Մասնակից:Վարդուհի 61/Ավազարկղ Մելիքաշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ավետարանոցի մելիքական ապարանք

Բնակավայրի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավետարանոց, գտնվում է Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանում: Բնակավայրի հայկական անունը Ավետարանոց է, որն ավանդաբար կապվում է երկրամասում քրիստոնեության տարածման հետ: Նախկինում հայերը գյուղը նաև անվանել են Չանախչի։ Գյուղը Ադրբեջանի կողմից պաշտոնապես կոչվում է Չանախչի (ադրբ.՝ Çanaqçı), իսկ Արցախի Հանրապետության կողմից տրված պաշտոնական անվանում՝ Ավետարանոց։ Գտնվում է Քիրս լեռան ստորոտում, որի սահմանային գոտով հոսում է Վարանդա գետի վտակը:

Ավետարանոց համայնքը Արցախի Հանրապետության բացառապես կենտրոնական հատվածում է, Ասկերան քաղաքից այն գտնվում է 40 կմ հեռավորության վրա, իսկ ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 23 կմ հեռավորության վրա: Համայնքը լեռնային է, ունի 2433,58 հա տարածք, որոնցից 894,91 հա-ը անտառային է։

Ավետարանոց գյուղում է եղել Վարանդայի մելիքության նստավայրը, որը միջնադարում շրջապատված է եղել պաշտպանական պարիսպներով: Այսօր էլ որոշ չափով պահպանվել են կառույցների մնացորդներ, այդ թվում նաև՝ նաև, կիսավեր վիճակով կանգուն է Մելիք-Շախնազարյանների պալատը: