Ռոմանտիկ կողմնորոշում (սիրային կողմնորոշում), ցույց է տալիս, թե որ սեռի կամ գենդերի հանդեպ մարդը կարող է ունենալ ռոմանտիկ գրավչություն, հուզական և զգայական զգացմունքներ[1]։ Հիմնված է այն տեսակետի վրա, որ սեռական գրավչությունը մարդկային հարաբերությունների մեծ համակարգի բաղադրիչ մի մաս է։ Օրինակ՝ բիսեքսուալ անձը կարող է սեռական գրավչություն ունենալ երկու սեռերի նկատմամբ, բայց միևնույն ժամանակ, ռոմանտիկ զգացողություն ունենալ նրանցից միայն մեկի հանդեպ։ Ավելին, զուգընկերների միջև հուզական կամ ռոմանտիկ գրավչությունը չի պահանջում սեռական գրավչություն, քանի որ այն կախված չէ դրանից։
Ասեքսուալ մարդկանց համար ռոմանտիկ կողմնորոշումը հաճախ համարվում է գրավչության ավելի օգտակար միջոց, քան սեռական կողմնորոշումը։
Սեռական գրավչության և ռոմանտիկ գրավչության միջև փոխհարաբերությունները դեռ քննարկման փուլում են և լիովին հասկանալի չեն[2][3]։
↑Crethar, H. C. & Vargas, L. A. (2007). Multicultural intricacies in professional counseling. In J. Gregoire & C. Jungers (Eds.), The counselor’s companion: What every beginning counselor needs to know. Mahwah, NJ: Lawrence Erlbaum. 0-8058-5684-6. p.61.