Jump to content

Մասնակից:Պավել Սահակյան/ավազարկղ114

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Նարնջագույն միաբանություն (անգլ.՝ Loyal Orange Institution, կրճատ՝ անգլ.՝ Orange Order), բողոքական եղբայրություն, որը տեղակայված է հիմնականում Հյուսիսային Իռլանդիայում և Շոտլանդիայում։ Օթյակների լայն ցանց ունի Ազգերի համագործակցությունում, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Կանադայում, Ավստրալիայում և Նոր Զելանդիայում։ Միաբանության գլխավոր մագիստրը Էդվարդ Սթիվենսոնն է: Կազմակերպությունը հիմնադրվել է 1796 թվականին Իռլանդիայում։ Անվանումը վերագրվում է Մեծ Բրիտանիայի բողոքական թագավոր Վիլհելմ III Օրանացուն, որը ծնվել է Նիդեռլանդներում և պատկանել Օրանժ-Նասաուի տանը: 1690 թվականի հուլիսի 12-ին Վիլհելմ III-ի բողոքական ուժերը Բոյնի ճակատամարտում ջախջախել են Անգլիայի վերջին կաթոլիկ թագավոր Ջեյմս II-ի բանակը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարնջագույն միաբանության դրոշը Հյուսիսային Իռլանդիայում

Նարնջագույն միաբանությունը նվիրված է Նիդեռլանդների արքայազն Վիլհելմ III Օրանացուն, որը հետագայում՝ 1688 թվականի Պանծալի հեղափոխության արդյունքում, դարձավ Անգլիայի, Շոտլանդիայի և Իռլանդիայի թագավոր: Մասնավորապես՝ միաբանությունը նվիրված է Վիլհելմ III-ի հաղթանակներին, հատկապես Բոյնի ճակատամարտում տարած հաղթանակին:

Միաբանության պատմության սկիզբը կապված է 1700-ական թվականների սկզբի՝ կաթոլիկների և բողոքականների, հիմնականում պրեսբիտերականների բախման հետ: Այն հիմնադրվել է Արմա կոմսության Լոուգհոլ քաղաքում 1795 թվականին՝ կաթոլիկների և բողոքականների միջև Ադամանդի ճակատամարտից հետո:

Շուտով միաբանությանը միացան բարձր դասի բողոքականներ, նույնիսկ թագավորական տան իշխաններ, ինչը 1978 թվականին հանգեցրեց Իռլանդիայի համար մեծ օթյակի հիմնադրմանը։ Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միությունից ի վեր (1800) «Նարնջագույն» միությունն էլ ավելի է ուժեղացել. նրա անդամները զբաղեցնում էին պետական և կոմունալ կառավարման ամենակարևոր տեղերը և իրենց գործունեությունը տեղափոխում Անգլիա, որտեղ 1808 թվականին հիմնադրվեց առաջին մեծ օթյակը (նախ Մանչեստրում, ապա Լոնդոնում

Օ'Քոննելի քարոզարշավից ի վեր՝ Անգլիայում և Իռլանդիայում «նարնջագույնները» կատաղի պայքար են սկսել կաթոլիկության դեմ, միևնույն ժամանակ ընդդեմ հանդուրժողականության, որը գոյություն ուներ կաթոլիկների նկատմամբ անգլիական միջին խավի մեծ մասում: Նրանք, այնուամենայնիվ, չէին կարող խանգարել կաթոլիկների ազատագրմանը 1829 թվականին՝ վերջ դնելու Իռլանդիայում բողոքականների անհիմն գերակայությանը: Սա հանգեցրեց բախման նարնջագույնների, կառավարության և հասարակության կարծիքի միջև, ուստի Վիգերի կառավարությունը վերացրեց օթյակները 1832 թվականին:

Վիգերի անկումից հետո` 1834 թվականի նոյեմբերին, նարնջագույնները կրկին հավաքեցին իրենց ուժերը, բայց 1836 թվականին, երբ Վիգերը վերադարձան իշխանության, արմատականների ղեկավար Հյումը առաջարկեց հետաքննել օթյակների գործունեությունը. հետաքննությունը ապացուցեց դրանց անկասկած վնասը պետությանը: Քամբերլենդի դուքսը՝ բոլոր օթյակների գլխավոր վարպետը, առաջարկեց փակել դրանք, ինչն էլ արվեց:

Այնուամենայնիվ, հետագայում նարնջագույնների միաբանությունը վերականգնվեց[1]:

Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարնջագույնների շքերթի մասնակից

Իռլանդիայում Նարնջագույն միաբանությունն ունի բուրգի կառուցվածք: Դրա հիմքում 1134 ստորին օթյակ է[2]: Յուրաքանչյուր նարնջագույն աշխատող պատկանում է նրանցից մեկին: Յուրաքանչյուր ստորին օթյակ վեց ներկայացուցիչ է ուղարկում շրջանի օթյակ, որոնք ընդամենը 126-ն են: Կախված չափից՝ վարչաշրջանի օթյակները կոմսության օթյակներ են ուղարկում 7-13 ներկայացուցչի, որոնցից ընդհանուր առմամբ կա 12-ը: Վերջապես, վարչական օթյակները ներկայացուցիչներ են ուղարկում Իռլանդիայի Գերագույն Նարնջագույն օթյակ, որը և գլխավորում է Նարնջագույն Միաբանությունը:

Մեծ օթյակը ունի ընդհանուր առմամբ 373 անդամ, և ղեկավարվում է Կենտրոնական կոմիտեի կողմից, որը կազմված է Հյուսիսային Իռլանդիայի բոլոր վարչաշրջանների ներկայացուցիչներից: Մեծ օթյակում կան նաև այլ հանձնաժողովներ, որոնք զբաղվում են պրոտոկոլային, ֆինանսների և կրթության հարցերով:

Ստորին օթյակներն ունեն ինքնավարություն, քանի դեռ պահպանում են Միաբանության կանոնները, բայց տեսականորեն կարող է լուծարվել Մեծ օթյակի կողմից:

Նարնջագույն երթեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարնջագույն միաբանության ամենավառ արարողություններից մեկը «Նարնջագույն երթերն» են: Դրանց մասնակիցները կրում են պաշտոնական կոստյումներ, թիավարներ, սպիտակ ձեռնոցներ, նարնջագույն շարֆեր և կանոնավոր շարքերով քայլում են հարվածային գործիքների երաժշտության ներքո[3]:

Պահանջներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միաբանության բոլոր անդամները պետք է լինեն բողոքական (ոչ կաթոլիկներ, մորմոններ կամ քվակերներ): Շատերը իրավաբանորեն պահանջում են նաև, որ թեկնածուների ամուսիններն ու ծնողները բողոքական լինեն, չնայած Մեծ օթյակը կարող է բացառություն անել դիմողների համար: Կաթոլիկ կրոնական արարողություններին մասնակցելը նշանակում է հեռացում միաբանությունից։ 1964-2002 թվականներին անդամների 11%-ը վտարվել է կաթոլիկ մկրտություններին, պատարագներին և հուղարկավորություններին մասնակցելու համար:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Оранжисты». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. «http://www.grandorangelodge.co.uk/structure#.WTKYfhxkjIU». www.grandorangelodge.co.uk. Վերցված է 2017-06-03-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  3. День оранжистов

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Оранжевый орден / Куропаткина О. В. // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]