Նատալյա Գոլովանովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Նատալյա Գոլովանովա
Ծննդյան թիվ՝ապրիլի 5, 1942(1942-04-05)[1] (79 տարեկան)
Ծննդավայր՝Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտություն՝կինոռեժիսոր
IMDb։ID 0326646

Նատալյա Եվգենևնա Գոլովանովա (ռուս.՝ Наталия Евгеньевна Голованова, Կոտովշչիկովա, ապրիլի 5, 1942(1942-04-05)[1], Եկատերինբուրգ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռեժիսոր-մուլտիպլիկատոր, Ռուսաստանի կինեմատոգրաֆիստների միության անդամ։

Կեսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1942 թվականի ապրիլի 5-ին Սվերդլովսկում։

1968 թվականին ավարտել է ՎԳԻԿ ռեժիսուրայի ֆակուլտետը։ 1967-2002 թվականներին աշխատել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում՝ սկզբում լինելով ռեժիսորի օգնական («Կապույտ թռչուն», «Պարուհին նավի վրա»)։ Աշխատել է նաև «Տաջիկֆիլմ» և «Կինոստուդիա «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիաներում։ Համագործակցել է նկարիչներ Մաքս Ժերեբչևսկու, Վ. Զույկովի և այլոց հետ։ Մշակել է այսպես կոչված «վիտրաժային վերադրման» տեխնիկան (լուսավորության, նկարահանման և վերադրվածքների պատրաստման հատուկ եղանակ), կիրառել է դետալիզացված ֆոնի փոխարինում շարժվող ցելյուլոիդային վերադրոշմներով։

1990-1996 թվականներին եղել է «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայի վարչության նախագահ։ «Սոյուզմուլտֆիլմ» միավորման» հիմնադիրն է։

Գրել է գեղարվեստական արձակ և հրապարակախոսություն։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Վանեչկա» վիպակ
  • «Նաստասյա» վիպակ
  • պատմվածքներ

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռուսաստանի Դաշնության մշակույթի նախարարության շնորհակալագիր (2011 թվականի դեկտեմբերի 2)՝ ռուսական անիմացիայի բնագավառում ունեցած մեծ ավանդի, երկարամյա բեղմնավոր աշխատանքի և մուլտիպլիկացիոն կինոյի 100-ամյակի կապակցությամբ[2],
  • Խիխոնում մանկական և պատանեկան կինոյի XIV ՄԿՓ-ում (Իսպանիա), 1976 թվականին «Աղվեսը և արջը» մուլտֆիլմի համար։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեժիսոր
Սցենարիստ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сергей Капков Энциклопедия отечественной мультипликации. — М.: Алгоритм, 2006. — 816 с. — 3000 экз. — ISBN 5-9265-0319-4 Стр. 195-196.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]