Մասնակից:Սեփխանյան/գ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հոլիվուդի ոսկեդարը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լովի մահից հետո 1927 թվականին Շենկի ու Մայերի միջև տարաձայնություններ առաջացան Ամերիկայի խոշորագույն ստուդիայի ղեկավարությւնը ստանձնելու համար: Շենկը փորձել էր Լովի ակցիաները վաճառել կինոմագնատ Ուլիամ Ֆոքսին՝ Fox Film Corporation-ի ղեկավարին[1], սակայն Մայերին հաջողվեց չեղյալ համարել գործարքը հակամենաշնորհային գերատեսչության միջոցով: Փաստացի նկարահանումները Կալվեր սիթիում ղեկավարում էին Իրվինգ Թալբերգն ու Հարի Ռոպֆը: Ստուդիայի համր ֆիլմերում փայլում էին Գրետա Գարբոն, Նորմա Շիրերը, Ջոան Քրոուֆորդը: Ձայնային ֆիլմերի դարաշրջանում MGM աստղերի քանակը համալրեցին Կլարկ Գեյբլը, Ջին Հարլոուն, Սփենսեր Թրեյսին:

Թալբերգի ու Մայերի ղեկավարության տակ ստուդիան թողարկում է մոտավորապես հիսուն ֆիլմ մեկ տարում: Ի տարբերություն իրենց մրցակիցների, MGM-ն պարտաճանաչ ձևով վճարում էր իր բաժնետերերի դիվիդենտները: Անգամ Մեծ ճգնաժամի ժամանակ չեղավ գոնե մի տարի, որը ստուդիան ավարտեց վնասով:

Ֆինանասական կայուն վիճակը հնարավորություն էր տալիս MGM-ին ֆինանսավորել տեխնիկական տեսանկյունից բավականին էքպերիմենտալ նախագծեր: Պատմության մեջ հենց MGM-ն է նշվում, որպես առաջինը գունավոր կինոարտադրության անցնող ընկերութուն: 1928 թվականին Մեյերը թողարկում է առաջին լիամետրաժ ձայնային գունավոր ֆիլմը՝ «Վիքինգ»-ը: Սկսած 1938 թվականից ստուդիան տարին երկու տեխնիքալըր ֆիլմ էր թողարկում: Դրանից ամենահաջողվածներն էին 1939 թվականին նկարահանված «Օզ երկրի հրաշագործը» և 1940-ին նկարահանված «Հյուսիսարևմտյան անցումը»:

1930-ականների կեսերին MGM-ն նկարահանեց 19-րդ դարի վեպերի գեղարվեստական էկրանավորումներ: Դրանց ստեղծման աշխատանքներին հետևում էր Դեյվիդ Սելզնիկը՝ Մայերի փեսան[2]: Ավելի ուշ Սելզնիկը հիմնեց իր սեփական ստուդիան, բայց նրա ամենամեծամասշտաբ նախագիծը՝ «Քամուց քշվածները», դուրս եկավ Metro-Goldwyn-Mayer-ի հովանու տակ:

MGM-ի մուլտֆիլմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

MGM-ի ամենահաջողված ստորաբաժանումներից էր մուլտիպիկացիոն բաժինը (1957 թվականի փակումը), որտեղ 1940-ականներին աշխատում էին նկարիչ-մուլտիպիկատորներ Թեքս Էյվրերին (Red Hot Riding Hood, Swing Shift Cinderella, Դրուպի շնիկի մասին ֆիլմեր), Հարման-Այզինգ դուետը (Բարնի արջուկի մասին ֆիլմեր) և Հաննա-Բարբերա դուետը (Թոմի ու Ջերիի մասին մուլտֆիլմերը, որոնցից յոթն արժանացել են «Օսկար»):

Այս ենթաբաժնի պատմությունը սկսվել է 1930 թվականից, երբ Մեյերը հանրահայտ Աբ Այվերսկի մոտ պատվիրում է առաջին տեխնիքալըր մուլտֆիլմի հերոսի ստեղծումը: Այդպես հայտնվեց փոքրիկ գորտ Ֆլիպը, որին շուտով միացավ նաև Վիլլի Վուպերը: Այվերսկի այս կերպարները հանրության մոտ մեծ հաջողություն չունեցան: 1934 թվականին Մեյերին հաջողվեց Լեոն Շլեզինգերից իր կողմը քաշել մուլտիպիկատորներ Հարմանին ու Այզինգին՝ Looney Tunes-ում գործող Բոսկոյի կերպարի հեղինակներին: Շլեզինգերյան Merrie Melodies ցիկլի նմանությամբ թողարկվեց սեփական մանկական նախագիծը՝ Happy Harmonies:

Դորա Շերիի դարաշրջանը[խմբագրել | խմբագրել կոդը]

1948 թվականին Մայերը «նոր Թալբերգի» ազատված աշխատատեղում գործի է վերցնում RKO-ի հույս ներշնչող պրոդյուսեր Դորա Շերիին: Նորընտիր պրոդյուսերը ծապսերը նվազեցնելու նպատակով որոշեց լուծարել ստուդիայի վետերան աշխատակիցների, այդ թվում նաև Ջուդի Գարլանդի աշխատանքային պայմանագրերը: 1951 թվականին այդ քաղաքականության զոհը դարձավ նաև Մեյերը, ով ստիպված լքեց ստուդիան: Նրա ու Շերիի վեճի հիմնական պատճառն այն էր, որ վերջինս նախընտրում էր ավելի «գաղափարական» ժապավեններ` հիմնված հետպատերազմյան իրականության վրա, իսկ Մեյերն առաջվա պես նախապատվությունը տալիս էր մյուզիքլներին ու այլ էսկապիստական ֆանտազիաներին՝ գլամուռային փայլով: 1955 թվականին թոշակի անցավ նաև ստուդիայի երկրորդ հիմնադիր հայրը՝ Նիկոլաս Շենկը:

1950-ականների վերջում հեռուստատեսության տարածման հետ կապված հանդիսատեսի արտահոսք սկսվեց կինոթատրոններից: Ստուդիաների համակարգը օրինապես հավասարվեց մենաշնորհայիններին և պետության ճնշման տակ MGM-ը ստիպված էր հրաժարվել իր սեփական կինոթատրոնների ցանցից: 1957 թվականի դրությամբ ընկերությունն առաջին անգամ վնասներ ունեցավ: Հաջորդ տարի բաժնետերերին վերջապես հաջողվեց հեռացնել Դորա Շերիին: Միաժամանակ լուծարվեցին նաև ընկերության մնացած վետերանների պայմանագրերը: Անեկամտաբերության պատճառով փակվեց անիմացիոն ենթաբաժանմունքը: Այս ժամանակահատվածից էլ սկսվեց МGM-ի աստիճանաբար ու անվերադարձ կործանումը, ինչը փոքրացրեց նրա մասնաբաժինը ազգային կինոշուկայում:

Դորա Շերիի ժամանակ ընկերությունը սովորեց շահույթ ստանալ հեռուստատեսային բում առաջացնելու շնորհիվ: 1956 թվականի նոյեմբերին «Օզ երկրի հրաշագործն» առաջին անգամ ցուցադրվեց հեռուստատեսությամբ, ընդ որում՝ ֆանտաստիկ վարկանիշով: Շուտով պարզ դարձավ, որ MGM-ի դասական դարձած ֆիլմերի ցուցադրությունը հեռուստատեսությամբ կարող է ապահովել նոր ֆիլմերի կինոպռոկատից ոչ պակաս շահույթ

Սնանկացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Քըրքորյանից հետո լեգենդար ստուդիային փորձեցին նոր կյանք ներշնչել Թեդ Թըրները (տերը 1986 էվականից) և Ջանկառլո Պարետտին (1990-ից): Դեռևս Քըրքորյանի օրոք տեղի ունեցավ MGM-ի ու մեկ այլ դասական դարձած ստուդիայի՝ United Artists-ի միավորումը, որի գլխավոր գանձերն էին համաշխարհային շեդեվրի իրավունքն ու Բոնդիանան: 1997 թվականին 573 մլն դոլարով գնվեցին Orion Pictures, Samuel Goldwyn Company և Motion Picture Corporation of America ընկերությունների ֆիլմերի կատալոգների իրավունքները:

2005 թվականին MGM-ի ղեկավարությունն անցավ Sony Pictures-ին: Այդ ժամանակվանից ստուդիան փաստացի դարձավ Columbia Pictures-ի արբանյակը, «մարգարիտ» Sony-ի թագի վրա:

2010 թվականի նոյեմբերին MGM-ն իրեն սնանկ ճանաչեց 4 միլիարդ դոլար պարտքով[3]: Սակայն, արդեն դեկտեմբերի 20-ին MGM-ը հայտարարեց, որ դուրս է գալիս սնանկությունից և անգամ Columbiа-ի հետ հրապարակում է «Իմ ընկերը կենդանաբանական այգուց» ֆիլմը:

MGM-ի ապրանքապիտակի ներքո Sony-ն շարունակում է Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմեր թողարկել: Այսպես, «007: «Սքայֆոլ»-ի կոորդինատները» (2012) ֆիլմը վարձույթից մոտավորապես 1 միլիարդ դոլլար շահույթ է ունենում, ինչը դառնում է ստուդիայի ամբողջ պատմության լավագույն արդյունքը (եթե աչք փակենք ինֆլյացիայի վրա):

Խորհրդանիշեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանաբան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինոստուդիայի պաշտոնական նշանաբանը՝ "Ars Gratia Artis", լատիներեն արտահայտություն է, որը նշանակում է «Արվեստ՝ հանուն արվեստի»[4][5][6][7]: Այն ընտրել է Հովարդ Դայըրցը՝ ընկերության գլխավոր թղթակիցը[7][8][9]:

Լոգոտիպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընկերության լոգոտիպը պատկերում է ֆիլմաժապավենի շրջանակի միջից մռնչացող առյուծի, իսկ ներքևում գրված է ընկերության նշանաբանը: Լոգոտիպը, որում Լեո առյուծն է, ստեղծել է Հովարդ Դայըրցը 1916 թվականին՝ Goldwyn Pictures-ի համար, իսկ ավելի ուշ՝ 1924 թվականին, թարմացրել է MGM-ի օգտագործման համար[7][10][11]: Դայըթսը ստեղծել է լոգոտիպը հիմք ընդունելով իր ալմա-մաթըրի թալիսմանը՝ Կոլումբիայի համալսարանի առյուծը[7][9][12][13]: Լոգոտիպի Լեո առյուծն ի սկզբանե լուռ էր, նրա մռնչոցի ձայնն առաջին անգամ ավելացվել է 1928 թվականի օգոստոսին[6]: 1930-ական ու 1940-ական թվականներին ստուդիոն հռչակեց, որ իրենց ֆիլմերում "ավելի շատ աստեղեր կան, քան երկնքում", ինչի հիմքը մեծ թվով կինոաստղերի պայմանագրերն էին ընկերության հետ[11][14][15][16]: Այս երկրորդ նշանաբանը ևս Դայըթսի մտահղացումն էր[17][18][19][20] և առաջին անգամ օգտագործվեց 1932 թվականին[21]:

  1. Háy, Peter (1991). MGM: When the Lion Roars. Turner Publications. ISBN 978-1-878685-04-9.
  2. International Directory of Company Histories, Volume 25. Detroit: St. James Press. 1999. ISBN 9781558623675. Վերցված է 13 February 2015-ին.
  3. «Metro Goldwyn Mayer объявила себя банкротом». Lenta.ru. 2010-11-5. Արխիվացված է օրիգինալից 2013-02-11-ին. Վերցված է 2013-2-5-ին.
  4. Welsh, James M.; Cahir, Linda Costanzo (2006). Literature Into film: Theory and Practical Approaches. Jefferson (N.C.): McFarland. ISBN 0-7864-2597-0. (անգլ.)
  5. Naremore, James; Brantlinger, Patrick (1991). Modernity and Mass Culture ([Nachdr.]. ed.). Bloomington: Indiana University Press. ISBN 0-253-20627-8.(անգլ.)
  6. 6,0 6,1 Wayne, Jane Ellen (2004). The Golden Girls of MGM: Greta Garbo, Joan Crawford, Lana Turner, Judy Garland, Ava Gardner, Grace Kelly, and Others (Reprint ed.). New York: Carroll & Graf. ISBN 0-7867-1303-8.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Corey, Melinda; Ochoa, George; Berliner, Barbara (1990). The Book of Answers: the New York Public Library Telephone Reference Service's Most Unusual and Entertaining Questions (1st Fireside ed.). New York: Simon & Schuster. ISBN 0-671-76192-7.(անգլ.)
  8. Sheed, Wilfrid (2008). The house that George Built: With a Little Help from Irving, Cole, and a Crew of About Fifty (1st pbk. ed.). New York: Random House. ISBN 0-8129-7018-7.(անգլ.)
  9. 9,0 9,1 Silvester, Christopher (1998). The Grove Book of Hollywood (1st Grove Press pbk. ed.). New York: Grove Press. ISBN 0-8021-3878-0.(անգլ.)
  10. Flexner, Stuart Berg (1982). Listening to America: An Illustrated History of Words and Phrases From Our Lively and Splendid Past (1st Touchstone ed.). New York: Simon and Schuster. ISBN 0-671-24895-2. (անգլ.)
  11. 11,0 11,1 Crabb, Kelly Charles (2005). The Movie Business: The Definitive Guide to the Legal and Financial Secrets of Getting Your Movie. New York: Simon & Schuster. ISBN 0-7432-6492-4. (անգլ.)
  12. Fordin, Hugh (1996). M-G-M's Greatest Musicals: The Arthur Freed Unit (1. Da Capo Press ed., unabridged republ. of the ed. New York 1975. ed.). New York: Da Capo Press. ISBN 0-306-80730-0.(անգլ.)
  13. Stillman, William; Scarfone, Jay (2004). The Wizardry of Oz: The Artistry and Magic of the 1939 M-G-M Classic (Rev. and expanded ed.). New York: Wayne State U.P. ISBN 1-55783-624-8.(անգլ.)
  14. Doherty, Thomas (1999). Pre-Code Hollywood: Sex, Immorality, and Insurrection in American Cinema, 1930–1934. New York: Columbia university press. ISBN 0-231-11095-2. (անգլ.)
  15. Hark, ed. by Ina Rae (2007). American Cinema of the 1930s: Themes and Variations ([Online-Ausg.]. ed.). New Brunswick, NJ [u.a.]: Rutgers Univ. Press. ISBN 0-8135-4082-8. {{cite book}}: |first1= has generic name (օգնություն) (անգլ.)
  16. Pitt, Leonard; Pitt, Dale (2000). Los Angeles A to Z: An Encyclopedia of the City and County (New ed.). Berkeley, Calif.: University of California Press. ISBN 0-520-20530-8. (անգլ.)
  17. Dardis, Tom (1988). Keaton, the Man Who Wouldn't Lie Down (1st Limelight ed.). New York: Limelight Editions. ISBN 0-87910-117-2. (անգլ.)
  18. Walker, Alexander (2001). Elizabeth (1st Grove Press pbk. ed.). New York: Grove Press. ISBN 0-8021-3769-5. (անգլ.)
  19. Fleming, E.J. (2005). The Fixers: Eddie Mannix, Howard Strickling, and the MGM Publicity Machine. Jefferson, N.C.: McFarland & Co. ISBN 0-7864-2027-8. (անգլ.)
  20. Dietz, Howard (1974). Dancing in the Dark with Howard Dietz [uncorrected page proof]. [New York]: Quadrangle / The New York Times Book Co. ISBN 0-8129-0439-7. (անգլ.)
  21. Carey, Gary (1982). All the Stars in Heaven: Louis B. Mayer's MGM (1st ed.). London: Robson Books. ISBN 0-525-05245-3. (անգլ.)