Մասնակից:Սվետլանա Հովսեփյան/Ավազարկղ 8
Գյուղը տեղակայված է Արցախի Հանրապետության հարավարևմտյան հատվածում՝ Քաշաթաղի շրջանում՝ նախկինում՝ Սյունիքի Բաղք գավառում։ Բնակավայրը տեղաբախշված է Որոտանի միջին հոսանքի ձախափնյա վտակի Խնձորեսկի աջափնյակում։
Գյուղի մոտակայքում պահպանվել են ժայռափոր եկեղեցի, 9-11-րդ դարերի բերդի և աղբյուրների մնացորդներ։
Անդոկաբերդի մոտ են գտնվում նաև քարայրներ, որոնք միջնադարում օգտագործվում էին որպես բնակարաններ և Որոտան գետի վրա Լազարի նշանավոր երկթռիչք կամուրջը։ 25մ երկարությամբ այս կամուրջը կառուցվել է 1867 թվականի Խնձորեսկցի Հովակիմ Լազարյանցի շնորհիվ։ Կամուրջի պատի արձանագրությունները միտումնավոր ավերվել են եկվոր թուրքերի և քրդերի կողմից։ 1900-1902 թվականներին կամուրջը հիմնանորոգվել է Հովակիմ Լազարյանցի որդու՝ Սիմեոն Լազարյանցի կողմից։
Կամրջից 35 կմ ներքև պահպանվում են ջրաղացի ավերակներ։
18-րդ դարի վերջերին և 19-րդ դարի սկզբներին թրքախոս քրդերի ճնշման տակ բնակավայրի հայերը աստիճանաբար հեռացան։ Եկվորները ավերեցին հայկական պատմամշակութային արժեքներ և գյուղն անվանեցին Ալիղուլի-Ուշաղի ։
Երվանդ Լալայանը վկայում է, որ 19-րդ դարի վերջերին գյուղի ժայռափոր եկեղեցին եկվորները գոմ էին դարձրել։
Ադրբեջանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո, Մոսկվայի կենտրոնական բոլշևիկյան իշխանության որոշմամբ տարածքները բռնակցվեցին ԱԽՍՀ-ին։ Անդոկաբերդը 1923 թվականին գտնվում էր ԱԽՍՀ Կարմիր Քուրդիստանի օկրուգի, 1930 թվականին՝ Զանգելանի շրջանի, իսկ 1964 թվականին՝ Կուբաթլուի շրջանի կազմում։
1994 թվականի նոյեմբերի սկզբներին ԱՀ Պաշտպանության բանակի շնորհիվ գյուղը ազատագրվեց և ստացավ Անդոկաբերդ անունը։
2000 թվականին գյուղում հաստատվեցին ՀՀ բնակավայրից մի քանի ընտանիքներ։ Վերոհիշյալ բնակավայրը ընդգրկված է Որոտան համայնքի կազմում։