Մասնակից:Սոֆի Շահնազարյան/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լավագույնն իմ մեջ» (անգլ.՝ The Best of Me), ռեժիսոր Մայքլ Հոֆմանի մելոդրաման՝ հիմնված Նիկոլաս Սփարքսի համանուն վեպի վրա[1]։ Նկարահանվել է 2014 թվականին։ Գլխավոր դերերում հանդես են գալիս Ջեյմս Մարսդենը և Միշել Մոնագանը, Լյուկ Բրեյսին և Լիանա Լիբերատոն։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Նավթագործարանում աշխատող Դոուսոն Քոուլը հրաշքով ողջ է մնում հրդեհի ժամանակ։ Սթափվելուց հետո նա ստանում է նամակ Տակ Հասթելերի հուշերի և գույքի բաժանման մասին։ Հիշողությունը նրան տեղափոխում է անցյալ՝ 21 տարի առաջ:

Դոուսոն Քոուլը և Ամանդա Կոլերը սիրում էին միմյանց դեռ դպրոցից, չնայած նրան, որ պատկանում էին տարբեր սոցիալական խավերում գտնվող ընտանիքների։ Դոուսոնի հայրը՝ քրեական Թոմի Քոուլը, ծեծում էր նրան և չէր թողնում նորմալ սովորել, չնայած լավ առաջադիմություն ունեցող Դոուսոնին անհրաժեշտ էր գնալ քոլեջ։ Նա հերթական վեճից հետո փախչում է հոր տնից։ Նրա տարեց հարևան Տակ Հասթելերը նրան ապաստան է տալիս։ Դոուսոնը և Ամանդան սկսում են հանդիպել, բայց աղջկա հայրը դեմ էր նրանց հարաբերություններին։ Նա Դոուսոնին առաջարկում է գումար, որով նա կարող էր շարունակել ուսումը քոլեջում, բայց Դոուսոնը հրաժարվում է։ Միևնույն ժամանակ Թոմին փորձում էր վերցնել որդուն, և Տակը հարվածում է նրան։ Հաջորդ անգամ նա ծեծում է Տակին, և կատաղած Դոուսոնը փորձում է սպանել հորը։ Բայց կռվի ժամանակ պատահաբար մահացու վիրավորում է իր ընկեր և զարմիկ Բոբիին։ Դատական ​​գործընթացի ժամանակ Դոուսոնը ցուցմունք է տալիս իր հոր դեմ և 8 տարի բանտարկվում: Բանտում հանդիպման ժամանակ Դոուսոնը խնդրում է Ամանդային այլևս չայցելել իրեն: Չորս տարի անց նրան պայմանական վաղաժամկետ ազատ են արձակում, սակայն իր և Ամանդայի ճանապարհները շեղվում են:

Քսանմեկ տարի անց նրանք պատահական հանդիպում են Տակ Հասթելերի հուղարկավորության ժամանակ: Իր կտակի համաձայն՝ Տակը թողնում էր իր տունը Դոուսոնին և Ամանդային: Սկզբում Ամանդան չի ցանկանում մտերմանալ Դոուսոնի հետ, բայց նրանք մնում են մենակ ու հիշում իրենց անցյալը: Դոուսոնը խոստովանում է, որ մինչև հիմա սիրում է Ամանդային, բայց Ամանդան, որը հանուն որդու պահպանում էր հարբեցող ամուսնու հետ ամուսնությունը, դժվարանում է որոշել վերականգնել իր և Դոուսոնի հարաբերությունները, թե ոչ: Այդուհանդերձ, նա չի դիմանում, և նրանք անցկացնում են գիշերը միասին:

Տուն վերադառնալով՝ Ամանդան տեղեկացնում է ամուսնուն, որ պատրաստվում է խզել իրենց ամուսնական կապը, իսկ հետո Դոուսոնին ուղարկում է ձայնային հաղորդագրություն սիրո խոստովանությամբ: Դոուսոնը իմանում է, որ Ահարոնը՝ Բոբբիի որդին, ընկել է իր հոր՝ Թոմիի վատ խմբի մեջ: Նա հանդիպում է իր ծեր հոր և եղբայրների հետ և նրանց տնից Ահարոնին տանում է: Վեճից հետո եղբայրները փորձում են հրել իր մեքենան շարժվող գնացքի ճանապարհին: Դոուսոնը կռվում է եղբայրների հետ, բայց Թոմին ինքնաձիգով կրակում է նրա վրա: Դրան զուգահեռ, Ջարեդը՝ Ամանդայի որդին, վթարի է ենթարկվում և անհայտ դոնորից ստանում սրտի փոխպատվաստում: Միևնույն ժամանակ, Ամանդան իր մորից ստանում է Դոուսոնի մահվան տխուր լուրը: Դեպքից մեկ տարի անց Ամանդայի որդին նրան զանգահարում է քոլեջից և ասում, որ իմացել է, թե ով է դարձել նրա համար դոնոր, և հրաշք կլիներ, եթե նրա մայրը ճանաչի Դոուսոն Քոուլին: Ամանդան երջանկությունից լաց է լինում, ասում է, որ ճանաչում է և անջատում է հեռախոսը: Վերադառնալով Տակ Հասթելերի թողած տուն՝ Ամանդան սեղանի վրա գտնում է Դոուսոնի նամակը՝ սիրո հուզիչ խոստովանությամբ, որը կարդալով հիշում է իրենց վերջին հանդիպումը[2]։

Դերասանական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերասան Դեր
Ջեյմս Մարսդեն Դոուսոն Քոուլ[3]
Միշել Մոնագան Ամանդա Կոլեր[4]
Լյուկ Բրեյսի փոքր Դոուսոն[5]
Լիանա Լիբերատո փոքր Ամանդա[6]
Սեբաստիան Արսելաս Ֆրենկ Ռեյնոլդս[7]
Ջերալդ Մակրեյնի Տակ[7]
Ջոն Թեննի Նարվի Կոլյեր[8]
Կերոլայն Գուդոլ Էվելին
Յան Նելսոն Ջարեդ
Սքայլեր Ֆիսկ Օլդեր Էյպրիլ
Ռոբ Մելլո Թեդ Քոուլ
Հանթեր Բյորկ Էբի Քոուլ
Շոն Բրիջերս Թոմի Քոուլ

Արտադրություն և վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հունիսի 17-ին «Warner Bros.» ընկերությունը ձեռք է բերել Նիկոլաս Սփարքսի «Լավագույնն իմ մեջ» ֆիլմի էկրանավորման իրավունքները[9]: 2012 թվականի մարտի 15-ին հայտարարվել է, որ ստուդիան սցենարը գրելու համար վարձել է Ջեյ Միլս Գուդլոին[10]: Սեպտեմբերի 27-ին հայտնի է դարձել, որ «Warner Bros․»-ը  բանակցությունների վերջին փուլ է եկել Մայքլ Հոֆմանի հետ՝ որպես ռեժիսոր, ինչպես նաև Ուիլ Ֆեթերսի՝ որպես մեկ այլ սցենարիստ, և Դենիզ Դի Նովինի՝ որպես պրոդյուսեր, Սփարքսի հետ միասին[11]: 2013 թվականի հուլիսի 25-ին ֆիլմի վարձույթի իրավունքը ձեռք է բերել «Relativity Media» ընկերությունը[12]: Հոկտեմբերի 22-ին Միշել Մոնագանը նշանակվել է Ամանդա Կոլերի դերի համար, Իսկ Ռայան Կավանան դարձել է ֆիլմի համապրոդյուսեր[4]: Հոկտեմբերի 24-ին հայտարարվել է, որ ֆիլմը վարձույթի կհանվի 2014 թվականի հոկտեմբերի 17-ին[13]:

2014 թվականի հունվարի 9-ին գլխավոր հերոս Դոուսոն Քոուլի դերը առաջարկվել է Ջեյմս Մարսենին՝ Փոլ Ուոքերի մահվան պատճառով, որն ի սկզբանե ընտրվել էր այդ դերի համար[3]: Հունվարի 28-ին Լիանա Լիբերատոն դերասանական կազմին միացել է երիտասարդ Ամանդա Կոլերի դերում[6], իսկ փետրվարի 12-ին Լյուկ Բրեյսին նշանակվել է երիտասարդ Դոուսոն Քոուլի դերում[5]: Մարտի 12-ին Սեբաստիան Արսելուսը և Ջերալդ Մաքրեյնին միացել են ֆիլմի դերասանական կազմին։ Արսելուսը ստանձնել է Ֆրենկ Ռեյնոլդսի՝ Ամանդայի ամուսնու և երեխաների հոր դերը, իսկ Մակրեյնին՝ Տակի դերը, այրի, որը խնամում է երիտասարդ Դոուսոնին և դառնում նրա ընկերն ու հայրը[7]: Մարտի 25-ին Ջոն Տեննին նշանակվել է Հարվի Կոլերի՝ Ամանդայի հոր դերի համար[8]:

Հիմնական նկարահանումները սկսվել են 2014 թվականի մարտի 6-ին Լուիզիանա նահանգի Նոր Օռլեանում և տևել են 42 օր[14][15]՝ մինչև ապրիլի 30-ը և մայիսի 1-ը:[16] Ֆիլմի ամբողջ արտադրությունը, որոշ գնահատականներով, արժեցել է 26 մլն ԱՄՆ դոլար[17]: Հունիսի 27 ին հայտարարվել է, որ ֆիլմի երաժշտությունը գրելու է կոմպոզիտոր Ահարոն Զիգմանը[18]:

Ֆիլմը վարձույթի է թողարկվել 2014 թվականի հոկտեմբերի 15-ին Մեծ Բրիտանիայում, հոկտեմբերի 17-ին՝ ԱՄՆ-ում[13], հոկտեմբերի 30-ին՝ Ավստրալիայում և Նոր Զելանդիայում[19]: Նույն օրը Ռայան Կավանան հայտարարել է, որ «Լավագույնն իմ մեջ» ֆիլմը կրկին նկարահանվելու է Բոլիվուդում «Relativity Media»-ի հետ համաձայնագրից հետո[20]: Նոյեմբերի 13-ին ֆիլմը վարձույթի է թողարկվել Ռուսաստանում[21]:

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարձույթի թողարկվելուց գրեթե անմիջապես հետո ֆիլմը քննադատների կողմից հարձակման է ենթարկվել[22]։ «Rotten Tomatoes» կայքում ֆիլմը 10% վարկանիշ է ստացել՝ 69 միջին գնահատականով[23], իսկ «Metacritic»-ում՝ 29-ը 100%-ից 26 միջին գնահատականով գրախոսությունների հիման վրա[24]։

Սյուզան Վլոժցինան կինոքննադատ Ռոջեր Էբերտի կայքում ասել է, որ ֆիլմը դիտելիս «որոշակի պահի, զուգադիպություններն ու ողբերգական միջադեպերը սկսում են կուտակվել ապշեցուցիչ արագությամբ, և ոչինչ այլևս լուրջ չի կարող ընկալվել»[25]։ «New York Times»-ից Սթիվեն Հոլդենը նշել է, որ «Մարդսենը, որը 41 տարեկանում դեռևս իդեալական կերպար է, ունի կապույտ աչքեր, որոնք վկայում են նրա խորը զգացմունքների մասին», միայն «Մոնգանը չունի այդպիսի փայլ աչքերում, և նրա հուսալի դերասանուհու ոճը դարձել է կոպիտ», միևնույն ժամանակ «սցենարը չհամակարգված է, քանի որ երբ թվում է, թե ֆիլմն ավարտվում է, սկսվում են նոր անհեթեթ իրադարձություններ»[26]։ «Variety»-ից Ջասթին Չանգը նշել է, որ ֆիլմը «գործում է ինչպես երկու ցնցող դերասանների ուսումնասիրություն, որոնք փորձում են հաղթահարել իրենց դերի անհաշտ միջակությունը»[27]։ «The Guardian»-ից Մարկ Կեմոդը նշել է, որ չնայած «ռեժիսորը Մարկ Հոֆմանն է, բայց պրոդյուսեր/գրողը հեղինակ Սփարքսն է, և եթե իր ֆիլմերը նկարված են Նիկ Կասսավետիսի, Լասսե Խալստրյոմի կամ Լուիս Մանդոկիի կողմից, միևնույն է, նրանք միանման են», և «դուք կարող էք անտեսել, բայց ինձ համար մեկ է․ իմ սիրտը ցանկանում է Սփարքսին»[28]:

Քննադատ Գենադի Ուստիյանը նշում է, որ ««Լավագույնն իմ մեջ» մելոդրաման բաժանումից մեկ տարի անց դրսևորվող սիրո պատմություն է, որը նկարահանված է Նիկոլաս Սփարքսի հերթական գրքի հիման վրա, իսկ այդ գրողի աշխարհում բջջային և ինտերնետ չկար ընդհանրապես, հերոսները գրում էին 3 սիրային նամակ մեկ օրվա ընթացքում, իսկ սեքսով զբաղվում էին հագուստով և միայն անձրևի տակ[29], և «Ֆիլմի սյուժեն ընդհանուր բան ունի «Սիրով, Ռոզի»-ի հետ. խոսվում է տասնամյակներ տևած սիրո մասին, որում հերոսները հանդիպում են իրենց հարազատ քաղաքում և հասկանում են, որ առաջին սերն ամենահամառն է, դրանից հնարավոր չէ փախչել։ Արցունքներ են առաջանում այն մտքից, որ ինչ-որ տեղ քայլում է Ջեյմս Մարսդենը, և նա բաժին է հասել մեկ ուրիշին[30]»:

Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի պաշտոնական սաունդթրեքը թողարկվել է 2014 թվականի հոկտեմբերի 7-ին[31]: Այն ձայնագրված է բնօրինակ քանթրի երաժշտություն այնպիսի արվեստագետների կողմից, ինչպիսիք են «Lady Antebellum» խումբը, Հանթեր Հեյսը, Դեվիդ Նեյլը, Քալբի Կեյլատը, Կիպ Մուրը, «Eli Young Band» խումբը, Էրիկ Փեյսլին, «Thompson Square» խումբը, Թոմաս Ռեթը և այլք[31]: «Lady Antebellum»-ի «I did with you» սինգլը թողարկվել է 2014 թվականի սեպտեմբերի 8-ին՝ որպես սաունդթրեքից առաջին գովազդային սինգլ:

Ստեղծագործությունների ցանկը ներկայացված է «Townsquare Mediа»-ի տեղեկություններով[32]

Անվանում Կատարող Տևողություն
«I Did with You» Lady Antebellum 3:15
«Dream Girl» Հանթեր Հեյս 3:39
«Hold On» Շել և Գարետ Դանլոպ 3:26
«In Love Again» Քալբի Կեյլատ 3:31
«The Way Things Go» Թոմաս Ռեթ 4:06
«Borrowed Time» «Thompson Square» 4:12
«Lead Me» Կիպ Մուր 3:50
«Love Is a Liar» Քեյսի Մասգրեյվս 3:15
«Falling for You» Lady Antebellum 3:54
«Rain from Heaven» Էրիկ Փեյսլի 3:58
«All the Way» Դեվիդ Նեյլ 2:56
«Unchanged» Eli Young Band 3:35
«Sweet Jane» Cowboy Junkies 3:27
«Crossroads» Ֆիբի Հոֆման 4:48

Վաճառք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմը Billboard 200-ում զբաղեցրել է 54-րդ հորիզոնականը՝ առաջին շաբաթում վաճառելով 6200 օրինակ[33]:

Դիրք հիթ-շքերթներում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2014) Պիկ դիրքը
ԱՄՆBillboard 200 52
ԱՄՆTop Country Albums (Billboard) 11
ԱՄՆ Top Soundtracks (Billboard) 4

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Лучшее во мне». Министерство культуры РФ. Վերցված է 14 ноября 2014-ին.
  2. «The Best of Me». Tribute Magazine. Վերցված է 14 ноября 2014-ին.
  3. 3,0 3,1 Sneider, Jeff (9 января 2014). «James Marsden in Talks to Replace Paul Walker in Nicholas Sparks' 'The Best of Me'». The Wrap. Վերցված է 14 ноября 2014-ին.
  4. 4,0 4,1 Ford, Rebecca; Kit, Borys (22 октября 2013). «Michelle Monaghan Joins Nicholas Sparks Film 'The Best of Me'». Hollywood Reporter. Վերցված է 14 ноября 2014-ին.
  5. 5,0 5,1 «'The Best Of Me' Adds Luke Bracey». deadline.com. 12 февраля 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  6. 6,0 6,1 «Liana Liberato Joins 'The Best Of Me'». deadline.com. 28 января 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  7. 7,0 7,1 7,2 «'The Best Of Me' Adds 'House Of Cards' Sebastian Arcelus & Gerald McRaney». deadline.com. 12 марта 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  8. 8,0 8,1 «Jon Tenney Joins 'The Best Of Me'». deadline.com. 25 марта 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  9. Fleming Jr, Mike (17 июня 2011). «Warner Bros Buys Nicholas Sparks' Upcoming Romance Novel 'The Best Of Me'». deadline.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
  10. Fleming Jr, Mike (15 марта 2012). «Warner Bros Sets J. Mills Goodloe To Adapt Nicholas Sparks Novel 'The Best Of Me'». deadline.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
  11. Fleming Jr, Mike (27 сентября 2012). «Warner Bros Romancing Director Michael Hoffman For Nicholas Sparks' 'Best Of Me'». deadline.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
  12. Harmanian, Harout (25 июля 2013). «Nicholas Sparks' 'The Best of Me' Goes to Relativity». movieweb.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
  13. 13,0 13,1 «Relativity Sets Nicholas Sparks Adaptation 'The Best Of Me' For Fall 2014». deadline.com. 24 октября 2013. Վերցված է 14 ноября 2014-ին.
  14. Scott, Mike (17 марта 2014). «Filming in New Orleans: Actors sign on for 'American Ultra,' 'Best of Me' and more». nola.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
  15. Le, Sarah (11 февраля 2014). «FILMING IN LOUISIANA IN 2014: DINOSAURS AND ROBOTS». locationshub.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
  16. Chatelain, Kim (29 апреля 2014). «Scenes for "The Best of Me" to be filmed in Covington this week». nola.com. Վերցված է 14 ноября 2014-ին.
  17. «Nicholas Sparks' 'Best of Me' Marks Author's Worst Box-Office Opening Ever». The Wrap. 19 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  18. «Aaron Zigman to Score 'The Best of Me'». filmmusicreporter.com. 27 июня 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  19. «'The Best Of Me' Movie Review: Best And Worst Moments Of The Film». International Business Times. 3 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014-11-11-ին. Վերցված է 14 ноября 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. «Relativity Media's 'The Best of Me' to Get Bollywood Remake (Exclusive)». The Hollywood Reporter. 30 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  21. «Фильм «Лучшее во мне» выходит в прокат при поддержке Радио Romantika». Moskva.FM. 17 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 14 ноября 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. «Почему критики разгромили мелодраму «Лучшее во мне» по роману Николаса Спаркса». 9 ноября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  23. «The Best of Me». Rotten Tomatoes. Flixster. Վերցված է 14 ноября 2014-ին.
  24. «The Best of Me Reviews». Metacritic. CBS Interactive. Վերցված է 14 ноября 2014-ին.
  25. «The Best of Me (2014)». RogerEbert.com. 17 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  26. «'The Best of Me,' an Adaptation of a Nicholas Sparks Novel». New York Times. 16 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  27. «Film Review: 'The Best of Me'». Variety. 16 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  28. «The Best of Me review – young lovers reunite». The Guardian. 19 октября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  29. ««Мамочка», «Новая подружка», «День дурака» и «Лучшее во мне». Геннадий Устиян объясняет, на какие премьеры не надо идти в кино и что смотреть вместо них». Interview. 13 ноября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014-11-27-ին. Վերցված է 14 ноября 2014-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. «Кино недели: много слез и один призрак. Пятничный спойлер от Геннадия Устияна». Lenta.ru. 14 ноября 2014. Վերցված է 14 ноября 2014-ին.
  31. 31,0 31,1 «"The Best Of Me" Soundtrack Tracklist & Cover Art». RoughStock. 8 октября 2014. Արխիվացված է օրիգինալից 2014-09-13-ին. Վերցված է 14 ноября 2014-ին.
  32. Vinson, Christina. «Country Music Featured on 'The Best of Me' Soundtrack». Taste of Country. Townsquare Media. Վերցված է 12 September 2014-ին.
  33. Matt Bjorke (15 октября 2014). «Country Album Chart Recap: October 15, 2014». Roughstock.«10 Country Albums - October 15, 2014 - Google Sheets». Վերցված է 14 ноября 2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]