Մասնակից:Շուշանիկ Առաքելյան/Սևագրություն 2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեռական կողմնորոշում
Տղամարդու և կնոջ խորհրդանիշերի խառնվածք
Սեռական կողմնորոշումներ
Ոչ-բինարային խմբեր
Հետազոտություններ
Ոչ մարդկային, կենդանական

Ռոմանտիկ կողմնորոշում (սիրային կողմնորոշում), ցույց է տալիս, թե որ սեռի կամ գենդերի հանդեպ մարդը կարող է ունենալ ռոմանտիկ գրավչություն, հուզական և զգայական զգացմունքներ[1]։ Հիմնված է այն տեսակետի վրա, որ սեռական գրավչությունը մարդկային հարաբերությունների մեծ համակարգի բաղադրիչ մի մաս է։ Օրինակ` բիսեքսուալ անձը կարող է սեռական գրավչություն ունենալ երկու սեռերի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ, ռոմանտիկ զգացողություն ունենալ նրանցից միայն մեկի հանդեպ: Ավելին, զուգընկերների միջև հուզական կամ ռոմանտիկ գրավչությունը չի պահանջում սեռական գրավչություն, քանի որ այն կախված չէ դրանից:

Ասեքսուալ մարդկանց համար ռոմանտիկ կողմնորոշումը հաճախ համարվում է գրավչության ավելի օգտակար միջոց, քան սեռական կողմնորոշումը:

Սեռական գրավչության և ռոմանտիկ գրավչության միջև փոխհարաբերությունները դեռ քննարկման փուլում են և լիովին հասկանալի չեն[2][3]:

Ռոմանտիկ կողմնորոշման տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առոմանտիկ։ Ռոմանտիկ գրավչության բացակայություն ցանկացած սեռի կամ գենդերի նկատմամբ։
  • Հետերոռոմանտիկ։ Ռոմանտիկ գրավչություն հակառակ սեռի անձի (անձանց) նկատմամբ։
  • հոմոռոմանտիկ։ Ռոմանտիկ գրավչություն նույն սեռի անձի (անձանց) նկատմամբ։
  • Բիռոմանտիկ։ Ռոմանտիկ գրավչություն երկու կամ ավելի սեռերի անձանց նկատմամբ (բիռոմանտիզմ)։ Երբեմն օգտագործվում է նույն կերպ, ինչպես պանռոմանտիկը։
  • Պանռոմանտիկ։ Ռոմանտիկ գրավչություն բոլոր սեռերի անձանց նկատմամբ (պանռոմանտիզմ)։
  • Դեմիռոմանտիզմ։ Ռոմանտիկ գրավչություն վերը նշված ցանկացածի նկատմամբ, բայց միայն անձի հետ խորը զգացմունքային կապ ձևավորելուց հետո (դեմիռոմանտիզմ)։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Crethar, H. C. & Vargas, L. A. (2007). Multicultural intricacies in professional counseling. In J. Gregoire & C. Jungers (Eds.), The counselor’s companion: What every beginning counselor needs to know. Mahwah, NJ: Lawrence Erlbaum. 0-8058-5684-6. p.61.
  2. Richards, Christina; Barker, Meg (2013). Sexuality and Gender for Mental Health Professionals: A Practical Guide. SAGE. էջեր 124–127. ISBN 978-1-4462-9313-3. Վերցված է July 3, 2014-ին.
  3. Cerankowski, Karli June; Milks, Megan (2014). Asexualities: Feminist and Queer Perspectives. Routledge. էջեր 89–93. ISBN 978-1-134-69253-8. Վերցված է July 3, 2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Relationship FAQ The Asexual Visibility and Education Network (AVEN), 2008). Retrieved 22 December 2011.
  • Westphal, Sylvia Pagan (2004). «Feature: Glad to be asexual». Archived from the original on 19 December 2007. Retrieved 11 November 2007.