Երկու եղբայրների ամանորյա արկածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երկու եղբայրների ամանորյա արկածը
Տեսակմուլտֆիլմ
Ժանրընտանեկան ֆիլմ և դրամա
ՌեժիսորԳալինա Բեդա
ՍցենարիստԳալինա Բեդա
ՊրոդյուսերՏենգիզ Սեմյոնով
ԵրաժշտությունՍանդոր Կալոշ
Երկիր Ռուսաստան
ԸնկերությունԱնիմոս
Տևողություն18 րոպե
Թվական2004

«Երկու եղբայրների ամանորյա արկածը» (ռուս.՝ «Новогоднее приключение двух братьев»), ռուսական տիկնիկային մուլտֆիլմ՝ ստեղծված 2004 թվականին «Անիմոս» ստուդիայում։ Ռեժիսոր Գալինա Բեդան մուլտֆիլմն ստեղծել է «Ռուսական դասական արվեստը երեխաներին» (ռուս.՝ «Русская классика детям») նախագծի շրջանակներում[1] Եվգենի Շվարցի «Երկու եղբայր» հեքիաթի մոտիվներով։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտառի մեջտեղում գտնվող խրճիթում ապրում էին անտառապահն իր կնոջ ու երկու որդիների հետ, որոնք միշտ վիճում էին։ Ծնողները պատրաստվում են գնալ քաղաք՝ Նոր տարվա համար կոնֆետներ ու խաղալիքներ գնելու։ Մեկնելուց առաջ հայրն ավագ որդուն հանձնարարում է հոգ տանել կրտսեր եղբոր մասին մինչև իրենք կվերադառնան երեկոյան։ Ավագ եղբայրը խոստանում է, սակայն նրա համբերությունը երկար չի տևում։ Կրտսեր եղբայրը նրան խանգարում էր կարդալ հետաքրքիր գիրքը, և ավագը նրան դուրս է անում տնից՝ ասելով. «Հանգիստ թող ինձ»։ Ավագ եղբայրն արթնանում է այն ժամանակ, երբ ժամացույցի զանգը հնչում է ութ անգամ, և լսում է, որ ծնողները վերադառնում են։ Նա վազում է փնտրելու եղբորը, և մի որոշ ժամանակ անց հայտնվում է սառած անտառում, որտեղ ամեն ինչ ծածկված է սառույցով։ Ծառի հետևից դուրս է գալիս սառած մորուքով ու սպիտակ հագուստով մի ծերունի։ Տղան հարցնում է, թե արդյոք նա Ձմեռ պապն է։ Ծերունին պատասխանում է. «Բոլորովին ոչ։ Ես Սառցե պապն եմ, հավերժական սառածության տիրակալը։ Իսկ դա բոլորովին այլ գործ է։ Ես պատվիրել եմ, որ ցուրտը քեզ նվազագույն իսկ վնաս չտա»։ Ծերունին տղային տանում է Սառցե պալատ և ասում, որ նրա կրտսեր եղբայրը փակված է հարևան սրահում, որ իրեն դուր են եկել ավագ եղբոր խոսքերը՝ «Հանգիստ թող ինձ», որոնց ուղեկցությամբ նա եղբորը դուրս է արել։ Սառցե պապը հեռանում է, իսկ տղան փորձում է բացել սառցե դռները, բայց չի կարողանում։ Այդ ժամանակ նա փայտ է բերում ու խարույկ վառում դռների մոտ։ Կրակից տաքանում են սառած թռչունները, սկյուռներն ու նապաստակները։ Նրանք տղային օգնում են բացել սառցե դռները, տաքացնել սռած կրտսեր եղբորը և փախչել զայրացած Սառցե պապից։ Տուն վերադառնալիս եղբայրները տեսնում են, որ ձյունը հալվում է ու ծլում են ձնծաղիկները։ Տանը նրանց սպասում էին ծնողները։

Դերերը հնչյունավորել են[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Իրինա Բելյուշկինա, Յուրի Շերստնյով, Եկատերինա Սեմյոնովա, Մարկ Սալիզմյանով, Վիկտոր Պիունով

Փառատոններ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2005 — Անիմացիոն կինոյի X ռուսական բաց փառատոն Սուզդալում, մասնակցություն մրցութային ծրագրին,
  • 2005 — «Ոսկե դյուցազն» XIV միջազգային կինոֆորում, անիմացիոն մրցույթի ժյուրին մուլտֆիլմին շնորհել է հատուկ մրցանակ և դիպլոմ «Երեխաների մոտ իրենց հարազատի համար պատասխանատվության զգացում դաստիարակելու համար»[2]։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մուլտֆիլմը թողարկվել է DVD-ով «Մուլտֆիլմերի փառատոն։ Թողարկում 2։ Ռուս գրողների հեքիաթներ ու պատմվածքներ» (ռուս.՝ «Фестиваль мультфильмов. Выпуск 2. Сказки и рассказы русских писателей») հավաքածուում «Анимос» ստուդիայի կողմից[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]