տալ Գլազգոյի համալսարանում մաթեմատիկայի, տրամաբանության, լատիներեն, հունարենի և աստվածաբանության բաժիններում: Չորս տարի անց, երբ նա 25 տարեկան էր, Ֆոլդսը որոշեց, որ իր մասնագիտությունը բժշկությունն է և մտավ Անդերսոնի քոլեջ, որից հետո ստացավ բժշկական լիցենզիա և դարձավ Շոտլանդիայի եկեղեցու բժշկական միսիոներ:

1873 թվականի հուլիսին Ֆոլդսը առաջարկ է ստացել Շոտլանդիայի Միացյալ Պրեսբերիայի եկեղեցուց ՝ առաքելություն դեպի Ճապոնիա: Նույն թվականի սեպտեմբերին նա ամուսնանում է Իզաբելլա Ուիլսոնի հետ: Նորապսակները տեղափոխվում են Ճապոնիա:

Կյանքը Ճապոնիայում[խմբագրել | խմբագրել կոդը]

1875 թվականին Ֆոլդսը ստեղծում է հիվանդանոց Տոկիոյի Ցուկիձի շրջանում: Հիվանդանոցում իր աշխատանքից բացի, նա դասախոսություններ է տալիս բժշկական ուսանողներին, ճապոնացի վիրաբույժներին դասավանդում է ֆիզիոլոգիա, Դարվինիզմ և հակասեպտիկ սկզբունքներ: Նաև խորհրդակցում է իշխանությունների հետ տիֆոիդ տապի, խոլերայի, կատաղության կանխարգելման վերաբերյալ: Նա դարձավ առաջին օտարերկրյա բժիշկը, որին թույլ է տրվել դիահերձումներ կատարել: Ֆոլդսը հիմնել է Ճապոնիայում կույրերի համար առաջին հասարակությունը ՝ Ռակուզենկայը, իսկ ավելի ուշ ՝ նաև կույրերի համար նախատեսված դպրոցը:

Նա ոչինչ չէր լսել Հերշելի և նրա իր փորձերի մասին: 1880 թվականին նա Լոնդոնի «Բնություն» ամսագրին նամակ էվ ուղարկել , որտեղ նա գրում է. «1879 թվականին ես ուսումնասիրեցի Ճապոնիայում հայտնաբերված անոթների մի քանի կտորներ և ուշադրություն հրավիրեցի մատնահետքերի վրա, որոնք առաջացել են, ըստ երևույթին, երբ կավը դեռ փափուկ էր: Այդ մատնահետքերի ուսումնասիրությունը ինչ դրդոց, որ նորից վերադառնամ այդ խնդրին »:

Իսկապես, 1879- 1880 թվականներին Ֆոլդսը հավաքեց մատնահետքերի մեծ հավաքածու և ուսումնասիրեց դրանց պապիլյար գծերը: Եղել է դեպք, երբ գողը բարձրացել է Ֆուլդսի տան մոտակայքում սպիտակեցված ցանկապատի վրա: Ֆոլդսին ասացին, որ ցանկապատի վրա ակնհայտորեն երևում են մատնահետքեր: Շուտով հայտնի դարձավ, որ գողը ձերբակալվել է: Ֆոլդսը Ճապոնիայի ոստիկանությանը խնդրեց վերցնել բանտարկյալի մատնահետքերը: Համեմատելով դրանք ցանկապատի վրա տպվածի հետ, նա պարզեց, որ դրանք տարբեր են: Նա եզրակացրեց, որ կալանավորված է այլ անձ: Եվ նա ճիշտ էր: Մի քանի օր անց իրական գողը ձերբակալվեց: Ֆոլդսը այս անգամ նույնպես վերցրեց նրա մատնահետքերը: Նրանք ճշգրտորեն համընկնում էին ցանկապատի վրա տպված նկարների վրա: Սա դատական մատնահետքերի նույնականացման բնորոշ օրինակ էր:

Հիմնական աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «On the Skin-furrows of the Hand» (1880),
  • «Guide to Finger-print Identification» (1905),
  • «Dactylography, or the Study of Finger-prints» (1912),
  • «A Manual of Practical Dactylography» (1923).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Эдмонд Локар. Руководство по криминалистике. — Москва: Юридическое издательство НКЮ СССР, 1941. — С. 544.
  • Юрген Торвальд. Сто лет криминалистики. — Москва: Издательство «Прогресс», 1974. — С. 440.

Կատեգորիա:Բժիշկներ