Մասնակից:Պետրոս Շահնազարյան/ԱվազարկղՌուդո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Չարլզ Ստյուարտ Ռոլս (անգլ.՝ Charles Stewart Rolls, ), բրիտանացի օդաչու, ավտոարշավորդ և ձեռնարկատեր, Հենրի Ռոյսի հետ հիմնադրել է «Rolls- Royce Limited» ընկերությունը[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ռոլսը հարուստ տանտիրոջ՝ Լանգատոկի բարոն, գնդապետ Ջոն Ռոլսի չորս երեխաներից ամենափոքրն էր: Ծնվել է Լոնդոնում, բայց մեծացել է Մոնմութի մոտակայքում գտնվող ընտանեկան վայրում։ Միջնակարգ կրթությունը ստացել է Իթըն քոլեջում, իսկ ինժեներականը՝ Քեմբրիջի համալսարանում։ Ռոլսը հետաքրքրվում էր ավտոմեքենաներով և Ուելսի երրորդ ավտոմոբիլիստն էր։

1896 թվականին Ռոլսը ձեռք է բերել իր առաջին մեքենան՝ Peugeot Phaeton-ը, որն առաջինն էր Քեմբրիջում։ Նա գլխավորել է այն ժամանակ ընդունված 4 մղոն/ժամ արագության սահմանափակման դեմ ակցիան և հասել դրա եռակի բարձրացման։ 1903 թվականին սահմանել է արագության ազգային ռեկորդ՝ 93 մղոն/ժամ։ Նույն տարվա ընթացքում Լոնդոնում հիմնադրել է ֆրանսիական ավտոմեքենաների վաճառքով զբաղվող ընկերություն։

1904 թվականին Ռոլսը հանդիպել է տեխնիկ Հենրի Ռոյսին, և 1906 թվականին կայացել է «Rolls-Royce» անունով արտադրությունը: Ռոյսը ղեկավարում էր բիզնեսի ինժեներական բաժինը, Ռոլսը՝ ֆինանսները և վաճառքը: 1907 թվականից սկսած՝ «Rolls-Royce» մեքենաները հաջողությամբ մասնակցել են մրցարշավների և ձեռք բերել մեծ համբավ:

1898 թվականին Ռոլսը սկսել է օդապարիկով թռչել՝ կատարելով 170 թռիչք: 1903 թվականին նա համահիմնել է Թագավորական ավտոմոբիլային ակումբը։

Ռոլսը լրջորեն սկսել է զբաղվել ինքնաթիռներով միայն 1910 թվականի սկզբին, երբ ժամանակավորապես հեռացել է «Rolls-Royce»-ից: 1910 թվականի գարնանը նա ստացել է երկրում ինքնաթիռ վարելու երկրորդ լիցենզիան (Ջոն Մուրից հետո)։ 1910 թվականի հունիսի 2-ին նա թռել է Լա Մանշի վրայով և ռեկորդային ժամանակում հետ վերադարձել՝ գերազանցելով Լուի Բլերիոյի արդյունքը (սա նեղուցով երրորդ թռիչքն էր Բլերիոյից և Ժակ Լեսեպսից հետո)։

1910 թվականի հուլիսի 10-ին Ռոլսը իր ֆրանսիական արտադրության ինքնաթիռի վրա տեղադրել է նոր հորիզոնական ղեկեր։ Հուլիսի 12-ին Բորնմութի մոտ ընդամենը 20 ֆուտ (6 մետր) բարձրության վրա ինքնաթիռը պայթել է օդում: Ռոլսը մահացել է՝ դառնալով ավիավթարի առաջին բրիտանացի զոհը։

Համագործակցություն Ռոյսի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Չարլզ Ռոլսը վարում է Գեորգ V-ի մեքենան,1900

Ռոլսը Հենրի Ռոյսի հետ ծանոթացրել է Թագավորական ավտոմոբիլային ակումբի ընկեր, «Royce Ltd»-ի տնօրեն Հենրի Էդմունդսի միջոցով: Էդմունդսը ցույց է տվել նրան Ռոյսի մեքենան և 1904 թվականի մայիսի 4-ին կազմակերպել Ռոլսի և Ռոյսի պատմական հանդիպումը Մանչեսթերի «Միդլենդ» հյուրանոցում։ Չնայած Ռոլսը նախապատվությունը տալիս էր երեք կամ չորս մխոցանի մեքենաներին, տպավորվել է երկմխոցանի «Royce 10»-ով և 1904 թվականի դեկտեմբերի 23-ի հետագա պայմանագրով համաձայնել վերցնել Ռոյսի արտադրած բոլոր մեքենաները։ Դրանք լինելու էին երկու, երեք, չորս և վեց մխոցանի՝ «Rolls Royce» ապրանքանիշի ներքո:

Բրոնզե կիսանդրին Դերբիի արդյունաբերական թանգարանում

Առաջին «Rolls-Royce» ավտոմեքենան՝ «Rolls-Royce 10 hp»-ն, ներկայացվել է 1904 թվականի դեկտեմբերին Փարիզյան ավտոսրահում, թեև նախնական գովազդում ընդգծվում էր ոչ թե Ռոյս, այլ Ռոլս անվանումը։ 1906 թվականին Ռոլսը և Ռոյսը պաշտոնապես հաստատել են իրենց գործընկերությունը՝ ստեղծելով «Rolls-Royce Limited» ընկերությունը։ Տեխնիկական գործադիր տնօրեն է նշանակվել Ռոլսը՝ տարեկան 750 ֆունտ ստերլինգ աշխատավարձով՝ գումարած շահույթի 4%-ը, որը գերազանցում էր 10,000 ֆունտ ստերլինգը։ Ռոլսն ապահովում էր ֆինանսական աջակցությունը և գործարար ճկունությունը, որին լրացնում էր Ռոյսի տեխնիկական փորձը: 1907 թվականին «Rolls-Royce Limited»-ը գնել է «C. S. Rolls & Co» ընկերությունը։

Ռոլսը մեծ ջանք էր գործադրում՝ հանրայնացնելու «Rolls-Royce»-ի անաղմուկ լինելն ու սահունությունը, այդ իսկ պատճառով 1906 թվականի վերջին մեկնել է ԱՄՆ՝ գովազդելու նոր մեքենաները: 1907 թվականին ընկերությունն իր մեքենաների որակի և հուսալիության համար արժանացել է մրցանակների։ 1909 թվականին Ռոլսի հետաքրքրությունը բիզնեսի նկատմամբ նվազել է, տարեվերջին նա հրաժարական է տվել տեխնիկական գործադիր տնօրենի պաշտոնից և դարձել ոչ գործադիր տնօրեն[2]:

Չարլզ Ռոյսը օդապարիկում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Rolls, Charles Stewart (1877–1910), motor car promoter and aviator». Oxford Dictionary of National Biography (անգլերեն). doi:10.1093/ref:odnb/9780198614128.001.0001/odnb-9780198614128-e-35817;jsessionid=0864bb15fb69128890199412e37cd3a4. Վերցված է 2022-06-16-ին.
  2. Pugh, Peter (2001). The Magic of a Name – The Rolls-Royce Story: The First 40 Years. Icon Books. ISBN 1-84046-151-9.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]