Մասնակից:ՍԵՐԳԵՅ/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դելիո Ռոսսի (իտալ.՝ Delio Rossi, ), իտալացի ֆուտբոլային մարզիչ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դելիո Ռոսսին իր կարիերան սկսել է «Ֆորլիմպոպոլի» ակումբում, իսկ հետո խաղացել է «Կատտոլիկում»։ 1981-1987թթ․ Ռոսսին խաղացել է Սերիա B-ի «Ֆոջա» ակումբում, որի կազմում մասնակցել է 151 հանդիպման և խփել է 4 գոլ[1]։ Դրանից հետո հանդես է եկել Սերիա C2-ի ակումբներ՝ «Վիզ Պեզարոյի» և «Անդրիայի» կազմերում։

Ռոսսին իր մարզչական կարիերան սկսել է մարզելով Պրոմոցիոնե սիրողական առաջնության «Տորեմաջորե» ակումբը, հետո աշխատել է «Ֆոջիի» երիտասարդական թիմի հետ։ 1993 թվականին Ռոսսին գլխավորեց Սերիա C1-ում հանդես եկող «Սալերնիտանային», վերջինիս հետ առաջնությունում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ այդպես ակումբին ընձեռելով Սերիա B-ի ուղեգիր։ Հաջորդ մրցաշրջանում «Սալերնիտանան» մինչև վերջին տուրը համարվում էր Սերիա A-ում հայտնվելու գլխավոր հավակնորդներից մեկը, սակայն «Ատալանտայից» 1։2 հաշվով կրած պարտությունը զրկեց նրանց այդ հնարավորությունից։ 1995 թվականի հուլիսին Ռոսսին գլխավորել է «Ֆոջան», որտեղ անցկացրել է 1 մրցաշրջան։ Դրանից հետո Դելիոն գլխավորել է «Պեսկարան» որի հետ Սերիա B-ում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

1997 թվականին Ռոսսին կրկին գլխավորել է «Սալերնիտանան», որի հետ նվաճել է Սերիա A-ի ուղեգիր, դրա հետ մեկտեղ այդ ժամանակահատվածի համար սահմանել է ռեկորդ Սերիա B-ում հավաքած միավորների քանակով, որի համար ստացել է «մարգարե» մականունը[2]։ Քիչ հետո ակումբի նախագահ Անյելլո Ալիբերտին կրկնակի անգամ ակումբից հեռացրել է Ռոսսիին որը, չնայած դրան, մնում էր երկրպագուների սիրելին։ 1999 թվականին Ռոսսին գլխավորել է «Ջենոան», որի հետ Սերիա B-ում զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, իսկ հետո կրկնակի անգամ «Պեսկարային», որը 2001 թվականին հայտնվել է Սերիա C1-ում։

Ես ո՛չ բժիշկ եմ, ո՛չ դեղագործ և ո՛չ էլ հրաշագործ։ Ես պարզապես մարզիչ եմ, որը խաղացողներից պահանջում է պայքարել՝ պաշտպանելով ակումբի պատիվը։ Ինձ հարկավոր է պայքարող ակումբ․ չպայքարող խաղացողները դատապարտված են պարտության[3]։
Դելիո Ռոսսին 2011 թվականին

2002 թվականի հունվարին Ռոսսին փոխարինել է Ալբերտո Կավազինային «Լեչչեյի» գլխավոր մարզչի պաշտոնում, սակայն մրցաշրջանի արդյունքներով ակումբը ուղևորվել է Սերիա B։ 2002-03 մրցաշրջանում Ռոսսին օգնեց իր թիմին վերադառնալ իտալական բարձրագույն առաջնություն, իսկ հաջորդ մրցաշրջանում՝ Սերիա A-ում զբաղեցնել 10-րդ հորիզոնականը։ 2004-05 մրցաշրջանում 15-րդ տուրից հետո Ռոսսին գլխավորել է «Ատալանտան» և փրկել է ակումբին Սերիա B ուղևորվելուց։

2005 թվականի ամռանը նշանակվել է «Լացիոյի» գլխավոր մարզիչ[4]։ Ակումբի հետ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը, սակայն Կալչիոպոլիի պատճառով, ակումբը զրկվել է 30 միավորից։ 2006 թվականի մարտի 10-ին Ռոսսին վերակնքել է պայմանագիրը Լացիոյի հետ մինչև 2009 թվականի հունիսի 30-ը[5]։ Կալչիոպոլիի պատճառով ակումբը 2006-07 մրցաշրջանը սկսել է -11 միավորով, որը հետո քչացվել մինչև -3-ի։ Չնայած դրան թիմը իրեն դրսևորել է լավագույնս և զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը, ինչպես նաև «Ռոմայի» դեմ կայացած դերբիում տարել է համոզիչ հաղթանակ (3։0) որից հետո բոլոր խաղացողները և մարզիչները լողացել են Ջանիկոլո շատրվանում[6]։ Հաջորդ մրցաշրջանում թիմին հետապնդել են վնասվածքները, ինչպես նաև հոգնածությունը՝ Չեմպիոնների լիգայում հանդես գալու պատճառով։ Արդյունքում թիմը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը։ Շշուկներ էին տարածվել մարզչին հեռացնելու վերաբերյալ, սակայն հռոմեական ակումբի նախագահ Լոտիտոն՝ Ռոսսիին տվել է ևս 1 տարի ժամանակ։ Այդ 1 տարվա ընթացքում թիմը նվաճել է երկար սպասված իրենց առաջին տիտղոսը՝ Իտալիայի գավաթը, որին տիրանալու համար պայքարից դուրս է թողել այնպիսի ակումբների, ինչպիսիք են՝ «Յուվենտուսը» և «Միլանը»։ 2009 թվականի հունիսի 3-ին հայտարարվել է որ Ռոսսին այլևս չի զբաղեցնելու «Լացիոյի» գլխավոր մարզչի պաշտոնը[7]։

2009 թվականի նոյեմբերի 23-ին Ռոսսին Վալտեր Ձենգային փոխարինել է «Պալերմոյին» գլխավոր մարզչի պաշտոնում՝ կնքելով 2 տարվա պայմանագիր[8]։ Ռոսսին թիմ է հրավիրել այն աշխատակազմին, որն իր հետ է եղել «Լացիոյում» (մարզչի օգնական՝ Ֆեդելե Լիմոնեին, ֆիզպատրաստվածության մարզիչ՝ Վալտեր Վիոյին և դարպասապահների մարզիչ՝ Մարիո Պարադիզիին)[9]։

2011 թվականի փետրվարի 27-ին «Պալերմոն»՝ Ռոսսիի գլխավորությամբ «Ուդինեզեյից» կրել է 0։7 հաշվով ստորացուցիչ պարտություն․ մարզիչը ողջ պատասխանատվությունը իր վրա է վերցրել[10]։ 2011 թվականի հունիսի 1-ին պայմանագրի ժամկետի լրանալուն պես Ռոսսին լքել է «Պալերմոն»[11]։

2011 թվականի նոյեմբերի 7-ին պայմանագիր է կնքել «Ֆիորենտինայի» հետ մինչև 2013 թվականի ամառ[12][13]։

2012 թվականի մայիսի 2-ին «Նովարայի» դեմ կայացած հանդիպման 32-րդ րոպեին 0։2 հաշվի ժամանակ հարձակվել է «մանուշակների» կիսապաշտպան Ադեմ Լյայիչի վրա, որը սարկազմով ծափահարել էր մարզչին՝ վաղաժամ փոխարինման համար[14]։ Խաղից հետո «Ֆիորենտինայի» նախագահ՝ Անդրեա Դելլա Վալլեն որոշում է ընդունում Ռոսսիին հեռացնել ակումբից[15]։ Ինքը՝ Ռոսսին ասել է «Փոխարինումից հետո պահեստայինների նստարանին մոտենալիս Լյայիչը ասել է «Կեցցես, մաեստրո։ Դու իսկապես ֆենոմեն ես»։ Ես ասել եմ նրան որ այլևս չհամարձակվի իրեն այդպես դրսևորել, ինչին Լյայիչը պատասխանել է սերբերենով։ Ես իմ ողջ կարիերայի ընթացքում աշխատել եմ շատ սերբ ֆուտբոլիստների հետ, այդպիսով ես շատ լավ եմ հասկանում այդ խոսքերի իմաստը։ Նա ասել էր որ ես վերադառնամ այնտեղ որտեղից որ լույս աշխարհ եմ եկել։ Այդ խոսքերից հետո ես կորցրի ինքնատիրապետումս»[16]։

Ըստ «Ֆիորենտինայի» խաղացող Վալոն Բեհրամիի Ռոսսին ստել է․ «Լյայիչը երդվել է, որ չի ասել այն խոսքերը, որոնք նշել էր Դելիո Ռոսսին։ Բացի այդ, այն մարդիկ որոնք այդ ժամանակ գտնվում էին պահեստայինների նստարանին ոչինչ չեն լսել։ Մարզիչը չպետք է ստեր»[17]։ Ինքը՝ մարզիչը որակազրկվել է 3 ամսով[18]։

2012 թվականի դեկտեմբերի 17-ին Ռոսսին գլխավորել է «Սամպդորիան» փոխարինելով՝ Չիրո Ֆերրարային[19]։ 2012 թվականի փետրվարի 10-ին Սերիա A-ի 24-րդ տուրի «Ռոմայի» դեմ հանդիպման ժամանակ հեռացվել է խաղադաշտից՝ Նիկոլաս Բուրդիսսոյի հասցեին անպարկեշտ ժեշտ ցույց տալու համար[20]։ 2 հանդիպում որակազրկվելուց հետո ներողություն է խնդրել խաղացողից[21]։ 2012 թվականի մայիսի 15-ին «Սամպդորիան» երկարաձգեց պայամանագիրը մարզչի հետ[22], սակայն արդեն հաջորդ մրցաշրջանի ամենասկզբից թիմը աչքի է ընկել վատ արդյունավետությամբ, ինչը դժգոհություն է առաջացրել երկրպագուների շրջանում, որից հետո Դելիո Ռոսսին իր ողջ անձնակազմի հետ հեռացվել է ակումբից[23][24]։

2015 թվականի մայիսի 4-ին Ռոսսին նշանակվել է «Բոլոնիայի» գլխավոր մարզիչ՝ փոխարինելով Դիեգո Լոպեսին[25]։ Պայմանագիրը նախատասված էր մինչև 2015 թվականի հունիսի 30[26][27]։ 2014-15 մրցաշրջանում Ռոսսիի գլխավորությամբ «Բոլոնիան» Սերիա B-ում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը և «Պեսկարայի» դեմ փլեյ օֆֆի արդյունքներով (0։0 դրսում[28] և 1։1 տանը[29]) նվաճել է Սերիա A-ի ուղեգիր։ 2015 թվականի հոկտեմբերի 28-ին Սերիա A-ի 10-րդ տուրի «Ինտերի» դեմ կայացած տնային հանդիպումից հետո (0։1) հեռացվել է գլխավոր մարզչի պաշտոնից[30]։

2017 թվականի օգոստոսի 4-ին նշանակվել է բուլղարական «Լեվսկի» ակումբի գլխավոր մարզիչ[31][32]։

2019 թվականի ապրիլի 24-ին նշանակվել է Սերիա B-ում հանդես եկող «Պալերմոյի» կազմում։ Պայմանագիրը նախատեսված էր մինչև 2019 թվականի հունիսի 30-ը[33]։

2020 թվականի նոյեմբերի 29-ին նշանակվել է «Ասկոլիի» գլխավոր մազիչ[34]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոսսին ունի երեք զավակ՝ Դարիոն (Վալտեր Սաբատինիի «Պալերմոյում» աշխատում է որպես տնօրեն)[35] և երկու դուստրերը՝ Գրետան («Միսս Իտալիա 2007»[36][37][38]) և Դեբորան։

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Alfieri». Արխիվացված է օրիգինալից 2006-05-15-ին. Վերցված է 2010-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  2. «Salerno: adesso Delio Rossi chiede una punta italiana». Արխիվացված է օրիգինալից 2017-08-04-ին. Վերցված է 2010-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  3. «Росси: я не врач, фармацевт или чудотворец. Я тренер, который просит сражаться». Արխիվացված է օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2011-11-18-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  4. «Lotito Rossi, è quasi fatta». Արխիվացված է օրիգինալից 2017-08-04-ին. Վերցված է 2010-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  5. «La firma di Rossi non placa la tifoseria». Արխիվացված է օրիգինալից 2015-10-23-ին. Վերցված է 2010-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  6. «E il popolo della notte scoprì il tuffo in fontana». Արխիվացված է օրիգինալից 2018-07-22-ին. Վերցված է 2010-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  7. «Rossi lascia la Lazio «Scelta ponderata»». Արխիվացված է օրիգինալից 2017-08-05-ին. Վերցված է 2010-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  8. «Delio Rossi è l'allenatore del Palermo». Արխիվացված է օրիգինալից 2009-11-27-ին. Վերցված է 2010-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  9. Palermo, Limone sarà il vice di Rossi
  10. «Росси: поражение со счётом 0:7 — моя вина, но я не хочу уходить». Արխիվացված է օրիգինալից 2011-03-02-ին. Վերցված է 2011-02-27-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 31 (օգնություն)
  11. «Separazione consensuale tra il Palermo e Rossi» (իտալերեն). Sito ufficiale della US Città di Palermo. 1.06.2011. Արխիվացված է օրիգինալից 2011-06-04-ին. Վերցված է 1 June 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  12. «Делио Росси возглавил «Фиорентину»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2011-11-07-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  13. «Rossi nuovo allenatore» (իտալերեն). Sito ufficiale dell'ACF Fiorentina. 7.11.2011. Արխիվացված է օրիգինալից 2012-04-21-ին. Վերցված է 8 November 2011-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  14. «Делио Росси избил Ляйича на скамейке запасных». Արխիվացված է օրիգինալից 2016-02-03-ին. Վերցված է 2012-05-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  15. «Делио Росси уволен с поста главного тренера «Фиорентины»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-05-03-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  16. «Делио Росси: Ляич обругал меня на сербском, а сербский я понимаю». Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2012-05-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  17. «Валон Бехрами: «Делио Росси солгал, комментируя стычку с Ляйичем»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-12-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  18. «Делио Росси дисквалифицирован на три месяца». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-05-05-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  19. «Делио Росси стал новым главным тренером «Сампдории»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2012-12-17-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  20. ««Сампдория» — «Рома». Делио Росси был удален за неприличный жест в адрес Бурдиссо». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2013-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն); no-break space character in |title= at position 12 (օգնություն)
  21. «Делио Росси дисквалифицирован на два матча за неприличный жест, адресованный Бурдиссо». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2013-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  22. ««Сампдория» продлила контракт с Делио Росси». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2013-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  23. «Болельщики «Сампдории» написали открытое письмо клубу после поражения от «Дженоа»». Արխիվացված է օրիգինալից 2016-03-08-ին. Վերցված է 2013-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  24. ««Сампдория» объявила об отставке Делио Росси». Արխիվացված է օրիգինալից 2016-03-06-ին. Վերցված է 2013-11-11-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  25. «Nota della Società» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 4.05.2015. Արխիվացված է օրիգինալից 2015-05-04-ին. Վերցված է 11 June 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  26. «Delio Rossi è il nuovo allenatore del Bologna» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 4.05.2015. Արխիվացված է օրիգինալից 2015-05-05-ին. Վերցված է 11 June 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  27. «Delio Rossi: la carriera» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 4.05.2015. Արխիվացված է օրիգինալից 2015-05-05-ին. Վերցված է 11 June 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  28. «Score: Pescara - Bologna 0:0 5/06/2015» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 5.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2015-06-12-ին. Վերցված է 11 June 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  29. «Score: Bologna - Pescara 1:1 9/06/2015» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 9.06.2015. Արխիվացված է օրիգինալից 2015-06-12-ին. Վերցված է 11 June 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  30. «Nota della Società» (իտալերեն). Sito ufficiale del Bologna FC. 28.10.2015. Արխիվացված է օրիգինալից 2015-10-30-ին. Վերցված է 29 October 2015-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  31. «Промени в треньорския щаб на клуба» (բուլղարերեն). Официален сайт на ПФК «Левски» (София). 4.08.2017. Արխիվացված է օրիգինալից 2017-08-04-ին. Վերցված է 5 August 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  32. «Bulgaria, Delio Rossi nuovo allenatore del Levski Sofia» (իտալերեն). Corriere dello Sport.it. 4.08.2017. Արխիվացված է օրիգինալից 2017-08-05-ին. Վերցված է 5 August 2017-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  33. «Delio Rossi è l'allenatore del Palermo» (իտալերեն). Sito ufficiale dell'US Città di Palermo. 24.04.2019. Արխիվացված է օրիգինալից 2019-04-24-ին. Վերցված է 24 April 2019-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  34. «Delio Rossi nuovo allenatore dell'Ascoli Calcio» (իտալերեն). Sito ufficiale dell'Ascoli Calcio 1898 FC. 29.11.2020. Արխիվացված է օրիգինալից 2020-11-29-ին. Վերցված է 5 December 2020-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  35. Palermo, il figlio di Rossi sarà collaboratore di Sabatini
  36. «Una signorina Rossi in corsa per Miss Italia». Արխիվացված է օրիգինալից 2008-12-06-ին. Վերցված է 2010-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  37. «Miss Italia, Greta Rossi eliminata». Արխիվացված է օրիգինալից 2010-03-25-ին. Վերցված է 2010-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)
  38. «Greta Rossi: «Mio padre, un gelosone»». Արխիվացված է օրիգինալից 2013-11-12-ին. Վերցված է 2010-03-26-ին. {{cite web}}: Unknown parameter |deadlink= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]