Քինսիի սանդղակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քինսիի սեռական արձագանքների սանդղակը, որը ցույց է տալիս մարդու սեռական կողմնորոշումը

Քինսիի սանդղակը, որը նաև հայտնի է Տարասեռական-նույնասեռական չափման սանդղակ[1], սանղակ է, որը նախատեսված է նկարագրելու համար անձի սեռական փորձառությունը կամ արձագանքը որոշակի ժամանակում։ Այն հաշվվում է 0-ից, որը նշանակում է բացառապես տարասեռական, մինչև 6, որը նշանակում է բացառապես նույնասեռական։ Ալֆրեդ Քինսիի երկու հաշվետվություններում էլ X է նշանակվում, երբ անձը չունի որևէ սոցիո-սեռական կապեր կամ արձագանքներ։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայացնելով սանդղակը՝ Քինսին գրում է.

Արուները չեն ներկայացնում երկու ծայրահեղ բնակչություններ՝ տարասեռական և նույնասեռական: Աշխարհը բաժանված չէ ոչխարների և այծերի: Դա կենդանաբանության ֆունդամենտալ հասկացություն է, որ բնությունում հազվադեպ են ծայրահեղ կատեգորիաները... Կենդանի աշխարհը իր բոլոր ասպեկտներով կոնտինուում է: Ցանկանալով ընդգծել աստիճանականությունը բացարձակ տարասեռական և բացարձակ նույնասեռական պատմությունների միջև, ցանկալի եղավ զարգացնել մի տեսակ դասակարգություն, որը կարող էր հիմնված լինել տարասեռական և նույնասեռական փորձառությունների և արձագանքների համեմատական չափաքանակի վրա յուրաքանչյուր պատմության մեջ: Անձը կարող է գտնվել այս սանդղակի որևէ կետում իր կյանքի որևէ շրջանում: Յոթ կետանոց սանդղակը ավելի է մոտենում մարդկանց սեռական փորձառությունների և արձագանքների տարատեսակների բազմազանությունը ցույց տալուն, որն իրականում գոյություն ունի: — Քինսի, 1948 թվական, 639, 656 էջեր

Սանդղակը[խմբագրել | խմբագրել կոդը]

Քինսիի սանդղակը տատանվում է 0-ից, որը բնութագրում է անձանց, ովքեր իրենց համարում են բացառապես տարասեռական՝ առանց որևէ փորձառության կամ սեռական գործողության ցանկության սեփական սեռի հետ, մինչև 6-ը, որը բնութագրում է անձանց, ովքեր իրենց համարում են բացառապես նույնասեռական՝ առանց որևէ փորձառության կամ սեռական գործողության ցանկության հակառակ սեռի հետ։[2]

Rating Description
0 Բացառապես տարասեռական
1 Մեծապես տարասեռական, միայն մասամբ նույնասեռական
2 Մեծապես տարասեռական, սակայն բավականին նույնասեռական
3 Հավասարապես տարասեռական և նույնասեռական
4 Մեծապես նույնասեռական, սակայն բավականին տարասեռական
5 Մեծապես նույնասեռական, միայն մասամբ տարասեռական
6 Բացառապես տարասեռական
X Սոցիո-սեռական փորձառություններ կամ արձագանքներ չկան

Բացահայտումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տղամարդիկ. 20-35 տարեկան եվրոպոիդ տղամարդկանց 11.6%-ը իրենց բնութագրել են 3՝ ըստ սանդղակի, իրենց կյանքի այդ փուլում։[3] Ուսումնասիրությունը նաև պարզել է, որ ամերիկացի տղամարդկանց 10%-ը քիչ թե շատ մեծապես նույնասեռական են՝ նվազագույնը 16-ից 55 տարեկան հատվածում և սանդղակում բնութագրվում են 5 կամ 6:[3]
  • Կանայք. 20-35 տարեկան չամուսնացած կանանց 7 և նախկինում ամուսնացած կանանց 4%-ը իրենց կյանքի այդ փուլում իրենց բնութագրել են որպես 3:[4] 20-35 տարեկան կանանց 2-ից 6%-ը բնութագրվում է որպես 5[4], իսկ 1-ից 3%-ը՝ որպես 6:[5]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "feminist". Oxford English Dictionary (3rd ed.). Oxford University Press. 2012. (subscription required (help)). An advocate or supporter of the rights and equality of women. 1852: De Bow's Review ('Our attention has happened to fall upon Mrs. E. O. Smith, who is, we are informed, among the most moderate of the feminist reformers!')
  2. "Kinsey Sexuality Rating Scale". The Kinsey Institute. Retrieved 2013-12-02.
  3. 3,0 3,1 Kinsey, et al. 1948. Sexual Behavior in the Human Male, Table 147, p. 651
  4. 4,0 4,1 Kinsey, et al. 1953. Sexual Behavior in the Human Female, Table 142, p. 499
  5. Kinsey, et al. 1953. Sexual Behavior in the Human Female, Table 142, p. 499, and p. 474