Մասնակից:Շահնազարյան Աննա/Ռենե Բարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ռենե Բարի (ֆր․՝ le Bon Roi René , 16 հունվար, 1409 թվական, Անժե 10 հուլիս 1480, Էքս-ան-Պրովանս), Լոթարինգիայի դուքս (1431-1453), Անժեյի դուքս (1434-1475), Նեապոլի, Երուսաղեմի թագավոր, Գիզի կոմս (1417-1425)։

Լյուդովիկոս ॥ Անժուի և Յոլադա Արագոնացի երկրորդ որդին։ Իզաբելլա Լոթարինգիացու հետ ամուսնության շնորհիվ ժառանգություն է ստանում Բարի (1430) և Լոթարինգիայի (1431) դքսությունը։ Վերջին դքսությունը ուներ ևս մեկ հավակնորդ, որը Ֆիլիպ ৷৷৷ Բարեգործն էր։ Լոթարինգիայի պատերազմում Ռենեն գերի է ընկնում և պահվում է մինչև 1437 թվականը։

Այդ ժամանակահատվածում Լոթարիգիայի դքսության կայսր ճանաչվեց Սիգիզմունդը։ 1434 թվականին իր մեծ եղբայր Լյուդովիկոս III Անժուի մահից հետո ժառանգություն ստացավ Անժեի և Պրովանսի դքսությունը, ինչպես նաև Ջովանի ॥-ի ժառանգորդը լինելու կարգավիճակը։ Նրա մահից հետո դարձավ Նեապոլի թագավոր։

Իտալական մոտեցում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերությունից ազատվելուց հետո Ռենեն գալիս է Իտալիա, որպեսզի հետ գրավի Նեապոլը Արագոնի և Սիցիլիայի թագավոր Ջովանիի նախկին ժառանգորդ Ալֆոնս V-ից։ 1442 թվականին Ռենեն Ալֆոնս V-ի կողմից ենթարկվում է ջախջախիչ պարտության և վերադառնում է Ֆրանսիա, որտեղ գտնվում էր ԱՆժերի շքեղ արքունիքը։

Դստեր ամուսնությունը Անգլիայի թագավորի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջնորդական մեծ դեր խաղաց Անգլիայի և Ֆրանսիայի միջև Տուրի զիադադարի կնքման համար։ Զինադադարի պայմանններից մեկի համաձայն Ռենեի դուստր Մարգարիտա Անժուացի (1429-1482) ամուսնացավ Անգլիայի թագավոր Հենրի VI-ի հետ։ Լոթարինգիայի հանդեպ ունեցած իրավունքները կնոջ մահից հետո տվեց որդուն՝ ժան IIին (1425-1470)։ Նույն Ժան II-ը նորից փորձեց հետ գրավել Նեապոլը Արագոնների տոհմից, սակայն Տրոյայի մոտ ջախջախիչ պարտություն կրեց (1462)։ Հետագայում, օգտվելով Կատալոնիայում Խուան II-ի դեմ տեղի ունեցող ապստամբությունից, Արագոնի թագավոր (1458-1479)՝ Ժան II-ը փորձեց իրեն հռչակել Բարսելոնայի կոմս և տիրել Կատալոնիային, սակայն մահացավ՝ ոչնչի չհասնելով։

Անժեի շրջանը դառնում է թագավորական սեփականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որդու մահից հետո Ռենեն ստիպված էր Անժուն կտակել Լյուդովիկոս XI-ին, որը 1475 թվականին նվաճեց Անժուն։ 1473 թվականին Ռենեն վերջնականապես բնակեցրեց իր տիրապետության տակ գտնվող Պրովանսը։ Այնտեղ՝ Էքս-ան-Պրովանս քաղաքի իր արքունիքում հավաքեց բազմաթիվ պոետների, նկարիչների, երաժիշտների։ Ռենեն պատմության մեջ մտավ որպես վերջին տրուբադուր թագավոր։

Ռենեի մահից հետո Պրովանսի շրջանը և Նեապոլի թագավոր հռչակվեց իր զարմիկ՝ Կարլ Մենսկին (1436-1481), որը կրում էր Կարլ IV անունը։ Նրա մահից հետո, ժառանգորդ չունենալու պատճառով Պրովանսը ժառանգեց Լյուդովիկոս XI-ը։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ասպետական էթիկետի շրջանում համարվում էր հայտնի գիտակ և օրենսդիր։ «Մրցախաղերը գրքում» (Le Livre des tournois, 1460), որը ենթադրաբար գրվել էր Լյուդովիկոս Լյուքսեմբուրսկու կողմից, մանրամասն նկարագրում և մասամբ պարզաբանում էր[1] ասպետական բանավեճերի կազմակերպման սկզբունքները և անցկացման կանոնները, ինչպես նաև զինամթերքը, զինվորական հանդերձանքը, արարողությունները և ծեսերը, մինչև անգամ մրցախաղային բանկետների կազմակերպումը։ Ձեռնարկն ուներ 109 էջ, ինչպես նաև մանրանկարչության 26 միակողմանի թերթ, որի զգալի մասը պատկանում էր հայտնի նկարիչ Բարտելեմի Դ՝եյկայի վրձնին[2]։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը Իզաբելլա Լոթարինգիացին (1400-1453) Երեխաներ
  • Ժան 2 (1425 1470), լոթարինգիայի դուքս (1453-1470), Կոլաբրիական դուքս և Բարսելոնայի կոմս։
  • Յոլանդա (02․11․1428-23․03․1483), Նեապոլի թագուհի, ամուսնացած ֆրեդերիկ 6ի (1417-31․08․1470) հետ։ 1477 թվականից հետո նրանց ժառանգները համարվեցին Լոթարինգիայի դուքսերը։
  • Մարգարիտա Անժու (23.03.1430-25.08.1482), Հենրի VI-ի կինը (1421-1471), Անգլիայի թագուհի (1422-1461, 1470-1471)
  • Լյուդովիկ (1427-1444), Պոնտ-ա-Մուսոնի մարքիզ
  • Երկրորդ կինը՝ ժաննա դը Լավալ (1433-1498)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Дюби Жорж. Европа в средние века / Пер. В. Колесникова. — Смоленск: Полиграмма, 1994. — С. 244.
  2. Окшотт Э. Рыцарь и его замок. — М.: ЗАО «Центрполиграф», 2007. — С. 177.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]