Մասնակից:Վալերի2011/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Գալինա Իվանովնա Բեդա (ռուս.՝ Галина Ивановна Беда[1], ), խորհրդային և ռուս նկարիչ-մուլտիպլիկատոր, բեմադրող նկարիչ, ռեժիսոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գալինա Բեդան ծնվել է 1946 թվականի հունիսի 14-ին: 1965 թվականին ավարտել է Սուրիկովի անվան ինստիտուտին կից ՄԱԳԼ-ը:

1972 թվականին ավարտել է ՎԳԻԿ-ի գեղարվեստական ֆակուլտետը (Ալեքսանդրա Սազոնովայի արվեստանոց) և տեղափոխվել «էկրան» ստեղծագործական միավորում՝ «Մուլտտելեֆիլմ» մուլտիպլիկացիայի բաժանմունք: Որպես բեմադրող նկարիչ՝ Գալինա Բեդան համագործակցել է հիմնականում ռեժիսորներ Մարիաննա Նովոգրուդսկայայի, Մայա Բուզինովայի և Իոսիֆ Դոուկշայի հետ։ Մինչև 1988 թվականն այնտեղ աշխատել է որպես բեմադրող նկարիչ, իսկ 1993 թվականից՝ որպես ռեժիսոր։

1994 թվականին Գալինա Բեդան հեռացել է ստուդիայից (մուլտիպլիկացիայի բաժինը լուծարվել է)՝ տեղափոխվելով «Քրիսթմաս Ֆիլմզ» ստուդիա, և 2000-ական թվականներին աշխատել այնտեղ։

Արդեն 2003 թվականին դարձել է «Անիմոս» կինովիդեոստուդիայի ռեժիսոր։ 2004 թվականին նկարահանել է «Երկու եղբայրների ամանորյա արկածը» (ռուս.՝ «Новогоднее приключение двух братьев») մուլտֆիլմը։ Աշխատել է տիկնիկային անիմացիայի և ձայնագրման տեխնիկայում: Մասնակցել է ցուցահանդեսների[1]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրող նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1973 - «Զմրուխտե քաղաքի հրաշագործը»
  • 1974 - «Բարև, մորաքույր Աղվես»
  • 1975 - «Այ թե ինչ ցրվածն է»
  • 1976 - «Լյամզի-Տիրի-Բոնդի, չար կախարդ»
  • 1977 - «Լաթիկըև Ամպը»
  • 1980 - «Կոճակներ և մարդիկ», «Ինչո՞ւ փղերը»
  • 1982 - «Կատվի տունը»
  • 1983 - «Կարապներ»
  • 1984 - «Ուզում եմ Լուսինը»
  • 1985 - «Երկնագույն նետ»
  • 1986 - «Ճագարի բնակարանամուտը»
  • 1987 - «Սպիտակ ձկնկուլ»
  • 1988 - «Տնային ոգին տնային տնտեսուհին»
  • 1991 - «Երաշտահավ, կրակ և պուրակ»
  • 1997 - «Ասա Յուպիտեր»

Նկարիչ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1981 - «Դե, սպասիր» (թողարկում 2-3)
  • 1997 - «Ռուֆ»
  • 1999 - «Եղեգի ձողիկ»[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Նատալյա Եվգենևնա Գոլովանովա (ռուս.՝ Наталия Евгеньевна Голованова, Կոտովշչիկովա, ), ռեժիսոր-մուլտիպլիկատոր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ:

Կեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի ապրիլի 5-ին Սվերդլովսկում:

1968 թվականին ավարտել է ՎԳԻԿ ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1967-2002 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ սկզբում լինելով ռեժիսորի օգնական («Կապույտ թռչուն», «Պարուհին նավի վրա»): Աշխատել է նաև «Տաջիկֆիլմ» և «Կինոստուդիա «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիաներում։ Համագործակցել է նկարիչներ Մաքս Ժերեբչևսկու, Վ. Զույկովի և այլոց հետ։ Մշակել է այսպես կոչված «վիտրաժային վերադրման» տեխնիկան (լուսավորության, նկարահանման և վերադրվածքների պատրաստման հատուկ եղանակ), կիրառել է դետալիզացված ֆոնի փոխարինում շարժվող ցելյուլոիդային վերադրոշմներով։

1990-1996 թվականներին եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի վարչության նախագահ: «Սոյուզմուլտֆիլմ» միավորման» հիմնադիրն է:

Գրել է գեղարվեստական արձակ և հրապարակախոսություն։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վանեչկա» վիպակ
  • «Նաստասյա» վիպակ
  • պատմվածքներ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր (2011 թվականի դեկտեմբերի 2)՝ ռուսական անիմացիայի բնագավառում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր աշխատանքի և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի կապակցությամբ[1],
  • Խիխոնում մանկական և պատանեկան կինոյի XIV ՄԿՓ-ում (Իսպանիա), 1976 թվականին «Աղվեսը և արջը» մուլտֆիլմի համար:

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր
Սցենարիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 195-196.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]