Մասնակից:Սավադյան Միլենա/Ռոսկո Լի Բրաուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սավադյան Միլենա/Ռոսկո Լի Բրաուն
Ծնվել է1922 թվականի մայիսի 2-ին
ԾննդավայրՎուդբերի, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել է2007 թվականի ապրիլի 11-ին
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ՔաղաքացիությունԱՄՆ
Մասնագիտությունդերասան

Ռոսկո Լի Բրաուն(անգլ.՝ Roscoe Lee Browne, ), ամերիկյան թատրոնի դերասան, կինոյի և հեռուստատեսության հնչյունավորող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսկո Լի Բրաունը ծնվել է 1922 թվականի մայիսի 2-ին Վուդբերիում, բապտիստների ընտանիքում։ Ռոսկոյի հայրը Սիլվանուս Ս․ Բրաունն էր իսկ մայրը Լավին։ Ռոսկոն ընտանիքի չորրորդ որդին էր։

Բրաունը մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին 92-ի հետևակային դիվիզիայի կազմում։

1946 թվականին ավարտել է Լինկոնի համալսարանը։ Դրանից հետո ակտիվ շարունակել է իր կրթությունը, ավարտել է Վերմոնտի Միդլբերի քոլեջը, Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանը և Իտալիայի Ֆլորենցիայի համալսարանը։ 1949 թվականին հաղթել է Amateur Athletic Union ազգային չեմպիոնատում, 1000 յարդ (914,4 մ) վազքում։ 1946-1952-ական թվականները պարբերաբար դասավանդում էր պատմահամեմատական գրականություն անգլերեն և ֆրանսերեն լեզուներով։ Մի քանի տարի զբաղվել է Schenley Import Corporation-ի գինու վաճառքով, իսկ 1956 թվականին հայտնել է, որ թողել է իր աշխատանքը և դարձել է պրոֆեսիոնալ դերասան։

1960 թվականին առաջնելույթ է կատարել «Հուլիոս Կեսար» ներկայացմամբ, իսկ արդեն հաջորդ տարի առաջին անգամ հայտնվել է մեծ էկրանին, «Կապավոր» ֆիլմում։ Հնչեղ և գեղեցիկ բարիտոնի տերը Ռոսկո Լի Բրաունը[1] դարձավ պահանջված հնչյունավորման դերասան։ 1968-1969-ական թվականները աշխատել է WWFS ռադիոկայանում գիշերային դիջեյ։ 1968 թվականին ձայնագրել է Music and Gibran ռադիոծրագիրը։


Ռոսկո Լի Բրաունը մահացել է 2007 թվականի ապրիլի 11-ին Լոս Անջելեսում, չապրելով մինչև իր ծննդյան 85-րդ տարեդարձը[2]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1976 — Էմմի մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն դերասան կատակերգական և դրամատիկական սերիալում» «Բարնի Միլեր» սերիալի դերակատարման համար — անվանակարգ։
  • 1986 — Փրայմ-թայմ «Էմմի» մրցանակ «Լավագույն հրավիրված դերասան կատակերգական սերիալում» կատեգորիայում «Կոսբի շոու» սերիալի դերակատարման համար — հաղթանակ
  • 1988NAACP Image Award «Լավագույն գլխավոր դեր կատակերգական սերիալում» կատեգորիայում «Կոսբի շոու» սերիալի դերակատարման համար — հաղթանակ։
  • 1989 — Օճառային օպերաների դայջեսթ «Նշանավոր ոճրագործ» կատեգորիայում «Ֆելկոն խաչ» սերիալում դերակատարման համար — անվանակարգ։
  • 1995 — «Էմմի» մրցանակ «Լավագույն դեր անիմացիոն ծրագրերում» «Մարդ-սարդ» մուլտֆիլմի դերակատարման համար — անվանակարգ։

Տարբեր ֆիլմոգրաֆիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսկո Լի Բրաունը իր 45 տարվա կինոկարիերայում խաղացել է 120 ֆիլմերում և սերիալներում։

Մեծ էկրան[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1961 — Կապ պահպանող / The Connection — Ջ. Ջ. Բյորդեն
  • 1964 — Սև ինչպես ես / Black Like Me — Քրիստոֆեռ
  • 1967 — Խեղկատակները / The Comedians — Փոքր Պիեռ
  • 1969 — Տոպազ / Topaz — Ֆիլիպ Դյուբուա
  • 1970 — Լ. Բ. Ջոնսի ազատագրումը / The Liberation of L.B. Jones — Л. Б. Джонс
  • 1972 — Կովբոյ / The Cowboys — Ջեբեդայա Նայտլինջեր
  • 1973 — Ըմբիշ / The World's Greatest Athlete — Գազենգա, հոգևոր առաջնորդ
  • 1973 — Super Fly T.N.T — բժիշկ Լամին Սոնկո
  • 1974 — Շաբաթական գիշեր քաղաքի ծայրում / Uptown Saturday Night — կոնգրեսմեն
  • 1976 — Լոգանի վազքը / Logan's Run — բռնցքամարտ
  • 1977Twilight's Last Gleaming — Ջեյմս Ֆորեստ
  • 1986Legal Eagles — դատավոր Դոկինս
  • 1986Jumpin' Jack Flash — Արչեր Լինկոլն
  • 1990Moon 44 — Գալակտիկա միության նախագահ
  • 1992The Mambo Kings — Ֆերնանդո Պերես
  • 1992Eddie Presley — Դոկ
  • 1993Naked in New York — պարոն Ռիդ
  • 1995Babe — կադրում պատմող
  • 1996Dear God — Իդրիս Աբրախամ
  • 1996Forest Warrior — Կլովիս Մեդիսոն
  • 1998Judas Kiss — Բլիկեր շեֆ
  • 1998 — 'Babe: Pig in the City խոսք կադրից դուրս
  • 2006Garfield: A Tail of Two Kitties — խոսք կադրից դուրս
  • 2007Epic Movie — խոսք կադրից դուրս

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1972, 1973 — Բոլորը ընտանիքում / All in the Family — տարբեր դերեր
  • 1975 — Բարնի Միլեր / Barney Miller — Չարլի Ջեֆերս
  • 1978 — King — Ֆիլիպ Հարիսոն
  • 1980—1981 — Օճառ / Soap — Սոնդերս
  • 1985 — Տիեզերք / Space — Ֆարկար
  • 1986, 1987 — Կոսբի շոու / The Cosby Show — բժիշկ Բարնաբուս Ֆոստեր
  • 1988 — Ֆելկոն խաչ / Falcon Crest — Ռոզմոնտ
  • 1988, 1991, 1992 — Ուրիշ աշխարհ / A Different World — բժիշկ Բարնաբուս Ֆոստեր
  • 1992, 2003 — Օրենք և կարգ / Law & Order — տարբեր դերեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lane, Hamlisch among Theater Hall of Fame inductees на сайте post-gazette.com, 28 января 2009
  2. Roscoe Lee Browne, 81, Actor of Stage and Screen, Dies на сайте nytimes.com, 12 апреля 2007

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]