Աղվեսն ու արջը (մուլտֆիլմ)
Տեսակ | մուլտֆիլմ |
---|---|
Ռեժիսոր | Նատալյա Գոլովանովա |
Սցենարիստ | Վլադիմիր Դանիլով |
Հնչյունավորում | Լյուսենա Օվչիննիկովա և Ռոման Ֆիլիպով |
Բեմադրող նկարիչ | Մաքս Ժերեբչևսկի |
Երաժշտություն | Բորիս Սավելև |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Երկիր | ԽՍՀՄ |
Ընկերություն | Սոյուզմուլտֆիլմ |
Տևողություն | 539 s |
Թվական | 1975 |
«Աղվեսը և արջը» (ռուս.՝ Лиса и медведь), 1975 թվականի մուլտֆիլմ, որը ստեղծել է ռեժիսոր Նատալյա Կոտովշչիկովան (Գոլովանովա)` ռուսական ժողովրդական հեքիաթի հիման վրա[1]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Արջը ձմռան համար տակառով մեղր էր պահել, բայց նրա մոտ է գալիս աղվեսը և խնդրում մեկ օր ապրել նրա տանը։ Բարի արջը համաձայնվում է։ Գիշերը աղվեսը արթնանում է ու պոչով հարվածում է վառարանին։ Արջը տեղից ցատկում է, իսկ աղվեսը ասում է, որ նրա հետևից են եկել, նա բժշկում է բոլորին, իբր, եկել են կանչում են, քանի որ երեխա է հիվանդացել։ Արջը թողնում է աղվեսին, իսկ աղվեսը թաքուն մի փոքր մեղր է ուտում։ Հաջորդ օրը, արջը իր համար սահնակ է պատրաստում և սահում է ընկած տերեևների վրայով, քանի դեռ չի եկել ձմեռը, իսկ աղվեսը քայլում է արևածաղիկների դաշտում։ Արջը հարցնում է աղվեսին. «Ի՞նչ է երեխայի անունը»։ Աղվեսը պատասխանում է՝ «Վերխուշեչկա»։
Երկրորդ գիշերը աղվեսը նորից ստում է, որ նրա հետևից եկել են, գնում է նկուղ և նորից ուտում է մեղրից։ Հաջորդ օրը, նույնը կրկնվում է, արջը սահում էր բլրից, չնայած դեռ ձմեռ չէր, իսկ աղվեսը քայլում էր արևածաղկի դաշտում։ Արջը կրկին հարցնում է. «Ի՞նչ է երեխայի անունը»։ Աղվեսը պատասխանում է. «Սերյոդոչկա»։
Երրորդ գիշերը նա կրկին ստում է, որ նրա հետևից են եկել, բարձրանում է նկուղ, ուտում է ամբողջ տակառով մեղրը և քնում է տակառի դիմաց։ Առավոտյան արջը չի գտնում աղվեսին տանը և բարձրանում է նկուղ։ Այնտեղ նա տեսնում է աղվեսին, որը քնած էր դատարկ տակառի դիմաց։ «Դե, ի՞նչ կնքահայր։ Ի՞նչ է երեխայի անունը», - հարցնում է արջը։ «Օստատոչեկ», - ասում է քնած աղվեսը՝ արթնանալով և տեսնելով արջին, վեր է թռնում և դուրս ցատնկում պատուհանից։ Խեղճ արջը մոտալուտ ձմռանը մնում է առանց մեղրի[2]։
Ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր | Նատալյա Կոտովշչիկովա |
Սցենարի հեղինակ | Վլադիմիր Դանիլով |
Նկարիչ-դիզայներ | Մաքս Ժերեբչևսկի |
Նկարիչ-անիմատորներ | Վլադիմիր Արբեկով, Գալինա Բարինովա, Յուրի Մեշերյակով, Օլգա Օռլովա, Լև Ռյաբինին |
Օպերատոր | Բորիս Կոտով |
Կոմպոզիտոր | Բորիս Սավելև |
Ձայնային օպերատոր | Բորիս Ֆիլչիկով |
Դերերը կրկնօրինակեցին | Լյուսյենա Օվչիննիկովա, Ռոման Ֆիլիպով |
Մոնտաժող | Ի. Գերասիմովա |
Խմբագիր | Տատյանա Պապորովա |
Նկարների տնօրեն | Ֆեոդոր Իվանով |
Ասիստենտներ | Ն. Նիկոլայևա, Գ. Անդրեևա, Մ. Պոպովա |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Медведь и лиса - русская народная сказка
- ↑ «Лиса и медведь на Мультмире». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մարտի 19-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Лиса и медведь - YouTube
- ↑ Мультфильм лиса и медведь на Аниматор.ру
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Данилов Лиса и медведь. — М.: Всесоюзное бюро пропаганды киноискусства, 1977. — 20 с. — (Фильм-сказка). Книга по мультфильму.