Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ78

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Պաուլինա Մուստերս (հոլ.՝ Pauline Musters, ), Նիդերլանդների քաղաքացի, որը 23 դյույմ (58 սանտիմետր) հասակ է ունեցել, գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես մարդկության պատմության ընթացքում ամենացածրահասակ կինը, որի մասին հավաստի տեղեկություններ կան[1]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նիդերլանդների Հյուսիսային Բրաբանտ նահանգի Օսսենդրեխտ գյուղում 1876 թվականի փետրվարի 26-ին: Ունեցել է երկու եղբայր և վեց քույր: Ծնվելու ժամանակ նրա հասակը կազմում էր մոտ 12 դյույմ (30,5 սանտիմետր), այսինքն՝ հետագա կյանքի ընթացքում այն աճել է ավելի քիչ, քան կրկնակի: Մարմնի քաշը երեք տարեկանում չի գերազանցել 9 ֆունտը, այսինքն՝ 1.36 կիլոգրամ[2]:

Նա հանրության առջև հայտնվել է շատ վաղ տարիքից և շուտով սկսել է ելույթ ունենալ՝ պարեր և ակրոբատիկայի արվեստ սովորելով: 19-րդ դարի վերջին եվրոպական հասարակությունում նա որոշակի ճանաչում է ունեցել «Արքայադուստր Պոլին» բեմական կեղծանվամբ և ելույթ է ունեցել նաև գերմանական կայզերի և Նիդերլանդների թագուհի Էմմայի առջև: Նրան նկարագրել են որպես քաղաքավարի, հանգիստ ու նուրբ կին:

Իր կարիերայի ընթացքում նա հյուրախաղերով այցելել է Բելգիա, Ֆրանսիա, Գերմանիա և Անգլիա, իսկ 1894 թվականին՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Նույն տարում նա Նյու Յորքի Պրոկտորի թատրոնում առաջնելութել է ամանորյա տոների ժամանակ։ Երկու ամիս անց՝ 1895 թվականի փետրվարի 15ին, նա մահացել է 18 տարեկանում թոքաբորբի և մենինգիտի համադրության արդյունքում: Մահվան պահին նա կշռում էր 3,86 կգ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Shortest woman ever». Guinness World Records. Վերցված է August 31, 2018-ին.
  2. "Un Népalais de 72 ans, homme le plus petit au monde jamais répertorié", AFP, 26 février 2012
  3. (անգլերեն) "Shortest woman ever", site Guiness des Records

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]